Լրահոս
2022-02-15
-
ԱրցախԱրցախի տարածքների բռնազավթման մասին օրենքը կարևոր փաստաթուղթ է լինելու. Դավիթ ԲաբայանԱրցախի Հանրապետության տարածքների բռնազավթման մասին օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել Արցախի Ազգային ժողովում, կարևոր փաստաթուղթ է լինելու և շատ կարևոր քայլ է Արցախի հիմնահարցի հանգուցալուծման և Արցախի միջազգային կարգավիճակի որոշման ուղղությամբ մոտեցումները հստակեցնելու առումով, այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ շեշտելով օրինագծի կարևորությունը քաղաքական, պատմական և բարոյական տեսանկյուններից: «Սա, իհարկե, շատ կարևոր մի փաստաթուղթ է լինելու: Եվ դա մեր տեսլականն է, դա կարևոր է ե՛ւ քաղաքական, ե՛ւ պատմական, ե՛ւ բարոյական տեսանկյուններից: Ընդհանրապես կարևոր քայլ է, և այդ գործընթացը ինքնին շատ կարևոր է: Հետևաբար, Արցախի Ազգային ժողովում այդ քննարկումները կլինեն, և մենք պատրաստվում ենք, որ ակտիվ քննարկումներ են լինելու: Բնական է՝ այդ օրենքը համապարփակ է լինելու՝ ներառելով տարբեր ասպեկտներ», - մեկնաբանել է Դավիթ Բաբայանը: Ըստ Արցախի արտգործնախարարի՝ մեծ է հավանականությունը, որ օրինագիծը կընդունվի, և նույնը կանխատեսում են նաև Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն ու քաղաքական ուժերը:Ավելին11:0515.02.22 -
ՀասարակականՔննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելուԸնդդիմության որոշումը՝ հրաժարվել մաս կազմել իշխանության ձևավորած քննիչ հանձնաժողովին, միակ ճիշտ տարբերակն էր՝ ծուղակում չհայտնվելու համար, գրում է Այլընտրանքային նախագծեր խումբը։ «Բայց խնդիրը սրանով չի պարպվում, այն մնում է բաց և ավելին, անգամ սրվում է։ Կա ծայրահեղ լրջության և ծայրահեղ կարևորության հարցերի ցանկ, որոնք պետք է պատասխան ստանան։ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կեղծ օրակարգ է, որը ոչ մի կապ չունի պատերազմին առնչվող հիմնական հարցերի հետ։ Այսօրվա ԱԺ-ում նման հանձնաժողովը չի տալու որևէ հարցի պատասխան. այն հանձնաժողով է՝ պատասխանները լղոզելու համար։ Այսօրվա հանրային մթնոլորտում և այսօրվա ԱԺ-ում ստեղծվող հանձնաժողովը հնարավորություն է տալու միայն մեղավորներ նշանակել և ինքնաիդուլգենցիայի կեղծ թուղթ հանել այլոց համար։ Սա լինելու է մի պրոցես, որին հասարակությունը մասնակից չի լինելու։ Ի՞նչն է խանգարելու Փաշինյանին՝ այս հանձնաժողովում պատերազմի ամեն էպիզոդի համար մեղավորներ հայտարարել՝ ու´մ ուզի, ե´րբ ուզի, ո´ր պահին ուզի, հետո խճճվի իր վերդիկտներում ու փոխատեղումներ անի։ Միամտություն է կարծել, թե Անվտանգության Խորհրդի անդամները, ԱԱԾ կամ ՊՆ գործող կամ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները գալու են և երդվեն՝ ասել միայն ճշմարտությունը և ոչինչ՝ բացի ճշմարտությունից։ Այս հանձնաժողովում միակ «ասողը» լինելու է Նիկոլը. նա կարող է անգամ ասել, որ պատերազմ չի եղել, ու հետևաբար՝ պարտություն չի եղել, և հանձնաժողովը հաստատելու է դա։ Մեր կազմակերպության տեսակետը հրապարակվելէ շատ ամիսներ առաջ՝ նախքան խորհրդարանական ընտրությունները և դրանցից հետո։ Մենք նշել էինք, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի իշխանությանը չհաջողվի իր ձեռնասուն հանձնաժողովը ստեղծել։ Որպես իշխանական հանձնաժողովի այլընտրանք՝ պատերազմի քննության թեմային պետք էր տալ հանրային լայն պրոցեսի կարգավիճակ։Դա հնարավոր է անել նաև այսօր՝ ամեն կերպ ձգտելով, որ հասարակությունը սկսիինքն իրեն հարցեր տալ՝ ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ ունեցանք այսքան զոհ, ինչպե՞ս թուրքական անօդաչուները հայտնվեցին Հայաստանի տարածքում, ինչպե՞ս հարյուրավոր կմ հեռավորության սահմանը եկավ կանգնեց մեր դռանը, ու այսպես՝ հարցերի մեծ շարան։ Հանրային քննիչ հանձնաժողով պետք էր և պետք է՝ այս հարցերը բարձրացնելու և հասարակությանը մասնակից դարձնելու համար, և այն պետք է լինի լրիվ այլ բովանդակության՝ խաղաղության և պատերազմի հանձնաժողով։ Մինչև չստիպենք, որ հասարակությունն իրեն տա դժվար հարցեր ու ստիպված լինի լսել դժվար պատասխաններ, մեր երկիրը դուրս չի գալու շոկից, և երկրի փլուզումը չի կանգնելու և մենք չենք կարողանալու տեր կանգնել մեր ապագային։ Քննիչ հանձնաժողովի խնդիրը ոչ թե մեղավորներ գտնելը կամ առավել ևս՝ նշանակելն է, այլ հետևությունները՝ նոր պատերազմների և նոր սխալների կանխարգելման նպատակով։ Հետևություններ՝ ապագայի համար։ Պետք է գտնել աշխատանքային այլ ֆորմատներ՝ հանրության տարբեր շրջանակներին անմիջական մասնակիցը դարձնելու խաղաղության և պատերազմի շուրջ քննարկումներին։Պետք է վերանայել մի շարք մոտեցումներ։ Առանց հասարակության՝ քննիչ հանձնաժողովը կդառնա տեխնիկական գործիք, որը կարելի է օգտագործել՝ ինչպես ուզեն։ Իշխանությունը այն կտանի իր ցանկալի հունով, անել կտա իր անհրաժեշտ-ցանկալի եզրահանգումները։ Իսկ խորքային հարցերը կմնան անպատասխան, ինչպես՝ ա/ խաղաղ բանակցությունները փակուղի բերելը և պատերազմի հանգեցնելը, բ/ պատերազմը վաղաժամ դադարեցնելու առաջարկը (առաջարկները) մերժելը։ Առանց ճակատագրական հարցերի պարզաբանման՝ Հայաստանը որպես պետություն չի ունենալու հեռանկար։ Կան այլ կոնկրետ հարցեր ևս. 1. Ստվերային բանակցություններ. ո՞վ է մասնակցել, որտե՞ղ, ինչի՞ շուրջ, հետո ի՞նչ եղավ։ 2. Գրոհայինների տեղակայում Ադրբեջանում. Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ սեպտեմբերի 23-ին արդեն 7700 գրոհային է տեղափոխված եղել։ Սա հսկայական թիվ է. ինչո՞ւ չի իմացվել շուտ, ինչո՞ւ չի կանխվել, չի խփվել նրանց տեղափոխող օդանավը, ինչո՞ւ չի բարձրացվել միջազգային աղմուկ։ Շաբաթներ առաջ են մամուլում եղել փաստեր, որ թուրքերը գրոհայիններ են հավաքագրում և տեղափոխում Ադրբեջան։ Ի՞նչ աշխատանք է կատարվել դրա շուրջ ՌԴ հետ, Մինսկի խմբի հետ։ 3. Անվտանգության Խորհրդի անդամների անհատական պահվածքը, նիստերի ձայնագրությունները։ Պատերազմի օրերին տեղի են ունեցել ԱԽ նիստեր։ Քննարկվել են ճակատագրական հարցեր, որոնք վերաբերել են հազարավոր կյանքերի, որոնք վերաբերել են պատերազմի ընթացքին և պատերազմի դադարեցմանը։ Ենթադրելի է, որ այնտեղ քննարկվել և որոշվել են ճակատագրական հարցեր։ Եվ այս աղետից հետո կարևոր է հասկանալ ԱԽ-ի՝ որպես պետական ինստիտուտի դերակատարումը և կոնկրետ անձանց դերակատարումը։ Կան բազմաթիվ այլ՝ կոնկրետ մասնագիտական հարցեր՝ հնարավո՞ր է արդյոք, այս անվստահության մթնոլորտում և այսօրվա ԱԺ-ում դրանց քննարկումը. իհարկե՝ ոչ»։Ավելին11:0215.02.22 -
ՄիջազգայինԱՄՆ Պետդեպը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Բելառուսը կամ չմեկնել այդ երկիրՊետդեպարատամենտն ամերիկացի քաղաքացիներին նախազգուշացրել է «չմեկնել Բելառուս՝ օրենքների կամայական կիրառման, կալանավորման վտանգի եւ Բելառուսի հետ Ուկրաինայի սահմանի երկայնքով» «Ռուսաստանի ռազմական հզորության արտասովոր կուտակման պատճառով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը նաեւ կոչ է արել Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին «անհապաղ հեռանալ» երկրից։ Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 31-ին Պետդեպը կարգադրել էր լքել երկիրը Մինսկում դեսպանատանան ամերիկացի քաղծառայողների ընտանիքի անդամներին: «Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական անսովոր եւ անհանգստացնող ռազմական ակտիվության աճի պատճառով ԱՄՆ քաղաքացիները, ովքեր գտնվում են Բելառուսում կամ ուղեւորություն են նախատեսում Բելառուս, պետք է տեղյակ լինեն, որ իրավիճակն անկանխատեսելի է եւ տարածաշրջանում լարվածության աճ կա», ընդգծել են Պետդեպում:Ավելին10:5815.02.22 -
ԱրցախԱրայիկ Հարությունյանը Արցախի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ է նշանակելԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին ստորագրել է հրամանագիր Բորիս Առուշանյանին Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի պաշտոնից ազատելու մասին՝ պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ: Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ (լիազորությունների ժամկետը` 6 տարի)։Ավելին10:5515.02.22 -
ՀայաստանՆախընտրական «ուտուշ-խմուշ» Վեդիում. Գարիկ Սարգսյանը «պատի՞վ է տալիս» իր համայնքի բնակիչներինԱրարատի մարզի Վեդի համայնքում նախընտրական եռուզեռը արդեն սկսված է։ ArmDaily.am-ին տեղեկություններ են հասել, որ Վեդիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը տարբեր գյուղերի, այսպես ասած՝ հեղինակություններին «պատիվ է տալիս» ռեստորաններում, որպեսզի ընտրությունների ժամանակ իշխանության թեկնածուի օգտին աշխատեն։ Մասնավորապես՝ մեզ հայտնի դարձավ, որ օրեր առաջ Սարգսյանը իր հայրենի Նոր Կյանք գյուղի բնակիչներին է ռեստորան հրավիրել և ճոխ հյուրասիրություն է կազմակերպել։ Հատկանշական է, որ հեղափոխության նվիրյալ ՔՊ-ական Սարգսյանը որդեգրել է նախկին իշխանությունների մեթոդները՝ ընտրություններում հաջողության հասնելու և քվեներ ապահովելու համար։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Նոր Կյանքի համայնքապետից և Գարիկ Սարգսյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով` Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Ընտրություններին մասնակցած մյուս ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել: ԿԸՀ-ն նոր ընտրությունների անցկացման օր է նշանակել մարտի 27-ը։ Փետրվարի 10-20-ն էլ մեկնարկել է ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերի համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու փուլը։Ավելին10:5015.02.22 -
