Լրահոս

2022-02-21
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանը Հայաստանի դեմ միլիարդավոր դոլարների հայցեր է ներկայացնելու. Ոսկան Սարգսյան
    Ադրբեջանը Հայաստանի դեմ միլիարդավոր դոլարների հայցեր է ներկայացնելու. Ոսկան Սարգսյան
    19:15
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ներկայացվել է կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը
    Ներկայացվել է կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը
    19:10
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նոր տեսանյութ․ գնդակոծել են Լուգանսկի շրջանի Սչաստիե քաղաքը
    Նոր տեսանյութ․ գնդակոծել են Լուգանսկի շրջանի Սչաստիե քաղաքը
    19:04
    21.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները խնդրանքով դիմել են Պուտինին
    Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները խնդրանքով դիմել են Պուտինին
    19:00
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչպե՞ս են պատրաստվում հաց կիսել ադրբեջանցիների հետ․ պատգամավորը՝ Եվրանեսթի նիստի մասին
    Ինչպե՞ս են պատրաստվում հաց կիսել ադրբեջանցիների հետ․ պատգամավորը՝ Եվրանեսթի նիստի մասին
    18:47
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանցի պատգամավորները մեր երկրում են այն ժամանակ, երբ Բաքուն պատանդ է պահում մեր ռազմագերիներին. Ոսկանյան
    Ադրբեջանցի պատգամավորները մեր երկրում են այն ժամանակ, երբ Բաքուն պատանդ է պահում մեր ռազմագերիներին. Ոսկանյան
    18:35
    21.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 18:30 Մարտեր՝ Ռուսաստանի տարածքում. ուկրաինական կողմը 5 զոհ ունի | 21.02.2022
    Հայլուր 18:30 Մարտեր՝ Ռուսաստանի տարածքում. ուկրաինական կողմը 5 զոհ ունի | 21.02.2022
    18:29
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը հետաձգել է նախագահի պաշտոնին իր առաջադրումը․ պատճառը հայտնի է
    Մակրոնը հետաձգել է նախագահի պաշտոնին իր առաջադրումը․ պատճառը հայտնի է
    18:20
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում կայացել է Եվրանեսթի բյուրոյի նիստը․ բողոքի ցույցերը շարունակվում են
    Երևանում կայացել է Եվրանեսթի բյուրոյի նիստը․ բողոքի ցույցերը շարունակվում են
    18:10
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ
    Փետրվարի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ: Դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորման վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման կարևորությունը: ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման, ավելի լավ շրջակա միջավայր ունենալու և կլիմայական ազդեցությունների նվազեցմանը վերաբերող հարցերի լայն շրջանակին:
    17:52
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Կյանքից հեռացել է ջութակահար, վինագործ Մարտին Երիցյանը
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է ջութակահար, վինագործ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Շահենի Երիցյանը։ Մարտին Երիցյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 31-ին Երևանում։ Երաժշտական կրթությունը ստացել է նախ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Երևանի երաժշտական ուսումնարանում, ապա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետև՝ ասպիրանտուրան և ընդունվել Հայաստանի ֆիլհարմոնիայի կվարտետ՝ որպես երկրորդ ջութակահար։ Կվարտետի կազմով 1969 թվականին Բրյուսելում մասնակցել է Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական միջազգային մրցույթին։ Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կվարտետի ամբիոնում (պրոֆեսոր)։ 1985 թվականին մեկնել է Չեխոսլովակիա, որտեղ աշխատել է հայտնի վինագործ Վլադիմիր Պիլարժի հետ։ Մարտին Երիցյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների, այդ թվում՝ Իտալիայի Ստրադիվարիուսի անվան միջազգային մրցույթի մրցանակի (1980 թ.), «Աշխատանքային վաստակի համար» մեդալի (2020 թ.)։ Նա ստեղծել է շուրջ 500 ջութակ, 200 ալտ, 29 թավջութակ, 12 կիթառ, 1 ուդ, 26 քանոն, 15 քեմանի, 7 թավ քեմանի և այլն: Մարտին Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Մարտին Երիցյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:
    17:45
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Փետրվարի 21-ին մի շարք զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ
    2022 թվականի ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ փետրվարի 21-ին մի շարք զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ։ Հրամանատարները շնորհավորել են անձնակազմին նոր ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, ներկայացրել առաջնային խնդիրները, մաղթել անվտանգ ծառայություն։ Նախորդ ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են հրամանատարության կողմից:
    17:36
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլները ՀՀ երկու նախկին նախագահներին Ալիևից ավելի շատ են ատում ու վախենում․ Արթուր Ղազինյան
    Արթուր Ղազինյանը գրում է․ Ի պատասխան Ադրբեջանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման, ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է մեղադրանք առաջադրի և հետախուզում հայտարարի Իլհամ և Մեհրիբան Ալիևների նկատմամբ: Վստահեցնում եմ, դրա համար առկա են բոլոր քրեաիրավական հիմքերը: Սա է պահանջում Հայկական շահը, Հայի արժանապատվությունը, Հայակական պետականության ամրությունն ու Հայաստանի միջազգային հեղինակությունը: Այս իշխանության պարագայում սա իհարկե բացառվում է, քանի որ այս հարցում նիկոլների ու Ալիևի շահերը համընկնում են. նիկոլները ՀՀ երկու նախկին նախագահներին Ալիևից ավելի շատ են ատում ու ավելի շատ են վախենում: Հ.Գ. Դատելով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ այս իշխանության անթաքույց ատելությունից, չի բացառվում, որ հենց նրանք ձերբակալեն և Ադրբեջանին հանձնեն Ալիևի հորը չոքացրած ՀՀ երկու նախկին նախագահներին: Սրանով նրանք կլուծեն երկու խնդիր. կերաշխավորեն իրենց իշխանության անվտանգությունը և առանց խոչընդոտների «խաղաղության դարաշրջան» կբացեն իրենց բարեկամների ու իրական դաշնակիցների հետ:
    16:49
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի օրվա իշխանությունների ոճով որոշել է հետապնդում սկսել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների դեմ․ Վարդևանյան
    2020 թվականի սեպտեմեբերի 29-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ վարվող ագրեսիվ պատերազմի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների հատկանիշներով: Դատախազության հայտարարություններից մեկում նույնիսկ նշվել էր «ադրբեջանի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը» եզրույթը, ինչն ենթադրում է, որ հարուցված քրեական գործերի շրջանակներում կոնկրետացվել են քրեական գործով անցնող անձանց շրջանակը: Այսօր միջազգային հումանիտար հնարավոր ու անհնարին հանցանքներ գործած ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարեց, որ Հայաստանի օրվա իշխանությունների ոճով որոշել է հետապնդում սկսել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների դեմ: Ինքնին այդ հայտարարությունը հոգեբանական բարդույթի և վախի հերթական դրսևորումից բացի, իրավական որևէ բաղադրիչ չունի: Ցանկացած իրավաբանի համար այն ծիծաղելի է: Այլ հարց է, որ հենց ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը 44-օրյա պատերազմի ընթացքում ՓԱՍՏԱԳՐՎԱԾ կատարել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, որոնք քրեորեն հետապնդելի են: Ավելին հպարտացել է դրանցով: Ելնելով վերոգրյալից ցանկացած Հայի համար տրամաբանական է, որ պետք է լինի Գլխավոր դատախազության հայտարարությունը ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ այդ թվում իլհամ ալիևի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու մասով:2020 թվականի սեպտեմեբերի 29-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ վարվող ագրեսիվ պատերազմի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների հատկանիշներով: Դատախազության հայտարարություններից մեկում նույնիսկ նշվել էր «ադրբեջանի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը» եզրույթը, ինչն ենթադրում է, որ հարուցված քրեական գործերի շրջանակներում կոնկրետացվել են քրեական գործով անցնող անձանց շրջանակը: Այսօր միջազգային հումանիտար հնարավոր ու անհնարին հանցանքներ գործած ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարեց, որ Հայաստանի օրվա իշխանությունների ոճով որոշել է հետապնդում սկսել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների դեմ: Ինքնին այդ հայտարարությունը հոգեբանական բարդույթի և վախի հերթական դրսևորումից բացի, իրավական որևէ բաղադրիչ չունի: Ցանկացած իրավաբանի համար այն ծիծաղելի է: Այլ հարց է, որ հենց ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը 44-օրյա պատերազմի ընթացքում ՓԱՍՏԱԳՐՎԱԾ կատարել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, որոնք քրեորեն հետապնդելի են: Ավելին հպարտացել է դրանցով: Ելնելով վերոգրյալից ցանկացած Հայի համար տրամաբանական է, որ պետք է լինի Գլխավոր դատախազության հայտարարությունը ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ այդ թվում իլհամ ալիևի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու մասով:
    16:44
    21.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Ադրբեջանցի պատգամավորները Երևանում են
