Լրահոս
2022-02-09
-
ՄիջազգայինՖրանսիայում փող տպող գործարան է այրվումՖրանսիայի Շամալիեր քաղաքում հրդեհվել է Ֆրանսիայի Բանկի ֆաբրիկան, որտեղ փող են տպում: Տուժածներ կան, նրանցից մի քանիսին հոսպիտալացրել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Հայտնի չէ՝ արդեն տպված թղթադրամներն այրվել են, թե ոչ։ Դեպքի վայրում 387 մարդ է եղել։ Տեղում աշխատում են փրկարարները։ Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, երթևեկությունը դադարեցվել է։ Ֆրանսիացի օգտատերերը կատակում են, թե նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվայից վերադառնալուց հետո որոշել է անցնել ռուբլու:Ավելին18:5409.02.22 -
ՀասարակականՀայ-ամերիկյան հարաբերություններն այսօր գտնվում են պատմականորեն ամենապասիվ փուլում. Սուրեն ՍարգսյանԻմ խորին համոզմամբ՝ հայ-ամերիկյան հարաբերություններն այսօր գտնվում են պատմականորեն ամենապասիվ փուլում, և այդ պասիվությունը պայմաավորված է ամենատարբեր հանգամանքներով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ հավելելով, որ հայ-ամերիկյան հարաբերություններին հստակ գնահատական տալու համար նախ անհրաժեշտ է դրանք դիտարկել համեմատության մեջ՝ ինչպիսին էին այդ հարաբերույթունները 90-ականներին, 2000-ականներին, 2010-ականներին և ինչպիսին են այժմ։ «Երկկողմ պասիվ հարաբերությունների պատճառներից առաջինն այն է, որ վերջին ժամանակահատվածում Միացյալ նահանգների քաղաքականությունը Հարավային Կովկասում բավականին պասիվ է։ Խոսքը ոչ միայն Թրամփի նախագահությա տարիներին է վերաբերում, այլև հիմա էլ ԱՄՆ-ը տարածաշրջանում ավելի պասիվ է, քան եղել է 90-ականներին կամ 2000-ականներին։ Դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ բազաթիվ պատճառներ՝ Ռուսաստանի ազդեցության մեծացում, Թուրքիայի ակտիվության գործոն, ԱՄՆ-Ադրբեջանի, ԱՄՆ-Վրաստանի հարաբերություններ և այլն», - ասաց միջազգայնագետը։ Սուրեն Սարգսյանը շեշտեց՝ հայ-ամերիկյան հարաբերությունների պասիվ վիճակի վկայություններից մեկը բարձր մակարդակի շփումների բացակայությունն է, ինչը խոսում է օրակարգի ոչ հարուստ լինելու մասին։ «Գրեթե բոլոր երկկողմ հանդիպումների ժամանակ քննարկվում են ԱՄՆ-ի կողմից տրամադրվող աջակցության ծրագրեր։ Այսինքն՝ հայ-ամերիկյան հարաբերությունները պտտվում են ամերիկյան օգնության շուրջ։ Սա, կարծում եմ, երկկողմ հարաբերությունների համար ճիշտ ռազմավարություն չէ, և այդ ռազմավարությունը Հայաստանի կողմից պետք է վերանայվի։ ԱՄՆ-ի հետ հարաբերություններ կառուցելիս մեր երկիրը պետք է անցնի նախաձեռնողական քաղաքականության», - ասաց միջազգայնագետը։Ավելին18:5009.02.22 -
ՀասարակականԱդրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը մեր նպատակներից է. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է բանակցել։ Փաշինյանն այս մասին ասաց` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին։ Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է հարցի շուրջ առարկայական խոսակցության։ Նա շեշտեց նաև, որ այս հարցի շուրջ քննարկումներից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանին որևէ մեկը փորձում է օրակարգ պարտադրել կամ հենց Հայաստանն է ինչ–որ օրակարգից խուսափում։ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը և համապատասխան փաստաթղթով արձանագրելը, իհարկե, մեր կառավարության և բոլոր կառավարությունների նպատակն է եղել»,– ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով` ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել, և դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն պատասխան է սպասում Երևանից հնարավոր խաղաղության պամանագրի ստորագրման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հունվարի 20-ին ասել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձևակերպումն ու ստորագրումը ենթադրում է մի շարք պայմանների առկայություն։ Նա ընդգծել էր, որ պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է գտնել ԼՂ հիմնախնդրի լուծում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապված է ԼՂ հակամարտության կարգավորման հետ։Ավելին18:4509.02.22 -
ՀասարակականԹուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է ՀՀ սահմանը, բռնվել ՌԴ սահմանապահների կողմից. «Aravot.am»Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին ժ.18.54-ի սահմաններում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ա. Բ. –ն, շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը եւ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի Արարատի մարզի վարչական տարածքում տեղակայված սահմանապահ ուղեկալի կողմից հսկվող տարածքում, հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը։ Եվ Թուրքիայի Հանրապետության կողմից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, որտեղ բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում այս դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր. 329 հոդվածի 1-ին մասով (Oտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետություն մուտքը, Հայաստանի Հանրապետությունում գտնվելը կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցումը տեղափոխումը շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է մուտքի, գտնվելու կամ տարանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ մուտքի, գտնվելու կամ տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով): Այս դեպքի առնչությամբ լրատվամիջոցին դեռ չի հաջողվել լրացուցիչ տեղեկություն ստանալ ԱԱԾ-ից: Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանն էլ Aravot.am-ին դեպքի առնչությամբ ասել է. «Տեղյակ չեմ, չեմ հասցրել բան անեմ»:Ավելին18:3609.02.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 108 ադրբեջանցու մարմին է Երևանը հանձնել Բաքվին | 09.02.2022Ավելին18:3009.02.22 -
ՀայաստանԱնթալիա մեկնելու հարցը կորոշվի Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից հետո. Արարատ ՄիրզոյանԿմեկնի Հայաստանի պատվիրակությունը մարտ ամսին Անթալիա թե ոչ` պարզ կլինի փետրվարի 24-ին Վիեննայում նախանշված ՀՀ–Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումից հետո։ Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Հույս ունեմ, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջև, քննարկումներ` ուղղված Հայաստան–Թուրքիա սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,– ասաց Միրզոյանը` հավելելով, որ այս հարցով Թուրքիայից ստացվող ազդակները դրական բնույթի են։ Ինչ վերաբերում է Անթալիայի համաժողովին մասնակցելու խնդրին, ԱԳ նախարարը հայտնեց, որ Թուրքիայից այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացվել է իր ու Ռուբեն Ռուբինյանի անունով։ Որոշում առայժմ չկա։ Իսկ Նիկոլ Փաշինյանի` Թուրքիա մեկնելու մասին մամուլում տարածված հայտարարությունները, Միրզոյանի ենթադրությամբ, սխալ թարգմանության հետևանք են։ «Հայաստանի վարչապետն այսինչ–այսինչ դրական ուղերձներն է հղել և ասել, որ նա կմասնակցի Անթալիային։ Կարծում եմ` այստեղ «նա»–ն կարող է և երկրին վերաբերվել»,– ասաց Միրզոյանը։ Հիշեցնենք` փետրվարի 4-ին թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ավելի ուշ մեկնաբանելով լուրը` ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։ Օրեր անց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ մարտի 11-13-ն Անթալիայում անցկացվելիք ի դիվանագիտական 2-րդ ֆորումին Հայաստանից մասնակցելու են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։Ավելին18:2509.02.22 -
Հասարակական«Լֆիկ Սամո»-ի Բենթլին չթույլատրված տեղում է կայանվածՀՀ կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Երևանում պարեկները հատուկ տարածք են տեղափոխել ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան: Վարչապետն իր խոսքում նշել էր, որ սա բացառիկ երևույթ է, նախկինում նման բան երբևէ չէր եղել: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին պատկանող Bentley Mulsanne մակնիշի 60 QQ 006 համարանիշի ավտոմեքենան Մոսկովյան փողոցում կայանել են չթույլատրելի հատվածում՝ քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառի վայրում: «Մնում է, օրինախախտ վարորդին ենթարկել վարչական պատասխանատվության, ինչի մասին կառավարության առաջիկա նիստերից մեկի ժամանակ գուցե վարչապետը հանրությանը տեղեկացնի»,- գրում է Շամշյանը։Ավելին18:2209.02.22 -
ՀայաստանՊապիկյանը չի ընդունել ԶՈւ բարեփոխումների հայեցակարգի` իրեն ներկայացված տարբերակըՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի ընդունել ԶՈւ բարեփոխումների հայեցակարգի` իրեն ներկայացված տարբերակը և այն ուղարկել է խմբագրման։ Այս մասին նախարարը հայտնեց այսօր ԱԺ–ում, կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին։ «Հայեցակարգը 2021թ–ի ավարտին արդեն իսկ մշակված է եղել ու պատրաստ է եղել շրջանառության։ Բայց բովանդակությունը, որը ներառված է այդ հայեցակարգում, ոչ ամբողջությամբ է իմ կողմից ընդունելի։ Որքան էլ որ հայեցակարգը ընդհանրական է ու դրանից պիտի բխեն իրավական տարբերակներ, այնուամենայնիվ, պետք է հստակություն, նաև