ՀասարակականԵրևանի բնակիչները կկարողանան օգտվել մի շարք դժվարամատչելի հետազոտություններիցՄայրաքաղաքի բնակիչների համար առողջապահական ծառայություններն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը 2022թ. համայնքային բյուջեով ձեռք է բերել դժվարամատչելի մի շարք ծառայություններ. 1. Կոմպյուտերային տոմոգրաֆիայի ծառայություն (КТ), 2. Ախտորոշիչ կորոնարոգրաֆիայի ծառայություն, որն իր մեջ ներառում է 2.1. կորոնագրոֆիկ հետազոտություն, 2.2. էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), 2.3. էխոսրտագրություն (ԷխոՍԳ) 3. Մամոգրաֆիայի ծառայություն: Բժշկական այս ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակներ ներկայացնել դիմում, տարածքային պոլիկլինիկայի կողմից տրամադրված ամբուլատոր-քարտից քաղվածք կամ բժշկի կողմից տրված եզրակացություն, անձը հաստատող փաստաթղթի պատճեն: Նույն ծրագրի շրջանակում 2022 թվականի համար նախատեսվում է ձեռք բերել նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություն: Նշված ծառայությունները քվոտավորված են և տրամադրվելու են եռամսյակային համամասնությամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 011-51-41-83 հեռախոսահամարով:Ավելին10:4515.02.22 -
ՀասարակականԼուկաշենկոյի «ատամները պետք է ջարդել»․ Գագիկ ՄելքոնյանԱլեքսադր Լուկաշենկոյի հայտարարությունը խիստ ջղաձգումների մեջ էր գցել իշխանություններին։ Այն դեպքում, երբ դրանցից ավելի ստորացուցիչ հայտարարություններ է անում Ադրբեջանի նախագահը Ալիևը, սակայն զրո արձագանք, գրում է «Իրավունք» թերթը։ Թերթի լրագրող Իլոնա Ազարյանը «Ինչո՞ւ» հարցի պատասխանը փորձել է ստանալ ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանից, որը նախ կրկին արդրադարձել է Լուկաշենկոյին․ «Գիտեք՝ ինչ կա, ամեն մարդ իր մտածելակերպն ունի, իսկ Լուկաշենկոն առաջին անգամը չէ, որ նման կերպ է արտահայտվել ՀՀ-ի նկատմամբ, ինքը պարզապես իր տեղն ու դերն է բարձրացնում, բայց մոռանում է, որ ինքը արհամարհված է իր ժողովրդի կողմից, հատկապես վերջին ընտրությունների ժամանակ իրեն դրսևորեց իր բոլոր գույներով։ Ես չէի տեսել, որ մի երկրի նախագահ ավտոմատով ֆռա ժողովրդի մեջ, հագնի սպեցնազի համազգեստ ու զորքի հետ գնա ժողովրդի վրա։ Ինքն էն մարդն ա, որ, զենքը ձեռքին, դուրս էր եկել իր ժողովրդի վրա։ Էդ ի՞նչ մարդ, ես իրա ասածները բանի տեղ չեմ դնում»,- ասել է ՔՊ-ական գեներալը։ Իլոնա Ազարյանի դիտարկմանը, որ ՀՀ վարչապետի անվտանգության ծառայողներն էլ էին մեքենայից ավտոմատ պահել Բաղրամյանում հավաքված ժողովրդի վրա, Մելքոնյանը արձագանքել է․ «Էդ նախ ընդդիմության ֆռիկներից մեկն է, որ դրել են շրջանառության մեջ։ Եթե իրենք իրոք էս երկրի մասին մտածում են, թող արձագանքեին Լուկաշենկոյին, ինչո՞ւ չարձագանքեցին։ Ճիշտ հակառակը՝ ասում են՝ Լուկաշենկոն ավտոմատով էր, ձերն էլ «ախրանան» էր։ Կարո՞ղ ա՝ անվտանգության աշխատողները ավտոմատով հարձակվել են իրենց վրա»,- պատասխանել է Մելքոնյանը։Ավելին10:4115.02.22 -
ՍպորտԱզատ ոճի հայ ըմբիշները 10 մեդալ են նվաճել Խարկովի հուշամրցաշարումՈւկրաինական Խարկով քաղաքում կայացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև ազատ ոճի հայ ըմբիշները: Հայաստանի ներկայացուցիչները 10 մեդալ են նվաճել՝ 2-ական ոսկե և արծաթե ու 6 բրոնզե։ Մրցաշարի հաղթող են ճանաչվել Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ)։ Արծաթե մեդալներ են նվաճել Արման Անդրեասյանը (70 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել Նորիկ Հարությունյանը (61 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյանը (92 կգ)։ Առողջական խնդիրների պատճառով մրցավայր չի մեկնել Արսեն Հարությունյանը (61 կգ): Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ 13 ըմբիշ է մասնակցել մրցաշարին:Ավելին10:3515.02.22 -
ՀասարակականԱրայիկ Հարությունյանն արգելել է հանրահավաք անցկացնել. «Հրապարակ»Արցախյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը նախատեսել էր փետրվարի 20-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաք կազմակերպել։ Սակայն երեկ պարզ դարձավ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արգելել է վերը նշված հավաքն անցկացնել: Ըստ մեր տեղեկությունների, արգելքի պատճառը եղել է այն, որ Արայիկ Հարությունյանը վախեցել է, որ հավաքը կվերածվի իր հրաժարականի պահանջով շարժման: Մեր տեղեկություններով, նախօրեին նույնիսկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որպեսզի հանրահավաքը կազմակերպվի հասարակական կազմակերպությունների մակարդակով, ու քաղաքական որեւէ ուժ չմիջամտի հանրահավաքի կամակերպմանն ու անցկացմանը, եւ քաղաքական ելույթներ չպետք է լինեին: Սակայն, ըստ ամենայնի, Արայիկ Հարությունյանին նույնիսկ դա չի հանգստացրել, եւ արցախյան ազատագրական շարժման տարեդարձի հիշատակին նվիրված հանրահավաքը վերջինս անձամբ արգելել է: Երեկ երեկոյան հանձնաժողովը նիստ է արել, հարցը բուռն քննարկվել է, սակայն մնացել է առկախված, դեռեւս վերջնական որոշում չի կայացվել։ Հավաքն արգելելու պաշտոնական պատճառաբանությունը կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճն է, սակայն փետրվարի 10-ից հետո թվերն անգամ նվազել են։Ավելին10:3115.02.22 -
