Լրահոս
2022-02-18
-
ՀայաստանՀակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմել են թվով 6 դատավորներԲարձրագույն դատական խորհուրդը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան 2022 թվականի փետրվարի 11-ին, 14-ին, 15-ին և 17-ին անցկացրել է առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժինն արտահերթ համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման հավակնորդների հարցազրույցի փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված են եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբաններ: Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժինն արտահերթ համալրման նպատակով անցկացվող կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնից հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 17 հավակնորդ և 1 իրավաբան գիտնական, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով ենթաբաժնից հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 4 հավակնորդ և 1 իրավաբան գիտնական։ Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդել է քվեարկությունը: Կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնից և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով ենթաբաժնից քաղաքացիական մասնագիտացման բաժնների համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29․10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար կարող են դիմել առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորները հակակառուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու համար։ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմել են թվով 6 դատավորներ։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի խորհրդակցական սենյակում բաց քվեարկության արդյունքում առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող 6 դատավորներից անհրաժեշտ ձայներ են ստացել 2-ը, կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնից դատավորների թեկնածուների 18 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 11-ը, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժնից դատավորների թեկնածուների 5 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 3-ը․ Առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորներ Ավետիսյան Նաիրա Վազգենի Բադալյան Կարապետ Սերյոժայի Կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժին Առաքելյան Ռիմա Արարատի Գրիգորյան Արամ Գրիշայի Գրիգորյան Կարեն Պապինի Դադոյան Սարգիս Սիմոնի Դավթյան Տիգրան Սամվելի Դոլմազյան Վահե Արսենի Խաչատրյան Սուրեն Երվանդի Հովհաննիսյան Գիվի Համլետի Ղազարյան Խաչիկ Կարապետի Մոսինյան Մերի Աղաբեկի Սարգսյան Վարդգես Արայիկի Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժին Ավագյան Նարինե Աշոտի Ղարսլյան Աշխեն Ռուբենի Վարդանյան Սյուզաննա ԱրմենիԱվելին23:0018.02.22 -
ՀասարակականՊետբյուջեից 1 մլն դոլար գրանտ՝ «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ինՎարչապետի աշխատակազմը մոտ 1 մլն դոլար, իսկ ավելի ճիշտ՝ 444 մլն 810 հազար դրամ՝ 924 հազար դոլար է տրամադրել կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ին», որն հանրության շրջանում առավել հայտնի է որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»։ Դրամաշնորհը «Ֆեյքերի ՊՈԱԿ-ին» տրվել է 1 տարվա համար։ Այդ գրանտով ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝ այդ գումարով ՊՈԱԿ-ը պետք է արտասահմանյան ԶԼՄ-ների և սոցցանցերի մոնիթորինգ, կառավարության ֆեյսբուքյան էջերի կառավարում, ներքաղաքական թեմաներով հոդվածներ, մամուլի վերլուծություն, ու էլի նման բաներ անի ընդամենը։ Նշենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ այս ՊՈԱԿ-ը իշխանափոխությունից հետո վերածվել է «ֆեյքերի ֆաբրիկայի», որտեղից արշավներ են արվում տարբեր քաղաքական գործիչների ու լրատվամիջոցների դեմ։ Հիշեցնենք, որ Oragir.news-ն արդեն գրել էր, որ մոտ 1 մլն դոլար էլ տրամադրվել էր պատգամավոր Էդգար Հակոբյանի կնոջ՝ Անժելիկա Շապովալովայի ՊՈԱԿ-ին, որն էլ զբաղվում է կառավարական «դաչաների» սպասարկմամբ։ Եվս 1 մլն դոլար վարչապետի աշխատակազմը, որպես գրանտ, տվել էր «Սպասարկում» ՊՈԱԿ-ին՝ վարչապետի աշխատակազմին կից շենքերի «սպասարկման» համար։Ավելին22:5418.02.22 -
