Լրահոս

2026-01-06
  • Img default alt hy
    Հասարակական
    ՔՊ-ում և ՔԿ-ում դժգոհ են Աննա Վարդապետյանից. քննչական-դատախազություն հակամարտությունը սրվում է. News.am
    Մեր տեղեկություներով՝ ՔՊ-ականները մասնավոր զրույցներում դժգոհել են, թե ինչու՞ պետք է իրենք ողջ օրը ֆեյսբուքում գրառումներ անեն, ուղիղ եթերներով քաղաքացիներին կոչեր անեն, մասնակցեն Փաշինյանի կազմակերպած պատարագներին, սակայն Աննա Վարդապետյանը իր ղեկավարած կառույցից որևէ ներկայացուցիչ չուղարկի՝ մարդաքանակ ապահովելու համար: Փոխարենն իր, իբր քաղաքականությանը չխառնվելու արդարացումով, չեզոք դիրք ընդունելու ֆոն ապահովելով, շարքային դատախազների արձանագրած ձեռքբերումներն իրեն վերագրելով դիրքավորվելով որպես «հանրության սրտի դատախազ» , ինչպես նաև մանկատներ այցելելու և երեխաների նամակներին պատասխանելու PR ակցիաներով փորձի «իրենով անել» Փաշինյանի ընտրազանգավածին: ՔՊ-ականները կարծիք են հայտնել, որ դատախազն իրեն բարձր է դասում բոլորից և հետագայում կարող է «լուրջ սպառալիք» դառնալ հենց Փաշինյանի համար:
    23:00
    06.01.26
    Ավելին
  • Հասարակական
    Ահավոր վատ ա, վախվխելով քայլում ենք. սառցակալած Երևանի սարսափը և քաղաքապետարանի «կորած» բահերը
    Անգամ կենտրոնի մայթերը նորմալ մաքրած չեն սառույցից: Ծայրամասերում վեր ընկնելու ահից մարդիկ անծանոթներին են թևանցուկ անում:
    22:45
    06.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանական «ուխտերթի» մասնակիցների թվաքանակը հուշում է այն մասին, որ ՀՀ-ում մոլորյալ քաղաքացիների թիվը էականորեն պակասել է․ Հայկ Իգնատյան
    «Հուսով եմ` առաջիկա ամիսներին մնացած մի քանի հազար մոլորյալները ևս դարձի կգան` փոքրիկ խմբակին թողնելով խորը մենության մեջ»,-գրել է նա:
    22:20
    06.01.26
    Ավելին
  • Հասարակական
    Չարը մերժելու աղոթք՝ Մայր տաճարում. Վեհափառն ու ժողովուրդը միասնական են
    «Մեր սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների», - Էջմիածնի Մայր տաճարում սուրբծննդյան պատարագի ժամանակ հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նրա խոսքով՝ այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք՝ հասցված հավատացյալներին: Վեհափառը դարձյալ չի կամեցել ուղիղ ու համարժեք պատասխան տալ իր անունը բոլոր հարթակներից հոլովող Փաշինյանին:
    22:09
    06.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Դիվերսիայի հետևանքով Բեռլինում շուրջ 26 հազար բնակարան մնացել է առանց էլեկտրաէներգիայի
    Նշվում է, որ Էլեկտրաէներգիայի խոշոր անջատումը պայմանավորված է եղել Լիխտերֆելդեի էլեկտրակայանի մոտ գտնվող Թելտովի ջրանցքի վրայով անցնող մալուխային կամրջի հրկիզմամբ։ Զելենդորֆ, Նիկոլասե և Վանզե շրջաններում վերանորոգման աշխատանքները կշարունակվեն մինչև հունվարի 8-ի երեկոյան։
    21:58
    06.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պետք է շատ նավթ արդյունահանենք, ինչը թույլ կտա էլ ավելի նվազեցնել դրա արժեքը․ Թրամփ
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է հասնել նավթի գների հետագա նվազմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հանրապետական ​​խմբակցության առջև ունեցած իր ելույթի ժամանակ Թրամփը նաև հայտնել է, որ մտադիր է հանդիպում անցկացնել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով հասնել ԱՄՆ-ում դեղերի գների նվազմանը: «Ես նաև հանդիպում կունենամ նավթային ընկերությունների հետ։ Դուք գիտեք, թե ինչի մասին է խոսքը: Մենք պետք է շատ նավթ արդյունահանենք, ինչը թույլ կտա էլ ավելի նվազեցնել դրա արժեքը», - ասել է ամերիկացի առաջնորդը։ Նրա ներկայացրած վարկածի համաձայն՝ Վաշինգտոնում իշխանության ղեկին գտնվելու գրեթե մեկ տարվա ընթացքում «էներգակիրների գները զգալիորեն նվազել են»։ «Հեռուստատեսությամբ ասում են, որ էներգակիրների գները նվազել են 3 տոկոսով։ Բայց դրանք նվազել են ոչ թե 3% - ով», - պնդում Է Թրամփը, որի խոսքերով ԱՄՆ-ում բենզինը «արժեր 3,50-4 դոլար (մեկ գալոնի համար), իսկ հիմա շատ բենզալցակայաններում այն ​​1,99 դոլար է մեկ գալոնի համար»։ «Եվ գները դեռ կնվազեն», - վստահություն է հայտնել ամերիկացի առաջնորդը:
    21:40
    06.01.26
    Ավելին
  • Քաղաքական
    Մեղավորների երթը. ո՞ւր է գնում և ի՞նչ է ուզում կրոնական քարավանը
    Նիկոլ Փաշինյանը, որ անցած տարվա հուլիսի վերջին արդեն հայտարարում էր Էջմիածնում հոգևոր հավաք կազմակերպելու մտադրության մասին, գրեթե կես տարի հետո կարողանում է միայն Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց Սուրբ Աննա երթ կազմակերպել: Մոտ կես ժամի ոտքի ճանապարհ է, որի անունը Փաշինյանը ուխտերթ է դրել:
    21:27
    06.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատներն իրեն իմպիչմենտ հայտարարելու առիթ կգտնեն
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե հանրապետականները պարտվեն նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում, դեմոկրատները առիթ կգտնեն իրեն իմպիչմենտ հայտարարելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Եթե մենք չհաղթենք միջանկյալ ընտրություններում, ապա նրանք (դեմոկրատները - խմբ.) պատճառ կգտնեն ինձ իմպիչմենտ հայտարարելու համար։ Ինձ իմպիչմենտ կհայտարարեն»,-ասել Է Թրամփը Թրամփ-Քենեդու կենտրոնում ամերիկացի կոնգրեսականների առջև ունեցած իր ելույթում։
    21:15
    06.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեծ Բրիտանիան արգելել է երեխաների համար նախատեսված արագ սննդի գովազդը
    «Մեծ Բրիտանիայի «արագ սննդի» արտադրողները պահպանում են իրենց ապրանքանիշերը հեռուստատեսությամբ և առցանց գովազդելու իրավունքը երեխաների համար նախատեսված եթերի ժամանակ, եթե այդ գովազդներում ուղղակիորեն չեն ցուցադրվում ոչ առողջարար ապրանքները: Տեղական ընկերությունների մեծ մասը սկսել է նախաձեռնողաբար հետևել նոր կանոնակարգին»,- նշված է հաղորդագրության մեջ:
    21:00
    06.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բազմաբնակարան շենքերի մուտքերի և հարակից տարածքների մաքրման պատասխանատուն համատիրությունն է․ Երևանի քաղաքապետարան
    «Երևանի ավագանու սահմանած պարտադիր կարգի համաձայն՝ անշարժ գույք շահագործող տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգումը։ Պարտավորությունը ներառում է ոչ միայն տեղացած ձյան ամենօրյա մաքրումը, այլև տեղումների դադարից հետո մայթերի ասֆալտբետոնե և սալիկապատ հատվածների ամբողջական մաքրումը ձյան և սառույցի կուտակումներից։
    20:45
    06.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուրը օրհնություն է․ ինձ համար ավանդույթ է դարձել օրհնված ջրով ավազան մտնելը․ Սեյրան Օհանյան
    Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդի տոնին, Հայ Առաքելական Եկեղեցում կատարվում է Ջրօրհնեքի կարգ։ Եկեղեցու օրինավոր սպասավորները կարդում են աղոթքներ, սաղմոսներ, Սուրբ Խաչը երեք անգամ իջեցվում է Ջրի մեջ, հնչում է Սուրբ Երրորդության անունը, և Ջուրը համարվում է օրհնված՝ Սուրբ Հոգու շնորհներով, որպես կյանքի, հոգևոր արթնության, մաքրության, բժշկության, պաշտպանության խորհրդանիշ։ Հավատավոր ժողովուրդը այն տանում է իր տուն, խմում աղոթքով և ավելացնում իր ավազանի մաքուր ջրերին ու մարմնով սուզվում նրա մեջ։
    20:35
    06.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Գերլարված իրավիճակ է Իրանում. զինված է խռովարարների մի մասը
    Հայլուր 20։30 Գերլարված իրավիճակ է Իրանում. զինված է խռովարարների մի մասը
    20:30
    06.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այրվել է 44-օրա պшտերազմում զnհված Անդրանիկ Գևորգյանի տունը
    Ընտանիքը բազմանդամ է, 3 անչափահաս՝ 11-ամյա Դանիելը, 4-ամյա Անդրանիկը, 7-ամյա Էլենը, թոշակառու հայրը և ընտանքի մյուս անդամները, ովքեր այս պահին ժամանակավորապես գիշերելու են իրենց բարեկամների տներում, միչև կարողանան լուծել առաջին անհրաժեշտության պարագաների խնդիրը, այդ թվում մահճակալների ու բազմոցի։ 
    20:21
    06.01.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանը դաղում է. Բաքուն նորից սպառնում է «իրական» Հայաստանին
