Լրահոս
2022-01-24
-
ՀայաստանՆախագահի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը 3.5 ժամ առաջ. նա զանգել էր ինձ տեղեկացնելու. ՓաշինյանԱրմեն Սարգսյանի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը 3.5 ժամ առաջ, առցանց մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։ «Նա զանգահարել է ինձ, խոսել ենք այդ մասին։ Ես նախագահին հարցրել եմ, թե ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշումը։ Նա ասաց, թե կայացրել է որոշումը»,- պատմեց վարչապետը։ Նա ասաց, թե Սահմանադրության հետ կապված ՀՀ նախագահի դիրքորոշումները հայտնի են։ «Նախորդ հարցուպատասխանին ես ասել եմ, որ սահամանադրական փոփոխությունների կապակցությամբ իմ դիրքորոշումը տարբերվում է ՀՀ նախագահի դիրքորոշումից։ Բայց ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է ՀՀ նախագահ, հետո ես ընտրվել եմ վարչապետ, այդ ժամանակներից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել, համենայնդեպս՝ նախագահի լիազորությունների մասով։ Ես այդ հրաժարականն ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել, թե դրդապապատճառները բավարար են, թե ոչ։ Յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքն է որոշում, թե այդ կարգի որոշումներն ինչ փաստարկների հիման վրա է կայացնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։Ավելին20:1824.01.22 -
ՀայաստանՍայաթ Շիրինյանը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում էՆշենք, որ Շիրինյանին մի քանի ժամ առաջ դիմակավորված անձինք իր տան բակից բերման են ենթարկել եւ տարել անհայտ ուղղությամբ։NEWS.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում է։ Նշենք, որ Շիրինյանին մի քանի ժամ առաջ դիմակավորված անձինք իր տան բակից բերման են ենթարկել եւ տարել անհայտ ուղղությամբ։NEWS.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում է։ Նշենք, որ Շիրինյանին մի քանի ժամ առաջ դիմակավորված անձինք իր տան բակից բերման են ենթարկել եւ տարել անհայտ ուղղությամբ։Ավելին19:5624.01.22 -
ՀայաստանԹանկարժեք հարսանիք՝ «պատասխանատու և դժվարին ժամանակաշրջանում»Հանրապետության նախագահի հրաժարականն անգամ չստվերեց հանրային քննարկումները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գեր-թանկարժեք հարսանիքի մասին: 50-ից 100 հազար դոլար է ծախսել, ըստ մամուլի, Պապիկյանը՝ հարսանեական տոնի համար:Ավելին19:5524.01.22 -
ՀասարակականՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կնոջ՝ Օլկա Հայրապետյանի շքեղ կերպարը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքինՀունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքն էր:Ավելին19:1724.01.22 -
ՀասարակականN զորամասում զինվորական երդման արարողություն է տեղի ունեցելN զորամասում հունվարի 24-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։Ավելին19:1224.01.22 -
ՀայաստանԱրմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվելԱրմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել։Ավելին19:0124.01.22 -
ՀասարակականՍտուգումներն իրավական հիմք չունեն․ «Ռեստորանների Ասոցիացիա» ՀԿ նախագահ«Ռեստորանների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Բարսեղյանը գրում է․Ավելին18:5424.01.22 -
ՀասարակականԿոտայքի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել․ 28-ամյա վարորդը Opel Zafira-ով Ալափարս գյուղում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի.Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արտակ Կարապետյանը իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գառնի գյուղի բնակիչ, 34-ամյա Սաթենիկ Հայրապետյանին։Ավելին18:3624.01.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 «Մենք ադդելնի երկիր ենք, ադդելնի էլ պիտի ըլնենք». Ծովագյուղի ըմբոստությունըԱվելին18:3024.01.22 -
