Լրահոս

2022-01-11
  • Հայաստան
    Թշնամին ուզում է Արցախը «փակ գոտի» դարձնել հայերի համար, բայց «տյուս չընք կիլան»
    Արցախի նախագահի օգնականն ասել է, որ Արցախի բնակելի տարածքներից ընդամենը 50 մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական դիրքերը տեղափոխելու հարցով բանակցում են խաղաղապահների հետ:
    21:23
    11.01.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ծանր, երկարատև, պրոֆեսիոնալ» բանակցություններից հետո Մոսկվան կոշտ է, Վաշինգտոնը՝ լուռ
    Ռուսաստանը չի կարողացել ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ ստանալ իր սահմանների անվտանգության համար: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը խոստովանել է՝ Մոսկվան կոշտ դիրքորոշում է ընդունել բանակցությունների ժամանակ, բայց վերջնագրեր չի ներկայացրել ԱՄՆ-ին:
    21:18
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Վարդենիսի նորընտիր համայնքապետի փաստաբանը զգուշացնում է ոստիկանությանը
    Վարդենիսի նորընտիր ավագանու կողմից ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանը վաղվանից անցնելու է աշխատանքային պարտականություններին: «Ահարոն Խաչատրյան» դաշինքի փաստաբանն այսօր ասել է, որ եթե ոստիկանները խոչընդոտեն նոր համայքնապետի մուտքը համայնքապետարան՝ կհարստացնեն հանցակազմը:
    21:17
    11.01.22
    Ավելին
  • Արցախ
    Բաքուն «գրավում է Արցախը»՝ Google-ում. Netflix-ն «ազատագրում է» Արևմտյան Հայաստանը
    Ըստ փորձագետների, պաշտոնական Երևանից շատ բան է կախված: Նախկինում Հայաստանից Google ուղարկվող նամակները կանխում էին Ադրբեջանի հակահայկական նպատակները: 2018թ։ հետո Հայաստանն այլևս կանխարգելիչ գործողություններ չի անում:
    21:16
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Փաշինյանը չի ուզում հանդիպել գերիների հարազատների հետ
    Նիկոլ Փաշինյանը չի ուզում հանդիպել գերիների հարազատների հետ: Գերիների հարազատները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հստակ ժամկետներ նշի, թե երբ հայրենիք կվերադառնան տղաները:
    21:15
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արամ Վարդևանյանը հիշեցնում է ՀԱՊԿ կանոնադրությունը
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշեցնում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի (չշփոթել ՀԱԿՊ կանոնադրության հետ) 4-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի զինված հարձակման (ԱԳՐԵՍԻԱ) որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: «Նույն հոդվածի 2-րդ պարբերությունը այդ հարցով անդամ պետության ԴԻՄՈՒՄԻ դեպքում՝ ԱՆՀԱՊԱՂ տրամադրում է անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ։ Հիշեցման կարգով Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ իրենք առաջին անգամ «աշխատեցրեցին ՀԱՊԿ մեխանիզմները» Ադրբեջանին շնորհավորող, ամեն ինչով օժանդակող Ղազախստանի իշխանությունների ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածով ԴԻՄՈՒՄԻ պայմանում»,- գրել է Վարդևանյանը։
    21:11
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նորաբակում ու Վերին Շորժայում այս պահին էլ շարունակվում են կրակոցները, օգտագործվում են տարբեր զինատեսակներ. Հակոբ Ավետյան