ՀասարակականՀայաստանը Նիկոլ է քրֆում․ քաղաքագետՔաղաքագետ Աղասի Ենոքյանն իր էջում գրում է. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԻԿՈԼ Է ՔՐՖՈՒՄ Նիկոլական Հայաստանի հերթական աննախադեպ զարգացումը՝ հայհոյանքի մասին օրենքը, կտրուկ թափ է հավաքում։ Անցած մի քանի ամիսների ընթացքում, ինչ սկսել է գործել օրենքը, հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել։ Խորհրդանշական է, որ քրեական գործերը հարուցվել են բացառապես իշխանությունների հայհոյելու համար, ընդ որում՝ դրանց կեսից ավելին Նիկոլին քրֆելու համար է։ Այսինքն, Հայաստանի քաղաքացիների կարծիքով, երկրում քրֆելու արժանի են միայն իշխանությունները, մանավանդ՝ Նիկոլը։ Ու թող դատախազությունը մտածի՝ իսկ միգուցե մեղավոր են են ոչ թե քաղաքացիները, ովքեր հայհոյում են, այլ Նիկոլը, ում հայհոյում են»։Ավելին10:2915.02.22 -
ՀայաստանՏաթևի վանքի մոտակայքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենաՓետրվարի 14-ին, ժամը 21:02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա։Ավելին10:2515.02.22 -
ՀասարակականՆիկոլ Փաշինյանի անարգանքը պատերազմի զոհերի հանդեպ. Էդգար ՂազարյանՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․ Արցախյան 44-օրյա պատերազմի մեծագույն հանցագործություններից մեկը սեփական ժողովրդից պատերազմի ընթացքում ունեցած կորուստների մասին տեղեկությունները խեղաթյուրելն ու թաքցնելն էր։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին (պատերազմի մեկնարկի առաջին տարելիցի օրը) Բաքվում քայլերթ է անցկացվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների։ Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ են դուրս բերվել պատերազմի ընթացքում զոհված բոլոր ադրբեջանցի զինծառայողների լուսանկարները։ Դրանով Ադրբեջանի իշխանություններն իրենց հարգանքն են արտահայտել իրենց երկրի համար զոհվածների հիշատակի առջև, մյուս կողմից անհատապես նշել բոլոր այն զինծառայողներին, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմում։ Հայաստանում պատկերը ճիշտ հակառակն է։ Պատերազմի ավարտից անցել է ավելի քան մեկ տարի և երեք ամիս, սակայն մինչ օրս Հայաստանի իշխանությունների կողմից ոչ միայն չեն հրապարակվել բոլոր զոհվածների անունները, այլև պարբերաբար ներկայացվում են զոհվածների մասին մշտապես տարբեր «պաշտոնական» համարվող տեղեկություններ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ առիթներով հրապարակել է տեղեկություններ պատերազմի զոհերի թվաքանակի վերաբերյալ, որոնցից ոչ մեկը մյուսի հետ որևէ ընդհանրություն չունի։ Սա այն դեպքում, երբ խոսվում է ոչ միայն կոնկրետ մարդկանց ճակատագրի, այլև Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների մասին։ Պատերազմի ավարտից հետո իշխանությունները մշտապես փորձել են թաքցնել զոհվածների մասին տեղեկությունները։ Այդ թեմայով հանրային մեծ արձագանք է ունեցել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեռևս 2020 թվականի նոյեմբերի 14-ին հրապարակումը պատերազմի զոհերի թվի մասին։ Նրա տեղեկություններով Նիկոլ Փաշինյանին այդ օրվա դրությամբ զեկուցվել է 2250 զոհված և հերձված, 1400 զոհված և դեռևս չհերձված, 1100 անհետ կորած զինվորների մասին թվեր։ Այսինքն, ըստ այդ աղբյուրի, հաստատված մահերի ընդհանուր թիվը կազմել է 4750։ Պաշտոնական աղբյուրները ձեռնպահ են մնացել զոհերի մասին այլ տեղեկություններ ներկայացնելուց՝ չհաստատելով հրապարակված թվերը։ Դրա փոխարեն ներկայացվել են զոհերի մասին բազմաթիվ, իրարամերժ թվեր։ Ավելին, լրագրողական տարբեր հարցումներին ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարությունը 2021 թվականի հունվարի 5-ին հայտնել է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը։ Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը 2021 թվականի դեկտեմբերի 28-ին, հղում անելով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող նախաքննությանը, հայտնել է, որ ՀՀ-ում և Արցախի հանրապետությունում պատերազմական գործողությունների արդյունքում զոհված յուրաքանչյուր զինծառայողների և քաղաքացիական անձանց մահվան, աճյունների և դիակների պահպանման մասին տեղեկություններ չեն կարող տրամադրել՝ դրանց նախաքննական գաղտնիք լինելու պատճառաբանությամբ։ Պատերազմի զոհերի մասին իրարամերժ պաշտոնական հրապարակումներն ունեն հետևյալ պատկերը։ 2021 թվականի հունվարի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ խոսել է պատերազմի ընթացքում զոհվածների վերաբերյալ հրապարակվող տարբեր թվի մասին։ «Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն՝ ԴՆԹ նույնականացման փուլում են: Վերջնական ցուցակը հրապարակվելու է։ Կան նաև անհետ կորածներ, կոնկրետ թիվ չեմ ուզում հրապարակել, բայց զոհերի թիվը 4000-ը չի անցնի»,- նշել է Ավինյանը։ 2021 թվականի