    Մինչ Փաշինյանը զբաղվում է քահանաների կուսակրոնության խնդիրներով՝ Ալիևը այլևս կասկած չունի, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե անվանումը կարող է փոխվել, սակայն էությունը մնում է նույնը: Այդպես նա, ըստ էության, ակնարկել է, որ Թրամփի ուղին նույն Զանգեզուրի միջանցքն է, որքան էլ տերմինաբանական քաոս ստեղծի շուրջը Հայաստանի վարչապետը:
    20:11
    06.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բարեվարքության մասին խոսողները՝ ապաշխարության և պահեցողության մեջ լինելու փոխարեն, տգիտության և անտեղյակության գլուխգործոց են ստորագրում. Միքայել Սրբազան
    Եվ դեռ դրան հաջորդում են բացահայտ զինված հանցագործությունները ինչպես Երևանում, այնպես էլ Թալինում: Տգետները գոնե պատմություն իմանային, որ նման դեպքեր եկեղեցին բազմիցս է հաղթահարել:
    20:00
    06.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաշինյանի կառավարության միջամտությունը Եկեղեցու գործերին ուղղակի հшրձակում է ժողովրդավարության և Սահմանադրության վրա․ Ռոբերտ Ամստերդամ
    Ուզում եմ հստակ լինել՝ մենք թույլ չենք տա այս ապօրինությունները: Մենք պաշտպանելու ենք Եկեղեցու ազատությունը բացառապես օրենքի շրջանակներում և միջազգային իրավական հարթակներում»,-գրել է նա։
    19:39
    06.01.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ամենավերջին սրիկան ո՞վ է. ոստիկաններով պաշտպանվողը եկեղեցին պաշտպանող է դարձել
    Փաշինյանի կրոնական թափառախմբի պատարագանման ծեսի պահին ոստիկաններ են կուտակվել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, խոչընդոտել հավատացյալներից շատերի ազատ տեղաշաժը, իսկ Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործող քահանաներին թույլ չի տվել եկեղեցի մտնել ոստիկանների օգնությամբ՝ կարգալույծ եղած քահանային օժանդակելով բարձրանալ խորան:
    19:30
    06.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ արժեն Աննա Հակոբյանի այսօրվա կրած զարդերը. News.am
    Սուրբծննդյան պատարագին Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցի էր եկել նաև նրա կինը՝ Աննա Հակոբյանը, որը բավականին հետաքրքիր հանդերձանքով էր ու առանձնահատուկ զարդերով։ 
    19:19
    06.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արամ Ա-ն իր աջակցությունն ու ողջույնները փոխանցեց Գարեգին Բ-ին՝ մաղթելով երկար գահակալություն
    Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնին Հայրապետական Սուրբ Պատարագին հանդես եկավ ուղերձով՝ իր աջակցությունն ու ողջույնները փոխանցելով նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ «Անթիլիասի մայրավանքից եղբայրական ջերմ սիրով ողջունում ենք մեր հոգևոր եղբայրն ու Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ նորին սուրբ օծություն, Տեր, Տեր, Գարեգին երկրորդ կաթողիկոսին, եղբայրական սիրով ողջունում ենք Երուսաղեմի հայոց պատրիարք, Տեր Նուրհան արքեպիսկոպոսին, և Կոստանդնուպոլսո հայոց պատրիարք՝ Տեր Սահակ արքեպիսկոպոսին՝ իրենց մաղթելով եկեղեցաշեն ծառայությամբ լեցուն երկար գահականություն։ Հայրական ջերմ սիրով ողջունում ենք մեր Աուրբ աթոռի թեմակալ առաջնորդ սրբազաններին, իրենց գլխավորած ազգային իշխանություններին, մեր հոգևոր դասին, մեր կրթական մշակութային, բարեսիրական և ազգային կառույցներին՝ իրենց մաղթելով երկար տարիների ծառայություն»,-նշում է նա։ Մանրամասները՝ տեսանյութում
    19:07
    06.01.26
    Ավելին
  • Միջազգային
    Կրքերը չեն հանդարտվում Վենեսուելայում. ի՞նչ են ասել Մադուրոն և կինը՝ Նյու Յորքի դատարանում
    Վենեսուելայի առևանգված առաջնորդ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքի դատարանում չի ընդունել իրեն առաջադրված թմրանյութերի միջոցով ահաբեկչության և մյուս մեղադրանքները: Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել։ 40 րոպեանոց դատական նիստի ընթացքում 63-ամյա Մադուրոն հայտարարել է, որ ինքը դեռ Վենեսուելայի նախագահն է: Դատարանի շենքի մոտ տասնյակ ցուցարարներ են հավաքված եղել՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցներ, այնպես էլ ընդդիմախոսներ։
    18:52
    06.01.26
    Ավելին