Լրահոս

2026-01-03
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձորաղբյուրում ավտոմեքենա է այրվել
    Հունվարի 2-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուր գյուղի Նորապսակների փողոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:48-ին: Այրվել են «Jeep» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:
    12:52
    03.01.26
    Ավելին
  • Հասարակական
    Թաքցրած կոնֆետ «գողացողները» քչանում են հեռու գյուղերում. կյանքը քաղցրացնելու գերբնական ուժը Լոռիում
    Թաքցրած կոնֆետ «գողացողները» քչանում են հեռու գյուղերում. կյանքը քաղցրացնելու գերբնական ուժը Լոռիում
    12:40
    03.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հաջիևի կողմից արված «խաղաղասիրական հայտարարությունը» հիբրիդային hարձակման հստակ օրինակ է, որով կասկածի տակ է դրվում ՀՀ պետական կառուցակարգերի լեգիտիմությունը․ Ոսկանյան
    2. Երբ արտաքին՝ այն էլ թշնամական պետության բարձրաստիճան պաշտոնյան, շրջանցելով Հայաստանի պետական կառուցակարգերը և դրանք ներկայացնող պաշտոնյաներին, փորձում է «բարի քեռու» դիրքերից խոսել Հայաստանի ժողովրդի հետ, դա, մեղմ ասած, ուղիդ միջամտություն է մեր երկրի ներքին գործերին և ճնշում պետական մարմինների վրա։ Ի դեպ, սա արդեն երկրորդ նման դեպքն է նույն անձի կողմից քաղհասարակության  ներկայացուցիչների միջոցով գրեթե նույնանման «ուղերձի» փոխանցումից հետո։ 
    12:15
    03.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վիրավոր կա
    Երեկ՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19։15-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին, «Ադանա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գևորգ Մ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Բարիս Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
    12:00
    03.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն որևէ ձևով չի ցանկանում համակերպվել Գյումրիում կրած պարտության հետ․ Մհեր Մելքոնյան
    «Տարիներ շարունակ հենց գործող իշխանության վարած քաղաքականության հետևանքով է թուլացվել տեղական ինքնակառավարման համակարգը։ Համայնքները զրկվել են իրական լիազորություններից, իսկ պատասխանատվությունը կենտրոնացվել է մի համակարգում, որը չի ապահովում արդյունավետ կառավարում։ Այս քաղաքականության հետևանքներն այսօր տեսանելի են ոչ միայն Գյումրիում, այլև հանրապետության բազմաթիվ համայնքներում։
    11:47
    03.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պայթյուններ՝ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում
    Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ԱՄՆ ռազմաօդային ուժերն են հարվածներ հասցրել այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին։
    11:33
    03.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքում շմոլ գազից ընտանիքի 6 անդամներ են թունավորվել, որոնցից 3-ը երեխաներ են
    Դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից, հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով «Գորիս» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 6 քաղաքացիներ, հաղորդում է Shamshyan.com–ը։ Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ հիվանդանոց տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Արաքսյա Ք․-ն, Երևանի բնակիչ 13-ամյա Մ․ Բ․-ն, Սյունիքի մարզի բնակիչներ 15-ամյա Խ․ Ք․-ն, 17-ամյա Վ․ Ք․-ն, 37-ամյա Վարսիկ Ք․-ն և 77-ամյա Վահան Ք․-ն։ Կայքի տեղեկություններով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 30-ին ժամը 23։30-ից սկսած վերջիններս հերթով լոգանք են ընդունել, որից հետո իրենց վատ են զգացել, փսխել և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց։ Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:
    11:02
    03.01.26
    Ավելին
2026-01-02
2026-01-01