Լրահոս
2021-12-26
-
ՔաղաքականՂարաբաղցիներից Նիկոլը գողացավ իրենց փոքր հայրենիքը․ Անդրանիկ ԹևանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Նիկոլը ղարաբաղցիներից իրենց փոքր հայրենիքն է գողացել, արժանապատվությո՞ւնն էլ է գողացել․ «Ո՞ւր է Արցախի ձայնը Այն, որ Արցախի նախագահ նշանակված պատերազմի ծաղրածու Արայիկ Հարությունյանը ծպտուն չէր հանելու Արցախի մասով Նիկոլ Փաշինյանի դուրս տված հակապետական մտքերի ու լկտի ստերի թեմայով, կանխատեսելի էր։ Բայց որ մյուս պետական ու կիսապետական կառույցներից, գեներալներից, մարշալներից, ադմիրալներից, գեներալիսիմուսներից, նախագահներից, հերոսներից, հակահերոսներից, քաղաքական կոչված ուժերից, խորհրդարան կոչվածից արձագանք չի լինի, արդեն ամոթ է։ Ղարաբաղցիներից Նիկոլը գողացավ իրենց փոքր հայրենիքը։ Արժանապատվությո՞ւնն էլ է գողացել»,- գրել է նա։Ավելին14:2126.12.21 -
ՀայաստանՈր ճանապարհներն են փակ ՀայաստանումՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածին և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։ ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Դեկտեմբերի 22-ին Լարսի փակ լինելու պատճառով մոտ 3000 մեքենա կանգնած է մնացել այնտեղ։ Դրանց մոտ 20%-ը հայերի մեքենաներ են եղել։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ բացառությամբ բեռնատարների։Ավելին14:1826.12.21 -
ՄիջազգայինԱյստեղ ծնվել է Մեսսին. հարազատ քաղաքը կանչում է ԼեոյինԼիոնել Մեսսիի հայրենիքի Ռոսարիո քաղաքում նրան են սպասում: Շենքերից մեկի վրա նրա մեծ որմնանկարն է հայտնվել: Մեսսիի կինն ու երեխաները լուսանկարվել են այդ պատի մոտ:Ավելին09:0226.12.21
2021-12-25
-
Քաղաքական«Մենք իրան չենք հավատում». Փաշինյանը կորցնում է սիրելի ֆեյսբուքըՆիկոլ Փաշինյանը կորցնում է իշխանությունը ֆեյսբուքում: Մասնագետներն արձանագրում են, որ համացանցը երերում է նրա ոտքերի տակ:Ավելին19:1225.12.21 -
ՀասարակականԲնությանը հաղթած աղջիկը. եզակի վիրահատությունՍուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում եզակի վիրահատությամբ կարողացել են նոր կյանք տալ հազվադեպ հանդիպող բնածին արատ ունեցող Սվետլանային: Այսօր Սվետլանան աղջիկ ունի ու հաշմանդամություն ունեցողների մեջ ճանաչվել է ամենասիրունը:Ավելին19:1025.12.21 -
ՀայաստանԽաչակիր զինվորի հավերժ ուխտագնացությունը«Հոգևորականը պետք է զինվորի կողքին լինի»,- սա է եղել Նարեկ սարկավագի հիմնավորումը մարտադաշտ մեկնելիս: Նա 44-օրյա պատերազմի օրերին ԶՈւ հոգևոր առաջնորդի օգնականն է եղել:Ավելին19:0825.12.21 -
ՔաղաքականԵրևանի 13-րդ քաղաքապետը խոստանում է ավտոբուսներ, վերելակներ և կադրային փոփոխություններԵրևանի նոր քաղաքապետը երդվել է ու պաշտոնապես ստանձնել քաղաքապետի պարտականությունները: Հրաչյա Սարգսյանն ասել է, թե ակնկալում է երևանցիների, Հայաստանի այլ համայնքների բնակիչների, Արցախի Հանրապետության, ինչպես նաև Սփյուռքի հայրենակիցների աջակցությունը:Ավելին19:0625.12.21 -
ՔաղաքականՀրաչյա Սարգսյանը երդվել է զարգացնել ԵրևանըԵրևանի նոր քաղաքապետը երդվել է ու պաշտոնապես ստանձնել քաղաքապետի պարտականությունները: Հրաչյա Սարգսյանն ասել է, թե ակնկալում է երևանցիների, Հայաստանի այլ համայնքների բնակիչների, Արցախի Հանրապետության, ինչպես նաև Սփյուռքի հայրենակիցների աջակցությունը:Ավելին14:1325.12.21 -
Միջազգային«Համեղ երաժշտություն». դիջեյ «Մանդարինի» գաղտնիքներըՉինուհի Դոնգ Շունտաոյի դիջեյ դառնալու երազանքը իրականացել է 66 տարեկանում: Նա գիշերները մի կողմ է դնում խոհարարի շերեփն ու գնում ակումբ՝ երիտասարդներին ուրախացնելու:Ավելին14:1025.12.21 -
Միջազգային«Լույսի տունը». Բորչարթները և 60 հազար կախարդական լամպերըՄեկ տարվա դադարից հետո Գերմանիայի Դելմենհորստ քաղաքում Բորչարթների ընտանիքը նորից պսպսղուն դղյակի է վերածել իր տունը՝ 60000 լամպ կախելով առանձնատան վրա:Ավելին14:0825.12.21 -
