Լրահոս
-
ՀայաստանԻշխանությանը առաջարկում եմ «Հրեշ Անդոյի» այն ժամանակվա գործունեության վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծել. Գագիկ Համբարյան․ ArmDaily.amԽորհրդարանում այսօր դռնփակ ռեժիմով ներկայացվել է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, որի մասին խոսելիս հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ դրա արդյունքում ադրբեջանական կողմն ունի 1994 թվականի զինադադարի պայմանագրի խախտում, դեմարկացիոն գծի խախտում եւ դա ի օգուտ Ադրբեջանի։
Ավելին20:0205.05.21 -
ՀայաստանՍպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվՄայիսի 5-ի ցերեկը, 7-ին, 10-ին՝ ժամանակ առ ժամանակ, 9-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մայիսի 6-ին, 8-ին հատկապես երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ավելին19:2505.05.21 -
Հայաստան«Այդ հանձնաժողովը այդպես էլ չքննեց ամենակարևոր հարցը՝ կապիտուլյանտի հայտարարությունը, թե իբր ապրիլյան պատերազմը ռուսներն են հրահրել». ԱշոտյանՄեզ բոլորիս հուզող հարցերի» նկատմամբ հետաքրքրությունը վստահաբար չէր կարող սահմանափակվել միայն օրենսդիրում ցեցոտած ուսապարկերի շրջանակով։ Բոլորս էլ շահագրգիռ էինք, որպեսզի հերթով պայթեցվեին ապրիլյան պատերազմի վերաբերյալ իշխանական քարոզչության կողմից 2016թ-ից ի վեր փչված բոլոր փուչիկները, թեև վստահ էինք, որ հանձնաժողովի ստեղծումը զուտ քաղաքական շահերի հարց էր, և իրական նպատակը ապրիլյանի թեմայով հերթական շահարկումներ հրահրելն էր և Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի ուղղությամբ քարոզչական սուր ճոճելն էր։
Ավելին19:0005.05.21 -
ՔաղաքականԱԺ աշխատակազմը կրկին պարգևավճար է ստացել. 168.amԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ խորհրդարանի աշխատակազմը կրկին պարգևավճար է ստացել:
Ավելին18:2005.05.21 -
ԱրցախԱՄՆ պետքարտուղարը ողջունել է երեք հայ գերիների վերադարձը Հայաստան«ԱՄՆ-ն ողջունում է երեք հայ ձերբակալվածների ազատումը Ադրբեջանի կողմից։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր ձերբակալվածների և մասունքների փոխանակման գործընթացը և հարգել պարտավորություններն՝ ապահովելու մարդասիրական վերաբերմունք կալանավորվածների հանդեպ»:
Ավելին18:1105.05.21 -
ԻրավականԼրագրողի մասնակցությամբ միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցվելԱպրիլի 14-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցվել 164-րդ հոդվածով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Armnews հեռուստաալիքի թղթակից Անի Գեւորգյանը:
Ավելին18:0105.05.21 -
Հայաստան«Սա նոր աղետներից խուսափելու միակ ելքն է». Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկում է ընտրություններին մասնակցել Ազգային համաձայնության դաշինքով. ilur.amՈղջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի եւ Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները։ Այս մասին ilur.am-ում հրապարակված հոդվածում հայտնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը`արձագանքելով «Առավոտ»-ում հրապարակված հոդվածին:
Ավելին17:4305.05.21 -
ՀայաստանՊՆ–ն նախատեսում է բանակի հրամկազմի համար պրակտիկա անցնելու հնարավորություն ստեղծել տարբեր պետությունների զորամասերում․ Վաղարշակ ՀարությունյանԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանն այսօր Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչպես է լինելու բանակի մոդեռնիզացիան, Վազգեն Սարգսյան ուսումնական կենտրոնին ինչպես է անդրադառնալու։