որոշակի հակիրճ բովանդակություն լինի»,– ասաց Պապիկյանը։ Նախարարը հայտնեց, որ հայեցակարգի բովանդակությունն ու բարեփոխումների ընթացքը գաղտնի չեն, պատգամավորները կարող են ցանկության դեպքում ծանոթանալ կատարված աշխատանքին ու մասնակցել քննարկումներին։ «Այն ամենը, ինչ արվում է, արվում է մեր երկրի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու համար, պատերազմի ընթացքում բոլորիս համար տեսանելի, մասնագետների համար` շատ տեսանելի թերությունները շտկելու համար»,– ասաց նա։ Հիշեցնենք, որ դեռևս 2021–ի ապրիլին ՀՀ այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ զինված ուժերի բարեփոխումների լայն հայեցակարգ է մշակվել։ Նա ընդգծել էր, որ մեծ ուշադրություն է դարձվելու ռազմարդյունաբերությանը, քանի որ նաև պատերազմի փորձը մեզ ցույց տվեց, որ որոշ դեպքերում և՛ օդում, և՛ ցամաքում կարող ենք հայտնվել բլոկադայի պայմաններում։Ավելին18:1709.02.22 -
ԱրցախԱրցախի նախագահը պետական պարգևներ է հանձնել ազատամարտիկներիԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 9-ին այցելել է Արցախի ազատամարտիկների միություն և պետական պարգևներ հանձնել մի խումբ ազատամարտիկների՝ 44-օրյա պատերազմում ցուցաբերած արիության և խիզախության համար: Նախագահը, ազատամարտիկներին հանձնելով շքանշաններն ու մեդալները, շնորհակալություն է հայտնել նրանց անձնվեր ծառայության համար, որը հայրենիքի պաշտպաններն այսօր էլ շարունակում են ինչպես մարտական դիրքում, այնպես էլ քաղաքացիական կյանքում:Ավելին18:1009.02.22 -
ՀայաստանՓաշինյանն ու Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերելՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ տեսակոնֆերանսին քննարկվող կարևորագույն խնդիրներից է եղել հումանիտար հարցերի կարգավորումը, խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ քննարկվել է նաև արցախյան առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի հարցը, իսկ ի պատասխան ադրբեջանական կողմի մեղադրանքների, թե Հայաստանն այս առնչությամբ կոնկրետ քայլեր չի ձեռնարկել, Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանին առանց նախապայմանների փոխանցվել են արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած համարվող 108 մարդու մարմին, ևս երկուսը վերադարձվելու է։ Այս թվերը, ինչպես ասաց Փաշինյանը, առաջին անգամ են հրապարակվում։ «Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն մոտ 4 000 անհետ կորած, բայց ես ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ․ պաշտոնական թվերով՝ 777 անհետ կորած ունենք։ Փորձ է արվում ներկայացնել, որ հայկական կողմը նաև այս հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել։ Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին, եթե այս դեպքում տերմինը ճիշտ է օգտագործել, և առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել։ Ընդ որում, այս թեմայով Հայաստանի աշխատանքը մենք սկսել ենք դեռևս 2020 թվականի մեկնարկին, երբ Անվտանգության խորհրդի նիստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ մենք քննարկեցինք, և ես հանձնարարականներ տվեցի, որ այս հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն», - նշեց Փաշինյանը։ Նա հավելեց, որ ոչ միայն արցախյան առաջին, այլև 44-օրյա պատերազմի անհետ կորածների ճակատագրերը պարզելու հարցում է ակնկալում համագործակցություն հաստատել Ադրբեջանի հետ։ «Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք գտնվելու վայրը անհայտ 217 անձ և այո, պայմանավորվածություն է ձեռք բերվել անհետ կորածների ճակատագրերը պարզելու հարցով համագործակցել», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ Ադրբեջանին վերադարձված մարմինների մասին մինչ այս հայտարարություններով հանդես չի եկել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե դիվիդենտներ է հավաքում։ «Չենք հրապարակել, որ մենք այդքան մարմիններ ենք վերադարձրել, որովհետև մենք համարում ենք, որ դա հումանիտար հարց է և միջազգային դիվիդենտներ հավաքել-չհավաքելու հարց չկա։ Մենք շարունակելու ենք աշխատել։ Դեռ 2020 թվականից ես համապատասխան հանձնարարականներ տվել եմ հույս ունեմ, որ այս հարցում ադրբեջանական կողմն էլ կոնկրետ քայլեր կանի», - ասաց նա։ Հարցին՝ ադրբեջանական կողմը դա սակարկության առարկա՞ է դարձրել՝ հայ գերիներին վերադարձնելու դիմաց, Փաշինյանը պատասխանեց՝ հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն։ «Մենք այդ 108 մարմինը վերադարձրել ենք առանց նախապայմանի, որովհետև ճիշտ չենք համարում, որ դա դառնա սակարկության առարկա, որովհետև հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն։ Մենք նույն կերպ վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզներին՝ վերադարձնելով առանց պայմանի, որպեսզի դա չդառնա սակարկության առարկա, որովհետև մենք չենք կարծում, թե պետք է մարդկանց ճակատագրով սակարկենք», - ասաց նա։Ավելին18:0109.02.22 -
