Լրահոս
2022-01-02
-
ՀասարակականՇահումյանի անկումը Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունն էր․ Շահեն ՄեղրյանԱյսօր՝ հունվարի 2-ին, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1952 թ. հունվարի 2-ին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։ Հերոսի մարտական ուղին սկսվել է 1988 թվականին։ Մեղրյանն առաջիններից էր, որ սկսել է կազմակերպել ինքնապաշտպանական զինված ջոկատներ։ 1991 թվականին «Կոլցո» օպերացիայից հետո ընկավ Գետաշեն-Մարտունաշենը, Շահումյանի դրությունը կտրուկ վատացավ։ Նույն տարվա հունիսին ադրբեջանցիները, ռուս վարձկանների օգնությամբ, գրավեցին շրջանի 3 գյուղերը՝ Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ։ Շահենը իր ջոկատների հետ կազմակերպեց հակահարձակողական օպերացիա, որի շնորհիվ սեպտեմբերի 14-19-ին ազատագրվեցին երեք գյուղերը։ Այդ օպերացիան առաջիններից էր ԼՂՀ-ում, երբ արցախյան ազատամարտիկները կարողացան իրենց ուժերով գրավված տարածքներն ազատագրել։ 1991 թվականի նոյեմբերի 29-ին Շահենի գլխավորությամբ ճնշվեցին Թոդան ադրբեջանական գյուղի կրակակետերը։ Մինչև շրջանի անկումը, հետ են մղվել թշնամու շրջանի ամբողջ ճակատով ձեռնարկած զինված հարձակումները։ 1993 թվականի ապրիլի 17-ին Գյուլիստանի երկնքում խոցվեց այն ուղղաթիռը, որով Շահենը և նրա մարտական ընկերներն էին ցանկանում ուղևորվել Երևան։ Մեղրյանի զոհվելը նորանկախ Հայաստանի Հանրապետության ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչների չբացահայտված և քողարկված սպանությունների շարքին դասելու փորձերն անհիմն են։ Առկա են բազմաթիվ վարկածներ, այդ թվում ադրբեջանցիների կողմից ուղղաթիռը խոցելու մասին։ Հոկտեմբերի 24-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Շահումյանի ինքնապաշտպանական մարտերի ղեկավար, ազատամարտիկ, «Եղնիկներ» ջոկատի հիմնադիր Շահեն Զինավորի Մեղրյանը (1952-1993 թթ.) հետմահու պարգևատրվեց Արցախի հերոսի կոչումով: Բ. Սահակյանը Մեղրյանի որդուն է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը: Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում կանգնեցվել է Շահեն Մեղրյանի հուշարձանը: Քանդակագործը Հարություն Համբարձումյանն է: Հուշարձանի ճարտարապետը Սևակ Ասրյանն է:Ավելին09:4302.01.22
2022-01-01
-
ՀայաստանԻնչի՞ց է վախենում Նիկոլ ՓաշինյանըԵրեկ՝ դեկտեմբերի 31-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է դիրքեր և խրախուսական նվերներ հանձնել զինծառայողներին։ «News.am»-ը գրում է, որ այսօր համացանցում օգտատերերը, ուսումնասիրելով հաղորդագրությանը կից տեսանյութը, ուշադրություն էին դարձրել այն հանգամանքին, որ դիրքապահների ինքնաձիգների վրա բացակայում են փամփուշտների պահեստատուփերը: Նախկինում ՀՀ առաջին դեմքերի՝ մարտական դիրքեր այցերի տեսանյութերի պարզ դիտարկումը ցույց է տալիս, որ սահմանապահ ծառայություն իրականացնող զինվորները մշտապես կրել են փամփշտատուփերով համալրված զենքեր:Ավելին23:3101.01.22 -
ՀայաստանՀրդեհի հետևանքով այրվել է 800կգ անասնակերՀունվարի 1-ին ժամը 16։24-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արճիս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։Ավելին22:5401.01.22 -
ՏարածաշրջանՄոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է 100 չվերթ«Հունվարի 1-ին Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 89 չվերթ»,- գրում է «Ժողովուրդ»-ը։ Չեղարկված չվերթների մեծ մասը՝ 75-ը, Շերեմետևոյում է։ Ավելի վաղ Հիդրոմետկենտրոնը մերկասառույցի և քամու պատճառով երկարացրել էր եղանակային վտանգի «դեղին» մակարդակը Մոսկվայում և Մոսկվայի մարզում։ Դեկտեմբերի 31-ին Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել են ավելի քան 100 չվերթ։Ավելին22:0201.01.22 -
ՀայաստանՀայաստանի որ հատվածներում է ձյուն տեղումՓակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին21:4601.01.22 -
ՀայաստանՍուրբ Գայանե վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ հունվարի 2-ին ժամը 11:00-ին Սուրբ Գայանե վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Հավարտ Պատարագի սրբազան արարողության՝ կկատարվի Հանրապետական մաղթանք։ Այս մասին «Արմենպրես»-ին են հայտնել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։Ավելին21:3801.01.22 -
ԱրցախԿոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց․ ԱՀ ԱԱԾԱՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։ Արցախի ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: «Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,– հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունից:Ավելին21:3201.01.22 -
ՀասարակականԽաղաղություն ձեր ընտանիքներին․ Ռոբերտ ՔոչարյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Խաղաղություն ձեր ընտանիքներին»։Ավելին21:0801.01.22 -
ՀայաստանՀունվարի մեկից թանկանում է ջրի սակագինըԱյսօրվանից կթանկանա խմելու ջրի սակագինը։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ:Ավելին20:3401.01.22 -
ՀասարակականՇուշին Հավերժական Հայաստան տանող ճանապարհի առաջին կանգառն է․ Ասպրամ Կրպեյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Մաղթանքս նույնն է լինելու, քանի դեռ չենք վերականգնել մեր Արցախ Հայրենիքի` Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությունը: Շուշին Հավերժական Հայաստան տանող ճանապարհի առաջին կանգառն է։ Հավերժական Հայաստան լինելու է»,- գրել է Կրպեյանը։Ավելին18:1101.01.22 -
ՔաղաքականՄանրամասներ Հայրապետովի մահվան դեպքից«ArmLur.am»-ին մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովի մահվան դեպքից։Ավելին17:5401.01.22 -
ՔաղաքականՄահացել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի ՀայրապետովըԵրևանում մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։Ավելին13:2901.01.22 -
ՀայաստանՔաղաքապետը այցելել է «Եռաբլուր»Երևանի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության համար նահատակվածների հիշատակին: Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի տեղակալների և վարչական շրջանների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։Ավելին12:4001.01.22 -
ՀայաստանԿորոնավիրուսի «ամանորյա» թվերը ՀայաստանումՀայաստանում հունվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 980 դեպք, որից 331 հազար 692-ն՝ առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում 3806 բուժառու: Մեկ օրվա ընթացքում Հայաստանում կատարվել է 4398 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք: Առողջացել է 133, մահացել՝ 3 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7975 մահվան դեպք է արձանագրվել Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 572 հազար 846 թեստավորում:Ավելին12:1801.01.22 -
ՀայաստանՀայաստանում կա փակ ավտոճանապարհՓակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին12:1601.01.22 -
ՀայաստանԿալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետի սպանված փեսացուի մորը սպանածըՇիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ՝ դեկտեմբերի 31-ին, բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորել Երևանի բնակիչ 50-ամյա Գևորգ Մ․-ին, որը կասկածվում է Գյումրիում դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած սպանության մեջ։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը։ Ավելի վաղ Գյումրիի Բագրատունյաց օղակ թիվ 2/9 հասցեի հագուստի խանութ-սրահում հայտնաբերվել էր 63-ամյա Անահիտ Իսկանդարյանի դին: Դիակի արտաքին զննությամբ պարանոցի առաջնային հատվածում հայտնաբերվել էր կտրած վերքեր: Շիրակի մարզային վարչության, Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ 63-ամյա կնոջը սպանել է Երևանի 50-ամյա մի բնակիչ։ Նա բերման էր ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին և տվել խոստովանական ցուցմունք։ Ըստ մամուլի հրապարակումների՝ մահացած Անահիտ Իսկանդարյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի մայրն է։Ավելին11:5201.01.22 -
ՀասարակականԺողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն․ ՆժդեհԳարեգին Նժդեհը հայ ժողովրդի պատմության ամենախոշոր ռազմաքաղաքական գործիչներից մեկն է: Այսօր՝ հունվարի 1-ին, նրա ծննդյան օրն է։ Նժդեհի գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը: 1886թ․ հունվարի մեկին Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում է ծնվել Գարեգին Նժդեհը։ Տեր-Հարությունյանը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվել վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությանը, Նժդեհը մերժել է այն, և, փոխարենը, սրբել ու տեղահանել գավառի թուրքական բնակավայրերը։ Երբ 1912թ. սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության) բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։ Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադարձավ Կովկաս Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ Կասկածելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ` 1944թ.-ի հոկտեմբերի վերջերին խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է: Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։ 1946թ.-ի նոյեմբերին Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունն ավարտվում է 1948թ.: Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության` ժամկետը հաշված 1944թ.-ից: 1947թ. Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր՝ սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։ Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց։ 1948-1952թթ. Նժդեհը գտնվում էր Վլադիմիրի բանտում, այնուհետև` մինչև 1953 թվականի ամառը, Երևանի բանտում։ Որոշ ժամանակ անց Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955թ.-ի դեկտեմբերի 21-ին։ Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին` եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։ Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա ռուսերեն պատվիրում գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955թթ.)։ Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992թ.-ի մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբևէ չուներ։Ավելին11:2301.01.22 -
ՀասարակականՀրաժարվենք անպատասխանատու ազգավնաս արարքներից, լինենք միասնական․ Գարեգին ԲԳարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ամանորի առիթով՝ գրելով, որ հզոր հայրենիքի կերտման ձգտումներում չենք կարող հաջողել, եթե նախ չվերականգնենք վստահության մթնոլորտը, ներքին խաղաղությունը․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս, Նոր տարվա սեմին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ամենքիդ։ Ցավով ու դառնություններով լեցուն տարի ապրեցինք։ Արցախյան աղետալի պատերազմի հետևանքները, Հայաստան և Արցախ մեր հայրենիքի շուրջ ծավալվող բարդ ու մտահոգիչ գործընթացները, երկրում տիրող դժվարին իրավիճակը զրկել են մեզ առօրյա, ինչպես և ամանորյա բնական ուրախությունից: Այդուհանդերձ, Նոր տարին դիմավորում ենք հույսով ու հավատով, որ վերակերտելու ենք հայրենական մեր կյանքը և միասնական կամքով ամեն ջանք ի գործ ենք դնելու՝ հանուն Արցախի մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության։ Մենք Քրիստոսի հարությանը հավատացող ժողովուրդ ենք, դարերի հոլովույթում ցավը, տառապանքն ու մահը մեզ երբեք չեն հաղթել, վեր ենք հառնել Տիրոջ պարգևած շնորհի զորությամբ, վաղվա օրվա հանդեպ լավատեսությամբ։ Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ և մեր ժողովրդի հաստատակամ հանձնառությամբ փրկչական 2022 թվականը կկարողանանք դարձնել ազգօգուտ և հայրենաշեն իրագործումների տարի։ Հայաստանի զորացման, Արցախի ազատ ու ապահով կյանքի, աշխարհասփյուռ մեր ժողովրդի վերելքի և հարատևության ուղին մեր համախմբումն է ապագայի համընդհանուր տեսլականի շուրջ, ինչպես և՝ ազգային ու հոգևոր արժեքների վրա խարսխված ապրելակերպն ու գործերը։ Ամենուր, ի սեր հայրենիքի, վերատեսության ենթարկենք մեր ընթացքը, թոթափենք անհանդուրժողության և ատելության չարիքը, հրաժարվենք անպատասխանատու, ազգավնաս խոսքերից ու արարքներից, լինենք բարի, լինենք սիրով, լինենք միասնական, որպեսզի վերստին զգանք Աստծո շնորհաբեր ներկայությունը մեր կյանքում։ Մեր տարածաշրջանի բարդ զարգացումների և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հանդիման՝ հզոր հայրենիքի կերտման ձգտումներում