Լրահոս
2022-02-24
-
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն«Հրապարակ» Ընդդիմությունը մտադիր է մարտի կեսերից վերսկսել փողոցային ակցիաները: «Գոլոս Արմենիի» «Եվրանեսթի» պատվիրակությունները չայցելեցին Ծիծեռնակաբերդ: «Փաստ» Իշխանությունները Հունգարիայի հետ վերկանգնում են դիվանագիտական հարաբերությունները: «Ժողովուրդ» Քաղաքական իշխանությունները շարունակում են ազատվել այն վարչության պետերից, գեներալներից, որոնք միացել էին ԳՇ նախկին պետ Օնիկ Գաասպարյանի հայտարարությանը՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը: «Հրապարակ» Արցախն իր հույսերը կապում է բացառապես նոր միութենական պետության հետ եւ շունչը պահած սպասում է, թե ինչ հանգուցալուծում է ստանալու ռուս-ուկրաինական առճակատումը։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:Ավելին09:5524.02.22 -
ՏնտեսականՊուտինի հայտարարությունից հետո ռուբլու կուրսն անկում է ապրելԴոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին` ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունից հետո ռուբլու կուրսն առավոտյան անկում է ապրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մեկ դոլարի փոխարժեքը, 2016-ի հունվարից ի վեր առաջին անգամ, Մոսկվայի բորսայում հատել է 84 ռուբլու սահմանը ու դարձել 84.08 ռուբլի։ Եվրոյի փոխարժեքը 2014-ի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ հատել է 95 ռուբլու սահմանը ու դարձել 95.24։Ավելին09:5124.02.22 -
ՀասարակականՇտաբի պետի տեղակալի դեմ հարուցված քրեական գործով ևս երեք անձի մեղադրանք է առաջադրվել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ հարուցված քրեական գործով եւս երեք անձի մեղադրանք է առաջադրվել, ընդ որում՝ նրանցից մեկը կին է: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով ուշագրավ բացահայտումներ են եղել, որ, օրինակ, մարտի դաշտից վարչության պետերից մեկի տղային դուրս են հանել եւ տեղափոխել են ավելի անվտանգ տեղ, ասել է թե՝ փախցրել են: Հիշեցնենք, որ Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ հանդիսացող գեներալ-լեյտենանտ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով): Մակարյանի նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը։ Մակարյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Մակարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, հարցաքննվել է: Հավելենք, որ այս եւ այլ քրեական գործերով Զինվորական քննչական կոմիտեում հարցաքննվել են նաեւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը: Հավելենք նաեւ, որ առաջիկայում այս քրեական գործով եւս նախաքննության ավարտ կհայտարարվի:Ավելին09:5024.02.22 -
ՄիջազգայինԵրկրի սահմանները հարձակման են ենթարկվել նաև Բելառուսի կողմից. հայտարարությունՈւկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ երկրի սահմանները հարձակման են ենթարկվել նաև Բելառուսի կողմից։ Պաշտոնական Մինսկն այս պահին չի մեկնաբանում այդ տեղեկատվությունը։ Այսօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Ուկրաինայի տարածքում սկսվել է հատուկ ռազմական գործողություն։ Գերճշգրիտ հարվածներ են հասցվում ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներին Կիևում, Օդեսսայում, Խարկովում և այլուրԱվելին09:4524.02.22 -
