Լրահոս
2022-01-30
-
ՄիջազգայինՄիոտանի տղան, որ թռչում է Թեհրանի վրայովՅադոլլա-Գոլամին մեկ ոտքով կարողանում է թռչել շենքերի վրայով, մագլցել ուր ասես:Ավելին12:4230.01.22 -
ՀասարակականՌեստորանում հնչել են կրակոցներ«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 23-ին Կոտայքի մարզում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցների փաստով: Այդ օրը՝ ժամը 23:40-ին, նշված ռեստորանային համալիրից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին և խնդրել են, որպեսզի ոստիկանները շտապ մոտենան ռեստորանային համալիր, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ: Տեղում ռեստորանային համալիրի աշխատակիցները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ բակում մի խումբ անձինք վիճաբանել են անվտանգության աշխատակիցների հետ, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ: Ըստ նախնական տեղեկությունների, կրակոցների արդյունքում բարեբախտաբար տուժածներ չկան:Ավելին12:2630.01.22 -
ՀասարակականՍպանություն՝ Երևանի կենտրոնում. սպանվածի մարմնում հայտնաբերվել է կոտրված դանակի սուր մասըԱյսօր՝ հունվարի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում, «shamshyan.com»-ը։ Ժամը 01:20–ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները տեղում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ, ազգությամբ վրացի, 35-ամյա Ումրի Շ.-ն է: Նա հիվանդանոց է տեղափոխվել Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մոտից: Պարեկների օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքի վայրից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է գայլի գլխով, վրան արնանման հետքերով կոտրված դանակ, իսկ ծաղկի սրահի դիմաց հայտնաբերվել են արնանման հետքեր: Տեղում քննչական բաժնի պետ Դ. Կիրակոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ ու մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, ում մարնի վրա առկա է եղել դանակի մոտ 8 հարվածի հետք և մարմնի մեջ հայտնաբերվել է կոտրված դանակի սուր հատվածը՝ մահացել է: Մինչ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, թե գիշերվա 1-ին սպանությունը դժվար էլ բացահայտվի, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու տեղեկացել են, որ ենթադրյալ կասկածյալը որտեղ է թաքնվում: Սպանությունից ժամեր անց Երևանի Մյասնիկյան պողոտայում գործող «Գրին Փալաս» հյուրանոցային համալիրում ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել է քննչական բաժին: Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ, 30-ամյա Ա. Հարությունյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Նա և սպանվածը միասին աշխատում էին ծաղկի սրահում: Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:Ավելին12:1930.01.22 -
ՀայաստանԿենդանիներին ուտել չի կարելի. քաղցր կենդանաբանական այգիՄասնագետները կենդանիների տեսքով շոկոլադե քանդակներ են պատրաստել: Կարելի է գնալ, հիանալ, վայելել շոկոլադի բույրը, բայց չուտել կենդանիներին:Ավելին11:4230.01.22 -
Միջազգային«Մեր մանկությունը» վերադարձել է. Յանան Ռիգայում թանգարան է բացելՆրանք, ովքեր ուզում են տեղափոխվել խորհրդային տարիներ, կարող են այցելել Ռիգայում գտնվող խաղալիքների թանգարան:Ավելին09:4130.01.22 -
ՄիջազգայինՍիրիայի պատմության գունավոր կծիկը՝ գորգագործ Օմարի ձեռքերում44-ամյա գորգագործ Օմարը խոստովանում է՝ սեր ու համբերություն է պետք արհեստը եկամտաբեր բիզնես դարձնելու համար:Ավելին08:4030.01.22
2022-01-29
-
ՀայաստանԳանգուղեղի ու ողնաշարի ծանր վնասվածքներ ստացած զինծառայողների համար 1-ին խնամքի կենտրոնն է բացվել«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի նոր բաժանմունքը Միքայելյան հիվանդանոցում է:Ավելին23:4029.01.22 -