ՀասարակականՎարչապետը տիկնոջ հետ այցելել է «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսՎարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելել են Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ծանոթացել են «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսին ներկայացված նմուշներին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ: Մեկտեղվել են Արտաշատ հնավայրի տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված այն գտածոները, որոնք լավագույնս են ներկայացնում հուշարձանի մի քանի հազարամյակ ընդգրկող պատմությունը։ Ցուցադրվում են կնքադրոշմներ, արձանիկներ, գունազարդ խեցեղեն, դրամներ, սափորներ և կարասներ, ռիտոններ, զարդեր և այլ ուշագրավ ցուցանմուշներ, որոնց զգալի մասն առաջին անգամ է ներկայացվելու: Ցուցադրության նպատակն է բացահայտել հին աշխարհի այս կարևոր կենտրոնի դերը միջազգային, քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններում: 2021 թվականի նոյեմբերից «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ՝ կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը:Ավելին22:4518.02.22 -
ՀասարակականԱսպրամ Կրպեյանն ընդգրկվել է ՀՀ ԱԺ բարեկամական խմբերումԱսպրամ Կրպեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ և գործընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդգրկվել եմ ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա, Հայաստան-Մեծ Բրիտանիա, Հայաստան-Պորտուգալիա և Հայաստան-Կորեայի Հանրապետություն բարեկամական խմբերում։ Այսուհետև ակտիվ գործունեություն եմ ծավալելու նաև վերոնշյալ երկրներ խորհրդարաններում Հայաստանի հետ բարեկամական խմբերում ընդգրկված խորհրդարանականների հետ` hանուն ազատ, անկախ, միացյալ #հավերժականՀայաստան-ի։ Ձեր` Ասպրամ»,- գրել է պատգամավորը:Ավելին22:2518.02.22 -
ՀասարակականԽափանված ու ճանապարհին մնացած բեռնատարի մարտկոցները գողացել է, ապա բռնվել ու բերման ենթարկվելՓետրվարի 14-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում է, որ Աշտարակ քաղաքում իր բեռնատարից գողություն են կատարել: Դեպքի վայր է մեկնում ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվում է, որ գիշերը գողացել են «Դաֆ» մակնիշի բեռնատարի մարտկոցները`ընդհանուր մոտ 300 հազար դրամ արժողությամբ: Տուժած վարորդը նաև հայտնում է, որ նախորդ երեկոյան մեքենան խափանվել ու մնացել էր Աշտարակի Փարպեցու փողոցում, իսկ երբ առավոտյան եկել էին նորոգելու, հայտնաբերել էին գողության փաստը: Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկում են օպերատիվ միջոցառումներ և ահազանգից ժամեր անց Աշտարակի Տիգրան Մեծի փողոցից բերման են ենթարկում Արագածոտնի մարզի Ափնագյուղի մի բնակչի: Նա խոստովանում է, որ գիշերվա ժամը 3-ին ինքն է գողացել մարտկոցները: Թեպետ արդեն հասցրել էր վաճառել, բայց արագ բացահայտման շնորհիվ մարտոցները հայտնաբերվում են: Քննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին22:2018.02.22 -
ՀասարակականԴիվանագիտական սկանդալ .Վաղարշակ Հարությունյանը գոհ է ,որ իրեն ընդունել է ՌԴ ԱԳՆ նախարարի տեղակալը , այլ ոչ օրինակ հավաքարարըՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ով երկար ժամանակ գրեթե մեկ տարի պայքարում էր դեպսանի պաշտոնի համար այսօր հայտնվել է դիվանագիտական սկանդալի կիզակետում։ Բանն այն է,որ ՌԴ նախագահ Պուտինը կտրականապես դեմ է եղել Հարությունյանի նշանակմանը ինչն էլ հանդիսացել է երկու մերժման հիմք, սակայան վերջին փորձի ժամանակ Փաշինյանը՝ որպես անձնական խնդրանք է ներկայացրել Հարությունյանին այդ պաշտոնում իր առաջարկը։ Այսօր ահա դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր հավատարմագրերի պատճեներն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ՝ Ա․Ռուդենկոին: Սա պետական մակարդակով անհարգալից վերաբերմունք է առաջինը Հայաստանի ղեկավարի ,ապա հենց Հարությունյանի նկատմամբ, սա դիվանագիտական չգրված օրենքներից է ,որը կիրառվում է այն երկրների կամ դեսպանների նկատմամբ ովքեր մեղմ ասած հարգանք չեն վայելում։ Այնուամենայնիվ հարկ է նշվել, որ Հարությունյանը բավականին ոգևորված է որ իրեն ոչ թե դռնապահը, կամ գործավարուհին է ընդունել այլ գոնե ՌԴ ԱԳՆ նախարարի տեղակալը։ Նշենք որ ըստ մեր դեսպանատան աղբյուրների նա ևս մեկ խայտռակ որոշում է կայացրել՝ այն է Հայակական բանակի օրը ,որը Հայաստանում նշվում է հունվարի 28-ին նշել մոտ օրերես, այսինքն գրեթե մեկ ամիս անց, դեսպանտան աշխատակիցները անգամ ծաղրանքով նշում են, որ տարվա բոլոր տոները միացրած ու միանգամից կարելի է նշել։ Հիշեցնենք, որ Հարությունյանը 2021 թվականի հուլիսի 20-ին ազատվել էր Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։ Նա դեսպանի պաշտոնում է նշանակվել հունվարի 5-ին:Ավելին22:2018.02.22 -
