Լրահոս
-
ԻրավականԱդրբեջանում հայտնված զինծառայողի գործով ձերբակալված չկաԱդրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի գործով որևէ ձերբակալված չկա: Քննաչական կոմիտեն է այս մասին հայտնում՝ արձագանքելով տարածվող լուրերին, թե զինվորի՝ զորամասից հեռանալու գործով ութ սպա է բերման ենթարկվել ռազմական ոստիկանություն:
Ավելին20:3016.08.19 -
ԻրավականԱղյուսագործների կոյուղաջրերը. Սոնա Աղեկյանին բերման են ենթարկելՀանուն քաղաքի աղբահանության խնդրի լուծման բազմիցս ասֆալտին փռվելու պատրաստակամություն հայտնած Սոնա Աղեկյանին նորից բերման են ենթարկել: Երևանի ավագանու նախկին անդամն այս անգամ քաղաքապետարան էր տարել Աղյուսագործների փողոցի կոյուղաջրերը, առաջարկել քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետին շնչել գարշահոտությունը:
Ավելին20:1816.08.19 -
Իրավական«Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ2019 թվականի օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի դատախազությունում որոշում է կայացվել խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի և 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:
Ավելին17:0616.08.19 -
ԻրավականՊԵԿ-ը կանխել է Իրանից Հայաստան «մեթամֆետամին», «հերոին» և «մեթադոն» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածների տեղափոխման փորձըՊետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Ավելին12:4616.08.19
-
Կառավարությունը որոշում է Ամուլսարի ճակատագիրըԱյսօր առավոտից բնապահպանները բողոքի ակցիա էին անում նաև Կառավարության մոտ: Նրանց խոսքով, հանքակերների փոփոխությունից՝ իրենց դիրքորոշումը չի փոխվելու: Թեև Քննչական Կոմիտեն հայտնել է, որ Լիդիանի նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան, բայց հանքի հետագա շահագործումը թույլատրելու կամ արգելելու որոշումը՝ կայացնելու է կառավարությունը:
Ավելին21:0015.08.19 -
ԻրավականՍտամբուլյան կոնվենցիա. Իշխանությունը տեղի՞ է տալիս հանրային ճնշմանըԱրդարադատության նախարարը խոսելով աղմուկ հանած Ստամբուլյան կոնվենցիայի մասին՝ նշել է, թե իր վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու համար: Նախարարի խոսքը տրամաբանության մեջ է դնում՝ վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերը՝ թե իշխանությունը մտափոխվել է ու աշնանը Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու:
Ավելին20:4015.08.19 -
Ամուլսար. Ծանր հարված Հայաստանի ներդրումային հեղինակությանըՀայաստանի պատմության մեջ ամենախոշոր ամերիկա- բրիտանական ներդրման ճակատագիրը կարծես որոշակիանում է: Ամուլսարի հանքի շահագործումը ավելի քան մեկ տարի արգելափակվելուց հետո՝ միջազգային փորձաքննությունը, ըստ էության, վերահաստատեց, որ հանքարդյունաբերական այս բիզնես-ծրագիրը շրջակա միջավայի համար վտանգավոր չէ: Այս փորձաքննության համար կառավարությունը հարկատուներիս հաշվին՝ միջազգային կազմակերպությանը վճարել է մոտ չորս հարյուր հազար դոլար: Իսկ ինչ արժեցավ Լիդիանի համար՝ մեկ տարվա պարապուրդն ու Հայաստանի համար՝ աշխարհում ներդրումային համբավը:
Ավելին20:3815.08.19 -
ԻրավականՁերբակալվել է Ա. Աշոտյանի օգնական-վարորդըՀատուկ քննչական ծառայությունը նոր մանրամասներ է տարածել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի օգնական եւ վարորդ Արամ Բարսեղյանի ձերբակալության վերաբերյալ: Հիշեցնում են, որ 2009-ից 2016 թվականներին, երբ Կրթության և Գիտության նախարարը Արմեն Աշոտյանն էր՝ Բարսեղյանը գրացնված է եղել մի քանի պետական կառույցներում, բայց աշխատանքի չի ներկայացել: ՀՔԾ-ն երեկ էր ձերբակալել Աշոտյանի օգնականին: Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու համար: Իր օգնականի ձերբակալման հարցում՝ Արմեն Աշոտյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում: Ըստ նրա, իշխանությունները նման քայլով իրեն են հետապնդում:
Ավելին20:1515.08.19 -
Ամուլսար. Նոր Հայաստանի էկոլոգիական եւ ներդրումային փորձաքարըԱմուլսարի շահագործման նվտանգ լինելու վերաբերյալ Քննչական Կոմիտեի հայտարարությունից հետո ու բնապահպանների՝ Ջերմուկը փրկելու կոչերի տակ՝ Կառավարությունը այժմ պետք է որոշի հանքի հետագա ճակատագիրը:
Իսկ Ջերմուկում երեկվանից բնապահպանական երթ է: Մասնակիցները հիշել են Փաշինյանի՝ իրենց տված խոստումը, թե երբ փորձաքննության արդյունքները պատրաստ լինեն, պապկան կդնի թևի տակ, կգա Ջերմուկ՝ քննարկելու:Ավելին20:0015.08.19 -
ՔաղաքականԲանակում կատարված սպանությունների գործերով որոշ ցմահ դատապարտյալների հարցը հրատապ պիտի քննարկվի. Նաիրա ԶոհրաբյանՔիչ առաջ «Արմավիր» քրեակատարողականում էի: Ինչպես միշտ, հանդիպում ու երկար զրույցներ դատապարտյալների և կալանավորների հետ: Ինչպես միշտ` բողոքներ պայմանական վաղակետ ազատման հանձնաժողովից ու նոր ներմուծված բալային համակարգից, որը դեռ կքննակենք նոր նախարարի հետ:
Ավելին17:5915.08.19 -
ԻրավականԿաշառքի դիմաց կազմակերպել են մի շարք զորակոչիկների` պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու գործընթացըՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են կաշառք ստանալու դիմաց մի շարք զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք:
Ավելին15:5315.08.19 -
Իրավական«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերություններում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործով ևս երկու անձի ձերբակալելու որոշում է կայացվելՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վարույթն իրականացնող մարնի կողմից որոշում է կայացվել՝ ևս երկու անձի ձերբակալման մասին:
Ավելին12:3315.08.19 -
ԻրավականՎաղը կսկսվի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու վերաբերյալ բողոքի քննությունըՕգոստոսի 16-ին, ժամը 15:30-ին Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Անդրանիկ Մնացականյանի, կսկսվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու վերաբերյալ բողոքի քննությունը։
Ավելին12:2515.08.19