Լրահոս
2022-03-01
-
ՀասարակականՀՀ-ն դիրքորոշում չունի դրա վերաբերյալ. Աղաջանյանը` ռուս-ադրբեջանական համաձայնագրի մասինԳործնականում ռուս–ադրբեջանական համաձայնագրում որևէ նորություն չկա։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունեն այդ հարցի առնչությամբ։ «Ըստ էության` այդ համաձայնագրով հաստատվում է այն իրողությունը, որը տարիներ շարունակ առկա է եղել ռուս-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում։ Քանի որ նորություն չկա, ՀՀ–ն որևէ դիրքորոշում չունի այդ հարցի վերաբերյալ»,–ասաց Աղաջանյանը։ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանն էլ իր հերթին նշեց, որ ՀՀ ԱԳՆ–ն արդեն իսկ հայտնել է այս հարցի առնչությամբ իր դիրքորոշումը, և ինքը վերահաստատում է այն։ «Այս համաձայնագիրը որևէ կերպ չի խոչընդոտում Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերություններին։ Բացի այդ, հիշեցնեմ, որԱԳՆ–ն հույսէրհայտնել, որայդհամաձայնագիրըկարողէնպաստելեռակողմհայտարարությունների` Ադրբեջանիկողմիցավելիպատշաճկատարմանը»,–ասաց նա։Ավելին14:3001.03.22 -
ՄիջազգայինՍա առաջին դեպքն է վերջին տարիներին, երբ Հայաստանը չի աջակցում Ռուսաստանի դիրքորոշմանը. ՀՀ-ում Ուկրաինայի հավատարմատարՊաշտոնական Կիևը լավ ազդակ է համարում Ժնևում Ուկրաինայի հարցով Հայաստանի քվեարկությունը և հույս ունի, որ այդպիսի դիրքորոշումը կշարունակվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ մասին Ուկրաինայի դեսպանատանը հրավիրված ասուլիսում լրագրողներին ասաց ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։ Հարցին` ի՞նչ քայլեր եք ակնկալում Հայաստանի Հանրապետությունից ստեղծված իրավիճակում` նկատի ունենալով, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական դաշնակիցն է, ժամանակավոր հավատարմատարը պատասխանեց, որ Հայաստանը առայժմ չի արտահայտել իր դիրքորոշումը Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ, բայց նաև դրական գնահատեց Ժնևում փետրվարի 28-ին տեղի ունեցած քվեարկության ժամանակ Հայաստանի դիրքորոշումը։ «Հայաստանը հիմա չի արտահայտում իր դիրքորոշումը։ Այդուհանդերձ, երեկ` ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ, քննարկվում էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցը Ժնևում կայանալիք 49-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը։ Քվեարկության արդյունքներով 47 անդամներից կողմ է քվեարկել 9 երկիր, ձեռնպահ` 13-ը, այդ թվում Հայաստանը, դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան։ Սա առաջին դեպքն է վերջին տարիներին, երբ Հայաստանը չի աջակցում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Կարծում ենք, որ սա լավ ազդակ է և հույս ունենք, որ այսպիսի դիրքորոշումը գոնե կշարունակվի», - մեկնաբանեց Դենիս Ավտոնոմովը:Ավելին14:2501.03.22 -
ՄիջազգայինՓաստաթղթերում նշված են ռազմական թիրախների կոորդինատները․ Դոնեցկի Ազգային ոստիկանության ներկայացուցիչՄեր ձեռքն են ընկել փաստաթղթեր, որոնցում նշված են ռազմական թիրախների կոորդինատները, որոնք մեր հանրապետության տարածքում էին։ Այդ կոորդինատների գրեթե կեսը հանձնել են ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները։ Միգուցե դրա համա՞ր են որոշել փախչել։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի Ազգային ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։Ավելին14:2201.03.22 -