ապրիլի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Կարապետ Մխչյանի հարցին, հայտարարել է, որ «Այս պահին մենք ունենք մահվան վկայականներով հաստատված 3621 զոհ, անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ, ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք և մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատները տարբեր պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են, կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտություններին»,- ասել է Փաշինյանը: Նա հավելել է, որ զոհերի վերջնական թիվը լինելու է շուրջ 4000: «Մեր զոհերը 4000-ի կարգի են՝ պլյուս–մինուս 50»,-ասաց Փաշինյանը: Մարդկային ցինիզմի ավելի մեծ դրսևորում, քան Հայրենիքի համար զոհվածների մասին խոսել մոտավոր թվերով և «պլյուս–մինուս 50» միջակայքով դժվար է պատկերացնել, հատկապես այն մարդու կողմից, ով 13 տարի շարունակ, Երևանի փողոցներում իր կողմից հրահրված անկարգությունների զոհված 10 մարդկանց մահվան փաստը վերածել էր իր հիմնական քաղաքական կապիտալի։ 2021 թվականի հունիսի 7-ին ՀՀ վարչապետ ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3700-ին մոտ է։ Փետրվարի 10-ին հայտարարված թվից այս թվի շեղումը կազմում է 112 մարդ, այսինքն` ավելի շատ, քան Ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի թիվը միասին վերցրած։ Նա միաժամանակ ենթադրություն է հայտնել, որ զոհերի թիվը կարող է հասնել 4000-ի։ Զարմանալ կարելի է նմանատիպ ենթադրության տրամաբանության վրա, քանզի ինչպես է հնարավոր, որ զոհերի թիվն աճի՝ պատերազմի ավարտված լինելու պայմաններում։ 2021 թվական օգոստոսի 24-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3773 է, 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է։ 2021 թվականի օգոստոսի 26-ին, երկու օրվա տարբերությամբ, Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է․ «Այս պահի դրությամբ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, որոնցից 3702-ը զինվորականներ են, 75-ը՝ քաղաքացիական անձինք»։ Նա նաև հայտնել է, որ 243 անձանց գտնվելու վայրն անհայտ է: Երկու օրվա տարբերությամբ հրապարակած թվի տարբերությունը նա պատճառաբանել է դրանով, որ այս ընթացքում ԴՆԹ նույնականացումներ են եղել: Սա առավել քան տարօրինակ է, քանզի նույնականացման արդյունքում պարզվում է ոչ թե զոհվածների թիվը, այլ նրանց ինքնությունը։ 2022 թվականի հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3809 անձ։ 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ 2022 թվականի փետրվարի 10-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի զոհերի թիվը կազմել է 3812 մարդ, ևս 217 մարդու գտնվելու վայրը մնում է անհայտ։ Այս վերջին կարգավիճակը ոչ մի տրամաբանություն և բացատրություն չի կարող ունենալ։ Այսինքն, եթե Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, որոնց մասին հայկական կողմն ունի տեղեկություններ, ինչպես կարող են 217 զինծառայողները ողջ մնացած լինել պատերազմից ավելի քան մեկ տարի անց։ Սա իշխանությունների կողմից անազնիվ մանիպուլյացիայի հերթական դրսևորում է զոհվածների թիվը 4000-ից պակաս ներկայացնելու համար, քանզի 3812 զոհվածի և 217 անհետ կորածի թվերի հանրագումարը կազմում է 4029 մարդ։ Այս թիվը նույնպես վստահություն չի ներշնչելու այնքան ժամանակ, քանի դեռ մեկ ամբողջական ցանկով հրապարակված չեն այդ 4029 մարդու անուն, ազգանուն, հայրանունները և նրանց ծննդյան թիվը։ Ավելին՝ մինչ օրս Արցախի Պաշտպանության բանակը պաշտոնապես հրապարակվել է 2842 զոհված անուն, որը զոհվածների թվաքանակի մասին հայտարարված վերջին թվից տարբերվում է 1187 մարդով։ Կարելի է ենթադրել, թե ինչու են Հայաստանի իշխանությունները խուսափում զոհվածների անունները հրապարակելուց։ Այդ ցանկում յուրաքանչյուրը կարող է տեսնել իր հարազատի անունը կամ արձանագրել անվան բացակայությունը։ Այդ պարագայում կարող է շատ շուտ բացահայտվել զոհվածների իրական թիվը, ինչը ոչ մի կերպ չի համապատասխանի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից կառչած մնալու ծրագրերին։ Ամփոփելով 44-օրյա պատերազմում զոհվածների մասին միայն պաշտոնական թվերը, ստացվում է հետևյալ շարքը․ 3439, 3621, 3700, 3773, 3777, 3809, 3812։ Զինվորական ծառայության հետ անգամ մոտավոր առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք գիտի, որ ամեն օր բանակում իրականացվում է անվանականչ։ Դա նշանակում է, որ օրը մի քանի անգամ յուրաքանչյուր հրամանատար անուն ազգանունով գիտի թե իր ենթակա զինվորականներից ով է այդ պահին գտնվում շարքում, ով է բացակայում՝ շատ լավ իմանալով բացակայության պատճառը։ Այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր մեկ տարուց ավել ժամանակահատվածում անուն ազգանուններով, զիվորական ստորաբաժանումներով հստակ չիմանալ այն զինծառայողների անուն ազգանունները ովքեր շարունակել են իրենց ծառայությունը, զոհվել են պատերազմում, վիրավորվել կամ անհետ կորած են ճանաչվել։ Ակնհայտ է մի բան, որ իշխանությունները դրա մասին գիտեն։ Ակնհայտ է նաև, որ նրանք դա թաքցնում են սեփական ժողովրդից՝ առանձին դեպքերում դա համարելով պետական գաղտնիք։ Պետական գաղտնիքն այն տեղեկատվություն է, որը չի հրապարակվում թշնամու համար բարենպաստ վիճակ չստեղծելու համար։ Ադրբեջանին ռազմական բնույթի պետական հույժ գաղտնիք հանդիսացող տեղեկություններն անձամբ փոխանցող Նիկոլ Փաշինյանը սեփական ժողովրդից գաղտնիք է պահում Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների տվյալները, քանզի նրա թշնամին հայ ժողովուրդն է։ Անհրաժեշտ է օր առաջ հրապարակել ոչ միայն զոհվածների թիվն ու նրանց տվյալները, այլև նրանց զոհվելու օրերն ու վայրերը։ Միայն այդ տեղեկատվության համադրությունը Նիկոլ Փաշինյանի և այլ գործիչների հայտարարությունների, պաշտոնական լրահոսի և բաց աղբյուրների տվյալների հետ, հնարավոր կլինի բացահայտել այս պատերազմի ողջ հանցագործությունը։Ավելին10:2515.02.22 -
ՀասարակականՀանդիպումը շատ բարեկամական բնույթ ուներ․ Ամիրխանյանը՝ պետության ժամանակավոր գլխի հետ հանդիպման մասին«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքը» զրուցեց Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Պարոն Ամիրխանյան, ինչպե՞ս եք դուք վերաբերվում մշակույթի գործիչների հետ հանդիպելու նախագահի պաշտոնակատարի առաջարկին: Հանդիպումը շատ բարեկամական բնույթ ուներ, որտեղ մասնավորապես քննարկվեցին մշակույթի հետ առնչվող հարցեր: Օրինակ` ես առաջակեցի, որ հնչեցնենք աշխարհի լեզուներով գրված իմ նոր ստեղծագործությունները, որպեսզի դրա միջոցով տեսնեն, որ Հայաստանը շարունակում է ապրել այսօր նոր ստեղծագործական կյանքով: Այդ երեկոն կկոչվի` «Հայաստանը աշխարհի մշակույթի կենտրոն», որտեղ հանդես կգան մեր օպերային երգիչները եւ Սիմֆոնիկ նվագախումբը: Այս ամենը նվիրված կլինի Հայաստանի` աշխարհի հետ դիպլոմատիկ հարաբերություններ ստեղծելու 30-ամյակին: Առաջարկել եմ նաեւ, որ վերականգնվի Մշակույթի նախարարության լիիրավ գործունեությունը, որպեսզի Հայաստանում դադարեցնեն ինքնագործ մշակութային գործունեությամբ զբաղվելը»:Ավելին10:2115.02.22 -
ՀայաստանԻսակովի պողոտայում BMW-ն բախվել է «Toyota» սերվիսի գովազդային վահանակինԱյսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 31-ամյա Աշիկ Վաղարշակյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Toyota» սերվիսի դիմաց, բախվել է գովազդային վահանակին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արմեն Մուրադյանն ու կրտսեր պարեկ Արթուր Հակոբյանը։ Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով BMW-ի անվահեծանը կոտրվել է, և վնասվել է գովազդային վահանակը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/15/1207014/Ավելին10:1815.02.22 -
ՄիջազգայինՄտադիր են ստեղծել մոտ 150 հազարանոց բանակ«Թալիբան» շարժումը մտադիր է ստեղծել նոր՝ 150 հազարանոց բանակ։ Այս մասին հայտնում է Bakhtar լրատվական գործկալությունը, վկայակոչելով թալիբական կառավարության պաշտպանական գերատեսչության խոսնակին։ Նոր բանակի ձեւավորման համար կներգրավվեն բոլոր նրանք, ովքեր ունեն ռազմական փորձ եւ նախկին վարչակարգի օրոք նույնիսկ գտնվել են զինվորական ծառայության մեջ։ Թալիբ պատասխանատուները կարծում են, որ նոր բանակ ստեղծելու համար կպահանջվեն շատ պրոֆեսիոնալ կադրեր եւ իրենք հիմա այդ հարցն են փորձում լուծել։ Միաժամանակ, նրանք՝ իրենց զինտեխնիկա եւ սպառազինություններ տրամադրելու հարցով, բանակցում են մի շարք հարեւան երկրների հետ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/86116f167bb8542faa70b70b0bb0aa19 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:1415.02.22 -
ՀայաստանՓաշինյանն «իր ձեռքն է վերցնում» հանձնաժողովի աշխատանքները․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրվա իշխանությունները ձևավորել են 44-օրյա պատերազմն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով, որը երեկ սկսեց իր աշխատանքները: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները չեն պատրաստվում մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ այն համարելով իշխանության կողմից կազմակերպված հերթական շոուն։ Երեկ էլ ընդդիմադիրները հայտարարեցին, որ «քանի երկիրը աղետի հասցրած ուժը իշխանության է, օբյեկտիվ քննության և ճշմարտության բացահայտման ուղղությամբ որևէ առաջընթաց չի լինի»: Նշելով, որ «օբյեկտիվ հետաքննություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն վստահված է ընդդիմությանը, այլ ոչ թե իշխող քաղաքական ուժին, որը մեղավոր է հենց այս պատերազմը սանձազերծելու մեջ», ընդդիմադիրները լքեցին դահլիճը։ Երեկ իշխանական պատգամավորների կողմից հայտարարվեց, թե Նիկոլ Փաշինյանը նույնպես կկանչվի հանձնաժողով՝ «վարչապետի ներկայությունը պարտադիր է