ՄիջազգայինՔարեր, փայտեր, ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ. Քովիդ բախումներ՝ Եվրոպայի սրտումԵվրոպայի սրտում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ակտիվիստների միջև, որոնք բողոքում են կորոնասահմանափակումների դեմ: Բրյուսելի փողոցները ակցիայի զայրացած մասնակիցներից մաքրելու համար ջրցան մեքենաներ են հանել, արցունքաբեր գազ կիրառել իրավապահները:Ավելին18:2624.01.22 -
ՄիջազգայինՌուսաստանի դեմ պետք է կիրառվեն «անտանելի պատժամիջոցներ»․ Լիտվայի ԱԳ նախարար«Պատժամիջոցները, որոնք կկիրառվեն Ռուսաստանի դեմ՝ վերջինիս կողմից անվտանգության «կարմիր գծերը» հատելու դեպքում, պետք է անտանելի լինեն»։ Այս մասին հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ հստակեցնելով, որ առաջին հերթին նկատի ունի Ուկրաինայի սահմանների մոտ ստեղծված իրավիճակըԱվելին18:2624.01.22 -
ՀասարակականԹատերականի ռեկտորը «պլանի տակ» է. «Oragir.news»Այս տարվա մարտի 5-ին լրանում է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի 65 տարին, ով ռեկտոր էր ընտրվել 2019թ մայիսին: Նրա հետ կնքվել էր 5 տարվա պայմանագիր:Ավելին18:1924.01.22 -
ՀասարակականԱրցախի նախագահի հետ քննարկել ենք առաջիկայում նախատեսվող ծրագրերը․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ 2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին․ «Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Արցախի նախագահի հետ համատեղ քննարկել ենք ենթակառուցվածքների զարգացման, բնակարանաշինության, սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը»:Ավելին17:5824.01.22 -
ՀայաստանԴիմակավորված անձինք անհայտ ուղղությամբ են տարել ընդդիմադրինՓաստաբան Բենիկ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում ․ «Մոտ 30 րոպե առաջ դիմակավորված անձանց կողմից իր տան բակից բերման է ենթարկվել Սայաթ Շիրինյանը։ Պարոն Շիրինյանի գտնվելու վայրի մասին մինչ այս պահը որևէ տեղեկություն չունեմ»։Ավելին17:5424.01.22 -
ՀայաստանԱյսպես ՄԻՊ չեն ընտրում, կարճ ասած՝ RIP ՄԻՊ․ իրավապաշտպանԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՔՊ-ն 68 ձայնով ընտրեց իր իրավունքների պաշտպանին։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։Ավելին17:5324.01.22 -
ՀայաստանՍարգսյանը ոչ թե սպասում է, որ իրեն հեռացնեն, այլ ինքն է հեռանում՝ անգլիական ոճով դուռը շրխկացնելով. Վիգեն ՀակոբյանԱրմեն Սարգսյանը շատ հստակ հասկանում է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթաց է սկսվել, որի նախաձեռնողը իշխող քաղաքական ուժն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հասկանալի է, որ եթե պրոցեսը սկսվել է, ապա դրա ավարտն, ի վերջո, լինելու է նախագահական համակարգի անցման ռեֆերենդումը, և Արմեն Սարգսյանը շատ հստակ ընկալում է, որ այս գործընթացների դեպքում ինքը ժամանակավոր ֆիգուր է, որը որոշակի ժամանակահատվածում պետք է վավերացնի կասկածելի, անընդունելի տարբեր փաստաթղթեր՝ ստիպված լինելով իր վրա վերցնել պատասխաատվությունը կամ այն կիսելու Նիկոլ Փաշինյանի վարչախմբի հետ, «Aysor.am»-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ «Այժմ Արմեն Սարգսյանը փորձում է ոչ թե սպասել, թե իրեն երբ կհեռացնեն, այլ ինքն է հեռանում՝ նույնիսկ անգլիական ոճով դուռը շրխկացնելով։ Նա, այսպես ասած, առաջ է ընկնում։ Երկրորդ՝ Արմեն Սարգսյանի պարագայում կարող է լինել նաև արտաքին աշխարհաքաղաքական գործոն, որովհետև հաշվի առնելով վերջինիս դիրքավորումը անգլիական թագավորական պալատի հետ և ՌԴ-Արևմուտք՝ օր օրի սրվող հարաբերությունները, կարծում եմ՝ Արմեն Սարգսյանի առջև էլ որոշակի ընտրություն է դրվում։ Այժմ նրա համար, գուցե, շատ լավ պահ է քաղաքական դաշտից ֆիկտիվ հեռանալ՝ ոչ այս, ոչ այն կողմում չլինելով և ընտրության առջև չկանգնելով»,- ասել է քաղտեխնոլոգը։ Որպես հրաժարականի հաջորդ հավանական պատճառ՝ Վիգեն Հակոբյանը նշեց նաև տնտեսական գործոնը։ «Գուցե Հայաստանում տնտեսական հետաքրքրությունները կորում են Արմեն Սարգսյանի մոտ։ Նա բավականին խոշոր բիզնեսմեն է, մեծ կարողությունների հետ գործ ունեցող մարդ, և հնարավոր է՝ իր և իր հետևում կանգնած միջազգային կորպորացիաների ունեցած հետաքրքրութունները մինչև վերջ չեն բավարարվել, մասնավորապես, կապված Ամուլսարի հետ»,- ասել է քաղտեխնոլոգը։ Հակոբյանը միաժամանակ չի բացառել, որ հրաժարական ներկայացնելուց հետո Արմեն Սարգսյանը հետաքրքրություն դրսևորի քաղաքական նոր նախագծերում՝ առավել ակտիվ կամ քողարկված։ «Խոսքն ինչ-որ լիբերալ քաղաքական բևեռի ձևավորման մասին է։ Սա, իհարկե, ժամանակի հարց է», - ասաց Վիգեն Հակոբյանը՝ միաժամանակ բացառելով, որ Սարգսյանը հեռանում է նախապատրաստվող ինչ-որ փաստաթղթի պատճառով։ Երեկ տարածած հրաժարականի տեքստում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշել էր՝ շատ երկար է մտածել և որոշել է մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: «Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից»,- գրել էր նա՝ ներկայացնելով հրաժարականի դրդապատճառները։Ավելին17:4724.01.22 -
ՀասարակականՎարդենյաց լեռնանցքը մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գորիսի (Շինուհայր-Տաթև ավտոճանապարհին ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Հրազդանի (Հանքավանի ավտոճանապարհ՝ ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Անիի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։Ավելին17:4524.01.22 -
ՀայաստանՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվերԸնդ որում՝ գումարը հավաքել են նաև այն աշխատակիցներից, որոնք անգամ հրավիրված չեն եղել Սուրեն Պապիկյանի հարսանիքին։ «Փաստինֆո»-ն փորձել է տեղեկությունը ճշտել ՊՆ-ի իրավասու անձանցից, սակայն մեկնաբանություն ստանալ այդպես էլ չի հաջողվել։ Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարի 22-ին ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի և վերջինիս նախկին մամուլի քարտուղարի հարսանյաց արարողությունն է եղել, որին մասնակցել են գործող իշխանության ներկայացուցիչները։ Համացանցում տարածվել են տեսանյութերը, համաձայն որի՝ հարսանիքը բավականին ճոխ է եղել, ավելին, մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ արձանագրել են կոռուպցիոն ռիսկերի վտանգի մասին։ «Փաստինֆո»-ն ուսումնասիրել է Պապիկյանի հայտարարագրերը։ Արդյունքում պարզվել է, որ պետական ապարատում իր պաշտոնավարման ժամանակ Սուրեն Պապիկյանին հաջողվել է կտրուկ բարելավել նյութական կարողությունները։ Այսպես՝ 2018թ հուլիսի 8-ին ՏԿԵ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ներկայացված հայտարարագրում նա հայտարարագրել էր մեկ հողամաս, մեկ մեքենա՝ «NISSAN TEANA 2.3» մակնիշի, 1.300.000.00 ՀՀ դրամ և 1.400.00 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ։ 2021թ պատկերն արդեն այլ էր, մասնավորապես, 2021թ տարվա սկզբում բանկային հաշիվների մնացորդները կազմել է 12.996.208.00 ՀՀ դրամ, տարվա վերջում առկա դրամական միջոցները կազմել են 8.368.988.00 ՀՀ դրամ, 4.901.00 ԱՄՆ դոլար, 4.432 Եվրո։ Ավելին, նա հայտարարագրել է նաև երեք հողամաս Լոռիում ու բնակարան՝ Արաբկիրում։Ավելին17:3824.01.22 -
ՀայաստանԹուրքիան պատրաստվում է հաջորդ հանդիպումը կազմակերպել՝ «3+3» ձևաչափովԹուրքիան պատրաստվում է 3+3 ֆորմատով հաջորդ հանդիպումը կազմակերպել: Այս մտադրության մասին Էրդողանը հայտնել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցի ժամանակ:Ավելին17:2524.01.22