Լրահոս
2022-02-11
-
Պաշտպանության նախարարությունը կրկին հերքում է տարածել․ ինչ իրավիճակ է սահմանինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։Ավելին23:0111.02.22 -
ՀասարակականԱՄՆ դեսպանը հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր և լսելու նրանց մտահոգությունները դատական և քաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ: Այս մասին ասվում է դեսպանության թվիթերյան միկրոբլորկում: Նշվում է, որ Թրեյսին ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ուղուն։Ավելին22:5311.02.22 -
Հայաստան39-ամյա վարորդը Nissan-ով գլխիվայր է շրջվելԱյսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Գագիկ Շամշյանը։ Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Ռոման Վ-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարhի 85-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:Ավելին22:3811.02.22 -
ՀայաստանՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՄայրաքաղաքում փետրվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Մարզերի առանձին շրջաններում փետրվարի 14-ի ցերեկը սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 12-ին, 13-ին, 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Արցախում սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։Ավելին22:2511.02.22 -
ՀայաստանԳորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց էՓետրվարի 11-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը` մանրամասներ հայտնելով, թե ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին։ Այսպես, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին22:1311.02.22 -
ՀայաստանԳարիկ Սարգսյանի վարորդն անվճար երթուղու «Գազելն» է վարում․ «Հետք»Արդեն երկու օր է Վեդու համայնքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է անվճար միջհամայնքային երթուղի, որն ապահովում է Վեդի համայնքի բնակավայրերի միջև տրանսպորտային կապը․ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի ծառայողական ավտոմեքենայի վարորդն է: Այս մասին հայտնում է «Հետք»-ը։ «Քաղաքացիները նշված լուրի «ֆեյսբուքյան» գրառման տակ մեկնաբանություններ էին թողել՝ հիշեցնելով, որ ընտրությունների նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը չի կարելի բարեգործություն կատարել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Գարիկ Սարգսյանը «Հետք»-ի զրույցում ասաց, որ անվճար երթուղու սպասարկումը որևէ առնչություն չունի առաջիկայում սպասվող ընտրական գործընթացների հետ և չի կարող ընկալվել որպես պաշտոնական դիրքի օգտագործում։Ավելին22:0811.02.22 -
ՀասարակականՀայտնի է Արոյանի մրցակիցը ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի կիսաեզրափակիչումՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որն անցած տարվա դեկտեմբերից հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցի ամերիկյան շախմատային ֆեդերացիայի մեկ այլ ներկայացուցչի՝ Լենյեր Դոմինգեսի հետ։ Դոմինգեսը D խմբում կիսել է առաջին հորիզոնականը իր հայրենակից Ուեսլի Սոյի հետ, իսկ այսօր թայ-բրեքում հաղթել է նրան 1.5-0.5 հաշվով։ «Հայ աղջիկ, տան աղջիկ». Լևոն Արոնյանի սիրեցյալն ու քույրը միասին խմոր են գրտնակում Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունքը նվաճել է ժամանակից շուտ՝ C խմբում գրավելով առաջին տեղը խմբային մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ։ Նշենք, որ Բեռլինում ընթացող մրցաշարի տասնվեց մասնակիցները բաժանվել են չորս խմբի: Արոնյանն ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին գերմանացի Վինսենթ Քեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիթը և ռուս Դանիիլ Դուբովը: Խմբային փուլում խաղարկվել է վեց տուր: Փլեյ օֆ է դուրս եկել յուրաքանչյուր խմբի հաղթողը։ Սա «Գրան-պրի» շարքի երեք մրցաշարերից առաջինն է։ Սերիայի երկու հաղթողները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին:Ավելին21:5811.02.22 -
