Լրահոս
2025-12-27
-
ՀասարակականԲնակիչներն ահազանգում են. Առնո Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում կեղտաջրերից արհեստական լճակ է գոյացելԶրույցում բնակիչներից մեկն ասել է․ «Մեկ ամսից ավելի է դիմում ենք թե՛ «Վեոլիա ջուր» ընկերություն, թե՛ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, թե՛ այլ տեղեր, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Կեղտաջրերը դիտահորից դուրս են գալիս ու ողողում ողջ բակը՝ ստեղծելով այս «մինի» լճակը, որի պատճառով մենք անգամ չեն կարողանում մի քանի րոպեով պատուհան բացենք։Ավելին18:4527.12.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Վտանգավոր պլանը տապալվելու է. Փաշինյանին հաղթելու շանս է տեսնում ընդդիմությունըՀայլուր 18։30 Վտանգավոր պլանը տապալվելու է. Փաշինյանին հաղթելու շանս է տեսնում ընդդիմությունըԱվելին18:3027.12.25 -
ՀասարակականԳյումրիում բուք է. Սուրենյանը տեսանյութ է հրապարակելԴեկտեմբերի 28-30-ի հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։Ավելին18:2027.12.25 -
ՄիջազգայինԻսրայելը պաշտոնապես ճանաչել է Սոմալիլենդի անկախությունըԸստ աղբյուրի՝ Սոմալիի կառավարությունը դատապարտել է Իսրայելի քայլը՝ այն համարելով անօրինական և դիտավորյալ հարձակում իր ինքնիշխանության վրա՝ մերժելով Սոմալիլենդի ցանկացած ճանաչում։Ավելին18:1527.12.25 -
ՀասարակականԾաղկաձորում ձյուն է տեղում (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։Ավելին18:0427.12.25 -
ՔաղաքականԴավիթը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Սրբազանը` Հայաստանի․ Իշխան ՍաղաթելյանԱյս արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար։Ավելին17:5227.12.25 -
ՔաղաքականՊատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արգիշտի Գևորգյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը այցելել են Ջերմուկի մարտական դիրքերԵրկուսն էլ Քառօրյային եւ 44-օրյային առաջին իսկ օրից եղել են առաջնագծում։Ավելին17:4027.12.25 -
ՄիջազգայինՄենք ոչինչ չենք գողացել. Վենեսուելան կոշտ է խոսում ԱՄՆ-ի հետ, Թրամփը պատերազմ կսկսի՞«Կարակասում՝ կառավարման ճգնաժամ է»,- սա վերջին օրերին ամերիկյան լրատվամիջոցների հիմնական գլխագիրն է դարձել: Վենեսուելայում կառավարման ճգնաժամի մասին փորձագետների հայտարարություններն այնքան արագ են տարածվում, որքան՝ ամերիկյան ռազմանավերը Կարիբյան ծովում: Թեև Վաշինգտոնը՝ թմրամիջոցների դեմ պայքարով է արդարացնում իր նավատորմի գործողությունները, Մադուրոն հասկանում է Վաշինգտոնյան քարոզչության իրական նպատակը:Ավելին17:3327.12.25 -
ՀասարակականՇիրակում կրшկել են Գյումրիում դաջվածքներ անող տղամարդու աչքին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 օր առաջ Գյումրի քաղաքում կրակոց է հնչել և կա վիրավոր։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Պարզվել է, որ կրակոցը հնչել է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում, որտեղից էլ Գյումրիի բնակիչ 43-ամյա Արման Խ․-ն «աջ աչքի հրազենային վնասվածքով» տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը իրենց ասել է, որ չի հիշում որտեղ և ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել։ Շիրակի քրեական ոստիկանները պարզել են նաև նրա վրա կրակոց արձակող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ Ոստիկանները ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ միջոցառումներ կրակոց արձակողին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Շիարկի մարզային քննչական վարչությունում «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը Գյումրիում հայտնի դաջվածքներ անող է։Ավելին17:1827.12.25 -
ՀասարակականՍամվել Կարապետյանը, նույնիսկ անազատության մեջ, շարունակում է հոգալ հայ մանուկների մասին (տեսանյութ)30-ամյա ավանդույթը չի փոխվում: Փոքրիկների ժպիտներն ու ուրախությունը կրկին «Տաշիր» բարեգործական հիմնադրամն է ապահովում:Ավելին17:0027.12.25 -
ՔաղաքականԻշխանությունը հետևողականորեն փորձում է եկեղեցական տարածքը ներքաշել քաղաքական պայքարի դաշտ. քաղաքագետԵրբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը հրապարակային կերպով գնահատական է տալիս, թե ինչն է թույլատրելի կամ անթույլատրելի պատարագի ընթացքում, նա փաստացի մտնում է այն տիրույթ, որը Սահմանադրությամբ իրեն չի վերապահված։Ավելին16:4527.12.25 -
ՄիջազգայինՊայթյուն՝ Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Սումի քաղաքումԱյս մասին հայտնում է ուկրաինական «Общественное» պարբերականը։ Սումիի մարզում Օդային տագնապ է։Ավելին16:3027.12.25 -
