Լրահոս
2025-12-30
-
Հասարակական11 աշխատանքային օրը բավարար չեղավ՝ գլխավոր հանցագործի կամակատարները կարողանան ապահովել որևէ քահանայի կողմից Ս. Պատարագի մատուցումը․ Միքայել Սրբազան«Տասնմեկ աշխատանքային օրը բավարար չեղավ , որ գլխավոր հանցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից Ս. Պատարագի մատուցումը, ինչի արդյունքում առաջիկայում զրկված եմ լինելու ինչպես հունվարի 4-ի կիրակնօրյա, այնպես էլ հունվարի 1-ի Ամանորյա և հունվարի 5-6-ի Ս. Ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց:Ավելին21:3030.12.25 -
ՔաղաքականԹանկ է նստում վարչապետը Հայաստանի վրա. որտե՞ղ և ինչո՞ւ են ուղղվում բյուջեի փողերըՀայաստանում հարկերն ու տուրքերը բարձրացնելուց հետո պետական բյուջեն աճել է: Միայն թե հավաքված գումարների բաշխումը նոր հարցեր է առաջացրել փորձագետների մոտ: Պետական բյուջեի աճի ֆոնին արագ տեմպերով մեծանում են հատկապես վարչապետի աշխատակազմի ծախսերը: Դրանք նույնիսկ գերազանցել են խորհրդարանի ֆինանսավորմանը: Մինչդեռ դպրոցների կառուցումը, սոցիալական ներդրումներն ու անվտանգային ծրագրերը մնում են հետին պլանում։Ավելին21:1530.12.25 -
ԱշխարհԻտալիայում ճոպանուղու վթարից հետո 100 մարդ մնացել է 2800 մետր բարձրության վրաՄիջադեպը տեղի է ունեցել Պիեմոնտ շրջանի Մոնտե Մորո լեռնադահուկային հանգստավայրում։ Հաղորդվում է առնվազն չորս վիրավորի մասին, որոնցից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել։Ավելին21:1230.12.25 -
ՀասարակականԿոտրել են «Mercedes»-ի ապակին և գnղացել պայուսակ, որի մեջ եղել են բանկային քարտեր, անձնագիր, գումարԴեկտեմբերի 25-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 23-ամյա Համլետ Գ․-ն և հայտնել, որ մոտ 1 ժամ առաջ ապակին կոտրելու միջոցով գողացել են իրեն պատկանող կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում գտնվող մոխրագույն պայուսակը, հայտնում է Shamshyan.com-ը։ Մեկնել է ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ Համլետ Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 21։00-ից մինչև 22։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի փողոցի 1/48 հասցեում գտնվող «Հոմպլեքս» հիպեր մոլի բակում կայանված իրեն պատկանող «Mercedes» մակնիշի դիմացի աջակողմյան ապակին կոտրելու եղանակով ավտոմեքենայի սրահից գողացել է պայուսակ՝ որի մեջ եղել են բանկային քարտեր, անձնագիր, 550 հազար դրամ գումար, մոտ 100 հազար դրամ գումարի արժողությամբ օծանելիք, պատճառելով՝ 800 հազար դրամի նյութական վնաս։ Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։Ավելին21:0030.12.25 -
ՔաղաքականԱդրբեջանը ցինիկ և լկտի հայտարարություն է արելԲաքվում հիշեցրել են սեփական «փորձի» մասին և հայտարարել են բոլոր պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանության հանդեպ իրենց «հանձնառության» մասին։ Երևի թե չասեմ, թե ինչքան ցինիկ և լկտի հայտարարություն է մի երկրի կողմից, որը էթնիկ զտման և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջոցով օկուպացրել է Արցախը՝ միաժամանակ օկուպացիայի ենթարկելով ՀՀ ինքնիշխան տարածքն ու նոր հավակնություններ ձևավորելով։Ավելին20:4630.12.25 -
ԻրավականԽաչիկ Գալստյանը կալանավորվեցԴատարանի բակում այդ մասին հայտնել է նրա փաստաբան Սոս Հակոբյանը:Ավելին20:3930.12.25 -
ԻրավականՌուբեն Վարդանյանի գործով դատական նիստը հետաձգվել էԱդրբեջանի կողմից գերեվարված և կալանավորված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով այսօր նշանակված նիստը հետաձգվել է։Ավելին20:3430.12.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեցՀայլուր 20։30 Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեցԱվելին20:3030.12.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավը2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: 2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքն առանց որևէ հիմքի երկարաձգվել էր երկու ամսով: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով: Դրանից ելնելով այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը ըստ այդ մեխանիզմի տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն: Քննության առնելով մեր միջնորդությունը Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ:Ավելին20:1230.12.25 -
ՔաղաքականԷրդողանական վարչախումբը Լիբիայում ստանում է հակաթուրքական մի դաշինք, որի մասնակիցներից մեկն իր և Ադրբեջանի դաշնակից Պակիստանն է․ ՈսկանյանԲանն այն է, որ համեմատաբար նորաստեղծ այս դաշինքի անդամ Պակիստանն իր պատմության ընթացքում ամենամեծ ծավալի՝ գրեթե 4,5 միլիարդ դոլարի, սպառազինություն է մատակարարելու Լիբիայում Էրդողանական վարչախմբի հակառակորդ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի գրեթե 80-հազարանոց բանակին, ինչը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Լիբիայում Տրիպոլիի «կենտրոնական» թուրքամետ և Բենգազիի հակաթուրքական ուժերի միջև՝ դառնալով հակասության լուրջ կետ Անկարայի և Իսլամաբադի միջև։Ավելին20:0030.12.25 -