ՄիջազգայինՌազմական դրություն է մտցվել ամբողջ երկրում․ ԶելենսկիՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նշելով, որ Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ են հասցվում, Զելենսկին ասել է, որ երկրի ռազմական ողջ հատվածը, ինչպես նաև անվտանգության ծառայություններն աշխատում են և հորդորել է խուճապի չմատնվել։ «Բոլորից հանգստություն է պահանջվում։ Հնարավորինս: Տանը մնացեք, խնդրում եմ։ Մենք աշխատում ենք։ Բանակն աշխատում է, գործում է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ողջ հատվածը։ Ես ձեզ հետ մշտական կապի մեջ կլինեմ, կապի մեջ կլինեն Անվտանգության և պաշտպանության ազգային խորհուրդը, Ուկրաինայի նախարարների կաբինետը», – ասել է նա։ Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։Ավելին09:4324.02.22 -
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն էԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ պարբերական ապատեղեկատվությունների իր գործելաոճը, հայտարարում է, թե փետրվարի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։Ավելին09:4124.02.22 -
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է ՌուսաստանինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում։Ավելին09:3924.02.22 -
ՄիջազգայինԱշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին․ ԲայդենԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինան ենթարկվել է Ռուսաստանի կողմից «չպատճառաբանված և չարդարացված» հարձակմանը, որը պատասխանատու է այն մահերի և ավերածությունների համար, որոնք հակամարտությունն իր հետ բերում է: «Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմ, որը կհանգեցնի աղետալի զոհերի և տառապանքների», ասվում է Բայդենի հայտարարության մեջ: ԱՄՆ նախագահը հավելել է, որ համակարգելու է գործողությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ երաշխավորելու Ռուսաստանին «վճռական համատեղ պատասխան, որը կզսպի դաշինքի դեմ ցանկացած ագրեսիա»: «Աշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին»,- ասել է նա։Ավելին09:3424.02.22 -
ՄիջազգայինՑանկացել եմ հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ, բայց նա չի արձագանքել․ ԶելենսկիՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկացել է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն վերջինս չի արձագանքելն: Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է իր տեսաուղերձում, որը նա հղել է ռուսերենով, հաղորդում է «Ուկրինֆորմը»: «Այսօր ես նախաձեռնեցի հեռախոսազրույց ՌԴ նախագահի հետ: Արդյունքը՝ լռություն: Թեեւ լռությունը պետք է Դոնբասում լիներ»,-ասել է Զելենսկին:Ավելին09:3324.02.22 -
ՄիջազգայինՊուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին՝ ասելով, որ Ղրիմը կատարել է իր ընտրությունը, Ռուսաստանի գործողությունները ինքնապաշտպանություն են ստեղծված սպառնալիքներից։ Նա կոչ է արել փոխգործակցել «այս ողբերգական էջը շուտափույթ շրջելու» համար։ «Կոչ եմ անում Ուկրաինայի քաղաքացիներին. 2014 թվականին Ռուսաստանը պարտավոր էր պաշտպանել Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչներին նրանցից, ում դուք ինքներդ «նացիստներ» եք անվանում»,- ասել է նա իր ուղերձում։ ՌԴ նախագահի խոսքով` այսօրվա իրադարձությունները կապված չեն Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի շահերը ոտնահարելու ցանկության հետ։ «Դրանք կապված են հենց Ռուսաստանի պաշտպանության հետ նրանցից, ովքեր Ուկրաինան պատանդ են վերցրել և փորձում են օգտագործել այն մեր երկրի և նրա ժողովրդի դեմ։ Կրկնում եմ՝ մեր գործողություններն ինքնապաշտպանություն են մեզ սպառնացող վտանգներից և ավելի մեծ աղետից, քան այսօր տեղի է ունենում»,- ասել է Պուտինը։ Նա կոչ է արել փոխգործակցության՝ ինքնուրույն հարաբերություններ կառուցելու համար: «Որքան էլ դժվար լինի` խնդրում եմ հասկանալ սա և կոչ եմ անում փոխգործակցել, որպեսզի հնարավորինս շուտ շրջենք այս ողբերգական էջը և միասին առաջ գնանք։ Թող ոչ ոք չխառնվի մեր գործերին, մեր հարաբերություններին»,- ասել է ՌԴ նախագահը։ Պուտինի ելույթի