Հայաստան«Ես ժպտում էի, ինքն էլ հետ էր ժպտում». դաստիարակը պատմում է ենթադրաբար խոշտանգված երեխայի մասին5 տարեկան աղջնակին ենթադրաբար խոշտանգելու գործով ձերբակալված դաստիարակը ազատ արձակվելուց հետո առաջին անգամ ներկայացրել է տեղի ունեցածի իր վարկածը: «Հայլուրի» հետ բացառիկ հարցազրույցում նա ասել է, թե չի հասկանում՝ ինչո՞ւ է հայտնվել իրադարձությունների կենտրոնում:Ավելին22:1518.02.22 -
ՀասարակականՄահվան ելքով վրաերթ կատարած անձը ներկայացել է ոստիկանությունՓետրվարի 16-ին, ժամը 06.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Կարինե Քալաշյանին, որն այնուհետև կրկնակի վրաերթի էր ենթարկվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից: Կարինե Քալաշյանը մահացել էր: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 18-ին բաժին ներկայացած 45-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել, որ «Օպել» մակնիշի մեքենայով վրաերթը կատարել է ինքը: Կատարվում է նախաքննություն:Ավելին22:0918.02.22 -
Հասարակական«Էս երկրի խորթերն ենք». Հադրութից տեղահանվածները փախստականի կարգավիճակ են պահանջումՓախստականի կարգավիճակ ստանալու համար Հայաստանի արտաքին գործերի նախարարության մոտ այսօր բողոքի ակցիա են արել Արցախից տեղահանված բնակիչները: Փախստականի կյանքի մասին չերազող արցախցիները խնդրում են՝ նաև՝ գոյատևելու համար իրենց բիզնես վարկերից օգտվելու հնարավորություն տալ: Ակցիայի մասնակիցները սառը շենքերից ոչ մի արձագանք չեն ստացել, տպավորություն կազմել, որ տանը մարդ չկա:Ավելին22:0518.02.22 -
ԱրցախԱրցախի նախագահը հանդիպել է «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության» անդամների հետԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 18-ին ընդունել է «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության անդամներին, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին տեղյակ է պահել անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, ընդգծել, որ դրանք ամենօրյա են, բայց, ցավոք, ոչ այնքան արդյունավետ, որքան ցանկալի է: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում իրականացվող սոցիալական ծրագրերին, դրանց հասցեականությանը, ընդգծվել է հանրային վերահսկողության կարևորությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:Ավելին21:5618.02.22 -
ՀասարակականԱրմնյուզ հեռուստաընկերությունը զրկվեց լիցենզիայիցՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը այսօր հրավիրված նիստի ժամանակ որոշում է կայացրել, որի համաձայն «Արմնյուզ» հեռուստաընկերության հեռարձակման լիցենզիան հետ է կանչվել։ «Արմնյուզ FM»-ը, որը նույնպես վերջին օրերին չէր հեռարձակվում, գրությամբ դիմել է ՀՌՀ, որ վերադառնում է եթեր: Այսօր՝ փետրվարի 18֊ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԱՐՄՆՅՈւԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը: Ներկայացնելով օրակարգային հարցերը նշվեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԱՐՄՆՅՈւԶ» ՓԲ և լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների հանդեպ 2022 թվականի փետրվարի 12-ին ընդունել էր ընկերությունների լիցենզիաների գործողությունների կասեցման վերաբերյալ որոշումներ՝ առանց հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը չապահովելու հիմքով՝ 5 օր ժամկետով: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ Հեղինակազորումը կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե` սահմանված խախտումը չի վերացվել: Քանի որ «ԱՐՄՆՅՈւԶ» ՓԲ ընկերության կողմից դեռևս փետրվարի 11-ին ժամը՝ 00։01:00-ից հեռարձակումն իր կողմից անջատվելուց հետո (որի արդյունքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կասեցրել էր լիցենզիայի գործողությունը 5 օր ժամկետով), որևէ պաշտոնական գրություն կամ հեռարձակումը վերականգնելու որևէ ցանկություն չի ներկայացվել, ուստի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց դադարեցնել «ԱՐՄՆՅՈւԶ» ՓԲ ընկերությանը տրամադրված Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ԵՀ N 296 լիցենզիայի գործողությունը: Ինչ վերաբերվում է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությանը, ապա ընկերությունը լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով ներկայացրած գրությամբ հայտնել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կասեցման ժամկետը լրանալու օրվանից կամ Հանձնաժողովի կողմից ավելի շուտ ժամկետ սահմանվելու դեպքում՝ այդ պահից, լսողական հաղորդումների հեռարձակումը շարունակելու իրենց պատրաստակամության մասին և խնդրել վերացնել Հանձնաժողովի «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ թիվ 17-Ա որոշումը: Ուստի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց՝ վերացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 12-ի թիվ 17-Ա որոշմամբ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը՝ 2022 թվականի փետրվարի 18-ից: Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին «Քառյակ մեդիան» հայտարարություն էր տարածել գործունեության դադարեցման մասին։Ավելին21:4618.02.22 -
ՄիջազգայինԴոնբասից մարդկանց տարհանում են. միացվել են քաղաքացիական պաշտպանության շչակներըԴոնբասի խաղաղ բնակչությանը տարհանում են Ռուսաստանի Դաշնություն՝ Ռոստովի մարզ: Վլադիմիր Պուտինը հանձանարարել է դոնբասցի փախստականներից յուրաքանչյուրին 10 հազար ռուբլի օգնություն տալ: Նաև արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանին հանձնարարել է շտապ մեկնել Ռոստով՝ Դոնբասից տարհանվածներին տեղավորելու համար։Ավելին21:4618.02.22 -
ՀասարակականԱլեն Սիմոնյանի հրամանագրով՝ Ռոմիկ Մարգարյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնիցՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Ռոմիկ Մարգարյանին ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Ռոմիկ Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։ Ալեն Սիմոնյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արամ Պողոսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արամ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ»,- նշված է համապատասխան հրամանագրում:Ավելին21:3618.02.22 -
ՀասարակականԱլեն Սիմոնյանի հրամանագրով ԳՇ-ում պաշտոնանկություններ են եղելՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ- ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Արայիկ Հարությունյանին պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արայիկ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: ՀՀ նախագահի լիազորությունները կատարողի հրամանագիր է ստորագրել Ռոմիկ Մարգարյանին ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Ռոմիկ Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։ Ալեն Սիմոնյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արամ Պողոսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արամ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ»,- նշված է համապատասխան հրամանագրում:Ավելին21:3618.02.22 -
Միջազգային«Տղան ասաց, տղան արեց». Ռուսաստանը չի շտապում զորքը հանել ԲելառուսիցՄոսկվան հայտարարում է միջուկային հրթիռներով զորավարժություններ սկսելու մասին: Վաղը Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ մեկնարկելու են «ռազմավարական զսպման ուժերի» զորավարժություններ: Արձակվելու են բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Զորավարժություններին մասնակցելու են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, Հարավային զինվորական օկրուգը, Հյուսիսային և Սևծովյան նավատորմերը։Ավելին21:3218.02.22 -