Հայաստան«Սկզբունքային լինելը ծանր է նստում». Ժուռնալիստների միությունը՝ դիմադրության պատ«Սկզբունքային լինելը ծանր է նստում Հայաստանում շատերի վրա. լրատվամիջոցների համար շատ դժվար է լինելու»,- սա Սաթիկ Սեյրանյանի կարծիքն է: «168.am» կայքի գլխավոր խմբագիրը այսօր 92 կողմ ձայնով Ժուռնալիստների միության նախագահ է վերընտրվել:Ավելին22:3929.01.22 -
ՀայաստանՇիրակում պարարտանյութի դեֆիցիտ է. գյումրեցի ֆերմերները «կատակ չեն անում»Շիրակցի ֆերմերներն ահազանգում են՝ պարարտանյութի դեֆիցիտ է: Գյուղատնտեսական առաջին անհրաժտության մենյուն մի քանի անգամ թանկացել է:Ավելին21:3829.01.22 -
Հասարակական«ԵԽԽՎ բանաձևին դեմ քվեարկելով՝ դեմ եմ քվեարկել Հայաստանի թրքացմանը». Հայկ Մամիջանյան«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ «ԵԽԽՎ բանաձևին դեմ քվեարկելով՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը»:Ավելին21:3829.01.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ադրբեջանցի սպա է մահացել Քարվաճառում. հայտնում են ադրբեջանական աղբյուրներըԱվելին20:3029.01.22 -
ՀայաստանՊատերազմում զոհված սևքարցիների հիշատակին նվիրված հուշակոթողներ են բացվելԱյսօր՝ հունվարի 29-ին, Սեւքար բնակավայրում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սեւքարցիների հիշատակին նվիրված հուշակոթողների բացման արարողությունը: Միջոցառման ընթացքում ներկայացվել է տղաների կյանքն ու մարտական ուղին: Հուշակոթողների բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը, ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-- կապի և ԱԿՀ վարչության պետ գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանը, Բանակային 3-րդ կորպուսի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, այլ պաշտոնատար անձինք, զոհված տղաների ընտանիքի անդամները, համագյուղացիները: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սեւքարցիներն են՝ ՀՀ Ազգային հերոս գնդապետ Թաթուլ Ղազարյան, փոխգնդապետ Արթուր Հովսեփյան, Սամվել Սահակյան, Արտակ Խեմչյան:Ավելին17:4929.01.22 -
ՄիջազգայինՎատիկանում Լիբանանի դեսպանն այցելել է Արամ Ա կաթողիկոսինՎատիկանում Լիբանանի դեսպանն այցելել է Արամ Ա կաթողիկոսին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ «Այս առաւօտ՝ Շաբաթ, 29 Յունուար 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Վատիկանի մօտ Լիբանանի դեսպան դոկտ. Ֆարիտ Էլ Խազէն: Դեսպանը Նորին Սրբութեան պարզեց Վատիկանի կատարած աշխատանքները Լիբանանի գծով, յատկապէս 1 Յուլիս 2021-ին Վատիկանի մէջ կայացած Լիբանանի քրիստոնեայ հոգեւոր պետերու հանդիպումէն ետք: Հանդիպման ընթացքին քննարկումի նիւթ դարձան Լիբանանի ներկայ կացութեան առնչուած շարք մը հարցեր: Յայտնենք, որ յառաջիկայ օրերուն Վատիկանի արտաքին գործոց նախարար քարտինալ Գալակար պիտի այցելէ Լիբանան»,- նշված է հաղորդագրությունում:Ավելին17:3729.01.22 -
ՀասարակականՔաղաքացին սպառնացել է պայթեցնել ՀՀ-ում ԱՄՆ և ՌԴ դեսպանատները․ «Առավոտ»Իրավապահները փնտրում են դեսպանատները պայթեցնելու սպառնալիք հնչեցրած քաղաքացուն: «Aravot.am»-ի տեղեկություններով, ոստիկանություն է զանգահարել անհայտ մի քաղաքացի, որը հայտնել է, որ գնում է ԱՄՆ և ՌԴ դեսպանատներ՝ սպառնալով, որ պայթեցնելու է դրանք: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 25-ին: Քաղաքացին ներկայացել է Սարմենի փողոցի 13 շենքի 20-րդ բնակարանի բնակիչ: Սակայն երբ իրավապահները գնացել են այդ հասցեով, դուռը փակ է եղել: Ոստիկանները պարզել են, որ նշված ահազանգը կատարել է Ե. Պետրոսյանը: Դեպքի առիթով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Ըստ «Առավոտ»-ի աղբյուրի՝ այժմ իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ՝ Ե. Պետրոսյանին հայտնաբերելու համար:Ավելին17:2729.01.22 -