լինելու»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, քննիչ հանձնաժողով կանչվողների ցուցակը նախապես քննարկվել ու համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Ավելին, մեր ունեցած տեղեկությամբ, նա հստակ ցուցումներ է տվել և հանձնարարել առանց իր գիտության «ինքնագործունեությամբ չզբաղվել»։ Թերթի տեղեկություններով, նա կարգադրել է նաև հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու թեմայով վարկաբեկիչ արշավ կազմակերպել ընդդիմադիր խմբակցությունների դեմ, միևնույն ժամանակ հատուկ թիրախավորել թեմայի հետ կապված առավել ակտիվ պատգամավորներին»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/53dc2852b7d9d34f5f4ea9bddcbaaa75?fbclid=IwAR1aTZzYlgQ6DdGq2Turv8oJl9rsoEGDCbTYYBMlFcxkGnuvCbdu2JEXrEo © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:1015.02.22 -
Հասարակական«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում անկառավարելի վիճակ է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում անկազմակերպ եւ անկառավարելի վիճակ է: ՊՈԱԿ-ում տիրող իրավիճակը «Ժողովուրդ» օրաթերթին են ներկայացրել պարկի ճակատագրով հետաքրքրվող մի շարք քաղաքացիներ: Նրանց խոսքերով՝ ՊՈԱԿ-ի ԺՊ Արման Աբելյանն (նա այս պաշտոնին նշանակվել է 2021-ի մարտին) ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին: Բացի այս, պարկի պահպանությունն ըստ պատշաճի չի իրականացվում, ձկնորսն ինչ ուզում, անում է, արագ արձագանքման համար ստեղծված ինչ-որ խմբեր կան, որոնք ոչինչ չեն անում որսագողությունը կանխելու համար: Կարճ ասած, ՊՈԱԿ-ի տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արման Աբելյանը, ըստ մեզ դիմած քաղաքացիների, անգործության է մատնված: Բացի այս, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ՊՈԱԿ-ը հասցրել է ֆինանսական պարտքեր կուտակել ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետեւանքով: Իսկ ո՞ր արժանիքի համար է Աբելյանը նշանակվել ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արման Աբելյանը շրջակա միավայրի նախկին նախարար, Պետական վերահսկողական ծառայության ներկայիս ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի ուսանողական ընկերն է, որի կարիերայի համար Պետրոսյանն անում է ամեն հնարավորը: Ինչո՞ւ է ձախողում կառավարումը. «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեց Արման Աբելյանից, որն ասաց. «Մենք համակուրսեցիներ չենք, ուսանողական ընկերներ ենք: Մենք շատ լավ աշխատում ենք, համեմատած նախորդ տարիների հետ, տպավորիչ արդյունքներ ենք գրանցել արգելքի հետ կապված: Իսկ ՊՈԱԿ-ի պարտքերը կուտակվել են վերջին 30 տարիների ընթացքում, բայց մենք սկսել ենք կամաց-կամաց մարել»: Ահա այսպես «նախկիններն են մեղավոր» ձեւակերպմամբ փորձեց արդարանալ ժամանակավոր տնօրենը, որի գործունեությանն առավել մնարամասն կանդրադառնանք առաջիկայում:Ավելին10:0815.02.22 -
Հասարակական«Աստվածաշունչ էին բերել, ամեն օր կարդացել եմ». գերությունից վերադարձած կամավորականի պատմությունըԳրեթե ամեն օր Մելս Ամբարդարյանի համար օրը սկսվում է աղոթքով, ասում է՝ վերջերս միայն եկեղեցում է կարողանում գտնել իր հանգստությունը: Մելս Ամբարդարյանը հոկտեմբերին է հայրենադարձվել ադրբեջանական գերությունից: Մելսը մարտական մկրտություն է ստացել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ ժամկետային զինծառայող էր: Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ կամավոր է մեկնել ռազմաճակատ, որպեսզի եղբոր կողքին լինի. Մելսի եղբայրը՝ Տիգրանը, սպա է, ով մինչ օրս շարունակում է ծառայել հայրենիքին: Մելսը պատմում է, որ հոկտեմբերի 3-ին, երբ իրենց տեղափոխեցին Ջրական, գրեթե նույն զգացողությունն է ապրել, ինչ 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Մատաղիսում: «Ես միշտ էլ հողը, հայրենիքը, տունը ամբողջացրել եմ, որովհետև տունը, հայրենիքը սկսվում է հենց սահմանից, և սահմանի ամրությունն է մեր գոյության երաշխիքը: Եղբայրս հենց պատերազմի առաջին իսկ օրից կռվել է, և ես իմ պարտքն էի համարում եղբորս կողքին լինել, թեկուզ ուրիշ տեղ էլ կռվեի, ինձ մխիթարում էր այն փաստը, որ մեկ ուրիշն էլ էդ պահին եղբորս կողքին կլինի: Հոկտեմբերի 3-ին մեզ տեղափոխեցին Ջրական, մասնակցել ենք մարտական գործողությունների»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Մելս Ամբարդարյանը: Շիրակցի կամավորականը գերեվարվել է դեկտեմբերի 13-ին Խծաբերդ-Հին թաղեր հատվածում: Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ՄՕԲ գումարտակը մարտական առաջադրանք է ստացել, պիտի գնային Գորիս, բայց վերջին պահին ուղղությունը փոխվել է դեպի Բերձոր, այնտեղից էլ ուղարկել են Խծաբերդ, Հին թաղեր: «Շիրակի ՄՕԲ գումարտակն էր այդ օրը հերթապահություն իրականացնում… դեկտեմբերի 13-ին մենք հայտնվեցինք շրջափակման մեջ: Մենք մենակ էինք մնացել, ստեղծվել էր կրիտիկական իրավիճակ, որից փորձում