Լրահոս
2022-02-26
-
ՄիջազգայինԵկել է վճռորոշ պահը Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ որոշում կայացնելու հարցում. ԶելենսկիՈւկրաինայի նախագահը Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցում քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտության ներկա իրավիճակը և Ուկրաինայի` ԵՄ անդամակցության հարցը: «Եկել է վճռորոշ պահը մեկընդմիշտ փակելու բազմամյա քննարկումը և որոշում կայացնելու՝ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել ենք հետագա գործուն օգնության և ուկրաինացիների ազատ ապագայի համար հերոսական պայքարի մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ինսթագրամ»-ի իր էջում գրել է Զելենսկին:Ավելին12:4326.02.22 -
ՀասարակականԱրցախի ՄԻՊ-ը շնորհավորել է ՀՀ իր նոր գործընկերոջը«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Հայաստանի և Արցախի համար այս դժվարագույն ժամանակահատվածում չափազանց կարևոր է մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների կողմից օպերատիվ, մարդակենտրոն և իրավունքակենտրոն գործունեությունը՝ հիմնված իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության կարևորագույն սկզբունքների վրա։ Այն իրողությունները, որի պայմաններում ապրում ենք մենք Հայաստանում և Արցախում, ստիպում են առավել մեծ ջանքեր ներդնելու արտաքին գործոններից եկող՝ մասնավորապես Ադրբեջանի կողմից Հայաստանում և Արցախում ապրող մարդկանց իրավունքների համատարած խախտումների արձանագրման, միջազգային կառույցներին իրազեկելու ու դրանց դեմ պայքարելու համար։ Նախորդ տարիների ընթացքում Արցախի և Հայաստանի ՄԻՊ կառույցների միջև հաստատվել են ինստիտուցիոնալ բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք անկախ Պաշտպանների փոփոխությունից շարունակել են զարգանալ և կատարելագործվել։ Այդ համագործակցությունը լավագույնս դրսևորվել է թե՛ 2016 և 2020թթ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում իրականացված լայնածավալ փաստահավաք աշխատանքների ընթացքում, թե՛ առօրյա գործունեության մեջ տարաբնույթ հարցերի շուրջ կարծինքների փոխանակման և խորհրդակցությունների տեսքով։ Մարդու իրավունքների նոր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի մասնագիտական ու մարդկային որակները և արդյունավետ աշխատանքը նոր խթան են լինելու ձևավորված համագործակցությունը շարունակելու և փոխգործակցության նորանոր բնագավառներ ընդգրկելու համար»։Ավելին12:3126.02.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Զինված մարդիկ՝ Կիևում. խոցվել է ուկրաինական 821 ռազմական օբյեկտ | 26.02.2022Ավելին12:3026.02.22 -
ՄիջազգայինՊուտինը, Լավրովը, Մեդվեդևը և ևս 98 պաշտոնյա պատժամիջոցների տակ էՊուտինի և Լավրովի նկատմամբ առաջին անգամ պատժամիջոցներ են սահմանվել. ՌԴ նախագահն ու արտաքին գործերի նախարարության ղեկավարը, այդ թվում՝ 98 պաշտոնյա, ինչպես նաև բելառուսական բանակի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, ներառված են ԵՄ-ի սև ցուցակում։ Նրանց մուտքը ԵՄ արգելված չէ, սակայն եթե հայտնաբերվեն նրանց ունեցվածքը, ապա դրանք կսառեցվեն։ Սև ցուցակում են նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը (նախկին նախագահ) և ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։ Ֆինանսական և տեխնոլոգիական խիստ սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի 64 առանցքային կառույցի, այդ թվում՝ նախագահի վարչակազմի, պաշտպանության նախարարության, արտաքին հետախուզական ծառայության, Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերության, էներգետիկայի, ինքնաթիռաշինության և ֆինանսական ոլորտների ընկերությունների նկատմամբ։ Նրանց սահմանափակվեց մուտքը կապիտալի շուկա և ցանկացած տեսակի ֆինանսական ծառայություններ, տեխնիկական աջակցություն և առևտուր նրանց հետ ռազմական կամ երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների, ինչպես նաև նավթի արդյունահանման տեխնոլոգիաների և սարքավորումների հետ: Արգելվում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի, մասնավորապես՝ կապի համակարգերի, էլեկտրոնիկայի, կիսահաղորդիչների, ավիացիոն և տիեզերական բաղադրիչների արտահանումը Ռուսաստան։ 2022 թվականի ապրիլի 12-ից կփակվի կառավարության, Ռուսաստանի Կենտրոնական բանկի և մի շարք առևտրային բանկերի մուտքը կապիտալի եվրոպական շուկա։Ավելին12:1726.02.22 -