ՀասարակականՂազախների՝ «Մոլոտովի կոկտեյլներով» զինվելը շատերի մոտ դեժավյու առաջացրեց․ Վարդևանյան2008 թվականի մարտի մեկի իրադարձությունները հանրային օրակարգում այլևս հիշվելու են Ղազախստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների և դրանում այս իշխանությունների վարքագծի համատեքստում, «Հանրային օրակարգ» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Ղազախստանում ցուցարարները զինվել էին «Մոլոտովի կոկտեյլներով», քարերով, երկաթյա ձողերով, հարվածում էին ոստկաններին, գրոհում էին պետական շենքերը, խանութները, այլ կառույցներ, ինչը, Վարդևանյանի խոսքով, շատերի մոտ դեժավյու առաջացրեց, թե ինչ էր տեղի ունենում 2008 թվականին Հայաստանում։ «Շատ հետաքրքիր էր, որ այն ժամանակ ընդդիմադիր, այժմ բարձրաստիճան պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը, օրինակ, կոչով չէր դիմում ղազախ ժողովրդին՝ ասելով, որ վերցրեք ոստիկանների ձեռքից մահակները, զինվեք «Մոլոտովի կոկտեյլներով» և դրա պայմաններում, օրինակ, իր հոգին փառավորվում էր։ Նման որևէ կոչ չլսեցինք նրանից, հակառակը, տեսանք նույնիսկ ՀՀ ԶՈՒ-ի ներգրավումը, մասնակցությունը Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին», - ասաց Արամ Վարդևանյանը։ Նա նաև շեշտեց՝ «այդ գործողություններով մարտի 1-ի վերաբերյալ այլևս որևէ խոսք չեք լսելու»։ Պատգամավորը կարծիք հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության մոտ էլ ընկալումների փոփոխություն է տեղի ունեցել։ «Ինձ շատ հետաքրքիր է՝ արդյոք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշակի կոմունիկացում կատարել է ԱՊՀ երկրների իր գործընկերների հետ՝ սահմանադրական կարգը ենթադրաբար տապալելու մասով քրեական հետապնդում հարուցելու Տոկաևի և այլ անձանց նկատմամբ, որովհետև չէ՞ որ ստացվում է, որ եթե Հայաստանում ոստիկաններին հարվածում են, ընդհուպ հանգեցնում են ոստիկանների մահվան (2008թ․ մարտի 1-ին Հայաստանում երկու ոստիկան է զոհվել-խմբ․), դա ՀՀ գլխավոր դատախազության կողմից սահմանադրական կարգի տապալում էր որակվում։ Հետաքրքիր է՝ նրանց մոտ է՞լ է այդ իրադարձությունների ընկալման տեսանկյունից որոշակի փոփոխություն եղել։ Ես, օրինակ, համոզմունք ունեմ, որ, այո», - շեշտեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։Ավելին14:2001.03.22 -
ՄիջազգայինԱմերիկյան միջուկային զենքը Եվրոպայից պետք է տուն վերադարձնել. ԼավրովՄիացյալ Նահանգները Եվրոպայի տարբեր երկրներում տեղակայել է իր միջուկային սպառազինությունը, ժամանակն է, որ այն տուն վերադարձվի, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգությունը հետևանքն է այն վերաբերմունքի, որ ունեցել են արևմտյան հովանավորներն այդ երկրում գործող հանցագործ ռեժիմի նկատմամբ։Ավելին14:2001.03.22 -
ՀասարակականԱղաջանյանը հաստատեց` դեմ են քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելունԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հաստատեց, որ Հայաստանը դեմ է քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն։ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց այդ մասին` խոսելով քվեարկության մասին։ Նախօրեին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կասեցրել է Ռուսաստանի իրավունքը՝ ներկայացված լինել կազմակերպությունում: ԵԽ պաշտոնական կայքը հայտնել էր` այս որոշումը նշանակում է, որ ՌԴ-ն շարունակում է մնալ կազմակերպության անդամ և որոշ կոնվենցիաների միացած երկիր, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։ «Մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ այս կոնֆլիկտը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Իսկ որպեսզի դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծվի, դիվանագիտական խողովակները, բնականաբար, պետք է առկա լինեն»,–ասաց Աղաջանյանը։ Նրա խոսքով` որքան դիվանագիտական խողովակները կտրվեն, պակասում է հավանականությունը հենց դիվանագիտական ճանապարհով լուծելու հավանականությունը։ Հենց այս համատեքստում է, ըստ Աղաջանյանի, ՀՀ–ն դեմ քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն։Ավելին14:1401.03.22 -