չենք կարող հաջողել, եթե նախ չվերականգնենք վստահության մթնոլորտը, չվերահաստատենք մեր ներքին խաղաղությունը։ Մեր նահատակ զավակների սրբազան հիշատակի առջև խոնարհումով ու երախտագիտությամբ և հայրենիքի ու ազգի հանդեպ մեր հերոսների անձնվիրումի ու սիրո օրինակով ամեն կարելին ի գործ դնենք երկրի ու պետության առաջընթացի, համայն մեր ժողովրդի բարօրության համար։ Ամուր ու անսասան մնանք համազգային շահով առաջնորդվելու նախանձախնդրության մեջ, և Աստված մեզ համար պիտի աճեցնի արդարության պտուղները (հմմտ. Բ Կորնթ․ 9.10)։ Տարեմուտի նվիրական այս պահին հրավիրում ենք բոլորիդ միասնաբար աղոթելու, որ Բարձրյալ Տիրոջ օրհնությամբ իրականություն դառնան մեր բարի ձգտումները անձնական, ընտանեկան, ազգային ու հայրենական կյանքում։ Աղոթենք Հայոց բանակի, հայրենիքի սահմանները հսկող մեր զինվորների համար: Աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր իրենց ծառայության մեջ են դիմավորում Ամանորը։ Աղոթենք նեղյալների, կարիքավորների, հիվանդների, հաշմանդամ դարձած, գերեվարված և անհայտ կորած մեր որդիների և նրանց վշտակիր ընտանիքների համար։ Աղոթենք Սիրիայում, Լիբանանում և Իրաքում դժվարությունների մեջ ապրող մեր զավակների համար, որպեսզի Երկնավոր Տիրոջ զորակցությամբ հաղթահարվեն նրանց առջև ծառացած խնդիրները։ Հայցենք խաղաղություն ու անվտանգություն Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, աշխարհասփյուռ մեր ժողովրդին և համայն աշխարհին։ Եվ Աստված, որ … մեզ տվեց հավիտենական մխիթարություն և բարի հույս, իբրև շնորհ, թող մխիթարի և հաստատ պահի մեր սրտերը ամեն բարի խոսքի և գործի մեջ (հմմտ. Բ Թեսաղ. 2.15-16)։ Թող Տիրոջ սերը, ողորմությունն ու օրհնությունը միշտ լինեն մեզ հետ և ամենքի: Բարի Նոր տարի»։Ավելին11:0901.01.22
2021-12-31
-
ՀասարակականԿարվի հնարավոր ամեն ինչ Արցախը հայկական պահելու համար․ Վիտալի ԲալասանյանԱրցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ամանորյա ուղերձ է հղել, որում ասվում է, որ կարվի հնարավոր ամեն ինչ՝ Արցախը հայկական պահելու համար․ «2021 թվականն Արցախում աչքի է ընկել պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացմամբ։ Շնորհիվ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի իրականացրած ծառայության, Արցախում ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական խաղաղություն։ Ցավոք, տարվա ընթացքում հակառակորդը սադրել է նաև առանձին միջադեպեր, այդ թվում մահացու ելքերով, ինչն ակնհայտ ցույց է տալիս, որ իրավիճակի լիարժեք կայունացմանն ուղղված անելիքները դեռևս շատ են» ։ Բալասանյանն ընգծում է, որ պետությունը, հանձնառու լինելով լուծելու իր քաղաքացիների խնդիրները, կոնկրետ և թիրախային միջոցներ է ձեռնարկել՝ բավարարելու մարդկանց կարիքները, հատկապես բռնատեղահանվածներին ապահովելու բնակարաններով և կենցաղի համար անհրաժեշտ բոլոր այլ պայմաններով․ «Կատարածն արձանագրելով հանդերձ, պետք է բոլոր ուղղություններով ընդլայնենք աշխատանքների ծավալները՝ նպատակակետ դարձնելով հնարավորինս շատ մարդկանց կարիքները բավարարելու հրամայականը։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ազգային ներուժի համախմբումը։ Հարկ է նաև ակտիվ աշխատանքներ կատարել բարեկամ պետությունների հետ՝ միջազգային ասպարեզում առաջ տանելու Արցախի կարգավիճակի հստակեցման գաղափարը, որը հենված է ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքի վրա» ։ Դիմելով արցախցիներին՝ Բալասանյանը շեշտել է, որ պատերազմի արհավիրքը դեռ երկար ժամանակ մնալու է բոլորի հիշողություններում։ Սակայն պետք է ասել, որ երեսնամյա ճանապարհ անցած Արցախի Հանրապետությունը դիմակայել է իր կենսունակությանը սպառնացող վտանգներին։ «Մեր մտքերում վառ պահելով կորուստները և աղոթելով աղետալի պատերազմում զոհված տղաների անմար հիշատակի համար՝ դրա հետ մեկտեղ պետք է մտածենք սերունդների համար լավ ու ապահով ապագա կերտելու ուղղությամբ և իրագործենք այդ նպատակը։ Հավատացած եղեք, որ արվում է և կարվի հնարավոր ամեն ինչ՝ Արցախը հայկական պահելու և Հայրենիքում վերստին ստեղծելու և զարգացնելու արժանապատիվ կյանքի պայմաններ»։Ավելին23:1231.12.21