ՄշակույթԵրեք դիմանկար՝ մեկ ձեռքով. ղազախ նկարչուհու անսովոր տեխնոլոգիանՂազախ նկարչուհին իր անսովոր տեխնոլոգիայով TikTok-ի աստղ է դարձել: Նա միաժամանակ երեք դիմանկար է նկարում:Ավելին14:0525.12.21 -
ՄիջազգայինՖրանսիայի նախագահի թեկնածուն՝ Բաքվի «սև ցուցակում». Պեկրեսն այցելել է «եղբայրական» Հայաստան ու ԱրցախԱրցախ այցի համար Ադրբեջանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Ֆրանսիայի նախագահի գալիք ընտրություններում ֆավորիտ համարվող Վալերի Պեկրեսին: Պաշտոնական Երևանն անգամ մի պարզ հաղորդագրությամբ չի արձագանքել Բաքվի սադրանքին, ճիշտ այնպես, ինչպես հուլիսին անպատասխան թողեց Ադրբեջանում հավատարմագրված տարբեր երկրների մոտ 100 դեսպանների այցը Արցախի օկուպացված տարածքներ:Ավելին11:5125.12.21 -
ՀայաստանՍիրտս վկայում ա, որ ինքը կա, բայց էլ սրտիս էլ չեմ հավատում.անհետ կորած Հարութի ընտանիքն էլ ելք չունիՀետպատերազմական իրականության մեջ հայրերի, որդիների, եղբայրների սպասող ընտանիքներում սառել է ժամանակը: Մեկ տարուց ավելի 6-ամյա Նոնան սպասել է հորը, բայց նրան չեն գտնում ոչ ողջերի մեջ, ոչ գերիների: Անհետ կորած տղայի քույրն է խնամում Նոնային՝ կիսախարխուլ տան մեջ, որտեղ բոլոր դժվարությունների միակ վկաները մկներն են:Ավելին11:4725.12.21 -
ՄիջազգայինԿոկորդիլոսի նախահայրերից մեկին գիտնականները բացահայտել են ՃապոնիայումՃապոնիայի թանգարաններից մեկում արդեն 25 տարի ցուցադրվող բրածոն նոր արժեք է ստացել: Պարզվել է, որ գտնված նմուշը կոկորդիլոսի նախահայրն է, որի էվոլյուցիան ուսումնասիրելով՝ կարելի է գիտական նոր բացահայտումներ անել:Ավելին11:3325.12.21
2021-12-24
-
ԱռողջապահականՔովիդ թեստը մնում է պարտադիր, բայց ո՞ւմ հաշվին. նախարարությունը պարտությունը չի ընդունումԿառավարությունն ուզում է գործատուի վզին փաթաթել չպատվաստված աշխատակիցների թեստավորման պարտադրանքը: Սա է հուշում խորհրդարանական ընդդիմությանն այն, որ Սահմանդրական դատարանի որոշումը իր հաղթանակն է անվանել Առողջապահության նախարարությունը:Ավելին19:1224.12.21 -
ԱռողջապահականԲոտուլիզմի դեպք՝ Արարատում. 4 տուժածի վիճակը ծանր էԱրարատում արձանագրվել է բոտուլիզմի դեպք: 4 տուժած կա: Թունավորման պատճառը տանը պահածոյացված վարունգի մարինադն է:Ավելին12:3424.12.21 -
Քաղաքական«Բոլոր պահանջները մնում են ուժի մեջ». Առողջապահության նախարարության արձագանքը՝ ՍԴ որոշմանը«Բոլոր պահանջները մնում են ուժի մեջ». այսպես է արձագանքել Առողջապահության նախարարությունը Բարձր դատարանի այն որոշմանը, որով հակասահմանադրական է ճանաչվել Անահիտ Ավանեսյանի հրամանի մի մասը, ըստ որի՝ աշխատողն իր հաշվին պետք է հանձներ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ:Ավելին12:3124.12.21 -
ՄիջազգայինԻսպանիայում չեն ուզում դրսում դիմակ դնել. բողոքի ակցիաներԻսպանիայում հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ դրսում դիմակներ դնելու պարտադրանքը վերացնելու և երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով:Ավելին12:2824.12.21 -
ՏարածաշրջանԹուրքիան արձանագրում է՝ «Ռուսաստան-ՆԱՏՕ լարվածությունը հասել է վտանգավոր աստիճանի»Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը հասել է վտանգավոր աստիճանի: Այսպիսի գնահատական է տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:Ավելին12:2624.12.21 -
ՄիջազգայինԱՄՆ-ը շարունակում է կոչ անել Ռուսաստանին՝ «հետ քաշել զորքը Ուկրաինայի սահմանից»Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել Ռուսաստանին՝ հետ քաշել իր ուժերը, որոնք կենտրոնացած են Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով:Ավելին12:2524.12.21