ՄիջազգայինԵԱՀԿ դիտորդները լքել են Դոնեցկի և Լուգանսկի տարածքըԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության բոլոր դիտորդները լքել են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքը, նրանք այժմ մեկնել են Ռուսաստան, գրում է «Ինտերֆաքս»-ը։ «ԵԱՀԿ դիտորդներով շարասյունը մի քանի ժամից կժամանի Դոնի Ռոստով, նրանք այստեղ կմնան որոշ ժամանակ, խոսքը մոտ 150 մարդու մասին է», - նշվում է աղբյուրում։ Նրա խոսքով՝ հայտնի չէ, թե որքան ժամանակ կմնան դիտորդները Ռուսաստանում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ բոլոր դիտորդները ՌԴ սահմանի Ուսպենկա անցակետով լքում են ԴԺՀ-ի տարածքը։ Հաղորդվել է նաև, որ Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամները տարհանվելու են Մոլդովա։Ավելին14:0901.03.22 -
ՀայաստանՆուբարաշենում հանգուցյալների ոսկորներ են հայտնվել բաց երկնքի տակՆուբարաշենի աղբավայրի դիմաց՝ ժողովրդին հայտնի Սովետաշենի գերեզմանների որոշ հատվածներում, հանգուցյալների դագաղները հայտնվել են դրսում, այդ մասին մի քանի օր է, ինչ ահազանգեր է ստանում shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ նշված հատվածում գերեզմանների մեծ մասը համարակալված է, և թափված են մարդկային ոսկորներ, հավանաբար թափառող շների կամ այլ կենդանիների կողմից է այդ ամենը արվել, ու հիմա, եթե պատկան մարմինները հետևություններ չանեն, օրերը տաքանալուն պետ այդ հատվածում տիրելու է սարսափելի վիճակ։Ավելին14:0601.03.22 -
ՀասարակականԴատական նիստը մեկ ժամով ընդմիջվեց․ Արմեն Գևորգյանը մասնակցում է ԱԺ քառօրյայինԴատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվող ենթադրյալ կաշառքի մասին քրգործն ընդմիջվեց մեկ ժամով։ Գործով անցնող ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը չի կարողացել ներկայանալ այսօրվա դատական նիստին, քանի որ մասնակցում է ԱԺ քառօյայի աշխատանքներին։ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց դատարանին այդ մասին՝ խնդրելով պատգամավորի բացակայությունը համարել հարգելի։ Բացի այդ պատգամավորն ինքը տեղեկացրել է դատարանին, որ մարտի 14-15-ին տեղի են ունենալու ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստեր՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Գևորգյանը խնդրել է դատավորին, հերթական դատական նիստը նշանակելիս, հաշվի առնել որ այդ օրերին նա մասնակցելու է ԵԽԽՎ նիստերին և չի կարող ներկայանալ դատարան։ Դատարանը գտավ, որ հնարավոր չէ Արմեն Գևորգյանի բացակայությամբ քննարկել մինչ այդ ներկայացված որևէ միջնորդություն կամ վերսկսել Հայկ Ալումյանի ներկայացված՝ ՍԴ դիմելու միջնորդության քննությունը և հայտարարեց ընդմիջում՝ պարզելու, թե երբ Գևորգյանը կկարողանա ներկայանալ։Ավելին14:0501.03.22 -
ՍպորտԱրոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում չորրորդն էՇախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է մարտ ամսվա դասակարգման աղյուսակը։ Հայաստանի շախմատի հավաքականի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը 56-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 95-րդը: ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը զբաղեցնում են համապատասխանաբար 4-րդ և 49-րդ տեղերը։ Լավագույն հնգյակում ընդգրկվել են Մագնուս Կարլսենը, Ալիռեզա Ֆիրուջան, Դին Լիժենը, Լևոն Արոնյանն ու Ֆաբիանո Կարուանան։Ավելին14:0101.03.22 -