ՀասարակականԽաչքարերը ոչնչացվել են, իսկ հետագայում օգտագործվել որպես շինանյութ․ նամակ՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենինԱրցախի պատմամշակութայնի ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմի և ոչնչացման քաղաքականության կապակցությամբ «ՀԱՀԱՍՏԱՆ» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Էլինար Վարդանյանը դիմում-նամակ են հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին, որը ներկայացնում ենք ստորև. «ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ և ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ (ՅՈւՆԵՍԿՕ-ի) ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԿԻՆ ՕԴՐԻ ԱԶՈւԼԵԻՆ 44-օրյա պատերազմի օրերին մարդկային զոհերի կողքին ունեցել ենք նաև մշակութային ահռելի կորուստեր: Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում է մնացել հսկայածավալ մշակութային ժառանգություն, որի հանդեպ Ադրբեջանը որդեգրել է բացահայտ ոչնչացման քաղաքականություն: Պղծման և վանդալիզմի կողքին, Ադրբեջանը զբաղված է նաև գիտական զեղծարարությամբ: 2022թ. փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային լրատվական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարար՝ Անար Քեիմովի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պատրաստվում է Արցախի Հանրապետության ներկայումս օկուպացված տարածքներում «աղվանական ճարտարապետական հուշարձաններից» վերացնել հայկական արձանագրությունները: Ադրբեջանի իշխանության նման գործելաոճը ունի մեկ նպատակ՝ վերացնել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում առկա հայկական պատմա-մշակութային ժառանգությունը: Հարկ է ընդգծել, որ Ադրբեջանի իշխանությունները նախկինում ևս ոչնչացրել են հայկական մշակութային ժառանգության համար մեծ նշանակություն ունեցող արժեքներ: Մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանությունները 2002 և 2005 թվականներինին, խաղաղ ժամանակահատվածում ոչնչացրել են Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը, որտեղ տեղադրված էին հազարավոր արժեքավոր խաչքարեր : Խաչքարերը ոչնչացվել են, իսկ հետագայում օգտագործվել որպես շինանյութ: ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021 թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պարտավորեցրել է Ադրբեջանին՝ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների»: Այդ թվում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգությունը ալբանական ներկայացնելու ճիգերի վերաբերյալ: Ադրբեջանական իշխանության վանդալիզիմի և պղծման գործողությունները հայկական մշակութային արժեքների նկատմամբ կրում են շարունակական բնույթ, ինչով Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի վերոնշյալ որոշման պահանջները: Ադրբեջանի իշխանությունը շարունակաբար վարում է էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն, ինչը լուրջ վտանգների առաջ է կանգնեցնում Հայաստանի և Արցախի բնակչությանը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ակնկալում ենք Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈւՆԵՍԿՕ) ակտիվ միջամտությունը՝ Ադրբեջանի իշխանության կողմից Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում հայկական պատմական և մշակութային նշանակություն ունեցող արժեքների պաշտպանության հարցում, որոնք նաև համամարդկային մշակութային ժառանգության մասն են կազմում: Ընդգծում ենք նաև, որ 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 23-րդ հոդվածի համաձայն ՅՈւՆԵՍԿՕ-ն կարևոր հանձնառություն ունի՝ հնարավորինս արագ անկախ տեխնիկական առաքելություն իրականացնելու Արցախի Հանրապետության այն տարածքներում, որոնք պատերազմի արդյունքում անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև իրականցնելու պատմամշակութային ժառանգության ներկա վիճակի գնահատման փաստահավաք առաքելություն։Ավելին21:3218.02.22 -
ՀասարակականՔաղավիացիայի կործանիչ կամ անհնարինը հնարավոր դարձնող Տաթևիկ Ռևազյանը168.am-ը գրում է․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) ղեկավար Տաթևիկ Ռևազյանի տապալած կառավարման պատճառով 2020 թ. հայկական ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության «սև ցուցակում», ինչը նշանակում է, որ այդ ժամանակվանից մինչ օրս մեր ավիաընկերությունները չեն կարողանում թռիչքներ իրականացնել դեպի եվրոպական երկրներ: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր տված հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, թե «սև ցուցակում» ընդգրկման որոշումը