Լրահոս
2026-01-10
-
Իրավական10 եպիսկոպոսների հետ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը հակաիրավական, հակասահմանադրական, հակահայկական փաստաթուղթ է․ ՄելոյանԻ տարբերություն մեզ՝ հասարակ քաղաքացիների, ովքեր կարող են անել այն ամենը, ինչ օրենքը չի արգելում, վարչապետը և մյուս պաշտոնատար անձինք սահմանափակված են Սահմանադրությամբ և օրենքներով, գրել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը։ «Նրանք կարող են անել միայն այն, ինչի համար ունեն հստակ իրավական լիազորություն։ ՀՀ վարչապետի կողմից ընդունվող փաստաթղթերի տեսակը սահմանված է մեր Սահմանադրությամբ եւ օրենքներով։ Տասը եպիսկոպոսների հետ վարչապետ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը որեւէ կերպ չի տեղավորվում այդ շրջանակում։ Սա հակաիրավական, հակասահմանադրական, հակահայկական փաստաթուղթ է»։Ավելին14:2010.01.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ, հունվարի 10-ի ցերեկը լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։Ավելին14:1010.01.26 -
ՀասարակականՈրդիական անվերապահ հավատարմությամբ մնում եմ զավակը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի․ Տեր Համբարձում քահանաԴատապարտում եմ մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու կործանարար գործընթացը»։Ավելին13:5910.01.26 -
ՔաղաքականՈ՞վ ասաց` հացադուլով փորձում եմ ճնշել իշխանություններին․ իմ արածը ոչ թե հուսահատության, այլ վերջին միջոցի օգտագործման իրավունքն իրացնելու գործողություն է․ Նարեկ ՍամսոնյանՈւզում եմ առանձին անդրադառնալ հացադուլ սկսելու իմ քաղաքական որոշմանն ու դրա շուրջ հանրային-քաղաքական դաշտում առկա կարծիքներին, որոնց հնարավորինս մանրամասն ծանոթացել եմ։ Ուրեմն սկսեմ սկզբից. ինձ որպես մարդու, ով այս դաշտում գործունեություն է ծավալում ոչ քիչ ժամանակ, միշտ առաջնորդել են գաղափարական և արժեհամակարգային ուղենիշները։ Իմ գործունեության որևէ փուլում ես չեմ շեղվել` դեռևս 17 տարեկանում իմ պատկերացրած արժեքային ծիրից, միշտ ունեցել եմ համոզմունք, որ քաղաքականությունն անբարոյականություն չէ, որ քաղաքականությամբ զբաղվողները քաղաքականության մեջ այնպիսին են, ինչպիսին իրենց կենցաղում։ Միշտ խորշել եմ անսկզբունք, վախկոտ, սեփական կաշին ամեն ինչից բարձր դասողներից։ Վստահ եմ եղել և առավել քան երբևէ ներկայումս էլ վստահ եմ, որ մարդն իր ընդունած գաղափարների, արժեքային համակարգի և սկզբունքների համար պետք է պատրաստ լինի անձնազոհության և իր գործողություններում պետք է վճռական լինի։ Մարդկության պատմությանը հայտնի բոլոր պատմություն կերտած անհատներն ունեցել են այդ հատկանիշները և հենց այդ պատճառով են հավերժացել նրանց անուններն ու գործերը։ Այդ մարդկանց գործերով ոգեշնչվել են սերունդներ, բայց ոչ բոլորն են այդ ոգեշնչումը վերածել իրական անձնազոհության և վճռականության։ Ինձ համար քաղաքականությունը խարսխված է եղել այս արժեքների վրա, ես ինքս ոգեշնչվել եմ նմանատիպ անհատներով, միշտ մտածել եմ, որ ոգեշնչումից այն կողմ ընկած են գործողություններ։ Իսկ գործողությունները միշտ սկսում են փոքր քայլերից։Ավելին13:5410.01.26 -
ՀասարակականԵլնելով հավատարմության ուխտից իմ խոնարհումն եմ հայտնում մեր Փրկչին, Մայր Աթոռին և Լուսավորչի աթոռի օծյալ Գահակալին․ Տեր Կարապետ քահանաԲոլոր բարիքների պարգևող Աստված, վերադարձրու մեր ժողովրդի երբեմնի խաղաղությունը և վերականգնիր հոգևոր սպասավորներիս եղբայրասիրությունն ու միաբանությունը»:Ավելին13:4810.01.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ:Ավելին13:3510.01.26 -
ՀասարակականԳևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնիցՏնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։Ավելին13:2610.01.26 -
ՀասարակականՏղե՛րք, մենք միասին հաց ենք կերել, Մայր Աթոռի հացն ենք կերել, իսկ հացը՝ Սրբություն է.... մի՛ դավաճանեք․ Տեր Հովել քահանաՄնա՛նք մեր կոչման և առաքելության մեջ հավատարիմ ու աներեր: Մեր սերն ու հավատարմությունը Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Հայրիկի հանդեպ արտահայտենք առավել նվիրված, գործուն և արդյունաշատ ծառայությամբ: Թշնամու օրակարգը մեզ ֆեյսբուքում պահելն է, որպեսզի իրական կյանքում շարունակեն իրենց ավերը: Մեր գործը ֆեյսբուքից դուրս է.... «Երկար կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր: Տե՛ր, անսասան պահիր Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»»:Ավելին13:1810.01.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին13:0810.01.26 -