ՀասարակականՀայաստան-Ադրբեջան երթուղին կգործի ադրբեջանական կողմի համաձայնությամբ․ Նիկոլ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանն ու ճանապարհների ապաշրջափակման գործընթացին: Նա հիշեցրեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման ու վերականգնման մասին, ձևավորվել է աշխատանքային խումբ երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով: Վերջերս նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր հանդիպում ունեցել ՌԴ փոխվարչապետ Ալեսքեյ Օվերչուկի ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելազյորովի հետ. հիմա քննարկում են տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման ու կառուցման աշխատանքները: «Մենք պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոններին համապատասխան՝ երկու երկրների օրենսդրության ու սուվերենության շրջանակում, ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային ու այլ հսկողություն, նաև պետք է համաձայնեցնենք պարամետրերով, որ նույն պարամետրով երկաթուղի կառուցենք, որովհետև դրանք պետք է կպնեն իրար: Այն, ըստ ության, միջազգային բեռնափոխադրումների ուղի է դառնալու ու այս ամենը շատ կարևոր է, որ հնարավոինս արագ արձանագրենք, ստորագրվի դա, եթե կլինի այնպես, որ վավերացման անհրաժեշտություն կլինի, խորհրդարանում էլ վավերացվի», - ասաց Փաշինյանը: Ինչ վերաբերվում է ճանապարհներին, վարչապետն ասաց, թե ձևակերպվել են առաջարկները, դրանք փոխանցել են ադրբեջական կողմին, ռուսական կողմին, միջազգային գործընկերներին: «Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես պատրաստ ենք իրագործել ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման ու կառուցման գործընթացը», - հայտարարեց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս նախագիծն անվանում են «Հայկական խաչմերուկ», որովհետև այստեղ գործ ունեն հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք խաչմերուկի հետ ու դրա գործարկումը կարող է շրջադարձային լինել Հայաստանի տնտեսության զարգացման համար:Ավելին17:5709.02.22 -
ՀասարակականԱԱԾ-ի սկանդալային բացահայտումը․ Երևանում պաշտոնյաներ են ձերբակալվելԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրենին և նրա տեղակալին։Ավելին17:3909.02.22 -
Արտաքին քաղաքականությունԵրեւանն ու Թեհրանը տարածաշրջանային նշանակության նախագծեր են իրականացնում․ դեսպանԵրեւանն ու Թեհրանը տարածաշրջանային նշանակության նախագծեր են իրականացնումԱվելին17:3209.02.22 -
ՀայաստանԲաքվի հակամարդկային գործողությունը դատապարտելու կոչով Մայր Աթոռը դիմում է միջազգային կառույցներինԲաքվի հակամարդկային գործողությունը դատապարտելու կոչով Մայր Աթոռը դիմում է միջազգային կառույցներինԱվելին17:2809.02.22 -
Կրթություն և գիտությունԵվրոպան կօգնի հայ գիտնականներին․ նոր հեռանկարներ են բացվումՀայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներն իրավունք կստանան օգտվելու գիտական համագործակցության ամենամեծ ծրագրի կողմից տրամադրվող մեծ հնարավորություններից։Ավելին17:1209.02.22 -
ՀայաստանԿառավարությունը մտադիր է հատուկ վարժական հավաքներ անցկացնել ՀայաստանումՀայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։Ավելին17:0109.02.22 -
ՀասարակականԵղանակն էլի մռայլվում է․ Երևանում և մարզերում տեղումներ են սպասվումՓետրվարի 10-ին Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվումԱվելին16:5609.02.22 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացըԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է լուծել սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցը։Ավելին16:4509.02.22 -
ՀայաստանՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր աչքով է տեսել՝ հայ-ադրբեջանական սահման չկա, կա շփման գիծՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր աչքով է տեսել՝ հայ-ադրբեջանական սահման չկա, կա շփման գիծԱվելին16:4109.02.22 -
ՀայաստանԻշխանությունն ընդունեց ընդդիմադիր պատգամավորի օրինագիծը․ Ծափահարություններ՝ Ա․Վարդանյանի պատվինԱԺ-ն ընդունել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է դրոշի կիրառման շրջանակն ընդլայնել:Ավելին16:2409.02.22