ՀասարակականՍիրով պետք է շարունակենք արարել մեր վիրավոր հայրենիքում․ Առուշ ԱռուշանյանԹող ձեր հոգիներում միշտ ճառագի սիրո ու հավատի լույսը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը շնորհավորում է` Սուրբ Սարգսի տոնի առթիվ․ «Շնորհավորում եմ բոլորիդ սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ: Սերն աստվածային պարգև է, ներդաշնակության ու համերաշխության կարևորագույն հիմնաքարը: Այն Աստծու կողմից մեզ շնորհված լույսն է, որը հարթում է բոլոր ճանապարհները, օգնում հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Մեր երկրի համար դժվարին այս ժամանակահատվածում շատ կարևոր է, որ սիրո ջերմությամբ լեցուն լինեն բոլորիս սրտերը: Սիրով ու հավատով պետք է շարունակենք ապրել, արարել մեր վիրավոր հայրենիքում` ի տես աշխարհի և ի պատիվ մեզ: Թող ձեր հոգիներում միշտ ճառագի սիրո ու հավատի լույսը: Արժեվորենք ու գնահատենք այն, ինչն ի վերուստ է տրված: Հավիտենական սեր բոլորիս»:Ավելին21:5711.02.22 -
Ստուգվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանըՓետրվարի 11-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Հրամանատարությունը ստուգել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։Ավելին21:4511.02.22 -
ՀայաստանՔաղաքացին դանակի սպառնալիքով օդանավակայանի աշխատակցուհուց տոմս է պահանջելՓետրվարի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ օդանավակայանի 4-րդ հարկում գործող ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ խնդիրներ են առաջացել։ Մոտեցել ու տեսել են, որ մի քաղաքացի դանակի սպառնալիքով ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջում է, որ իր համար չվերթ ապահովեն և արտերկիր մեկնելու տոմս տան։ 28-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։ Տուժողից ընդունվել է հաղորդում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին21:3011.02.22 -
ՀասարակականԵվրամիությունում ակնկալում են, որ ռուսական գազի մատակարարումների ծավալը կմեծանաԵվրահանձնաժողովը հուսով է, որ «Գազպրոմը», անհրաժեշտության դեպքում, կավելացնի դեպի Եվրամիության երկրներ գազի մատակարարման ծավալը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սպինանտը։ «Մատակարարումների ծավալի հարցում «Գազպրոմին» կոչ ենք անում իրեն որպես լավ բիզնես-գործընկերոջ դրսևորել և բավարարել մեր պահանջները, անհրաժեշտության դեպքում՝ ավելացնել գազի մատակարարման ծավալը»,- ասել է նա։ Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ դեպի Եվրամիություն ռուսական գազի մատակարարման հարցը Բրյուսելում շատ հաճախ է քննարկվում։ Նշենք, որ հունվարին Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը Ռուսաստանին մեղադրել էր Եվրոպայի գազի շուկայում լարվածություն ստեղծելու մեջ և ասել, որ Եվրոպայի գազապահեստարաններում գազի դեֆիցիտ առաջացել է «Գազպրոմի» պատճառով։ Ռուսաստանից հակադարձել էին այս հայտարարությանը։Ավելին21:2011.02.22 -