Ավելին17:3305.05.21 -
Իրավական«Հայաստանը վերածվել է քրեական ռազբորկաների մարտադաշտի, իսկ ոստիկանությունը զբաղված է մեկ անձի անվտանգությունը պաշտպանելով և խաղաղ ցուցարարներին «ասֆալտին փռելով»»Վերջին մեկ-երկու տարում հանրապետությունում կտրուկ փոխվել է քրեածին իրավիճակը, հատկապես հրազենի գործադրմամբ անձի դեմ ուղղված հանցագործությունների թվի աճ է արձանագրվել։ Միայն այս երկու շաբաթում հրազենի գործադրմամբ սպանություններ են եղել Վայքում, Վաղարշապատում, որը լրագրողներն առանձնակի դաժանության պատճառով հասցրել են համեմատել հոլիվուդյան մարտաֆիլմերի հետ։
Ավելին17:1705.05.21 -
Հայաստան«Մեր երկրում բեսպրեդելը գնալով արմատավորվում է, իսկ վաղն այն կանխելը շատ բարդ է լինելու».Էլինար Վարդանյան«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հոդված է գրել, որում նշվում է, որ այս իշխանությունից պետք է օր առաջ ազատվել՝ փրկելու համար այն բեկորները, որ դեռևս նրանց կողմից չեն ապականվել։ Ըստ հեղինակի՝ պարտության սիմվոլը և իր թիմը պետք է հեռանան, պետք է մերժվեն, տոտալ մերժվեն՝ ամեն օր։
Ավելին17:0005.05.21 -
ԱրցախՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում զինծառայող է զոհվելՄայիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)։ Կատարվում է քննություն:
Ավելին15:5705.05.21 -
ԱրցախՕնիկ Գասպարյանը մեծ պլաններ է ունեցել, թե ինչ պետք է արվի, բայց նշանակումից մեկ ամիս հետո սկսվել է պատերազմը. ՄարուքյանԱյն թերությունները, որ ունեցել ենք ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանք որպես պետություն չենք վերացրել: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցին, որը այսօր քննարկվել է փակ ռեժիմով:
Ավելին15:4305.05.21 -
ՀայաստանԻմքայլական պատգամավորը սկանդալ է սարքել սթրիփ-ակումբում, որտեղից նրան խայտառակ կերպով վռնդել են. 168.amՏարբեր կադրային հարցեր լուծելու, այդ ճանապարհին ոչնչի առջև կանգ չառնելու, ինտրիգներ հյուսելու, մորեղբոր, հորեղբոր տղաներին ու հարսներին, քույրերին ու եղբայրներին, իրեն ցանկալի մարդկանց պաշտոնների նշանակելու ընդմիջումներին Կարեն Սարուխանյանը, պարզվում է, սիրում է սթրիփթիզ ակումբներ հաճախել:
Ավելին15:3105.05.21 -
ԱռողջապահականԵրևանի Հյուսիսային պողոտայում տեղակայվել է պատվաստումային շարժական խումբ, բազմաթիվ քաղաքացիներ արդեն պատվաստվել են․ ԱՆՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված պատվաստումային շարժական խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում:
Ավելին15:2005.05.21 -
ԱրցախԱդրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը տրվում է պայմանով, որ այն չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով օգտագործելու համար. Սուրեն ՍարգսյանՄիջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, թե ինչ նպատակով և ինչ պայմանով է ԱՄՆ-ն 2001 թվականից ի վեր Ադրբեջանին ռազմական բնույթի օգնություն տրամադրում:
Ավելին15:1005.05.21 -
Հայաստան«Եթե Նժդեհը թուրքին չի սիրել, ուրեմն ֆաշի՞ստ է. Նժդեհի արձանը մնալու է՝ ի հեճուկս բոլորի». Սոֆյա ՀովսեփյանԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Ավելին14:4805.05.21 -
ԱրցախՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը, ինչն անսքող արտահայտություն է հայատյացության, անհանդուրժողականության և թշնամանքիՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով է արձանագրում, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող բարբարոսական գործողությունները։
Ավելին14:3105.05.21