ՍպորտԱրժանապատվության հարց էր. Ադրբեջանին «փակած» հայ դահուկորդը և 40 աստիճան «պետական» սառնամանիքՀայաստանի բազմակի չեմպիոն Միքայել Միքայելյանն սկանդալի կենտրոնում էր հայտնվել Իտալիայի մրցաշարի օրերին՝ մարզահագուստին Ադրբեջան գրությունը կպչուն ժապավենով փակելու համար: Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան տուգանել էր հայ դահուկորդին, իսկ Հայաստանի մշակույթի, սպորտի և մնացյալի նախարար Ժաննա Անդրեասյանը, ըստ էության, արդարացրել էր տուգանքը՝ հայտարարելով, թե սպորտը չի կարելի խառնել քաղաքականության հետ:Ավելին13:0010.01.26 -
ՀասարակականՈրդիական անվերապահ հավատարմությունս եմ հայտնում ազգիս Վեհափառին․ Սեբեոս քահանաԴեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»:Ավելին12:5010.01.26 -
ՔաղաքականԻրանում իրավիճակն ունի ռիսկային տարրեր․ իրանագետ«Կրկին երկու կողմից կիրառվել է հրազեն, և կան զոհեր ու վիրավորներ, տեղի են ունեցել նաև հրկիզումներ։ Անկարգությունների վերաբերյալ հաստատված տեղեկատվություն կա Թեհրան, Մաշհադ, Քարաջ և Զահեդան քաղաքներից։ ԱՄՆ նախագահ Թրամփն արդեն չորրորդ անգամ խոսել է այն մասին, որ սպանությունների դեպքում ծանր հարված կհասցնի Իրանին։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գրասենյակը տարածել է այս երկրի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարների համատեղ հայտարարություն, որով դատապարտել է Իրանի իշխանություններին։ Սա ցուցիչ է, որ եվրոպական երկրները չեն ցանկանում դուրս մնալ Իրանի շուրջ զարգացումների գործընթացից։Ավելին12:4510.01.26 -
ՀասարակականԻմ անվերապահ որդիական խոնարհությունն եմ հայտնում Վեհափառին․ Տեր Հուսիկ քահանաԴեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»։Ավելին12:3510.01.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Քաոս է Իրանի փողոցներում. հրդեհված բանկեր, մզկիթներ, հիվանդանոցներՀայլուր 12։30 Քաոս է Իրանի փողոցներում. հրդեհված բանկեր, մզկիթներ, հիվանդանոցներԱվելին12:3010.01.26 -
ՀասարակականԻմ հավատարմությունն եմ հայտնում Առաքելահաստատ մեր Մայր Եկեղեցուն․ Տեր Վարուժան«Ես՝ Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանս, իբրև հարազատ և հավատարիմ զավակ Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իմ հավատարմությունն եմ հայտնում Առաքելահաստատ մեր Մայր Եկեղեցուն և իմ հոգևոր Ծնողին՝ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին»:Ավելին12:2610.01.26 -
ՀասարակականԱվտովթար՝ Արտաշատում. ամուսինները և նրանց 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոցԵրեկ՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Գրիգոր Թ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել գերեզմանատան տարածքում, բախվել շիրմաքարի, կոտրել այն ապա հայտնվել քարե պատնեշի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վարորդը, նրա կինը եւ երկու անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին12:1810.01.26 -
ՏարածաշրջանԹեհրանում ցուցարարները մզկիթ են հրկիզելԻնչպես հայտնում են լրատվամիջոցները, ցուցարարները հրդեհել են Քարաջի քաղաքապետարանի շենքը։Ավելին12:0810.01.26 -
ՀասարակականԴեմ եմ Եկեղեցին պառակտելու գործընթացին․ Տեր Բաբկեն քահանա«Ես` Տեր Բաբկեն քահանա Ստեփանյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։Ավելին12:0010.01.26 -
ՀասարակականՍա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը. Րաֆֆի ԱսլանյանԴուք ինչպե՞ս եք հավատում սրանց հետ խաղաղություն կերտելու փաշինյանական «կտերին» ու այդքան նիկոլամոլ եք, թե՞ ձեզ թվում է ադրբեջանցին կատակ է անում, արցախցիների ճակատագիրը ձեզ դաս չի՞ դարձել։ Խելքի եկե’ք, պարզապես խելքի եկե’ք սիրելիներս, այստեղ ծանոթ-բարեկամ-մտերիմին խաթր անելու հարց չկա, մտածեք ձեր և սերունդների ապագայի մասին, ձեր բնօրրանում ապրելու անքակտելի իրավունքի մասին, և առաջին հերթին՝ բոլորիս անցավորների գերեզմանների մասին»,-գրել է նա։Ավելին11:4710.01.26 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 54 տրանսպորտային միջոց և 84 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնությունՀունվարի 7-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 10-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։Ավելին11:3510.01.26