կարող է փոխվել միայն 2022թ. նոյեմբերին: Խնդրին անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը և նշել, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պետք է սեղմ ժամկետում մշակի հետագա քայլերի ճանապարհային քարտեզ և դրա իրականացման ժամանակացույց: Այդ քննարկումից անցել է շուրջ երկու տարի, բայց քննարկման ընթացքում տրված հանձնարարականների կատարման որևէ հրապարակային ապացույց չկա: Մինչ օրս անհայտ է՝ արդյո՞ք Տաթևիկ Ռևազյանի ղեկավարած կառույցից ներկայացվել է կատարվելիք աշխատանքների ճանապարհային քարտեզը, և, որ ամենակարևորն է, եթե ինչ-որ բան էլ ներկայացվել է, արդյո՞ք դրանց հետևողական է եղել ՔԱԿ նախագահը և փորձել է ու փորձում է իր նշած ժամկետներում հայկական ավիաընկերություններին հանել ԵՄ «սև ցուցակից»: Տաթևիկ Ռևազյանի՝ այս ընթացքում կատարած տեսանելի քայլերից մնում է միայն այն, որ նա այդ ընթացքում հասցրել է երկու անգամ մայրանալ (ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք), օրերով աշխատանքի չհաճախել, երկրի կրիտիկական պահերին հանգստի մեկնել, խնդիրներին նոր խնդիրներ ավելացնել, որոնցից էր, օրինակ՝ հայկական ավիաընկերությանը պատկանող օդանավի առևանգումը: Կադրերի համալրման փոխարեն, որի անհրաժեշտության մասին խոսում էր Ռևազյանը պաշտոնը ստանձնելիս, պաշտոնավարման ընթացքում ոլորտը հասցրեց այնպիսի վիճակի, որ զրկվեց գիտակ և փորձառու մասնագետներից… Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարումից անցել է շուրջ 3.5 տարի, որի ընթացքում նա, ցավոք, միայն վերը բերված խնդիրներով չի սահմանափակվել: Այս կարճ ժամանակահատվածում հասցրել է սուրճի սեղանի շուրջ «պարզապես» ծանոթանալ Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ՝ սկիզբ դնելով հայ-ադրբեջանական բարեկամական հարաբերություններին: Ավելին, 44-օրյա պատերազմից հետո հայկական երկինքը բացվեց ադրբեջանական ավիաընկերությունների համար. 2021 թվականի հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան թռիչքների համար: Միգուցե այս և մնացյալ այլ խնդիրները, որոնք առաջացել են Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարման ժամանակ, չառաջանային, եթե նման պատասխանատու պաշտոնին նշանակվելը զարմանք չպարգևեր անգամ իրեն, եթե Տաթևիկ Ռևազյանը լիներ ոչ թե ուղղակի մարդ, ով աշխատել է օդանավակայանում, և իրեն համարում է ավիացիայի ոլորտից, այլ մարդ, ով իսկապես կտիրապետեր ավիացիայի ոլորտին՝ նրա մասնագիտական բոլոր նրբություններով:Ավելին21:2518.02.22 -
ՀասարակականԱզգային օրակարգ ստեղծելու առաջարկ՝ «պոպուլիզմի հրետակոծության տակ ապրող» ՀայաստանումԱվելի քան 3 տարվա պոպուլիստական հայտարարություններից հետո երկրորդ նախագահի երեքժամյա ասուլիսում հնչած աշխարհաքաղաքական ու ներքաղաքական վերլուծությունները չէին կարող բոլորի կողմից ադեկվատ ընկալվել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը վստահ է, որ հասկացողը հասկացել է, թե ինչո՞ւ է, օրինակ, Ռոբերտ Քոչարյանն առաջարկել Հայաստանի նախագահի պաշտոնում հայ առաքելական եկեղեցու որևէ սրբազանի թեկնածություն առաջադրել, կամ ինչո՞ւ չի հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:Ավելին21:2018.02.22 -
ՀասարակականԱդրբեջանցիները սպանել են հայի, խոշտանգել մարմինը (տեսանյութ)Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ադրբեջանցին խոստովանում է, որ սպանել են ազգությամբ հայ մարդու, կտրել նրա ձեռքը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին21:2018.02.22 -
ՀասարակականՊԵԿ նախագահն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: ՀՀ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ ցուցաբերված աջակցությունը: Հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագի (EXBS) աջակցությամբ «Ռիսկերի խելացի կառավարման» համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքները: ՊԵԿ նախագահը կարևորել է, որ ծրագրի աջակցությամբ արդեն Հայաստանում է գտնվում ԱՄՆ փորձագետների առաջին խումբը: Գնահատման առաքելությունից հետո նրանք կներկայացնեն համատեղ քայլերի հաջորդականությունը։ ԱՄՆ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բարեփոխումների շրջանակում` ապահովել գործուն աջակցություն՝ դրանց իրականացման նպատակով։Ավելին21:1418.02.22