ՄիջազգայինԿիևին ռուսական հարվածներից հետո Լեհաստանը կործանիչներ է բարձրացրել Ուկրաինայի հետ սահմանինԼեհաստանի զինվորականները հայտարարել են, որ Կիևի վրա ռուսական հարձակումից հետո իրենց օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար ռազմաօդային ուժերը կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկել։Ավելին16:1927.12.25 -
ՔաղաքականՀանդիպում է տեղի ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության և ՀՅԴ ղեկավար կազմերի ներկայացուցիչների միջևՔննարկվել են մեր երկրի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին և այդ մարտահրավերների հաղթահարման գործում ջանքերի մեկտեղման հնարավորություններին վերաբերող հարցեր: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանության, քաղբանտրակյալների իրավունքների պաշտպանության, ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության, ընտրությունների ընթացքի վերահսկման, ընտրակեղծիքներ թույլ չտալու, ընդդիմադիր դաշտում միմյանց չթիրախավորելու, իշխանափոխությանը միտված քայլերի ներդրման հարցերում կան մոտեցումների ընդհանրություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդակցությունները դարձնել պարբերական:Ավելին16:0427.12.25 -
ՀասարակականԻ՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Կոտայքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի, Ապարանի, Ամասիայի, Եղեգնաձորի և Ջերմուկի տարածաշրջաններում, Վանաձոր, Գորիս, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն: Ամասիայի տարածաշրջանում բուք է։ Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին15:5027.12.25 -
ՔաղաքականՉեմ լինելու ՔՊ նախընտրական ցուցակում. Կարեն Սարուխանյան«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրման օրից ի վեր, որպես կուսակցության հիմնադիր անդամ` բարդ, պատասխանատու և բազմաթիվ մարտահրավերներով լեցուն ճանապարհ եմ անցել, լինելով իմ թիմի գաղափարների, արժեքների կրողը` մշտապես պայքարել եմ Հայաստանի Հանրապետության պետականության հարատևության և արդարության վերականգնման համար։Ավելին15:2527.12.25 -
ՀասարակականԷջմիածնում բախվել են Երևանից դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու օտարերկրացու «Chevrolet Volt»-ըԱյսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Բաղրամյան 26 հասցեի դիմաց բախվել են օտարերկրացի 20-ամյա Կամո Հ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Արտուր Թ․-ի վարած «Էջմիածին» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված դիատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Խդր Մահմուդյանը ու Գոհար Ոսկանյանը։ Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով շտապօգնությունը Երևանից մահացածի մարմինը տեղափոխում էր Էջմիածնի դիահերձարան, իսկ վթարից հետո մեկ այլ դիատար է մոտեցել, որով էլ դին տեղափոխել են։Ավելին15:0827.12.25 -
ՀասարակականՍրբազանը բացառիկ տոկունություն ցույց տվող հայ ազնվական եկեղեցական է․ Ռուբեն ՄխիթարյանԳյումրիից առողջության մաղթանքներ ենք բերել Միքայել Սրբազանին, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։ «Ամրություն ու պնդություն չենք մաղթում, քանի որ այդ ամեն ինչը մենք իրենից պետք է սովորենք»։ Ռուբեն Մխիթարյանը նշեց, որ Սրբազանը բացառիկ տոկունություն ցույց տվող հայ ազնվական եկեղեցական է։ «Ինքներդ տեսաք, որ իր ծննդյան օրը բոլորիս օրհնեց։ Առողջություն իրեն, քաղաքը, պետությունը, բոլորս իր կարիքն ունենք։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում իրեն կտեսնենք ընդունելի ազատության մեջ»,-նշեց նա։Ավելին14:5027.12.25 -
ՀասարակականՍրբազանը միշտ աչքի է ընկել սուր խոսքով, բայց նաև անպայմանավոր սիրով առ մեր Հայրենիքն ու Սուրբ Եկեղեցին․ Հայր Զաքարիա«Այսօր Հայոց Եկեղեցու նվիրյալ, բանիմաց, գիտնական վարդապետ Միքայել արք. Աջապահյանի ծննդյան տարեդարձն է:Ավելին14:3927.12.25 -
ԻրավականԼռեցնե՞լ, թե՞ կռվի բռնվել․ Ռուբեն Մելիքյանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԻմ ընկեր, իրավապաշտպան Վահան Հովհաննիսյանն արդեն անդրադարձել է հարցի իրավական կողմին և այդ արարքն արդարացիորեն որակել է որպես «կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելու դրդչություն» (ՀՀ քր.օր. 46-209 հոդված)։ Կտրվեն հանցագործության մասին հաղորդումներ, որոնք բնականաբար առայժմ կլինեն անարդյունք։Ավելին14:2827.12.25