    «Կրակոցներն այս պահին էլ շարունակվում են ու չգիտեմ, թե երբ են ավարտվելու: Շատ անհանգիստ վիճակ է»,- «Մեդիալաբին» ասել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: ՊՆ հաղորդագրության համաձայն ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի երեք վիրավոր: «Այսօր կեսօրվա ժամերից սկսել են կրակել Վերին Շորժայի հատվածում, իսկ ավելի ուշ՝ նաև Նորաբակի հատվածում: Այս պահին էլ երկու ուղղությամբ շարունակվում են կրակոցները: Կիրառում են նաև հրետանի, իսկ ԱԹՍ-ների մասին իմացել եմ ՊՆ-ի հաղորդագրությունից, վստահ չեմ կարող ասել, օգտագործվում են տարբեր զինատեսակներ»,- ասում է Հակոբ Ավետյանը: Ավետյանը նաև հստակ տեղեկություն չունի հայկական կողմից վիրավորների թվաքանակի մասին, սակայն նշեց, որ վիրավորների ու զոհերի մասին խոսակցություններ են շրջանառվում: «Վիրավորների ու զոհերի մասին խոսակցություններ կան, բայց չեմ ուզում որևէ բան ասել, որովհետև հնարավոր է, որ ճիշտ չլինի ու, տա Աստված, որ ճիշտ չլինի»,- եզրափակել է Ավետյանը: Ավետյանի խոսքով՝ թշնամին կրակում է միայն սահմանում, գյուղերն այս պահին թիրախում չեն:
    20:59
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ովքեր են այսօր զոհված զինծառայողները
    «Armday.am»-ը գրում է, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի երկու զոհ։ Հայտնի են զոհված զինծառայողների անունները։ Թշնամու կրակոցից զոհվել են Արթուր Մխիթարյանն ու Ռուդիկ Ղարիբյանը։ ՊՆ-ն պաշտոնապես հայտնել էր երեք վիրավորի մասին։ Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։
    20:55
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանական հերթական ագրեսիան ավելի քան կանխատեսելի էր․ ադրբեջանագետ
    Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է, որ ադրբեջանական հերթական ագրեսիան ավելի քան կանխատեսելի էր․ «Ադրբեջանական հերթական ագրեսիան ավելի քան կանխատեսելի էր՝ հաշվի առնելով Ալիևի՝ վերջին շրջանի սպառնալից ելույթները, որդեգրած գործելաոճը և, իհարկե, տարածաշրջանային վերջին զարգացումները: Ուժ ու զորություն մեր զինվորներին ադրբեջանական սադրանքը կանխելու հարցում, շուտափույթ ապաքինում՝ վիրավոր զինծառայողներին»,- գրել է Հայրապետյանը։
    20:51
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ես կփայլեմ տխուր ու կմտնեմ խոր քուն». Ռազմիկ Դավոյան
    Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Նա իր առաջին բանաստեղծությունը տպագրել է 1957թ. Լենինականի «Բանվոր» թերթում: Եղել է Գրողների միության վարչության նախագահ, Հայաստանի նախագահի խորհրդական:
    20:07
    11.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Աշխարհում առաջին մարդը՝ խոզի սրտով. բացառիկ վիրահատություն
    Մերիլենդի համալսարանում վիրաբույժները առաջին անգամ խոզի սիրտը հաջողությամբ փոխպատվաստել են մարդուն: Վիրահատությունից առաջ կենդանու սրտի 10 գեն մուտացիայի են ենթարկել, որպեսզի խոզի գենային հատկությունները չխանգարեն մարդու օրգանիզմում հարմարվելուն:
    20:02
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Մեկ էլ տեսա ոտս տրաքեց». Ռանչպար գյուղում «ոնց որ պատերազմ լինի»
    Արարատի մարզի Ռանչպար գյուղում բադ որսացողը կրակել է 88-ամյա կնոջ ոտքին: Որսորդների գնդակի բաժին դառնալու ահից՝ գյուղացիները վախենում են տնից դուրս գալ:
    19:36
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    3 վիրավոր կա․ հակառակորդը օգտագործում է նաև հրետանային միջոցներ, ԱԹՍ
    Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։ Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։
    19:32
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Տնտեսագիտական համալսարանին 12 մլն դրամի վնաս է պատճառվել. դատարանը բավարարել է Ավետիսյանի հայցը
