Լրահոս
-
ՀասարակականՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեցՀայաստանի ֆուտբոլի հավաքականի 9-1 հաշվով խայտառակ պարտությունից հետո Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը այսօր թողել է Արթուր Վանեցյանը: Երբ նա հրաժարական ներկայացրեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Վանեցյանը կկենտրոնանա մեր հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու «շատ կարևոր, պետական նշանակության խնդրի լուծման վրա»:
Ավելին22:3521.11.19 -
ԻրավականՍոնա Աղեկյանը հանցագործության մասին հաղորդում է տալիսՈստիկանների դեմ ոստիկանություն հաղորդում է տարել Սոնա Աղեկյանը: Նա պնդում է, որ ոստիկանները իրեն քաշքշել են կրթության նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդների ակցիայի միանալու համար:
Ավելին22:3421.11.19 -
ՀասարակականՓաշինյանը, ադրբեջանցին, սերն ու չարքը՝ Միլանի հայկական եկեղեցումՀայաստանի նախկին բոլոր ղեկավարներն են մեղավոր,իրեն Քրիստոսի հետ համեմատած վարչապետ Փաշինյանի կարծիքն է: Նաև իր քաղաքական կնքահորը Փաշինյանը չարիք է համարում, քանի որ, ըստ իրեն, Տեր-Պետրոսյանը 96-ին նախագահ է ընտվել՝ չունենալով ժողովրդի վստահության քվեն:
Ավելին22:2921.11.19 -
ՀասարակականՉխոշտանգող ոստիկաններ, կարգին դատավորներ. կառավարության նիստըԿառավարությունը այսօրվա նիստում որոշել է 7 մլրդ. 526 մլն. դրամ գնահատված Ծաղկաձորի Գոլդեն փելես հյուրանոցը աճուրդի հանել: Ինչպես հիշում եք այս հյուրանոցը պատկանում էր մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին: Իշխանափոխությունից հետո՝ այն որպես նվիրատվություն Ավետիսյանները փոխանցել են պետությանը: Աճուրդը կմեկնարկի դեկտեմբերի 18-ին: Մինչև հյուրանոցը նոր տեր կունենա՝ դրա պահպանման համար պետությունը ամսական 6 միլիոն դրամ կծախսի: Ոստիկանությունում խոշտանգումների դեպքերը բացառելու, դատավորներին կարգի հրավիրելու նոր գործիքներ է առաջարկում գործադիրը: Այդ օրանգծերին այսօր հավանություն են տվել ու ուղարկել են խորհրդարան:
Ավելին22:2821.11.19 -
ՀասարակականԳանձագողեր Խոսրովի արգելոցումԽոսրովի անտառ-արգելոցում աննախադեպ մի բան է տեղի ունեցել: Որսագողերից բացի, այստեղ ապօրինի մտել են նաև գանձագողերը: Գերեզմաններ են քանդել, շիրմաքարերի տակ ոսկի փնտրել: Չեն գտել, քանի որ չկա,վստահեցնում են տարածքը հսկող տեսչները: Հուսահատ գողերը դատարկ ձեռքով անտառից դուրս չգալու համար, թռցրել են տարածքը հսկող տեսախցիկները:
Ավելին22:2621.11.19 -
ՀասարակականԱրվեստն ասեղի անցքով անցել է պապից՝ թոռանըԵրևանում բացվել է միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերի ցուցահանդեսը: Աշխարհում առաջինն էր նրա պապը՝ Էդուարդ Տեր-Ղազարյանը, որին հաջողվեց Չապլինին, Պագանինիին, ԱՄՆ-ի Ազատության արձանը, Աբու Լալա-Մահարիի ուղտերի քարավանը տեղավորել ասեղի անցքի մեջ:
Ավելին22:2521.11.19 -
ՔաղաքականՇախ եվ մատ՝ պոպուլիզմին. ի՞նչ ասաց Սերժ ՍարգսյանըՊոպուլիստ իշխանություն լինելու Սարգսյանի մեղադրանքը չի ընդունում Իմ քայլի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը, որը վերջերս սկանդալի մեջ հայտնվեց, երբ հայտարարեց, թե իրենց քաղաքական թիմի դեմ խաղ չկա:
Ավելին22:2321.11.19 -
ՔաղաքականՓաշինյանը մտավախություն ունի, որ կարող է թույլ վարչապետ ընկալվել. Արմինե ՕհանյանԱվելին16:5121.11.19
-
Քաղաքական37 հազար հնդիկի մուտքը Հայաստան արտագաղթի 90 տոկոս նվազում է ներկայացվում. Հրանտ ԲագրատյանԱվելին23:1020.11.19 -
ԱշխարհԻրան. ներսի բողոք, դրսի հրահրումԻրանում իրավիճակը սրվում է: Բենզինի գնի բարձրացման դեմ դուրս եկած բողոքավորների դժգոհության կրակին, ըստ պաշտոնական Թեհրանի, բենզին են լցնում արտաքին ուժերը: 21 քաղաքում շարունակվող զանգվածային բողոքի ակցիաների զոհերի թվի մասին հարևան Հայաստան շատ իրարամերժ տվյալներ են հասնում:
Ավելին22:5420.11.19 -
Հասարակական«Ազատագրել Հայաստանի վարչապետին Սորոսի ճիրաններից»Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության շենքի դիմաց ամբողջ գիշեր նստացույց արած ուսանողների կողքին է նաև ՎԵՏՕ շարժման համահիմնադիր Նարեկ Մալյանը: Շարժման մասնակիցները Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին աջակցում են ոչ թե նախարարության շենքի, այլ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հայաստանյան գրասենյակի առջևից: Նրանք այդտեղ են, որովհետև Հայաստանում հիմնադրամի գործունեությունը քայքայիչ են համարում ու սորոսական ձեռագիր են տեսնում իշխող քաղաքական թիմի շատ գործողություններում;՛ Հիմնադրամի լուծարումը պահանջող ՎԵՏՕ շարժման մասնակիցներն այսօր ազատություն Նիկոլ Փաշինյանին ակցիան են արել:
Ավելին22:5220.11.19 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանը բարելավել է դիրքերը, բայց ֆոտոշոփովԱդրբեջանը ստերով աշխարհը կնվաճեր, եթե չլիներ Գուգլը: Դրա քարտեզների հավելվածով Օրբելի կենտրոնի վերլուծաբանները ապացուցել են, որ Բաքուն ստում է, թե Տավուշի շրջանում բարելավել է դիրքերը:
Ավելին22:5120.11.19 -
ՀասարակականՑուրտ մանկատան տաք երազանքներըԳիշերօթիկները փակելու՝ կառավարության սկանդալային որոշման ֆոնին ու ձմռանն ընդառաջ անելանելի վիճակ է նաև ամենահին մանկատներից մեկում: Թռչունյան մասնավոր մանկատան բնակիչների երազանքներն արդեն անթև են: 80 երեխայի ուշքն ու միտքը հիմա միայն այն է, որ ամերիկահայ համայնքի դադարեցրած ֆինանսավորումը վերականգնվի, թե չէ իրենք ու՞ր են գնալու: Միևնույն ժամանակ՝ վարկած կա, որ բարերաները որոշել են փակել մանկատունը, քանի որ այնտեղ երեխաներին ոչ լավ կերակրում, ոչ էլ նորմալ խնամում են:
Ավելին22:5020.11.19 -
ԻրավականԱրսեն Բաբայանի կալանավորումն իրավաչափ չի եղելՕրենքով գողերի մասին խոսելիս Արսեն Բաբայանին հանկարծ հիշելը իհարկե շատ տարօրինակ է, հատկապես, որ հենց այսօր է վերաքննիչ դատարանն արձանագրել, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի իրավունքները Երևանի առաջին ատյանի դատարանում խախտվել են նրա հանդեպ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ փաստաբանների ներկայացրած բողոքը քննելիս: Վերաքննիչը հիմնավոր է համարել պաշտպանության կողմի ներկայացրած գրեթե բոլոր փաստարկները:
Ավելին22:4820.11.19 -
Հասարակական4G ցանցում զանգելու հնարավորություն՝ ՀայաստանումՄի քանի նորություն՝ սմարթֆոնների ու ինտերնետի սիրահարների համար:
Ավելին22:4420.11.19