ՄիջազգայինԿանադան պատժամիջոցներ կկիրառի Պուտինի և Լավրովի դեմԿանադայի իշխանությունները որոշում են կայացրել Ուկրաինայում տիրող իրադրությամբ պայմանավորված պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Գենշտաբի պետ Վալերիյ Գերասիմովի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն: Նա ընդգծել է, որ դա կարևոր քայլ է՝ ի ցույց դնելու Արևմուտքի երկրների միասնականությունը: «Կանադան հայտնում է, որ մենք հավելյալ պատժամիջոցներ կկիրառենք Բելառուսի և այդ երկրի ղեկավարների դեմ՝ նախագահ Պուտինին ազատ ու ինքնիշխան երկիր ներխուժելու գործում աջակցելու համար: Դրանք կառնչվեն 57 մարդու»,- ասել է Թրյուդոն՝ նշելով, որ նրանց շարքում է նաև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Կանադայի վարչապետը կողմ է արտահայտվել Ռուսաստանին միջբանկային վճարումների SWIFT համակարգից հեռացնելուն՝ կարծիք հայտնելով, թե դա կզրկի Պուտինին սեփական ծրագրերը կյանքի կոչելու հնարավորությունից:Ավելին12:0926.02.22 -
ՄիջազգայինԶենքերն ու տեխնիկան Ուկրաինայի ճանապարհին են․ Զելենսկին՝ Ֆրանսիայի օգնության մասինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել։ Նրա խոսքով՝ ինքը դեռ Կիեւում է։ Նախագահը նաև հորդորել է չհավատալ սոցցանցերում տարածված կեղծ լուրերին, թե իբր ինքը բանակին կոչ է արել վայր դնել զենքերը։ Ավելի ուշ նա իր թվիթերյան էջի միջոցով հայտնել է, որ խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ զենքերն ու տեխնիկան Ուկրաինայի ճանապարհին են։Ավելին11:5626.02.22 -
ԱրցախԱրցախում ՊՈԱԿ-ի տնօրենը խոշոր չափերի գումար է հափշտակելԱրցախի Ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հարուցված և ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հիմնադրած պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, իր մտերիմ անձանց ֆինանսապես օգնելու նպատակով, 2011-2021թթ. ընկած ժամանակահատվածում նրանց ձևակերպել է հիշյալ կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված տարբեր հաստիքներում և նրանց կողմից աշխատանքի չներկայանալու պայմաններում պետական բյուջեից ֆինանսավորվող պետական կազմակերպության միջոցներից վճարել է ընդհանուր 19.762.010 դրամ աշխատավարձ` այդպիսով կազմակերպությանը պատճառելով հիշյալ չափով գույքային վնաս: Նույն կազմակերպության տնօրենը, շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնման և յուրացման եղանակով իրեն վստահված գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու միասնական դիտավորությամբ, աշխատանքի ընդունվելու համար իրեն դիմած՝ հիմնական այլ աշխատանք ունեցող անձին մեկ ամբողջական հաստիքում ձևակերպելու անհնարինության պատճառով մեկ այլ անձի կեղծ ձևակերպել է այդ, իսկ իրեն դիմած անձին՝ 0,5 դրույքաչափով մեկ այլ հաստիքում, որից հետո 1 դրույքաչափով ձևակերպված անձի անվամբ կազմված բանկային քարտը տրամադրել է իրեն դիմած անձին՝ այդ քարտային հաշվին փոխանցվող աշխատավարձը ստանալու համար, իսկ 0,5 դրույքաչափով ձևակերպված աշխատողի անվամբ կազմված բանկային քարտը վերցրել է անձամբ ու ստացել և յուրացրել է այդ քարտային հաշվին փոխանցված գումարները: Վերը նկարագրված արարքի հետևանքով 2017-2021թթ. ընկած ժամանակահատվածում կազմակերպության տնօրենի կողմից յուրացման և վատնման եղանակով հափշտակվել է ընդհանուր 4.457.675 դրամ գումար: Նույնանման մեկ այլ արարքով կազմակերպության տնօրենը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակել է ընդհանուր 839.447 դրամ գումար: Նույն անձը, կազմակերպության աշխատողների համար հագուստ ձեռք բերելու նպատակով բարեգործական նպատակով առևտրային կազմակերպությանը փոխանցված 1.500.000 դրամ գումարը հափշտակելու նպատակով կեղծ տեղեկություններ է ներկայացրել նվիրատուին խանութից ապրանքը ձեռք բերված լինելու մասին, որից հետո կանխիկացրել ու հափշտակել է հիշյալ 1.500.000 դրամ գումարը: 21.02.2022թ. ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել կազմակերպության տնօրենին ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում), 332-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք), ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում, որը կատարվել է զգալի չափով), 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1–ին կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում և վատնում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով և խոշոր չափերով) նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման համար: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությամբ պատճառված վնասների հատուցումն ապահովելու ուղղությամբ: Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականությամբ նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով և պետական շահերի պաշտպանության բաժինը:Ավելին11:5426.02.22 -
ՀասարակականԱդրբեջանը,որը մի քանի օր առաջ ՌԴ-ի հետ հռչակագիր էր կնքել, քվեարկությունից «սիրուն թռել է»․ ՄարուքյանԵրեկ ԵԽ նախարարների կոմիտեում և ԵԽԽՎ֊ում ՌԴ անդամությունը կասեցնելու քվեարկության ժամանակ Ադրբեջանը, որը մի քանի օր առաջ ՌԴ հետ դաշնակցային փոխգործակցության մասի 43 կետանոց հռչակագիր էր կնքել, որևէ կերպ չի աջակցել իր դաշնակցին և քվեարկությունից «սիրուն թռել է»: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նախկին պատգամավոր, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ադրբեջանն իր դաշնակցին՝ Ռուսատանի Դաշնությանը, թողել է միայն Հայաստանի աջակցության հույսով: Հուսով եմ՝ ՌԴ իշխանությունները հետևություններ կանեն այս ամենից»,-գրել է նա։Ավելին11:4826.02.22 -
ՍպորտՄարմնամարզիկ Արթուր Դավթյանն Աշխարհի գավաթի եզրափակչում էԳերմանիայի Կոտբուս քաղաքում շարունակվող մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղերում Եվրոպայի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հաջող է մասնակցել հենացատկում եւ անցել է եզրափակիչ: Ավելի վաղ նա նոր տարր էր գրանցել նժույգթափերի վրա: Օղակների վրա վարժությունում եզրափակիչ են անցել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը:Ավելին11:4426.02.22 -
ՄիջազգայինՌուսական բանակը գրավել է Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքը. ՌԴ ՊՆՄելիտոպոլ քաղաքը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումների վերահսկողության տակ է, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Եվգենի Կոնաշենկովը: «ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Մելիտոպոլ քաղաքի նկատմամբ։ Ռուսաստանցի զինծառայողները ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու և ուկրաինական հատուկ ծառայությունների և ազգայնականների կողմից սադրանքները բացառելու համար», - ասել է նա:Ավելին11:4326.02.22 -
ՄիջազգայինԿիևի ապաստարաններից մեկում երեխա է ծնվել․ Էդգար ԲաղդասարյանԿիեւում ամենուրեք լսվում են հրթիռակոծության ձայներ։ Հրթիռներից մեկն ընկել է բարձրահարկ բնակելի շենքի վրա։ Տուժածներ չկան։ Այս պահին քաղաքում լարվածությունը շարունակվում է ։ Տարբեր կողմերից նկատելի են պայթյունների հետեգանքները։ Փակ են առեւտրի կետերը։ Մարդկային կուտակումներ կան երկաթուղային կայարանում։ Գիշերը քաղաքի մետրոյի կայարաններից մեկում, որն այս պահին նաեւ ապաստարան է համարվում , երեխա է ծնվել։Ավելին11:3626.02.22 -