    ՀՀ Վճռաբեկ դատարանը հունվարի 10-ին բավարարել է ՀՊՏՀ-ի նախկին աշխատակից Խաչատուր Ավետիսյանի հայցն ընդդեմ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի։ Ավետիսյանը 2019 թվականի հունիսի 1-ից աշխատանքի էր անցել ՀՊՏՀ-ում որպես Տնտեսական և ինժեներատեխնիկական բաժնի գլխավոր էներգագետ-ճարտարագետ: Սակայն 2020 թվականի հունվարի 9-ին ծանուցում էր ստացել, որ հաստիքի կրճատման պատճառով ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Ավետիսյանը պահանջում էր դատարանից՝ պարտավորեցնել Գալոյանին՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 02.03.2020 թվականի հրամանն անվավեր ճանաչել, նախկին աշխատանքում վերականգնել և հարկադիր պարապուրդի համար աշխատավարձ բռնագանձել։ «Ցավոք, ռեկտորի ապօրինության հետևանքն այժմ կրելու են բուհի ուսանողները, քանի որ այս ամբողջ ընթացքում կուտակված հարկադիր պարապուրդի գումարը, որը կազմում է շուրջ 12 մլն ՀՀ դրամ վճարելու է ոչ թե ապօրինության հեղինակը, այլ բուհի ուսանողները՝ իրենց վարձավճարներից: Սակայն, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի ռեկտորը հետ վերադարձնի այդ գումարը ուսանողներին՝ իր անձնական միջոցներից, որովհետեւ այսպես շատ անարդար է, ուսանողները ռեկտորի անօրինականության պատճառով չպետք է տուժեն: Դիանա Գալոյանն ինձ աշխատանքից ազատել էր, որովհետև ես չէի հանդուրժում համալսարանում կատարվող ապօրինությունները և բարձրաձայնում էի այն խախտումները, որոնք տեսնում էի»,- նշել է Խաչատուր Ավետիսյանը։
    17:55
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեկ զինծառայող վիրավոր է․ կրակոցներ՝ Վերին Շորժայի հատվածում
    ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 11-ին ժամը 15։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
    17:33
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    23 հատ սիգ վաճառող տղամարդը բերման են ենթարկվել ոստիկանություն
    Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու կասկածանքով Անդրանիկի փողոցից բաժին բերման են ենթարկել 32-ամյա տղամարդու։ Ոստիկանությունից «NEWS.am»-ին հայտնել են, որ տղամարդը փողոցում վաճառելիս է եղել վաճառքն արգելված սիգ տեսակի 23 ձուկ: Հայտնաբերվածն առգրավվել է: Կատարվում է քննություն։
    17:23
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ադրբեջանի ՊՆ-ն զինվորի մահվան մեջ մեղադրում է հայկական կողմին
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինվորի մահվան մեջ մեղադրում է հայկական կողմին: «Երեքշաբթի՝ հունվարի 11-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանի Քելբաջարի ուղղությամբ հայկական սադրանքի հետեւանքով մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Նազարով Այազ Ազեր օղլուն։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը ճնշվել է։ Ստեղծված նոր լարվածության ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են իրենց պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ պատասխան հաղորդագրություն չի տարածել։
    17:18
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Տաքսի են «փախցրել»․ Մասիսից՝ Երևան
    Հունվարի 7-ին ժամը 18-ի սահմաններում, մի տաքսու վարորդ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ երկու ժամ առաջ Մասիս քաղաքի Շիրազի փողոցից առևանգել են իրեն կցագրված «Օպել» մակնիշի տաքսին։ Բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանների հետ, ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում նույն օրը, ժամը 18.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Արտաշիսյան փողոցի խաչմերուկում հայտնաբերեցին գողացված մեքենան և, վարորդով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Մասիսի բաժին։ Պարզվել է՝ բերման ենթարկված 40-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ է։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
    17:12
    11.01.22
    Ավելին