էինք բանակցությունների միջոցով դուրս գալ, բայց չհաջողվեց: Մենք հավատում էինք, որ ռուս խաղաղապահները կունենան ազդեցություն, բայց նրանք չեկան մեր հետևից, իսկ ադրբեջանցիները մեզ ուղեկցեցին Բաքու: Ես եղել եմ Բաքվի բանտում, 62 շիրակցիներս նույն կալանավայրում էինք, բայց տարբեր խցերում: Մեզ դատապարտել էին 6 տարվա ազատազրկման, որպես «տեռորիստ», բայց հետո էդ հոդվածը հանվեց, և այս պահին տղերքին դատել են զենք-զինամթերքով սահմանախախտման մեջ»,- պատմում է Մելս Ամբարդարյանը: Մելսը գերության մեջ գտնվելու 10 ամիսների ընթացքում չի կորցրել հույսը, աղոթել է, անգամ խնդրել է Կարմիր խաչից, որպեսզի իրեն Աստվածաշունչ բերեն: «Կարմիր խաչի կազմակերպությունը ինձ Աստվածաշունչ էր բերել, ամեն օր կարդացել եմ… Աստծո պատվիրաններն ու խոսքը միշտ սրտումս է եղել: Ես գիտեի, որ Աստված լսելու է իմ աղոթքները, և մի օր մի լույս բացվելու է: Էդ օրը շատ սպասեցնել չտվեց»,- պատմում է Մելս Ամբարդարյանը: Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ եղել է նամակագրություն, հեռախոսազանգ: «Նամակները մեզ համար փրկություն էին, որովհետև շատ անելանելի վիճակում էինք: Երբ նամակը ստացանք, մտածում էինք, որ կարող է ինքը չի գրել, բայց ես ձեռագիրը անմիջապես ճանաչեցի, և դա մեզ հույս տվեց շարունակել ապրել: Նամակները շատ լավ բովանդակությամբ էին գրված… Մելսը գրում էր, որ իր պարապը լրացնում է ընթերցանությամբ: Ամեն անգամ բոլորին անուն առ անուն բարևում էր, բոլորին շնորհակալություն էր հայտնում մեր կողքին լինելու համար: Նամակները մեզ հասնում էին Կարմիր խաչի օգնությամբ, նրանք անձամբ բերում էին»,- պատմում է Մելս Ամբարդարյանի մայրը՝ Նելլի Ումրշադյանը: Մելսն ասում է, որ նամակ գրելը մի ուրիշ արարողակարգ էր իր համար, մինչև հաջորդ ամսվա նամակի օրը մտքերը գրի էր առնում, փորձում ամեն հույզ, ամեն զգացում տեղավորել թղթի մեջ, մի նամակի մեջ փորձում էի ամբողջ կյանք տեղավորել: «Փետրվարին ուղարկել եմ առաջին նամակս… նամակովս փորձել էի ծնողներիցս ներողություն խնդրել՝ իրենց զգացածի համար: Իմ հաջորդ նամակներում գրում էի, թե ինչ գրքեր եմ կարդացել… ուրիշ զբաղմունք չկար, կարդում էինք»,- պատմում է Մելս Ամբարդարյանը: Մելսի խոսքերով՝ հիմա փնտրտուքի ու վերլուծության փուլում է, իր պայքարը դեռևս չի ավարտվել: «Ինձ համար այդ ամենը վատ երազ էր, որ անցավ ու մոռացվեց… կյանքը շարունակվում է: Ես հավատացել եմ, որ այդ ամենն ավարտվելու է, և մենք հետ ենք վերադառնալու: Մեր ծնողների աղոթքներն են մեզ պահել ու պահպանել»,- եզրափակում է գերությունից վերադարձած կամավորականը:Ավելին10:0215.02.22 -
ՄիջազգայինԱՄՆ պաշտպանության նախարարը կայցելի Բելգիա, Լիտվա և ԼեհաստանԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կայցելի Բելգիա, Լիտվա եւ Լեհաստան, հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, փոխանցում է Reuters-ը։ Նրա խոսքով՝ Օսթինը կհանդիպի երկրներից յուրաքանչյուրի ղեկավարների հետ։ Բրյուսելում Օսթինը կհանդիպի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։ Քիրբին հավելել է, որ Միացյալ Նահանգները չեն հավատում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա ներխուժման մասին վերջնական որոշում է կայացրել, բայց «նա կարող է դա անել առանց նախազգուշացման եւ շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընդհանուր սահմանի երկայնքով» ։Ավելին10:0015.02.22 -
ՀայաստանՔՊ-ական պատգամավորը անակնկալի եկած վազքով ներս է մտել․ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթին պատմել են, որ նախօրեին տհաճ միջադեպ է գրանցվել «Էրեբունի» ԲԿ-ում` ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի մասնակցությամբ: Այս մասին թերթը գրում է փետրվարի 15-ի համարում․ «Խաչատրյանն այցելել է հիվանդանոց, եւ հենց նախամուտքում նրան հանդիպած կինը, ճանաչելով իշխանական պատգամավորին, լուտանքներ է տեղացել նրա հասցեին` նրան «ժեխ», «կապիտուլյանտ» անվանելով: Տիկնոջը ծափահարություններով «քաջալերել» են հիվանդանոցի այցելուները: Պատգամավորը, անակնկալի եկած, վազքով ներս է մտել` առանց երկխոսության մեջ մտնելու տիկնոջ հետ»,- գրել է «Հրապարակը», որին չի հաջողվել Խաչատրյանի հետ զրուցել, սակայն «Հրապարակը» պարզել է, որ միջադեպի գլխավոր հերոսուհին Արիանա Հովսեփյանն է եղել, ով թերթի հետ զրույցում հաստատել է լուրը. «Այո, եղել է նման բան, սակայն ոչ թե հիվանդանոցում, այլ` հիվանդանոցի բակում: Ես դուրս էի գալիս հիվանդանոցից: Նստեցի մեքենաս, որ պիտի արդեն դուրս գայի հիվանդանոցի բակից, տեսա Արմենին, սիրուն մոտեցա, պատուհանը բացեցի ու գոռացի` այ ժեխ: Պտտվեց իմ կողմը, դե, երեւի ճանաչեց ինձ, կողքին էլ մի հատ չաղլիկ մարդ կար, ու այդ մարդու հետ մտավ ներս: Բակում հավաքվածները սկսեցին ծափ տալ, ասեցին` քո ցավը տանենք»: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/15/31952Ավելին09:5215.02.22