ՄիջազգայինԹուրքիան օդային միջանցք բացելու խնդրանքով դիմել է Ռուսաստանին և ՈւկրաինայինԹուրքիան դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային՝ խնդրելով օդային միջանցք բացել իր քաղաքացիների տարհանման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին թուրքական NTV-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Մենք այս պահին բանակցում ենք ավտոբուսային ընկերությունների հետ: Սակայն հետ վերադառնալ ցանկացող անձանց թիվը շատ է: Մենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի մոտ հանդես ենք եկել նախաձեռնությամբ՝ բացելու օդային միջանցք: Պատրաստ ենք նաև տարհանել քաղաքացիներին ծովով»,- ընդգծել է նա: Չավուշօղլուն հայտնել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է սերտ կապի մեջ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկիի հետ: Նա վերահաստատել է իրենց պատրաստակամությունը երկու նախագահների հանդիպում կազմակերպելու Թուրքիայի տարածքում:Ավելին11:3226.02.22 -
ՀասարակականՊետական կառավարման համակարգում բանիմաց կադրերի ներգրավումը շատ կարևոր է. Հակոբ ԱրշակյանՊետական կառավարման համակարգում բանիմաց կադրերի ներգրավումը շատ կարևոր է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱԺ աշխատակազմի, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI), ԱՄՆ ՄԶԾ (USAID) և ծրագրի իրականացմանն իրենց նպաստը բերած այլ գործընկերներին՝ «Խորհրդարանական պրակտիկա և ֆելոուշիփ» ծրագրի իրագործման համար։ Հուսամ, որ ծրագրի շրջանավարտները կշարունակեն իրենց ջանքերը ներդնել ի նպաստ Հայաստանի պետական կառվարման համակարգի զարգացման», - նշել է Արշակյանը:Ավելին11:3026.02.22 -
ԱռողջապահականՀայաստանում մեկ օրում արձանագրվել է 22 մահՓետրվարի 26-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 631 նոր դեպք: Կատարվել է 4183 թեստավորում, առողջացել՝ 1463 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419 423 դեպք, որոնցից 399 704-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8433 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1605 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 22 կորոնավարակակիր։Ավելին10:5126.02.22 -
ՀասարակականՉնայած մեծ շոկերին՝ պատերազմին և Covid 19-ին, ՀՀ-ի մակրոտնտեսական ցուցանիշները բավականին տպավորիչ ենՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին. հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Ողջունելով դեսպանին՝ էկոնոմիկայի նախարարը կարևորել է հայ-գերմանական տնտեսական համագործակցությունը և նշել, որ Հայաստանն այն ընդլայնելու լայն օրակարգ ունի։ Շեշտելով Գերմանիայի մեծ փորձը՝ Վահան Քերոբյանն առանձնացրել է մի շարք ոլորտներ, որտեղ Գերմանիան կարող է խորհրդատվական և փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Դրանք են՝ փոքր և միջին ձեռնարկատիրության, նորարարությունների, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտները, կրթություն-գիտություն-տնտեսություն կապի հաստատումը: Հանդիպման ընթացքում որպես հայ-գերմանական համագործակցությունն ընդլայնելու ներուժ ունեցող ոլորտներ՝ Վահան Քերոբյանը նշել է արդյունաբերությունը՝ շեշտադրելով քիմիական արդյունաբերությունը և տեղեկացրել, որ Հայաստանում կան նաև վերագործարկման կարիք ունեցող շատ գործարաններ։ Կարևորվել է նաև ֆինանսական շուկաների՝ հատկապես գերմանական և հայկական բանկերի միջև կապերի անհրաժեշտությունը։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ ներկայումս պետական ծրագրեր են իրականացվում Հայաստանի հին ավտոպարկը թարմացնելու ուղղությամբ և քննարկվում են Հայաստանում էլեկտրական մեքենաների արտադրության հնարավորությունները։Ավելին10:5026.02.22 -
ՄիջազգայինՌուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ՌԴ գործողություններն Ուկրաինայում դատապարտող բանաձևըՌուսաստանը գործադրել է իր վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և արգելափակել է մի խումբ արևմտյան երկրների կողմից ներկայացված բանաձևը, որը դատապարտում էր Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Բանաձեւի նախագծին կողմ էին քվեարկել մարմնի 11 անդամներ, Չինաստանը, Հնդկաստանը եւ ԱՄԷ-ն ձեռնպահ էին մնացել քվեարկությունից։ Ավելի քան 60 պետությունների կողմից համահեղինակված փաստաթուղթը դատապարտում էր Ռուսաստանի գործողությունները որպես ՄԱԿ-ի կանոնադրության խախտում, նախագծի հեղինակները պահանջում էին Ռուսաստանի Դաշնությունից անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ և դուրս բերել իր բոլոր զորքերը երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններից։ Բացի այդ, հեղինակները դատապարտել են Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը և պահանջել, որ նա հրաժարվի այս որոշումից։Ավելին10:4726.02.22 -
ԱրցախՁեր ուկրաինական հետաքրքրասիրությունը արցախյան մի թթու լուրով կտրեմ․ Ծովինար ԲարխուդարյանՁեր ուկրաինական հետաքրքրասիրությունը արցախյան մի թթու լուրով կտրեմ. Արդեն երկրորդ օրն է թշնամին, որ GPS֊ով Խրամորթի մատույցներում է հիմա, բարձրախոսներով, ի դեպ, գրական հայերենով, բնակիչներին սպառնում է, որ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել, ֆեյսբուքի իր էջում գրել է արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանը։ «Սպառնալիքին հետևում է պնդումը, թե Խրամորթն Ադրբեջան է և, ընդհանրապես, Ղարաբաղն Ադրբեջան է։ Մենք զբաղեցրել ենք իրենց հողերը.... Դե, հիմա պատկերացրեք 87 խրամորթցի ու պատերազմից հետո այնտեղ ժամանակավոր ապաստանած 11 տարհանված ընտանիքների վիճակը... Պատկերացրի՞ք, թե ինչպես են կես ժամը մեկ այդ ձայնը լսում՝դպրոց գնալիս, այգում աշխատելիս, լվացքը փռելիս, մի կտոր հաց ուտելիս... Պատկերացրի՞ք... Դե, հիմա ասեք, տեսնեմ,որ ասում եք քիչ խոսեք, թողեք աշխատեն, զգայուն իրավիճակ է, դեռ չենք մեկնաբանում, միշտ ամեն ինչի մեջ վատն եք տեսնում.... Ո՞նց, ո՞նց էլի էս լուրի մեջ ես դրականը տեսնեմ։ Ուրախանամ, որ դեռ զգուշացնո՞ւմ են, միանգամից չեն մտնում, ջարդեր կազմակերպում... Կարո՞ղ եք ասել.... Եթե չգիտեք,ասեմ՝ Խրամորթը շրջկենտրոն Ասկերանից 6 կմ հեռավորության վրա է, Ստեփանակերտից՝ 21կմ։ էնքան հանգիստ նստելու եք՝ մի օր էլ ձեր բալկոններում եք թռուցիկներ գտնելու,եթե ոչ կրկին՝ռումբեր... Հ.Գ. Ի դեպ, շաբաթասկզբին մեր նկարահանող խումբը Խրամորթում էր, տարհանված ընտանիքներ էինք նկարում։ Ամբողջ օրը օդում դրոն էր պտտվում... Մենք ոչ մի կադր չենք հրապարակել դեռ։ Գիտեմ, հիմա էլ, ինչպես պատերազմի ժամանակ, կան խելապակասներ,որոնց կարծիքով թուրքերը թիրախավորում են հենց մեր ռեպորտաժների տեղանքը , հենց մեր հերոսներին....», - գրել է արցախցի լրագրողը։Ավելին10:4526.02.22 -
ՀայաստանՌուսական զինուժը շարքից հանել է Ուկրաինայի 821 ռազմական օբյեկտՈւկրաինայի ավելի քան 800 ռազմական օբյեկտ ոչնչացվել է ռուսական զինուժի գերճշգրիտ հարվածների հետևանքով: Այս մասին շաբաթ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ի տվյալներին: «Ընդհանուր առմամբ, ռուսական բանակի հարվածների հետևանքով ոչնչացվել է Ուկրաինային պատկանող 821 ռազմական օբյեկտ, որոնց մեջ են 14 ռազմական օդանավակայան, կապի 19 միջոց, 24 C-300 ՀՕՊ կայաններ, 48 ռադիոլոկացիոն կայաններ», - ասված է հաղորդագրությունում: Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։ --0--ԿԿԱվելին10:3726.02.22 -
ՄիջազգայինԼինում են դեպքեր, երբ քաղաքացիները կառավարությունից լավն են․ Զելենսկին՝ Վրաստանի մասինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Վրաստանում անցկացված հանրահավաքը, որի մասնակիցները պահանջել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին Վրաստանի չմիանալու մասին հայտարարության պատճառով։ «Անհավանական է վրացի ժողովուրդը, որը հասկանում է, որ ընկերներին պետք է աջակցել։ Երախտապարտ եմ բոլորին Թբիլիսիում և երկրի այլ քաղաքներում, ովքեր հանդես են եկել հաջակցություն Ուկրաինայի և դեմ՝ պատերազմի։ Իսկապես, լինում են դեպքեր, երբ քաղաքացիները կառավարություն չեն, ավելի լավն են կառավարությունից»,-գրել է Զելենսկին իր թվիթերյան էջում։Ավելին10:3426.02.22