Հասարակական3 զինծառայող հայտնաբերվել է և տեղափոխվել զինվորական հոսպիտալԱրցախի Քարվաճառի հատվածում (Շահումյանի շրջան), որը 44–օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանցի զինծառայող է կորել։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` Ալ լճի շրջանում ձնաբքի պատճառով 4 զինծառայող շեղվել են ճանապարհից և մոլորվել: Նրանց սկսել են փնտրել, արդյունքում 3 զինծառայող հայտնաբերվել են և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Ավագ լեյտենանտ Ֆուդա Բագիրովը դեռ չի հայտնաբերվել, որոնումները շարունակվում են:Ավելին17:2329.01.22 -
ՀայաստանՈւկրաինական խնդրում կա մեկ այլ շահառու՝ Թուրքիան, որտեղ հասկանում են, որ Ուկրաինան Ռուսաստանի համար պատվար է նաև թուրքական «ճակատում» հնարավոր ակտիվության դեմ․ քաղաքագետ«Թուրքիայում հասկանում են, որ Ուկրաինան Ռուսաստանի համար պատվար է նաև թուրքական «ճակատում» հնարավոր ակտիվության դեմ, իսկ եթե Ուկրաինան Դոնբասում «հաղթի», ապա Թուրքիայի համար ճանապարհը դեպի Միջին Ասիա ավելի դյուրին է դառնում»,- գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «Պատահական չէ, որ ուկրաինական ճգնաժամի հետ, միաժամանակ, առաջ եկավ նաև գերմանական խնդիրը։ ՆԱՏՕ-ի ստեղծման գլխավոր նպատակը ժամանակին մի ամերիկացի գեներալ է ձևակերպել՝ «Ամերիկան Եվրոպայում, Գերմանիան՝ Եվրոպայի տակ, Ռուսաստանը՝ Եվրոպայից դուրս»։ Եվրոպային քաղաքական ինքնուրույնությունից զրկելու համար պետք է, որ Եվրոպան ունենա արտաքին սպառնալիք, որը պաշտպանելու համար ԱՄՆ-ն պետք է նրան պինդ գրկի՝ նաև ռազմական բազաներով։ Ուկրաինայի միջոցով սպառնալիքը «թարմացվում» է, այն էլ Գերմանիայում ու Ֆրանսիայում թափ հավաքած սուվերենության վերականգնման շարժումների ֆոնին։ Ուկրաինայի դեպքերի նպատակը Եվրոպան է, ոչ թե ռուսական վտանգի դեմն առնելը։ Ռուսաստանը Ամերիկայի համար որևէ խնդիր չի ներկայացնում' բացարձակապես։ Հենց այս պատճառով, միաժամանակ, առաջացավ Գերմանիայի խնդիրը. ինչո՞ւ է Գերմանիան իրեն պասիվ պահում ուկրաինական հիստերիայում։ Պատասխանը պարզ է, Գերմանիայում հասկանում են, որ իրական թիրախն իրենք են, իսկ Ռուսաստանը դրա համար օգտագործվող գործիք է։ Սակայն ուկրաինական խնդրում կա մեկ այլ շահառու, դա Թուրքիան է։ Թուրքիայում հասկանում են, որ Ուկրաինան Ռուսաստանի համար պատվար է նաև թուրքական «ճակատում» հնարավոր ակտիվության դեմ, իսկ եթե Ուկրաինան Դոնբասում «հաղթի», ապա Թուրքիայի համար ճանապարհը դեպի Միջին Ասիա ավելի դյուրին է դառնում։ Թուրքիան, ի տարբերություն Եվրոպայի, որին ԱՄՆ-ն «պաշտպանում» է, հարձակողական «զինատեսակ» է։ Առավել ևս, որ Արցախի «պատը» հաջողությամբ քանդել են միասնական ջանքերով»,- գրել է Դանիելյանը։Ավելին17:2129.01.22 -
ՄիջազգայինՖրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները կայցելեն ՈւկրաինաՖրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Գերմանիայի իր գործընկերոջ՝ Աննալենա Բերբոքի հետ, փետրվարի 7-ից 8-ը կայցելի Ուկրաինա։ «Պատրաստվում են փետրվարի 7-ից 8-ը այցելել Ուկրաինա՝ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ», Twitter-ում գրել է Լը Դրիանը։ Նա նշել է նաև, որ այսօր Ուկրաինայի իր գործընկեր Դմիտրի Կուլեբային Ֆրանսիայի և Գերմանիայի անունից լիակատար աջակցություն է հայտնել։Ավելին17:0729.01.22 -
ՀայաստանԵրևանում բախվել են տրոլեյբուսն ու բեռնատարը. կա մեկ վիրավորԲարեկամության էստակադայի տակ բախվել են 9-րդ համարի տրոլեյբուսն ու բեռնատար Mercedes-ը: Բեռնատարը կողաշրջվել է, կա մեկ վիրավոր:Ավելին17:0529.01.22