ԱրցախԱրցախում ձևավորվել է ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողովԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ փետրվարի 11-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման համար պետական հանձնաժողովի ձևավորման մասին հարցը, տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա են եղել Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, խմբակցությունների ղեկավարները, աշխատակազմի պատասխանատուները, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը և Արցախի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը։ Քննարկումների արդյունքում ձևավորվել է հանձնաժողովի կազմը, որի նախագահ է նշանակվել Արթուր Թովմասյանը:Ավելին21:1411.02.22 -
ՀասարակականՎալենտինի օրվա ամենառոմանտիկ բույրը․ Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարըՀեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել և գրել․ «Վալենտինի օրվա մեր զեղչը սկսում է հիմա։ Խնայեք 40% մեր ամենառոմանտիկ բույրերի վրա մինչև փետրվարի 14-ը»։Ավելին21:1211.02.22 -
ՀայաստանՏեր իմ, տեր իմ․ քաղաքացին՝ երկրի ղեկավարությանը«Տեր իմ, տեր իմ, ինչո՞ւ այսքան մահ, ինչո՞ւ այսքան կորուստ, Ինչո՞ւ այս արհավիրքը՝ երկրի վրա․ Որովհետև բոլորը պղծվեցին․․․»,- բանաստեղծությունը այսպես սկսեց քաղաքացինԱվելին21:0311.02.22 -
Հասարակական«Կոկորդիլոսաբույծը նամակ էր գրել, թե բանալին ու կնիքը չեն հանձնում․ Վեդիի 19 համայնքներում նույն քաոսն է տիրում». Ռաֆիկ ԱնդրեասյանՏարեսկզբին 168.am-ը գրել էր, որ Արարատի նախկին մարզպետ, այժմ Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի հորդորով, որը հանրությանը հայտնի է ավելի շատ «կոկորդիլոս» մականվամբ, բերման էին ենթարկել Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանին: Այդ ժամանակ միջադեպ https://168.am/2022/01/15/1637309.html էր գրանցվել նաև Անդրեասյանի որդու և ոստիկանների միջև։ «Ոստիկանները զենքով խփել, ջարդել են Ուրցաձորի գյուղապետի որդու և գյուղացիներից մեկի քիթը»,- պատմել էր մեր զրուցակիցը։ Այս միջադեպից հետո Ռաֆիկ Անդրեասյանի որդին կալանավորվեց։ 168.am-ն այսօր զրուցել է Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հետ: Նախ հարցրեցինք, թե արդյո՞ք որդին շարունակում է կալանքի տակ մնալ և միջադեպի ընթացքում ստացած վնասվածքներից հետո ի՞նչ առողջական վիճակ ունի. «Տղաս դեռ կալանքի տակ է, դատարանը գրավի դիմաց բաց թողնելու միջնորդությունը մերժել է, հիմա դիմել ենք վերաքննիչ դատարան։ Կապ չունի, որ իմ տղան է, ինքը 30-ն անց մարդ է, եթե իր մասին կարծիք եք ուզում, ավելի լավ է՝ ես չասեմ, դուք՝ որպես լրագրող, կարող եք մտնել գյուղ, յուրաքանչյուրից հարցնեք՝ ինչ պահվածք ունի, ինչ դաստիարակություն ունի և ինչքան է կարողացել օգտակար լինել նեղ ապրողներին։ Ինչ վերաբերում է առողջական վիճակին, գիտեք, որ, թե՛ տղաս, թե՛ ընկերը քթի կոտրվածք ունեին, հիմա երկուսի վիճակն էլ լավ է, մի խոսքով՝ առողջական վիճակը նորմալ է, չի նեղվում ու ասում է՝ արդարությունը հիվանդանում, բայց չի մեռնում, այնպես որ, չմտածեք, ես ոչ մի վատ բան չեմ արել, պարզապես վթար է եղել։ Վթարի վերաբերյալ էլ, հենց նույն քննչականի մոտ տեսախցիկների տեսագրությունները կան, անճշտությունները կճշտվեն, ու որդուս բաց կթողնեն»։ Անդրադառնալով համայնքապետարանի կնիքն ու բանալին վերցնելու նպատակով ոստիկանության աշխատակիցների՝ իրենց տուն գնալու դեպքին, Անդրեասյանն ասաց, որ դա Գարիկ Սարգսյանի հրահանգով էր եղել․ «Այդ շոուն, որ քրեական գործ էին հարուցել, նույն կոկորդիլոսաբույծը նամակ էր գրել, թե բանալին ու կնիքը չեն հանձնում, և այլն․․․ Նա կարծում է, թե բոլորն իր նման են, որ միայն աթոռն է իրեն հետաքրքրում, մեզ ընդհանրապես աթոռը չի հետաքրքրել, մենք պայքարել ենք, արարել ենք, մեր ժողովրդի համար նպաստավոր պայմաններ ենք ստեղծել համայնքում, արդեն այն հնարավորությունը կա, որ Ուրցաձորը գրեթե քաղաքային պայմաններ ունի, և պատահական չեն ասում, երբ Երևանում դեռ 30 տոկոսը լուսավորված չէր, Ուրցաձորը 100 տոկոսին մոտ լուսավորություն ուներ․․․»։ Ինչ վերաբերում է Որցաձորի համայնքապետարանի աշխատանքին, Ռաֆիկ Անդրեասյանն ասաց, որ բոլոր թիմակիցները հետևելով իր հորդորին՝ դիմում են գրել և ազատվել աշխատանքից․ «Հրաժարվեցին որևէ մեկի հետ աշխատել, հատկապես այն մարդու հետ, որ հեկտարը չի տարբերում, խորանարդ մետրը չգիտի ինչ բան է, որ մարզում քարոզում է՝ կոկորդիլոսները ձու են ածում, թռչում են, քարաճիկ ունեն։ Արարատի մարզն այդ տեղը չի, որ նման բաներից խոսեն, պետք է մտածել, որ գյուղացիներին, գյուղատնտեսներին ժամանակին աջակից լինեն, որ մարդիկ իրենց բերքը կարողանան մշակել և նորմալ արժեքով վաճառել։ Զավեշտը գիտե՞ք ինչն է, այդ քրեական գործը՝ ինքնիրավչություն, արդեն կարճվել է, ես այդ փաստաթուղթը ստացել եմ, որ նման բան չկար, Գարիկ Սարգսյանի դիմումի հորդորով էին ոստիկաններն այդ քայլին գնացել, հիմա աշխատակիցները դիմում են գրել, դուրս եկել, նոր աշխատակիցներ են ընդունել, դա իրենց գործն է, բայց զավեշտն այն է, որ Վեդիի քաղաքապետարանի կնիքով մարդկանց ազատում են, նոր մարդիկ են ընդունում, այստեղ արդեն լուրջ իրավական խախտումներ կան, որն անթույլատրելի է։ Միայն Ուրցաձորում չէ, Վեդիի 19 համայնքներում նույն քաոսն է տիրում»։ Հարցին՝ արդյոք Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցելո՞ւ եք, քանի որ կարծիքներ կան, որ այս ամենը Գարիկ Սարգսյանը կազմակերպել էր ձեզ ընտրապայքարից դուրս թողնելու համար, քանի որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները ևս ցույց տվեցինք, որ դուք լուրջ մրցակից եք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, Ռաֆիկ Անդրեասյան այսպես արձագանքեց․ «Ես անբուժելի հայ եմ, միանշանակ մասնակցելու եմ, նույն «Իմ հզոր համայնք» կուսակցության անդամները և նաև համակրողները հայրենասեր, համախմբված, արարող, ստեղծող մարդիկ են, ժողովրդի ցավն ու դարդը հասկացող մարդիկ են։ Մենք անպայման մասնակցելու ենք Վեդի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին ու անպայման հաղթելու ենք, քանի որ մենք անելու ենք այն, ինչն անհրաժեշտ է ժողովրդին։ Մենք միշտ մեզ տված քվեի դիմաց մեր շնորհակալությունը հայտնել ենք միայն ու միայն մեր աշխատանքով, և նույնը շարունակվելու է»։Ավելին21:0211.02.22 -
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքինN զորամասում փետրվարի 10-ին անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։ Հրամկազմը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել անվտանգ ծառայություն, հորդորել խստորեն հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։Ավելին20:5511.02.22 -
