Լրահոս
2026-01-14
-
ՀասարակականԿոտրվածքներով մարդիկ, կաթվածահար երթևեկություն. սաստիկ ձյունը պարալիզացրել է ՀայաստանըԱռատ ձյունը պարալիզացրել է երթևեկությունը մարզերի ու մայրաքաղաքի ճանապարհներին: Վրաստան գնացող բեռնատարները կանգնած են մնացել Ապարանում, առավոտյան անվերջանալի խցանումներ են եղել մայրաքաղաքում, որի քաղաքապետը սիրում է դժգոհել տնտեսվարողների ու համատիրությունների ձնամաքրման աշխատանքներից: Առավոտյան Արարատում շղթայական ավտովթար է եղել, Թեղուտում շտապօգնության մեքենա է շրջվել: Մի քաղաքացի «Հայլուր»-ի թղթակցին պատմել է, որ բազմաթիվ մարդիկ են տեղափոխվում հիվանդանոց սայթաքելուց ստացած կոտրվածքներով:Ավելին21:2914.01.26 -
ՔաղաքականՀայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների գործիքի. փորձագետՔաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Հայաստանն այլևս դասագրքային իմաստով լիմիտրոֆ պետություն է։Ավելին21:1614.01.26 -
ՀասարակականՎիճաբանություն է եղել Երևանում․ Գերմանիայի քաղաքացին բազմաթիվ վերքերով տեղափոխվել է հիվանդանոցՀունվարի 11-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ հանգամանքներում և վայրում «Ձախ ստորին վերջույթի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի օտարեկրացի, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին21:0914.01.26 -
ՔաղաքականԿրքեր է բորբոքել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր ունենալու նախագծի քննարկումըԲանակի օրվա նախօրեն՝ հունվարի 27-ը՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու նախագծի քննարկումը բանավեճի է վերածվել պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ: Ազգային ժողովի ՔՊ-ական փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ապշել է «Հայաստան» խմբակցության քարտուղարի հարցից՝ հայրենիքի պաշտպանության համար զոհված ՔՊ-ականներ կա՞ն: Ռուբինյանը նախընտրել է չլսելու տալ:Ավելին20:5414.01.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Իրանը կոշտ է խոսում Հայաստանի հետ և վտանգների մասին զգուշացնումՀայլուր 20։30 Իրանը կոշտ է խոսում Հայաստանի հետ և վտանգների մասին զգուշացնումԱվելին20:3014.01.26 -
ՔաղաքականՍկանդալ՝ պարգևավճարների շուրջ. 3 միլիարդ դրամ է բաժանվել կառավարությունումԸնտրություններից առաջ ճոխ պարգևավճարներ՝ տապալված բոլոր սոցիալական խոստումների ֆոնին: Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն է արձանագրում, որ պետբյուջեից հանված 3 մլրդ դրամով պաշտոնյաներին պարգևատրելու փոխարեն՝ իշխանությունը շատ ավելի կշահեր, եթե թոշակները, նվազագույն աշխատավարձը խոստացածի չափ բարձրացներ: Կառավարությունը չի հերքել պարգևավճարների մասին «Իշխանություն» լրատվամիջոցի գաղտնազերծած տեղեկությունը: Բայց գործադիրը հերքել է, թե այդ փաստաթուղթը հույժ գաղտնի շրիֆտ ունի: «Գաղտնի կետը վերաբերում է ուժային կառույցներին»՝ ըստ գործադիրի:Ավելին20:2014.01.26 -
ՀասարակականՀրդեհ՝ Մարգահովիտ գյուղումՀունվարի 14-ին, ժամը 13։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղում այրվում է տան տանիք։Ավելին20:0814.01.26 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 6-9 աստիճանովՀունվարի 14-ի երեկոյան, 14-ի լույս 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։Ավելին19:5714.01.26 -
ՔաղաքականՍյունիքից հող է տրվում ԱՄՆ-ին՝ 49 տարով. Հայաստանը՝ TRIPP-ի հետնաբեմումTRIPP-ի կառուցումը սկսելու փաստաթղթային հիմքն է ստեղծվել Վաշինգտոնում: Հայաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարն ստորագրել են «TRIPP զարգացման ընկերության» ստեղծման մասին հռչակագիրը, որում ըստ Հայաստանի գլխավոր դիվանագետի, բոլոր հարցերի պատասխանները կան, ըստ շատ վերլուծաբանների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ չկան: Չնայած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկ րոպեանոց հայտարարության մեջ մի քանի անգամ շեշտում է Հայաստանի ինքնիշխանության պահպանման կարևորությունը, կասկածներ կան, որ այնուամենայնիվ կատարվում է Ադրբեջանի պահանջը. Սյունիքով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահների չեն հանդիպի: Այդ հարցին Միրզոյանն ուղիղ չի պատասխանել, բայց բացատրել է, որ մասնավոր ընկերություն է հավաքելու այդ ճանապարհով անցնող մեքենաների ու մարդկանց տվյալները ու փոխանցելու է հայկական կողմին:Ավելին19:3914.01.26 -
