Լրահոս
-
Իրավական«Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձիք չարաշահել են պաշտոնեական դիրքըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված
տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի
պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել են
«Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»
ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով
գույքի հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք
կատարելու հանցագործությունների առերևույթ հատկանիշներ:Ավելին15:1421.08.19 -
ՀայաստանԳագիկ Սուրենյանը զգուշացնում էՀարգելի հայրենակիցներ, վերջին 20 օրերին հանրապետությունում գրեթե տեղումներ չեն դիտվել և առաջիկա 5 օրերին չեն կանխատեսվում: Օդի ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից բարձր է 4-5 աստիճանով և առաջիկա օրերին առանձնապես չի նվազելու։ Պայմանավորված այս գործոններով, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, որը առաջիկա օրերին չի մեղմվելու։ Ուստի կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոները, ձեր կողմից կրակի հետ ցանկացած անզգուշություն, կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ։
Ավելին14:3221.08.19 -
ՀասարակականՊաշտպանի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող քաղաքացու համար բնակության շենքի բակում կայանատեղի է առանձնացվելՀաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր բնակության շենքի բակում ավտոմեքենան անխոչընդոտ կայանելու նպատակով առանձնացված կայանատեղի հատկացնելու հարցում:
Ավելին14:2221.08.19 -
ԻրավականԲացահայտվել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպքՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք:
Ավելին12:4121.08.19 -
ՔաղաքականԿոչ, հորդոր, եթե կուզեք` նախազգուշացում Նիկոլ Փաշինյանին. Նարեկ ՍամսոնյանՍտամբուլյան կոնվենցիան վավերացնելու փորձ անելու դեպքում խոստանում եմ, որ իշխանությունդ կորցնելու ես և կորցնելու ես համաժողովրդական ցասման արդյունքում:
Ավելին12:1021.08.19
-
ԻրավականԱղեկյանին այս անգամ բերման չեն ենթարկել. նա գնացել է ԵՄ գրասենյակԱյսօր անսպասելի ելք է ունեցել «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ակցիան: Քաղաքապետի համար կոյուղաջուր տարած Սոնա Աղեկյանին այս անգամ ոստիկանական բաժին չեն տարել:
Ավելին22:4120.08.19 -
ՔաղաքականՍեյրան Սարոյան. «Ես վախենալու բան չունեմ»Սեյրան Սարոյանն այսօր լրագրողներին ասուլիսի էր հրավիրել իր առանձնատուն՝ խոսելու հատկապես այն մասին, թե արդյոք ճիշտ են լուրերը, որ ոստիկանները մտել են իր տուն իսկ ինքը փախել է հետնամասով: Առանձնատան պարտեզի ճոճանակին գեներալի ու լրագրողների խոսակցությունը իհարկե ավելի հեռուն է գնացել:
Ավելին22:3920.08.19 -
ԻրավականԳրիգորյանը կմնա կալանավորված. Սարոյանը խոսել է Փաշինյանի հետՄանվել Գրիգորյանը կալանքի տակ կմնա: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դարձյալ մերժել է նրա խափանման միջոց կալանքը փոխելու՝ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը: Գրիգորյանը դատական նիստին այս անգամ էլ չի մասնակցել: Փաստաբանների խոսքով՝ այս պահին նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Հավանաբար այդ պատճառով՝ հալվել է սառույցը նրա ու մարտական ընկերոջ՝ Սեյրան Սարոյանի մեջ: Գեներալ Սարոյանը ամիսներ առաջ արած բավականին կոշտ ձևակերպուներից հետո, այսօր մեղմությամբ է հիշել ընկերոջը, պարզվում է՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցը քննարկել է անգամ Նիկոլ Փաշինյանի հետ:Ավելին22:3820.08.19 -
ԻրավականԻջևանի կալանավորվածները. Նարեկ և Արթուր եղբայրներըԻջևանի հայտնի դեպքերից հետո, երբ փայտի գործով զբաղվողները փակեցին միջպետական ճանապարհն ու բախվեցին իրավապահների հետ, 9 մարդ դեռ զրկված է ազատությունից: Արմավիր քրեակատարողականում իրենց համար ճակատագրական որոշմանն են սպասում Նարեկ ու Արթուր անուններով եղբայրաները: Նրանց հայրը ահազանգում է՝ որդիները առողջական լուրջ՝ կալանքի հետ անհամատեղելի խնդիր ունեն:
Ավելին22:3620.08.19 -
ՏնտեսականԲյուջեում ավելի շատ փող կա, բայց փողը «քնել» էԲյուջեում փող կա, բայց տնտեսագետները վստահ են՝ Կառավարությունը չգիտի, թե դրանով ինչ կարելի է անել: Սա է պատճառը, որ երկրի մեծ դրամապանակը հիմա օգտագործվում է ֆորսմաժորային եղանակով, փողը բանկում ավանդ են դրել այն դեպքում, երբ կարելի է դրանով սոցիալական լուրջ խնդիրներ լուծել: Սա նման է մի վիճակի, երբ դոշակիդ տակ փող կա, բայց ընտանիքդ սոված է:
Ավելին22:3420.08.19 -
ՔաղաքականԴժգոհության Ամուլսարը. վարչապետը որոշել է շահագործել հանքըԱվտոերթով Երևան եկած ջերմուկցիները այսօր նորից իրենց տանն են: Գնացել են՝ հետները տանելով վստահությունը, թե իրենց ընտրած վարչապետը ժողովրդի կամքին հակառակ որոշում չի կայացնի: Բնապահպան-ակտիվիստների, ջերմուկցիների ու գնդևազցիների համար սառը ցնցուղ էր Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը թույլատրելու՝ վարչապետի որոշումը:
Ավելին22:3220.08.19 -
ՔաղաքականԱմուլսարը ընդդիմություն է ստեղծում իշխանության ներսումԴեռ պարզ չէ, թե ինչ է լինելու Ամուլսարի մասին վարչապետ Փաշինյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի ճակատագիրը, այն կարճվելու է՝ թե ոչ, բայց նոր տեղեկություն կա, որ դատախազությունը Ազգային անվտանգության ծառայություն է ուղարկել հանցագործության հատկանիշներով հրապարակումներ: Մասնավորապես՝ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը, որով նա ահազանգում է Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարքի մասին:
Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումով Ամուլսարը բաժանանար է դարձել հեղափոխականների ճանապարհին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու տեսչական մարմնի նախկին ղեկավարը փոխադարձ վիրավորանքներ են հնչեցրել:Ավելին22:3020.08.19