հիմնական թեզերը. • Ռուսաստանը չի ցանկանում թույլ տալ միջուկային զենքի հայտնվելը Ուկրաինայում և սպառնալիք է տեսնում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Ուկրաինան յուրացնելու մեջ։ • Ռուսաստանը չի ծրագրում օկուպացնել Ուկրաինան։ • Ռուսաստանը ձգտում է Ուկրաինայի ապառազմականացմանը, Պուտինն իր գործողություններն անվանում է պաշտպանություն «Ուկրաինան պատանդ վերցրածներից»։ • Ռուսաստանի գործողությունները ինքնապաշտպանություն են արտաքին սպառնալիքներից։ Ռուսաստանի պատասխանը սպասեցնել չի տա և ձեզ այնպիսի հետևանքների կհանգեցնի, որոնց դուք ձեր պատմության մեջ դեռ երբեք չեք բախվել։ Մենք պատրաստ ենք դեպքերի ցանկացած զարգացման։ Դրա հետ կապված բոլոր անհրաժեշտ որոշումները կայացված են։ • Պուտինը կոչ է անում ուկրաինացի զինվորականներին վայր դնել զենքերը և գնալ տուն, քանի որ նրանք հավատարմության երդում են տվել «ժողովրդին, ոչ թե խունտային»: • Պուտինը հավատում է ռուսների աջակցությանը և հույս դնում խորհրդարանի աջակցության վրա։ Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Ռուսաստանն Ուկրաինայից տարհանում է դեսպանատան անձնակազմին. ՌԴ ԱԳՆ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին: Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։ Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։ Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։Ավելին09:2924.02.22
2022-02-23
-
ՀայաստանԱդրբեջանը Գորիս–Կապան ավտոճանապարհի անցակետից ավելի քան 100 հազար դոլարի տուրք է հավաքելԱդրբեջանը Գորիս–Կապան ավտոճանապարհի անցակետից ավելի քան 100 հազար դոլարի տուրք է հավաքելԱվելին23:5223.02.22 -
ՀասարակականԱրամ Ա Վեհափառ Հայրապետը վարակվել է կորոնավիրուսովՄեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կորոնավիրուսով վարակվելու պատճառով չեղարկել է առաջիկա հանդիպումները։ «Նկատի ունենալով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը քորոնավիրուսի ախտանշաններ ցոյց տուած է, յետ քննութեան, բժիշկներու թելադրութեամբ ջնջած է յառաջիկայ օրերուն ունենալիք իր հանդիպումները, ինչպէս նաեւ պիտի չկարենայ մասնակցիլ Անթիլիասի Մայրավանքին մէջ տեղի ունենալիք Սրբոց Վարդանանց տօնակատարութեան»,- հայտնել է Cilicia TV-ն։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/23/1207638/Ավելին23:3823.02.22 -
ՄիջազգայինՄադրիդում Ռուսաստանի դեսպանին կանչել են Իսպանիայի ԱԳՆ Ուկրաինայի պատճառովՄադրիդում Ռուսաստանի դեսպան Յուրի Կորչագինը չորեքշաբթի Իսպանիայի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտարարել է թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Խոսե Մանուել Ալվարեսը։ 3STOPPED «Այս առավոտյան մենք կանչել ենք Մադրիդում Ռուսաստանի դեսպանին, որպեսզի հաղորդենք Իսպանիայի կողմից միջազգային իրավունքին հակասող միակողմանի գործողությունների չընդունման մասին, որոնք ձեռնարկել է նրա կառավարությունը», - նշել է նախարարը: Նա նաեւ հստակեցրել է, որ Ուկրաինայում գտնվող թագավորության հպատակներին խորհուրդ է տրվում ժամանակավորապես հեռանալ այդ երկրից «որքան հնարավոր է շուտ»: Ինչպես պարզաբանել են ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունում, Կորչագինին "«շարադրվել է Մադրիդի պաշտոնական դիրքորոշումը Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ»: «Ի պատասխան Ռուսաստանի դեսպանը շարադրել ՌԴ-ի դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ, - նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։ - Միաժամանակ նա խնդրել է պարզաբանել, թե կոնկրետ ինչ շահ է հետապնդում իսպանական կողմը՝ չաջակցելով Ռուսաստանի անվտանգության սկզբունքային հարցերին վերաբերող մեր օրինական մտահոգություններին։ Ակնկալում ենք ստանալ պատասխան»։Ավելին23:2423.02.22 -