ԻրավականԾափաթաղում 3-ամյա Տիգրանին կյանքից զրկելու գործով երեխայի հոր կալանքի ժամկետը երկարացվել էԾափաթաղում 3-ամյա Տիգրանի սպանության գործով երեխայի հայրը՝ Արմեն Օվանեսովը, շարունակում է մնալ կալանավորված։ Քրեական վարույթը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վարույթում։ Այս մասին գրում է Փաստինֆոն։Ավելին19:1814.01.26 -
ՀասարակականՎատնված գումարներ, անարդյունք նախագծեր՝ Սևանա լճի փրկության համար. «Հետք»Շրջակա միջավայրի նախարարությունը 2025թ․ մարտին ավարտեց 5,68 մլն եվրո արժողությամբ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) հնգամյա ծրագիրը։ Ծրագրի բաղադրիչներից մեկը Սևանա լիճ լցվող կեղտաջրերի մաքրման ծառայությունների բարելավումն էր, կեղտաջրերի մաքրումն ու կառավարումը։ Այս մասին գրում է Հետքը:Ավելին19:0914.01.26 -
ՀասարակականՉեմ կարողանում շնչել, չեմ հավատում աչքերիս. վերադարձած գերիների հարազատների առաջին արձագանքը«Չեմ կարողանում շնչել, չեմ հավատում աչքերիս»,- «Հայլուրի» հետ զրույցում ասել է 5 տարի ամուսնուն չտեսած, ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը: Լիբանանում ապրող Լինդան մեր թղթակցին ասել է, որ փորձում է օդանավի տոմս գնել Հայաստան գալու համար: «Դեռ չգիտենք՝ որտեղ է լինելու մեր առաջին հանդիպումը գերությունից վերադարձած հայրիկի հետ»,- հուզված ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Ծովինարը: Այս պահին ընտանիքի անդամները հոր՝ Հայաստանում լինելու մասին գիտեն միայն Փաշինյանի ստուտուսից, դեռ որևէ մեկն իրենց հետ կապ չի հաստատել:Ավելին18:5614.01.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը` այսօրՆերկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:Ավելին18:4314.01.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Գերիների վերադարձ, զոհ՝ բանակում, պարգևավճարի սկանդալ. ուրախության և ցավի արցունքներՀայլուր 18։30 Գերիների վերադարձ, զոհ՝ բանակում, պարգևավճարի սկանդալ. ուրախության և ցավի արցունքներԱվելին18:3014.01.26 -
ՔաղաքականԿանխատեսել էի, որ սիրիացի մարդաuպшն վարձկաններին հետ են վերադարձնելու ու դիմացը շատ փոքրաթիվ գերիներ են ազատ արձակելու. Տաթևիկ ՀայրապետյանԴեռևս դեկտեմբերի 17-ի իմ հարցազրույցում ես կանխատեսել էի, որ սիրիացի մարդասպան վարձկաններին հետ են վերադարձնելու ու դիմացը շատ փոքրաթիվ գերիներ են ազատ արձակելու։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:Ավելին18:1514.01.26 -
ԻրավականԳեղարդը անխաթար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է. Հայր Ասողիկ՝ հարցաքննության մասինԱստվածամուխ Սուրբ Գեղարդը անվտանգ, անխաթար ու անվնաս Մայր Աթոռում է, Քննչական կոմիտեից դուրս գալուց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը։Ավելին18:0314.01.26 -
ԻրավականԴեռ 2018 թվականից քննվող գործ է. փաստաբանը՝ Հայր Ասողիկին ՔԿ կանչելու մասինՆոր բան չկա, արդեն 7 և ավելի տարի է, որ Հայկ Ասողիկի հետ կապված գործի նույն շրջանակն է, հիմա հարցաքննություն էր՝ Գեղարդի վնասվածքին և մյուս պատմամշակութային արժեքների կորստին վերաբերող հերյուրանքները, որ արդեն բազմաթիվ անգամ լրատվամիջոցներով շրջանառվել են: Այս դեպքը նորից արթնացավ, որովհետև սկսվեց նոր արշավ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից ինչ-որ գեներացված ու մոնտաժված տեսանյութեր էին շրջանառվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայր Ասողիկի փաստաբան Մարինե Ֆարմանյանը:Ավելին17:5214.01.26 -
Հասարակական14-ի լույս 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույցՀունվարի 14-ի երեկոյան, 14-ի լույս 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։Ավելին17:4514.01.26 -
ՀասարակականՄայր Աթոռում կայացել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով. հայտարարությունՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։Ավելին17:3914.01.26 -
ՔաղաքականԻնչի մեջ են մեղադրվել Սիրիային հանձնված ցմահ դատապարտյալներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-ՇխերինՔիչ առաջ արդարադատության նախարարությունը հայտնեց, որ «2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո»:Ավելին17:2514.01.26