ՄիջազգայինԷրդողանն ու Լուկաշենկոն քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակըԲելառուսի և Թուրքիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։ Կողմերը հանգամանորեն քննարկել են ռուսական ռազմական միջամտությունը և ուկրաինական վերջին զարգացումները, այդ թվում փետրվարի 28-ին Բելառուսում մեկնարկած ռուս-ուկրաինական բանակցությունները։ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է «ամեն կերպ նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը», Լուկաշենկոն իր հերթին նշել է, որ այդ դիրքորոշումն ամբողջությամբ համընկնում է Մինսկի հետ։ Կողմերը նաև քննարկել են Արևմուտքի կողմից Բելառուսի ու Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Նշենք, որ Թուրքիայի կառավարության նիստի ավարտից հետո Էրդողանը հայտարարել է․ «Անկարան անընդունելի է համարում Ռուսաստանի սկսած հարձակումը Ուկրաինայի վրա»: Նաև նշել է, որ իրենք բարձր են գնահատում «Ուկրաինայի կառավարության և ժողովրդի պայքարը»:Ավելին13:5901.03.22 -
ՄիջազգայինԴոնեցկից հայտնում են, որ Մարիուպոլի շրջափակումն այսօր կավարտվիԴոնեցկից հայտնում են, որ այսօր Մարիուպոլի շրջափակումն ամբողջությամբ կավարտվի, այն օղակի մեջ կառնվի: Մարդասիարական երկու միջանցք են բացելու, որ բնակիչները կարողանան դուրս գալ:Ավելին13:5301.03.22 -
Նախորդ տարի ծառայության հետ կապված մահացել է 42 զինծառայողՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 2072 դեպք. 2020թ. համեմատ ԶՈւ-ում հանցագործությունները նվազել են 944 դեպքով կամ 31.2%-ով: Այսօր դատախազությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տեղեկությունը հայտնել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը։ Նա հայտնել է նաև, որ նախորդ տարի ԶՈւ–ում առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 34.8, ծանր հանցագործությունները՝ 74,39%-ով։ «Առանձնապես ծանր հանցագործություններից սպանության 10 դեպքը կատարվել է հակառակորդի կողմից, իսկ 4-ը ԶՈւ-ում ներքին սպանություններ են։ Բացի այդ, հակառակորդի կողմից կատարվել է սպանության 40 փորձ, 11 դեպք է եղել ռազմական դրության ժամանակ պետի, իսկ 10՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու»,–հայտնել է Հարությունյանը։ Բացի այդ, նախորդ տարի 280 դեպք էլ առնչվել է ռազմական դրության ժամանակ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելուն, իսկ 11-ը՝ հակառակորդի կողմից պետության տարածքային ամբողջականությունը խախտելուն: 2021թ. ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 42 զինծառայող (2020թ.՝ 46), որից 19-ը՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ թեև ԶՈւ-ում քրեական ենթամշակույթին բնորոշ մտածողությունից ածանցվող հարաբերությունների դեմ պայքարը տվել է որոշակի արդյունքներ, սակայն խնդիրը դեռ առկա է: Դավթյանն անընդունելի է համարել հատկապես պատերազմից հետո բանակում կոռուպցիոն դրսևորումների շարունակումը: Նշենք, որ ՀՀ ԶՈւ և այլ զորքերի զորամասերում 2021թ. արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերից 192-ով հարուցվել են քրգործեր: Ժամկետային զինծառայողը մահացել է մարտական հենակետում ստացած վիրավորումից. ՊՆ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ թեև նախընթաց շրջանում եղել են զինված ուժերի մարտունակության դեմ ներքին հանցագործությունների առանձին գործերով առանձին անձանց քրեական հետապնդման ենթարկելու դեպքեր, սակայն ընդհանուր արդյունքները չեն կարող բավարար համարվել: Գլխավոր դատախազը կոնկրետ պահանջներ է դրել նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈւ-ի կողմից կատարված միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների, պատերազմական հանցագործությունների վերաբերյալ քննվող մեծածավալ քրեական գործի առնչությամբ: Նա նաև նշել է, որ առաջիկայում նախաձեռնելու է ՀՀ ՊՆ-ի հետ խորհրդակցությունների շարք։Ավելին13:5101.03.22 -