ՀայաստանԱվտոմեքենայում հրդեհ է բռնկվելՓետրվարի 23-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրավան գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին կայանած «Mercedes E320» մակնիշի (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 1962թ․) ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:48-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։Ավելին23:0523.02.22 -
ՏարածաշրջանՀայաստանի դաշնակիցը դառնում է Հայաստանի թշնամու դաշնակից. Մոսկվա-Բաքու հռչակագրի՝ հայկական արձագանքըՄեր թշնամու բարեկամը, փաստորեն, մեր բարեկամն է, բայց դրա մեղավորը, ըստ Հայաստանի ընդդիմության, մենք ենք: Ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի ստորագրումը ընդդիմադիրները համարում են Հայաստանի դիվանագիտական թուլության հետևանքը: Պաշտոնական Երևանը չի ուզում խառնվել Մոսկվայի գործերին ու որևէ գնահատական տալ:Ավելին23:0323.02.22 -
ՀասարակականԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմԱմերիկյան Politico թերթը գրում է, որ ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի դեմ։ Ավելի վաղ, Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել՝ կապված Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման հետ։ Այն բաղկացած է չորս բլոկից՝ անձնական պատժամիջոցներ Պետդումայի 351 պատգամավորների, երկրի 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, սահմանափակելով Ռուսաստանի պետության և կառավարության մուտքը եվրոպական ֆինանսական շուկա, ինչպես նաև եվրոպական բիզնեսների համար արգելք ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ ցանկացած տնտեսական գործարքի համար: Այս մասին ասված է ԵՄ խորհրդի՝ չորեքշաբթի օրը Բրյուսելում տարածված հայտարարության մեջ։Ավելին22:5723.02.22 -
ՍպորտԲրազիլացի կիսապաշտպանը համալրել է «Ալաշկերտ»-ի կազմը«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է բրազիլացի կիսապաշտպան Վիտինյոն։ 24-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է բրազիլական «Նովորիզոնտինո» թիմում, ինչից հետո տեղափոխվել է Հայաստանի առաջնություն՝ պաշտպանելով «Արարատի» և «Ուրարտուի» գույները։ Հայաստանի Պրեմիեր լիգայում Վիտինյոն մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։Ավելին22:5023.02.22 -
ՄիջազգայինՊուտինը նշել է Ռուսաստանի «ռազմավարական սպառնալիքը». Ուկրաինայի «տնային աշխատանքը»Ռուսաստանի կայսերական սահմանները վերականգնելու մտադրություն չունի Վլադիմիր Պուտինը վստահեցրել է՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Չնայած սրան՝ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր ասուլիսի ընթացքում Պուտինին համեմատել է Հիտլերի հետ, որ ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը: «Ես լիովին թույլ եմ տալիս, որ նա երազի այդ մասին» - ասել է ուկրաինացի դիվանագետը:Ավելին22:4523.02.22 -
ՀասարակականՔՊ-ն դեմ քվեարկեց իմ թեկնածությանը, քանի որ ես «Հայաստան» դաշինքի անդամ եմ. Անժելա ՆալբանդյանԱնժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՔՊ-ն դեմ քվեարկեց իմ թեկնածությանը՝ ՀՌՀ անդամի թափուր տեղի համար Ինչպես գիտեք, երեկ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության կողմից ՀՌՀ անդամի թափուր տեղի համար իմ թեկնածության ներկայացումը: Ինչպես և սպասելի էր, իշխող ուժի ներկայացուցիչները դեմ քվեարկեցին իմ թեկնածությանը: Քննարկման վերջնամասում հարց տալու հնարավորությունը հանձնաժողովի նախագահ Sisak Gabrielyanինն էր: Վերջինս, ի թիվս մի շարք այլ հարցերի, բարձրաձայնեց մի հարց ու շեշտեց, որ իմ պատասխանը