    Ադրբեջանցի պատգամավորներն արդեն Երևանում են. ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանն է այս մասին ասել: Ըստ Կարապետյանի՝ երեքն են, երկու պատգամավոր, մեկ՝ ուղեկցող:
    16:37
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ դատախազությունը՝ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ Ադրբեջանի միջազգային հետախուզման մասին
    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանից «Oragir.news-»ը փորձել է ճշտել, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ գլխավոր Դատախազությունը ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցի վերաբերյալ։ Ի՞նչ գնահատական կտա Ադրբեջանի այդ պահվածքին գլխավոր դատախազությունը։ «Oragir.news»-ի հարցմանն ի պատասխան՝ Գոռ Աբրահամյանն ասել է․ «Արցախյան պատերազմների առնչությամբ Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից ՀՀ-ի և ԱրՀ-ի քաղաքացիների կողմից իրականացվող քրեական հետապնդումները, հայտարարվող հետախուզումները և անհիմն են և ապօրինի, դրանք հրահրված պատերազմի հիմքում ընած՝ ազգային թշնամանքի նույն քաղաքականության շրջանակներում են: ՀՀ գլխավոր դատախազզության կողմից միջազգային հետախուզումների մասով, Ինտերպոլի, ԱՊՀ խողովակներով արդյունավետորեն ամեն ինչ արվել և արվում է, որպեսզի դրանք ընթացք չստանան» ,- ասել է Աբրահամյանը։ Ադրբեջանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել և միջազգային հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ։
    16:34
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ և կառուցողական» ընկերներից․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին Ադրբեջանի հայտարարությանը։ «Տեղեկացանք նախագահ Քոչարյանի դեմ հարուցված հերթական քրեական հետապնդման լուրին: Զարմանալի չէ, որ Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաև Ադրբեջանում: Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ և կառուցողական» ընկերներից: Չենք զարմանա, որ այս քրեական գործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին, և մեր դատախազները, մեծ ջանասիրությամբ, այն կպաշտպանեն դատարանում», - նշված է Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
    16:31
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից ներկայացված մեղադրանքները ցինիկ են․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը ալիևյան ռեժիմի կողմից արված հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելն ինքնին զավեշտ է, իսկ ներկայացված մեղադրանքները՝ ցինիկ: Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիևը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավելևս՝ մեղադրանքներ ներկայացնելու: Ալիևը տարիներ շարունակ բախվել է Հայաստանն արժանապատվորեն ներկայացնող Սերժ Սարգսյանի հմուտ դիվանագիտությանը և ականատես է եղել նախագահ Սարգսյանի բարձր վարկանիշին, որը պաշտոնաթողությունից հետո էլ միջազգային հանրության շրջանում բացարձակապես չի նվազել: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնը թողնելուց հետո էլ, շարունակել և շարունակելու է ներկայացնել Հայաստանի ազգային, պետական շահերն արտերկրում՝ իր լայն կապերի և փորձի շնորհիվ: Ինչպես 1988 թվականից ի վեր, այսուհետ ևս նախագահ Սարգսյանը հետամուտ է լինելու հայկական սրբազան հողում՝ Արցախում հազարամյակներով ապրող հայ ժողովրդի ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը: Հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ երկրի ներսում հետապնդում են իրականացնում կապիտուլյանտ իշխանությունները, իսկ երկրից դուրս նրանց փորձում է հետապնդել կապիտուլյանտ իշխանությունների փաստացի դաշնակիցը դարձած ադրբեջանական իշխող կլանը: Ոչ Հայաստանի ներսում գործող վարչակազմի կողմից և ոչ էլ Հայաստանից դուրս նրան հետապնդողներին չի՛ հաջողվելու կանգնեցնել Սերժ Սարգսյանին իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին: Վստահ ենք, որ պատմության դատից զատ, գալու է նաև հայ ժողովրդի հանդեպ ոճրագործություններ գործածներին պատժելու ժամանակը:
    16:18
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պուտինն ու Ալիևը վաղը հռչակագիր կստորագրեն
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կկայանան երեքշաբթի՝ փետրվարի 22-ին։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ հանդիպման ժամանակ նրանք կդիտարկեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։ Նախատեսվում է նաև քննարկել քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը։ «Բանակցությունների ավարտին կստորագրվի դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի», - նշել են Կրեմլից։
    16:17
    21.02.22
    Ավելին