ՀասարակականՍումգայիթում և Բաքվում հայերի կոտորածներն Ադրբեջանի իշխանությունների երկարամյա հակահայկական քարոզչության հետևանք էին. ՇիֆՍումգայիթում և Բաքվում հայերի ջարդերն ուղղակի հետևանք էին Ադրբեջանի իշխանությունների բազմամյա չար, ռասիստական հակահայկական քարոզչության, որը հիմք դրեց Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և զանգվածային բռնությունների: Ադրբեջանի իշխանությունները ջանքեր չեն գործադրել մեղավորներին պատժելու համար, փոխարենը փորձել են կոծկել վայրագությունները և ժխտել իշխանությունների դերը հայերի դեմ հարձակումների հրահրման գործում։ Այդ մասին ասված է Սումգայիթի և Բաքվի ջարդերի տարելիցի վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարության մեջ: Կոնգրեսականն ընդգծել է, որ նույնը տեղի ունեցավ ավելի քան երեք տասնամյակ անց՝ 44-օրյա պատերազմի ընթացքում: Նա նշել է, որ այսօր էլ Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան շարունակվում է։ «Հայ զինվորները նախկինի պես ապօրինի կալանքի տակ են և կտտանքների են ենթարկվում, իսկ հազարավոր խաղաղ բնակիչներ դեռևս ապրում են վտանգի մեջ: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական և մշակութային օբյեկտները մշտական սպառնալիքի տակ են»,- նշված է Շիֆի հայտարարության մեջ։ Կոնգրեսականի խոսքով՝ երբ ագրեսիան ու ատելությունը դառնում են անվերահսկելի, նման հետևանքներն անխուսափելի են: «Հենց այդ պատճառով Միացյալ Նահանգները պետք է լիարժեք կատարի ամբողջ աշխարհում ժողովրդավարության և խաղաղության պաշտպանի իր դերը։ Մենք չպետք է թուլացնենք մնացած հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց անվտանգ և անվերապահ ազատ արձակման պահանջը, շարունակենք կոչ անել դադարեցնել Ալիևի ռեժիմին ԱՄՆ-ի օգնությունը և առավել ակտիվ ջանքեր գործադրենք Հայաստանում ժողովրդավարության և ազատ, անկախ Արցախին աջակցելու ուղղությամբ»,- նշել է Շիֆը:Ավելին13:3601.03.22 -
ՄիջազգայինԲելառուսի ՀՕՊ–ը թույլ չի տա, որ ՌԴ ԶՈւ-ն հարված ստանա թիկունքից. ԼուկաշենկոԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀՕՊ միջոցները պատրաստականության աստիճանի են բերվել ՌԴ ԶՈւ թիկունքին ուղվված հնարավոր հարվածը կանխելու համար։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը։ «Այլ կերպ մենք չենք կարող։ Մենք մշտապես արևմտյան գործընկերներից սադրանքներ ենք սպասում։ Մե՛կ քաղաքականության, մե՛կ տնտեսության մեջ, մե՛կ ռազմական ոլորտում»,– նշել է Լուկաշենկոն։Ավելին13:2101.03.22 -
ՀայաստանԹռչնաֆաբրիկան Նոր Գեղիում այսօր բաժանելու է իր ութ հազար հավն ու փակվելու է. 88 աշխատող մնում է անգործ. Թագուհի ԹովմասյանԱզգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր անդրադարձավ հավկիթի շուկայում տիրող իրավիճակին: Պատագամվորն ասաց, թե «Շիրակ» թռչնաֆաբրիկան իջեցրել է ձվի գինը ու հավկիթը վաճառվում է 30-ից 35 դրամով, սակայն դրա արդյունքում տուժում են փոքր ընկերությունները: «Ինձ քիչ առաջ տեղեկացրեցին, որ «Լուսակերտ» թռչնաբաբրիկան Նոր գեղի համայնքում այսօր բաժանելու է իր ութ հազար հավն ու փակվելու է. 88 աշխատող մնում է անգործ: Արդյոք սա ազատ, արդար ու թափանցիկ մրցակցության դրսևորում է, երբ ավելի խոշոր ընկերությունը դեմպինգ է անում ու փոքր ընկերությունները դրանից խեղճանում են», - հայտարարեց Թովմասյանը: Նա, դիմելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին, ասաց, որ «Աշտարակ» ընկերությունը դիմել է այս հարցով, որ հանձնաժողովը վերաբերմունք արտահայտի, բայց հանձնաժողովը շարունակ ուսումնասիրում է: «Ու մինչև դուք ուսումասիրում եք խնդիրը, այդ ընթացքում ընկերություն է փակվում», - նշեց պատգամավորը: Գեղամ Գևորգյանն էլ հայտարարեց, թե «Շիրակ» թռչնաֆաբրիկայի շեմը 10 տոկոսին էլ մոտ չէ ու չի կարող դեմպինգ իրականացնել: «Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները լինելու են, շղթա է գործում՝ մի սուպերմարկետում գինն իջնում է, մյուս տնտեսվարողները ևս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս ունեցող տնտեսվարող սուբյեկտը իրականացնել դեմպինգ», - նշեց նա:Ավելին13:2101.03.22 -
