Լրահոս
-
ԱշխարհԱդրբեջանն զգուշացնում է՝ բլոգերությունը վտանգավոր էԱդրբեջանը շարունակում է բլոգերների որսը: Իլհամ Ալիևին քննադատելու համար Էլվին Իսաևը, որ 20 տարի է՝ ապրում էր Ադրբեջանից դուրս, Կիևում ձերբակալվել ու արտահանձնվել է Բաքվին: 2 տարի առաջ ադրբեջանական բանտից ազատված բլոգեր Լապշինն էլ հիմա թաքցնում է բնակության վայրը, որովհետև լուրեր ունի, թե իրեն նորից ցանկանում են ձեռնաշղթաներ հագցնել:
Ավելին22:2317.12.19 -
ՔաղաքականՊԵԿ-ը թիրախավորած բիզնեսմեններ չունիՊետեկամուտների կոմիտեն այսօր հայտարարել է, թե երկրի ստվերային բիզնեսի գրեթե կեսը հանել են մութ անկյուններից: Իսկ խոշոր հարկատուներից ու՞մ բիզնեսն են ավելի հաճախ ստուգում ՊԵԿ-ի աշխատակիցները և արդյո՞ք հիմնավոր են քաղաքական նպատակահարմարությամբ թիրախային ստուգումների մասին ահազանգերը ռեպորտաժում:
Ավելին22:2117.12.19 -
ԱշխարհՖրանսիա. «սեւ երեքշաբթի»Դեղին ժիլետավորների պայքարից դեռ լրիվ ուշքի չեկած Ֆրանսիայում հիմա անձրևի հեղեղի տակ իսկական կոլապս է: Մակրոնի կառավարության առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի զանգվածային ակցիաները հատել են թույլատրելիի սահմանը: Կաթվածահար է երկրի տրանսպորտը: Սեր փնտրող զբաոսաշրջիկների համար անգամ փակ է սիրո քաղաքի սիրտը Էյֆելյան աշտարակը հյուրեր չի ընդունում:
Ավելին22:1717.12.19 -
ՔաղաքականԱդրբեջանի հետ քարոզչական պատերազմում պետական քաղաքականություն չունենք. Կարեն ՎրթանեսյանԱվելին17:0317.12.19
-
ՔաղաքականՊետք է սկսել մտածել հետնիկոլյան ժամանակի մասին. Մենուա ՀարությունյանԱվելին23:1016.12.19 -
Երևան«Պարոն քաղաքապետ, ցինիկ մի ծիծաղեք». Երեւանի ավագանու թեժ նիստըՀասարակությունը սեւ-սպիտակի բաժանած՝ Մարությանի բառապաշարում նոր արտահայտություն է հայտնվել՝ «օպոզիացիա- պոզիցիա»: Երևանի քաղաքապետին այսօր զայրացրել են ավագանու Լուսավոր անդամները: Դերասան-քաղաքապետին հիշեցրել են իր անցյալը: Մարությանը երբեւէ հպարտ է եղել, որ որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը:
Ավելին22:3916.12.19 -
ՀայաստանԱվիաընկերությունների գրանցումը ՀՀ-ում կդառնա վճարովիԻ դեպ, քաղավիացիայի կոմիտեն մտադիր է վճարովի դարձնել ավիաընկերությունների գրանցումը Հայաստանում: Տաթևիկ Ռևազյանի խոսքով՝ իր ղեկավարած կառույցը պետք է ինքնաբավ դառնա, որպեսզի լավ մասնագետներ գան քաղավիացիայում աշխատելու եւ աշխատավարձն էլ բարձրանան: Ռևազյանի այս մտադրությունը վիճելի է՝ հաշվի առնելով, որ հայկական ավիաշուկան բավականին փոքր է, եղածներից էլ վերջին ամիսներին փակվեց Տարոն-ավիան: Այսօր Տաթեւիկ Ռեւզայանը այդ մասին եւս խոսել է:
Ավելին22:3316.12.19 -
ՀասարակականԵւրոպայի «ամենականաչ» ավիաընկերությունն այնքա՞ն էլ «կանաչ» չէԲյուջետային նոր ավիաընկերություն է մտել հայկական շուկա: «Վիզ էյէր» ընկերությունը խոստանում է ապրիլից Վիեննա ու Վիլնյուս տանել 25 եվրոյով: Իհարկե, այդպիսի էժան տոմսերը սահմանափակ են ու կարելի է պատվիրել միայն օնլայն: Տոմսի փողը ինքնաթիռում սնունդ, ուղեբեռ չի նախատեսում: «Վիզ Էյէր»-ը էկոլոգիապես ամենամաքուր ավիաընկերությունն է համարվում Եվրոպայում: Ու դրա համար էլ այն անվանում են կանաչ ընկերություն չնայած մորեգույն օդանավերին:
Ավելին22:3216.12.19 -
ՀասարակականԼրագրողին գաղտնալսելու ահազանգՈստիկանությանը գաղտնալսելու իրավունք տալու մասին վիճահարույց օրինագիծը դեռ խորհրդրանում, մամուլը տեղեկություն հրապարակեց, թե գաղտնալսել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանին: Քնարը վերջին շրջանում իրավապահների տեսադաշտում է հայտնվել Մարտի մեկի գործով անցնող պաշտոնյանների ցուցմունքները հրապարակելու համար: Այդ փաստով՝ ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել: Ըստ 168.am-ի լրագրողին գաղտնալսել են հենց այս գործի շրջանակում: Քնարը իրեն գաղտալսելու տեղեկությունը ոչ հերքում է, ոչ հաստատում:
Ավելին22:3116.12.19 -
ՔաղաքականԱզգային ժողովը որոշել է պայքարել ատելության դեմԱրդյոք թաթիկները կտրելու, ասֆալտին փռելու, պատին ծեփելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունները՝ ատելության խոսք եւ բռնության քարո՞զ չեն: «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը այս հարցը ուղղել է Իմ քայլականներին, որոնք ցանկանում են խորհրդարանում աշխատանքային խումբ ձևավորել ատելության խոսքի դեմ պայքարի օրենսդրությունը բարեփոխելու համար: Իշխանական պատգամավորների պատասխանը որքան կանխատեսելի, այնքան էլ մտահոգիչ է:
Ավելին22:3016.12.19 -
ԻրավականՔոչարյանի պաշտպանների բողոքը՝ վերաքննիչ դատարանումԴատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկից հետո, Վերաքննիչ դատարանը այսօր վերսկսել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ: Երկրորդ նախագահի փաստաբանները բողոքարկում են առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը՝ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ: Լուսինե Աբգարյանի նախագահությամբ հենց առաջին նիստում փաստաբանները բացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին:
Ավելին22:2916.12.19 -
Աշխարհ«Մի՞թե մենք գործընկերներ չենք». Թուրքիան սպառնում է ԱՄՆ-ինԹուրքիայի նախագահը սպառնացել է Միացյալ Նահանգներին՝ փակել ամերիկյան ռազմաբազաները և ճանաչել Միացյալ Նահագներում հնդկացիների ցեղասպանությունը: Էրդողան-Թրամփ հարաբերությունները սրվել են՝ ԱՄՆ-ի հակաթուրքական պատժամիջոցների ֆոնին: Պենտագոնը սառնասրտությամբ է արձագանքել Անկարայի սպառնալիքներին:
Ավելին22:1216.12.19 -
ԱշխարհԲեյրութը չի խաղաղվումԼիբանանում երրորդ ամիսն է շարունակվում են հակակառավարական ցույցերը: Ցուցարարների ու իրավապահների բախումների հետևանքով ավելի քան 70 մարդ վիրավորվել է: Լիբանանցիները պայքարում են նոր կառավարություն ունենալու համար: Նրանք բողոքում են կոռուպցիայից ու ամբողջ քաղաքական համակարգից:
Ավելին22:1016.12.19 -
ԱշխարհԱնտարկտիդայի սառը հմայքըԳլոբալ տաքացման մասին գիտականները զգուշացնում են դեռ 2015-ից, երբ Անտարկտիդայում գրանցվեց պատմության ամենաբարձր ջերմաստիճանը: Եթե գիտնականներին այս փաստը անհանգստացնում է, զբոսաշրջիկները հրճվանքի մեջ են: Հազարներով՝ աշխարհի ծայրն են հասնում՝ տեսնելու հալչող հսկա սառցե բեկորները:
Ավելին22:0816.12.19