կազդի նաև իր ընտրության վրա: Հարցը հետևյալն էր․ տեղյա՞կ եմ ես արդյոք, որ կա դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռ այն մասով, որ չեղարկվել է նախորդ տարի ՀՌՀ կողմից անցկացված լիցենզավորման մրցույթները: Հարցն այն էր, թե ի՞նչ լուծում եմ ես տեսնում այս հարցին և ՀՌՀ անդամ դառնալու պարագայում ինչպե՞ս կվարվեմ: Ես, իհարկե, խոստովանեցի, որ տեղյակ չեմ այդ դատական ակտից, ուստի չեմ կարող դիրքորոշում հայտնել և ասացի, որ ծանոթանալուց հետո միայն կբարձրաձայնեմ իմ դիրքորոշումը: Դե ինչ, ծանոթացա և հերթական անգամ արձանագրում եմ, որ իշխանության ներկայացուցիչը կամ միտումնավոր, կամ համապատասխան գիտելիքների բացակայության պատճառով փաստերը ներկայացրեց խեղաթյուրված, մի բան էլ վրդովմունք արտահայտեց, որ ես տեղյակ չեմ այդ դատական ակտից ու լուծում չեմ մտածել: Ուրեմն ի՞նչ է տեղի ունեցել․ Հայկական 2-րդ հեռուստաալիքը նախորդ տարի կայացած լիցենզավորման մրցույթում չհաղթելու հետևանքով կորցրեց հեռարձակվելու հնարավորությունը հանրային մուլտիպլեքսում, և հեռարձակման հնարավորությունից զրկվելուց հետո այդ հեռուստաալիքը դիմել է դատարան՝ բողոքարկելով լիցենզավորման մրցույթի արդյունքները: Առաջին ատյանի դատարանը միայն հանրապետական ծածկույթի լիցենզավորման մրցույթի մասով /քանի որ այդ հեռուսաալիքը միայն հանրապետական ծածկույթի համար էր դիմել/ կայացրել է վճիռ և անվավեր է ճանաչել Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին ՀՌՀ 15.01.2021թ-ի որոշումը։ Այնուհետև, վերաքննիչ դատարանի որոշմամբ վճիռը մնացել է ուժի մեջ: ԲԱՅՑ… ՀՌՀ-ն այս պահին պատրաստվում է որոշումը բողոքարկել վճռաբեկ դատարանում, այսինքն դեռ այս ամբողջ գործընթացը, որը լիովին ԻՐԱՎԱԿԱՆ տիրույթում է, հերիք չէ ավարտված չէ, մի բան էլ ՀՌՀ ԱՆԴԱՄՆԵՐԸ ոչ միայն ներգրավվածություն չունեն, այլև, կարծում եմ, պիտի չեզոքություն դրսևորեն՝ իրավական գործընթացներին չվնասելու համար: Ավելին, առաջին ատյանի դատարանի վճիռը հրապարակվել է 02.04.2021 թվականին: Մոտավորապես 1 ամիս առաջ ԱԺ-ն ընտրեց ՀՌՀ 2 նոր անդամների, որոնց թեկնածությունը ներկայացրել էր իշխող ՔՊ խմբակցությունը: Եվ, այ քեզ զարմանք, այս կարևորագույն հարցի, այս կազուսային իրավիճակի մասին որևէ հարց կամ դիրքորոշման հստակեցման պահանջ չի հնչել այդ թեկնածուներից: Այնուամենայնիվ, նրանք ԸՆՏՐՎԵԼ ԵՆ: ԱՅՍՊԻՍՈՎ, ՓԱՍՏԵՆՔ • ՔՊ-ն առարկություն չուներ իմ անցած մասնագիտական ուղու հետ կապված, այլ կերպ ասած՝ ես համապատասխանում էի ՀՌՀ թեկնածուի համար ներկայացված օրինական պահանջներին, • ՔՊ-ն առարկություն չուներ իմ ներկայացրած ծրագրային ելույթի առնչությամբ, ավելին, առաջարկեց այն վերածել օրենսդրական նախագծերի, • ՔՊ-ն դեմ քվեարկեց իմ թեկնածությանը, քանի որ ես «Հայաստան» դաշինքի անդամ եմ, բայց միևնույն ժամանակ նրանք կողմ էին քվեարկել ՔՊ հիմնադիր անդամ, ՔՊ-ից նախորդ գումարման ԱԺ-ում որպես պատգամավոր ընտրված և ակնհայտ իշխանամետ հայացքներով անձանց, • Մասնավոր դատական վճիռի մասին իմ անտեղյակությունը, որն ինչպես հանձնաժողովի նախագահն ընդգծեց, «ազդեց» իր քվեարկության վրա, առնվազն հեգնանքի է արժանի: Ուստի խորհուրդ կտամ Սիսակ Գաբրիելյանին այլևս որևէ առիթով չխոսել իրավաբանի իր մասնագիտության մասին )) Թերևս, այսքանով համարում եմ այս թեման սպառված և շարունակում եմ իմ քաղաքացիական ու մասնագիտական գործունեության ճանապարհով ընթանալ առաջ:Ավելին22:4023.02.22 -
ՀայաստանՎայք քաղաքում շչակ է գործարկվելուՓետրվարի 25-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Վայք քաղաքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու են քաղաքի շչակները: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:Ավելին22:3623.02.22