ՀասարակականՏոն օրերին պահպանե՛ք հասարակական կարգը, հարգե՛ք մյուսների հանգիստը և տոնական տրամադրությունը․ ՆԳՆԵրթևեկության կանոնների պահպանումը միայն լուսացույցներին ու ճանապարհային նշաններին հետևելը չէ։ Մեքենա վարելիս անհարկի աղմուկ ստեղծելը և քաղաքացիների անդորրը խաթարելը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Տոնական օրերին պահպանե՛ք հասարակական կարգը, հարգե՛ք մյուսների հանգիստն ու տոնական տրամադրությունը։ Անվտանգությունը պետության պարտավորությունն է, կարգապահությունը՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը։ Հետևաբար՝ անվտանգությունը սկսվում է յուրաքանչյուրիցս»,-նշված է հաղորդագրության մեջ։Ավելին19:4530.12.25 -
Զինված ուժերՍուրեն Պապիկյանն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքերՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ամանորի նախաշեմին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի, զորամիավորման հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Շրջել է բանակային դիրքերում, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, այդ թվում՝ դիրքապահների կենցաղային պայմաններին։ Շնորհավորել է զինանձնակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, արժեքավոր նվերներով խրախուսել ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն:Ավելին19:3030.12.25 -
ՀասարակականԹեժ «մարտեր»՝ սուպերմարկետներում. Հայաստանը տոնական առևտուր է անումԵրևանի սուպերմարկետներում առևտրային մենամարտեր են: Մարդիկ փորձում են լրացնել Ամանորի սեղանին պակասող մթերքները, շատերը՝ վերջին պահին, ինչի պատճառով էլ դրամարկղերի մոտ՝ գնումների ցուցակների պես երկար հերթեր են:Ավելին19:1530.12.25 -
ՔաղաքականԵնթադրենք՝ Ադրբեջանը որոշում է հարձակվել Մայր աթոռի վրա, ո՞ւմ կպաշտպանի ՔՊ-ն. Դավիթ ԱմալյանԴե հիմա որոշեք ընկեր անտարբերներ ջան, եթե հաճելի է ձեզ գտնեք վերոնշյալ ցանկերից մեկում, կարող եք չմասնակցել գալիք ընտրություններին…»:Ավելին19:0030.12.25 -
Իրավական26-ամյա Լիլիթ Երմալովյանը որոնվում է որպես անհետ կորած«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,- ասված է ՆԳՆ ոստիկանոթյան տարածած հաղորդագրության մեջ։Ավելին18:4530.12.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ռուսաստանը կոշտացնում է խաղը. Հայաստանը «Թրամփի ուղիով» դուրս կգա՞ ԵԱՏՄ-իցՀայլուր 18։30 Ռուսաստանը կոշտացնում է խաղը. Հայաստանը «Թրամփի ուղիով» դուրս կգա՞ ԵԱՏՄ-իցԱվելին18:3030.12.25 -
ԱշխարհՍիրիայում թողարկվել են նոր թղթադրամներ առանց երկու զրոյի և երկու Ասադների պատկերի«Սիրիայի Կենտրոնական բանկը որոշել է նաև ներդնել անվանական արժեք, ինչի արդյունքում ամենափոքր անվանական արժեքը, որի վրա նախկինում պատկերված էր Հաֆեզ ալ-Ասադի դիմանկարը, կլինի 10 լիրա, այլ ոչ թե 1000։ Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոր տարում։ Կենտրոնական բանկը նախատեսում է թղթադրամների փոխարինումն ավարտել 90 օրվա ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին18:1530.12.25 -
ՄիջազգայինՑնցված է Թրամփը. Պուտինի նստավայրի վրա հարձակումից հետո ՌԴ-ն առաջին անգամ ցուցադրել է «Օրեշնիկը»Թրամփն «անթույլատրելի գործողություն է» անվանել Կիևի գրոհը Պուտինի նստավայրի ուղղությամբ: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պուտինն անձամբ է իրեն պատմել գրոհի մասին: Թրամփի բառերով՝ «խիստ զգայուն» պահի է եղել հարձակումը և դա իրեն «ցնցել է»:Ավելին18:0030.12.25 -
ԻրավականՄովսես Շարբաթյանի խափանման միջոցը փոխվել է«2025 թվականի դեկտեմբերի 16-ին բողոքարկել էի դատավոր Կ. Ֆարխոյանի հերթական որոշումը, որով բավարարել էր հանրային մեղադրողների միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր ընթացակարգով քննության է առնվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վ. Ռշտունու կողմից։Ավելին17:4530.12.25 -
Իրավական22-ամյա չարենցավանցու մոտ ատրճանակ և ծալովի դանակ է հայտնաբերվելԿոտայքի մարզի պարեկները դեկտեմբերի 27-ին Չարենցավան քաղաքի Քոչարի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Չարենացավանի բաժին են տեղափոխել Չարենցավանի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ և 4,5 մմ տրամաչափի լիցքավորված ատրճանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։Ավելին17:3630.12.25