ՀասարակականԻնչպես է կեղծվել և շարունակում կեղծվել քաղաքացիական հասարակությունը․ Արամ ՀովհաննիսյանԵթե հեղափոխության սկիզբը դրած քաղաքացիական ակտիվիստներին կարելի է փորձել արդարացնել` ասելով, որ մարդիկ փողոց էին դուրս եկել հանուն արդարության և ընդդեմ մի շարք արատավոր երևույթների, ապա արդարացման այդ փորձերը հիմնովին կտապալվեն, եթե մենք ուշադրություն դարձնենք նրանց հետագա քաղաքական ու քաղաքացիական վարքագծին, ավելի ստույգ՝ չարաբաստիկ նոյեմբերի 9-ից հետո։ Նոյեմբերի 9-ի դրամատիկ գիշերվանից հետո ընդդիմադիր դաշտի լայն կոնսենսուսով Հայաստանում մեկնարկեց փողոցային բուռն գործընթաց՝ պարտված իշխանության անհապաղ հեռացման պահանջով։ Ակնհայտ էր, որ այդ օրերը վճռական նշանակություն էին ունենալու Հայաստանի ապագայի համար, այդ օրերին էր պարզ դառնալու՝ Հայաստանը և հայ ժողովուրդը կմաքրվե՞ն պարտության բեռից, դուրս մղելով պարտության հոգեաբանությունը իրենց միջից, թե՞, կիսելով և ստանձնելով պարտության նվաստացուցիչ բեռը, կշարժվեն նորանոր ստորացումների ճանապարհով։ Հենց այս օրերին հանկարծակիորեն անհետացան քաղաքացիական հասարակությունն ու «առաջադեմ երիտասարդությունը»՝ փողոցային պայքարի «դրայվերները»։ Մարդիկ, որոնք ոչ մի թրիգեր բաց չէին թողնում փողոցային գործընթացներ սկսելու, մթնոլորտը սրելու և իշխանությանն իր տեղը ցույց տալու համար։ Մարդիկ, որոնք կազմակերպել ու բազմաթիվ դեպքերում հաջող ավարտին էին հասցրել այնպիսի շարժումներ, ինչպիսիք են Մաշտոցի պուրակի, Թեղուտի, էլեկտրիկ Երևանի և մի շարք այլ շարժումներ։ Եվ վերջապես՝ մարդիկ, որոնք գեներացրել և հաջողությամբ ավարտին էին հասցրել հեղափոխությունը՝ դեմոնտաժելով մի ամբողջ համակարգ։ Նոյեմբերի 9-ից հետո սրանք մի քանի ամսով «անհետացան» բոլորի տեսադաշտից։ Պատճառը փողոցային պայքարի ձևերը մոռանալը կամ մասսայաբար կորոնավիրուսով վարակվելը չէր։ Այդ պասիվությունն ինքնին քաղաքական ակտ էր, ուղղակի ակտիվիզմը փոխարինվեց պասիվիզմով, իսկ ակտիվիստները՝ պասիվիստներով։ Ի տարբերություն Նիկոլի՝ քամինգ աութ եղած, այսինքն՝ բացահայտ աջակիցների, որոնք ունեին բավարար համարձակություն և «մոտիվացիա»՝ նման բեռ վերցնելու իրենց վրա և ցուցադրաբար հանդես գալու սոցիալական ոխակալության, նեոբոլշևիզմի դիրքերից՝ ստորադասելով Արցախը սոցիալական խնդիրներին, առաջադեմ քաղաքացիականներն իրենց հոգեհարազատ իշխանությանը լատենտ աջակցեցին։ Ակտիվիստների պասիվ դերակատարումը քաղաքական քայլ էր, որն անկասկած փրկեց և երկրորդ կյանք պարգևեց քաղաքական վախճանի եզրին կանգնած Նիկոլին։ Պացիֆիստները՝ պարտությունը ֆետիշացնողները Հայկական անոմալիան ունի խոր արմատներ։ Դա´ է ծնել հեղափոխությունը, և ոչ թե հակառակը։ Մեր երկրում տարիներ շարունակ, առնվազն՝ նախորդ 10-15 տարիների ընթացքում, նույն «առաջադիմական բորբոսի», իրենց առընթեր ՀԿ-ների, որոշ կուսակցությունների, տարբեր ԶԼՄ-ների և մի շարք՝ որպես «նոր ինտելեկտուալ էլիտա» ներկայացողների ինտենսիվ աշխատանքի արդյունքում շրջանառության մեջ դրվեցին այնպիսի քարոզչակոդեր, որոնց միջոցով նորմալիզացվեց, ինչ- որ տեղ ֆետիշացվեց պարտության գաղափարը։ Հադրութը, Շուշին ամուր կանգնած, իսկ Արցախն ամբողջական ու շրջապատված բուֆերային 5 շրջաններով՝ սույն տարրերը հանրությանը ներշնչում էին պարտության անխուսափելիությունը։ Տարիների ընթացքում ստեղծվեց մի մթնոլորտ, երբ մի շարք միջավայրերում ուղղակիորեն ամոթալի դարձավ ներկայանալ հայրենասեր, երբ սեփական հայրենքի մասերը զիջելուն դեմ խոսելը վերածվեց էքստրեմիզմիև հետամնացության, իսկ պարտությունը դիտարկվում էր մոտալուտ ու անխուսափելի, որը ոչ ոք ու ոչինչ չի կարող կանխել։ Կրկնում եմ՝ այն պարագայում, երբ Արցախն ամբողջական էր ու շրջապատված հայ ժողվրդի կյանքի և ջանքերի արդյունքում անվանափոխված Ջրականով, Ակնայով և այլ անվտանգային բուֆերներով։ Մենք արձանագրում ենք, թե ինչպես մի շարք