ՀայաստանՊետք է որակապես նոր խնդիր դնենք մեր ազգի և մեր պետության առջև․ Դավիթ ՀարությունյանՄենք պետք է, հավանաբար, ամեն ինչ սկսենք զրոյից։ Պետք է իսկապես որակապես նոր խնդիր դնենք մեր ազգի և մեր պետության առջև։ Դրան կարելի է հասնել, նաև այլ երկրների պատմությունն է դրա մասին խոսում։ Շատ ամբիցիոզ, շատ դժվար իրագործելի է, բայց իրագործելի է, «Հայկական օրակարգ, հետպատերազմյան անելիքներ» թեմայով քննարկմանն ասաց արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Դավիթ Հարությունյանը։ Հետպատերազմյան իրականությունում հայկական պետությունն ու պետականությունը պահպանելու, այն ազգային շահերի վրա առաջ տանելու գործն, ըստ Դավիթ Հարությունյանի, կախված է հասարակությունից, որին պետք է ակտիվացնել։ Այս հարցում, նրա խոսքով, պետք է որակապես նոր ճանապարհ ընտրենք։ «Ո՞րն է ուղին։ Առաջինը՝ շեշտադրումը պետք է լինի երիտասարդների վրա։ Երկրորդը նրանց ակտիվացնելն է։ Ոչ թե քաղաքական նոր կուսակցություն հիմնելը, այլ նրանց դարձնելը սեփական երկրի ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր և ոչ հարմարվող, չընդունող այսօրվա իրողությունը։ Եթե մենք այդ ամբիցիան կարողանանք արթնացնել, վստահեցնում եմ՝ մնացած պրոցեսը զարգանալու է ինքնուրույն», - ասաց նա։ Դավիթ Հարությունյանն ընդգծեց՝ երիտասարդների շրջանում բազմաթիվ կայացած մասնագետներ, փորձագետներ կան, նրանք պետք է հանդիպումներ կազմակերպեն հասարակության հետ, ակտիվացնեն նրան։ «Անհրաժեշտ է հասարակության ընդամենը 2 տոկոսի ակտիվություն։ 2 տոկոս, բայց պայքարող, տեսլական ունեցող հանրությունը, բնականաբար, հաղթելու է և շարժվելու է առաջ», - ասաց Դավիթ Հարությունյանն ու շեշտեց՝ սա չպետք է լինի կուսակցական շարժում։Ավելին13:1601.03.22 -
Միջազգային«Իսկական թրիլեր էր». Լուկաշենկոն` Մոսկվայի և Կիևի բանակցությունների կազմակերպման մասինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է իր պետության տարածքում փետրվարի 28-ին կայացած ռուս–ուկրաինական բանակցություններին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը։ «Եթե պատմենք, թե ինչպես ենք կազմակերպել այդ բանակցությունները, իսկական թրիլեր է... Բանակցողները պարզապես կեցցեն, նրանք հիասքանչ էին։ Արեցին ավելին, քան հնարավոր էր։ Նրանք 5 ժամվա ընթացքում գերազանց կատարեցին իրենց աշխատանքն առաջին փուլում»,– ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով` բանակցություններին զգուշավոր լավատեսությամբ է պետք վերաբերվել, կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, բայց այս անգամ` արդեն Լեհաստանի և Բելառուսի սահմանին։Ավելին13:1201.03.22 -
ՀայաստանԱյս իշխանությունների օրոք այլևս երբեք իրավապահ մարմիններին հնարավորություն չի տրվի բացահայտելու Մարտի 1-ի գործը. Արթուր ՎանեցյանՀավանակությունը շատ-շատ մեծ է, որ այս իշխանությունների օրոք և այս իշխանությունների գործողություններն այլևս երբեք հնարավորություն չեն տա իրավապահ մարմիններին բացահայտելու Մարտի 1-ի գործը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը և մնացած քաղաքական հետանդումները կատարվել են Մարտի 1-ի գործի բացահայտման ուղղությամբ, Արթուր Վանեցյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը քաղաքական հետապնդումներ սկսել է՝ տարբեր պատճառաբանություններ բերելով, բայց նրա իրական նպատակը եղել իր իշխանությունը պահելը, որը շարունակվում է մինչ օրս։ Տեսնում ենք աննախադեպ ճնշում դատական իշխանության, մամուլի վրա, տեսնում ենք, որ ձերբակալվում է դատավոր, որը կայացրել է ուղղակի իշխանություններին ոչ հաճո, բայց օրինական որոշում»։Ավելին13:1101.03.22