Լրահոս

2025-12-30
  • Img default alt hy
    Իրավական
    Ջրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավել ձուկ են հայտնաբերել
    Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 26-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհահատվածի 34-րդ կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։ Մեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են ընդհանուր 196 կգ քաշով «Սիգ» տեսակի 422 ձուկ և 16 փաթեթով այլ ձկներ։ 29-ամյա վարորդը հայտնել է, որ ձկները ձեռք է բերել Վարդենիս համայնքում՝ անծանոթ քաղաքացուց: Նա ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
    11:30
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդյոք ռազմամթերքի խոստացված արտադրությունը հիմնվե՞լ է. կառավարության պատասխանը
    Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամին խոշոր փոխանցումներ են կատարվել: Հիմնադրամին մասնավորապես 20 մլն դրամ էր փոխանցել «Արսենալ ԼՏԴ» ՍՊԸ-ն: Էլեկտրոնային ռեգիստրից տեղեկացել էինք, որ այս ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին, բաժնեմասերի 57.5 տոկոսը պատկանում է Բելառուսի քաղաքացի Ստանիսլավ Բեկովին, 36 տոկոսը ՀՀ քաղաքացի Կարինա Ղազարյանին, իսկ մնացած 6,5 տոկոսը՝ ««Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» ԲԲ ընկերությունը:  Գրել էինք նաև, որ կառավարության 2019 թվականի փետրվաի 21-ի նիստում որոշվել է մաքսային արտոնություն տրամադրել «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությանը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար: Ըստ հայտարարության, ընկերության կողմից ներմուծվող ապրանքները պետք է օգտագործվեին զենքի և զինամթերքի արտադրության մեջ։ «News.5tv.am»-ը կառավարությանը գրավոր հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ ճակատագիր է ունեցել այս նախագիծը, արդյոք ռազմամթերքի արտադրությունը հիմնվե՞լ է, ընկերությունը մինչ այժմ օտվում է հարկային արտոնությունից: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Ռազմամթերքի արտադրության հիմնումը՝ համաձայն «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024թ.-ի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից տնօրինվող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» N 1215-Լ հրամանի, ռազմական բնագավառի տեղեկությունների 1 4.7 և 5 4.8 կետերի, հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն և հրապարակման ենթակա չէ։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ համաձայն ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1118-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ Ընկերությունը կարող է մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվել մինչև վերջինիս անհատական որոշմամբ հաստատված ապրանքների խմբաքանակի սպառումը: Ընկերությունը բնականոն հունով շարունակում է իրականացնել ներդրումային ծրագրով ներկայացված գործունեությունը: Ինչ վերաբերում է ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացված ներդրումների, ստեղծված աշխատատեղերի և արտադրանքի ծավալների վերաբերյալ տեղեկատվությանը, ապա այն համարվում է առևտրային գաղտնիք և ենթակա չէ հրապարակման»:
    11:15
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ:
    11:00
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել են Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը և 9 անձ. 1lurer.am
    Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս երկու անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը: Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։
    10:46
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 30-31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
    10:32
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:17
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել մեր ազգային ինքնությունը․ «Մեր ձևով»
    Ինչո՞ւ։ Որովհետև դրա ձևավորումը պարզ է, խելացի և արդյունավետ։ Տարիների ընթացքում փոխվել է միայն նյութը՝ դարձել է ավելի ամուր, ավելի դիմացկուն և բարձրորակ։ Ձևը մնացել է նույնը, իսկ որակը բարելավվել է։ Ցավալի է, որ ոմանց պետք է հիշեցնել այս կարևոր դասը։
    10:00
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիան պարզապես խաղում է Հայաստանով՝ աշխարհաքաղաքական խաղասեղանի շուրջ. Հակոբ Բադալյան
    Այդ համաձայնությունների մասին Երեւանն ու Անկարան հայտարարել են դեռեւս 3 տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսին, հատուկ բանագնացների հանդիպումից հետո: Եվ երեք տարի չի իրականացվել այդ պայմանավորվածությունը, մինչ Հայաստանը չի կատարել մի շարք պայմաններ: Հակառակ դեպքում հարց է առաջանում, թե ինչու՞ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2022-ին, բայց դրանցից առաջինը կատարվում է միայն 2026-ին: Որովհետեւ եղել են պայմաններ, որոնք կատարվել են այդ ընթացքում:
    09:45
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝
    09:30
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    ԶՈՒ ԳՇ պետն այցելել է արևելյան սահմանագոտի
    ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գալիք տոների կապակցությամբ անձնակազմին շնորհավորելու նպատակով այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի: Այս մասին հայտնել է նախարարությունը:
    09:25
    30.12.25
    Ավելին
  • Հասարակական
    Կրթությունը՝ պետության հիմք. 100 ուսանող ուսման վարձին համարժեք պարգևատրում կստանա «Տաշիրից»
    «Սարգիս Կարապետյան» հիմնադրամը նոր հորիզոններ է բացում Հայաստանի ուսանողների համար. բարձր առաջադիմությամբ 100 ուսանող Հայաստանի բոլոր մարզերից, մեկ տարի ուսման վարձին համարժեք պարգևատրում կստանա: Կրթությունը, որպես պետության հիմք հռչակած «Տաշիր» բարեգործական հիմնադրամը արդեն մի քանի տարի է՝ կրթական մեծ ծրագրեր է իրականացնում՝ ուշադրության կենտրոնում պահելով նաև մանկապարտեզները:
    09:15
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանը և Վաղարշապատում կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը
    Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին։ Այս մասին գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։
    09:00
    30.12.25
    Ավելին
2025-12-29