իրավապաշտպաններ, Շուռնուխում բռնության ենթարկված միասեռականների դեպքի առիթից խոր ցավ ու անասելի աղմուկ հանող «հումանիստներ», որևէ մեկի իրավունքի տեսական խախտման լուրերից ազդվողներն ու ողջ սոցիալական ցանցով մեկ բռնության ձայնը հեշթեգներ կազմակերպողներն ու բարձրաձայնողները գեթ մեկ անդրադարձ չկատարեցին պատերազմի արդյունքում արդեն գրեթե երկու տարի Բաքվի բանտերում ապրող տղաներին, չկազմակերպեցին ոչ մի դրամահավաք՝ ծանր ու հերոսական մարտեր մղած զինվորների ապակայունացած հոգեբանությունը վերականգնելու համար կամ ծանր հաշմանդամություն ստացած մարտիկների վերականգնման համար։ Որևէ ձայն չեն հանում Հայաստանում դատաիրավական կամայականությունների և, ըստ էության, ավտորիտար համակարգի կառուցման դեմ։ Սեփական ժողովրդի և զինվորների նկատմամբ ապրումակցման մանիակալ բացակայությունը կարելի է պայմանավորել հանրային սույն շերտի սեփական հոգեկան ու սոցիալական խախտումների արդյունքում իրենց իսկ հասարակությունից նեղսրտած լինելու և կամ՝ թուրքական լոբբինգի մասնիկը լինելու հանգամանքով։ Միևնույն ժամանակ դժվար է հասկանալ, թե ինչո´ւ այդքան հեշտ այս բոլոր ողբերգությունները, ստորացումները ընդունեց և այդքան արագ համակերպվեց պարտության մտքի հետ հայ ժողովուրդը։ Վերը նկարագրված տարրերն իրենք իրենց և մեր հանրության մի զգալի մասին վաղուց ադապտացրել էին անխուսափելի պարտության մտքի հետ։ Պարտությունը սպասված էր ու ֆետիշացված։ 2018-ից ընտրազանգվածային բնորոշման համար տարբեր ձևակերպումներ են դրվել շրջանառության։ Դրանց մի մասը վիրավորական երանգ ուներ, բայց դրանցից ոչ մեկը լիարժեք չէր, գոնե՝ վտանգավորության տեսակետից։ Ամենավտանգավոր խավը «ինտելեկտուալ ժեխն» էր, որն իր մեջ ներառում էր պատվերով ակտիվիստներին, դրանց կոչենք «Պասիվիստներ», և ներշնչված պարտվողականներին՝ կեղծ «Պացիֆիստներ»։ Այս երևույթի վտանգը շարունակվում է, և կարիք կա հասկանալ նոր իրողություններում «պսևդոառաջադիմական քաղաքացիական» վիրուսի կանխարգելման գործիքները։Ավելին20:4511.02.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ուզում են վախեցնեն, որ բոլորս դուրս գանք. տուն ծակող կրակոցներ՝ ԱրցախումԱվելին20:3011.02.22 -
ՄիջազգայինՄոսկվան չի կարող ընդունել ՆԱՏՕ-ի երկրների հավաքական պատասխանը. ՌԴ ԱԳՆՄոսկվան չի կարող ընդունել ՆԱՏՕ-ի երկրների հավաքական պատասխանն անբաժան անվտանգության սկզբունքի պահպանման վերաբերյալ ու սպասում է յուրաքանչյուր հասցեատիրոջ մանրամասն արձագանքին։ Այս մասին նշված է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ:Ավելին20:2011.02.22 -
Սուրեն Պապիկյանն այցելել է խաղաղապահ բրիգադՓետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈՒ խաղաղապահ բրիգադ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել բրիգադի գործառույթները, զինծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքը։ Պաշտպանության նախարարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին և զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին: Խաղաղապահ բրիգադի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների գիտելիքների և օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված խաղաղապահների հիշատակին։ Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, տեղում հետևել նոր կառուցվող զորանոցի և ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին։ Պաշտպանության նախարարը զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ:Ավելին20:1511.02.22