Լրահոս
2022-03-05
-
ՄիջազգայինՀնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 15-18 տարեկան ավելի քան 3 մլն մարդՀնդկաստանի 15-18 տարեկան բնակչության շրջանում ավելի քան 3 մլն մարդ կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստում է անցել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է առողջապահության և ընտանեկան բարօրության նախարար Մանսուկխ Մանդավիյան: Կորոնավիրուսի դեմ դեռահասների պատվաստման գործընթացը Հնդկաստանում մեկնարկել է 2022 թվականի հունվարի սկզբին: Օգտագործվում է հնդկական Bharat Biotech ընկերության Covaxin պատվաստանյութը: Իշխանությունները մտադիր են արդեն մարտից սկսել 12-14 տարեկանների պատվաստման գործընթացը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հնդկաստանն ԱՄՆ-ից հետո երկրորդն է աշխարհում կորոնավիրուսով վարակումների թվով: Համավարակի մեկնարկից ի վեր այստեղ կորոնավիրուսից վարակվել է շուրջ 43 մլն մարդ: Կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշներով երկիրը երրորդն է՝ շուրջ 515 հազար մարդ:Ավելին15:5205.03.22 -
ՀասարակականԳարիկ Սարգսյանը սկսել է ակնհայտ անօրինական գործունեություններ իրականացնել. հայտարարություն«Իմ հզոր համայնք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը սկսել է ակնհայտ անօրինական գործունեություններ իրականացնել. խոսքը վերաբերում է մանկապարտեզները քաղաքականացնելուն։ Գարիկ Սարգսյանը ապօրինի որոշումներ է կայացրել և աշխատանքից ազատել է թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների տնօրեններին, իսկ թիվ 3 մանկապարտեզի տնօրենին խիստ նկատողություն է հայտարարել, նա աշխատանքից ազատել է նաև համայնքի գեղարվեստի դպրոցի տնօրենին։ Գարիկ Սարգսյանի այս որոշումները կրում են բացառապես քաղաքական բնույթ։ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ դատապարտում է նմանօրինակ երեւույթները, որոնք ավելի են խորացնում երկրում առկա ճգնաժամերը»։Ավելին15:3605.03.22 -
ՄիջազգայինԷվակուացիայից հետո միայն հնարավոր կլինի խոսել բանակցությունները շարունակելու մասին․ ԶելենսկիՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտի 5-ին խաղաղ բնակչության տարհանման միջոցառումների արդյունքներն ամփոփելուց հետո միայն կարելի է խոսել Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակելու մասին։ «Մենք մեր կողմից ամեն ինչ անում ենք, որպեսզի պայմանավորվածությունը գործի։ Դա այսօրվա ամենակարևոր խնդիրներից է։ Կտեսնենք՝ հնարավոր է արդյոք առաջ շարժվել բանակցային գործընթացում», - հայտարարել է Զելենսկին տեսաուղերձում։Ավելին15:2605.03.22 -
ՀասարակականԱռաջին աշխատանքային այցս ՀՀ սահմաններից դուրս կատարեցի․ Հռիփսիմմե ԳրիգորյանՄարտի 4-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտոնում առաջին աշխատանքային այցս ՀՀ սահմաններից դուրս կատարեցի դեպի Արցախ: Այցի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել Արցախի պաշտոնյաների հետ, հանդիպել եմ սահմանամերձ գյուղի բնակիչների ու տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուների, ծանոթացել նրանց խնդիրներին, այցելել եմ տեղահանված արցախահայության ժամանակավոր բնակության վայր, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց կարիքներին: Հանդիպումներս սկսեցի արցախյան գործընկերոջս գրասենյակում: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ և մեր աշխատակազմերի մասնակցությամբ մանրամասն քննարկեցինք և նախանշեցինք առաջիկա համագործակցության երեք կարևոր ուղղությունները. Հայաստանում հաստատված տեղահանված արցախահայության, ներառյալ ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը, ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականության փաստերի հավաքագրումն ու միջազգային իրավասու մարմիններին ներկայացումը, ինչպես նաև Արցախի Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ զարգացմանը նպաստելը՝ տարբեր մեխանիզմներով: Պարոն Ստեփանյանի հետ հայտնել ենք փոխադարձ հանձնառություն՝ շարունակելու հաստատությունների՝ արդեն ավանդույթ դարձած սերտ համագործակցությունը: Աշխատանքային այցի ընթացքում ջերմ ընդունելության եմ արժանացել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Արցախի պաշտպանների փոխհամագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Այնուհետև հանդիպել եմ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք պաշտպանի հաստատությունների առջև դրված մարտահրավերներին ու հնարավորություններին առնչվող հարցերին, ապա հանդիպումը շարունակել ենք ընդլայնված կազմով՝ խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ՝ ունեցել մտքերի խիստ օգտակար փոխանակում։Ավելին15:2505.03.22 -
ՀասարակականՈւկրաինայիում հայերն ակտիվորեն ներգրավված են կարիքավորներին օգնելու գործումՈւկրաինայի մայրաքաղաք Կիևում իրավիճակը հանգիստ է, սակայն լարված է արվարձաններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին նշել է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը, ով բնակվում է Կիևում: Նրա խոսքով՝ այժմ արվարձաններից բնակիչները դուրս են բերվում: «Կիևի արվարձաններից բնակիչներին տեղափոխում են քաղաք: Արդեն մեկ շաբաթ նրանք մնացել էին ռազմական գործողությունների թատերաբեմում: Երեկ մեծ քանակությամբ մարդիկ դուրս եկան: Ընդհանուր առմամբ, քաղաքում պատերազմական իրավիճակին բնորոշ պայմաններ են, որոշ հարցերում էլ նույնիսկ լավ: Ասեմ, որ քաղաքում բոլոր անհրաժետ պարագաները կան՝ջուր, լույս, ինտերնետ: Խանութներում կան ապրանքներ: Առաջին օրերին, թերևս, հերթեր կային, սակայն այսօր այդ առումով թեթև է: Հաշվի առնենք նաև այն, որ մի որոշ մասը դուրս է եկել քաղաքից: Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, ապա մեր ընտանիքն այս ընթացքում ապաստարան չի գնացել, բայց բարձրահարկ շենքերի բնակիչների համար ամենաճիշտն ապաստարաններն են: Մարդիկ սկսել են սովորել պատերազմական իրավիճակին», - ասել է Մարատ Հակոբյանը: Մարատ Հակոբյանը նշել է, որ պատերազմի առաջին իսկ օրվանից հայերը՝ Ուկրաինայի հայերի միության համակարգմամբ ներգրավված են եղել թե հումանիտար հարցերի կազմակերպման, թե պաշտպանական գործընթացներում: Օգնում են զորքին, փախստականներին, կարիքավորներին: Տրամադրում են մթերք, պատրաստի ուտեստներ, առաջին անհրաժեշտության ապրանքներ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։Ավելին15:1805.03.22 -
ՀասարակականՀաճախակիացրել է Ադրբեջանից Լեհաստան ուղևորվող խիստ կասկածելի բեռով օդանավերի թիվը․ իրանագետԻրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչները և վարձկաններն Ուկրաինա են տեղափոխվում Լեհաստանի տարածքով։ Այս համատեքստում ուշագրավ է, որ Ուկրաինայում մարտական գործողությունների մեկնարկին՝ դեռևս փետրվարին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունով գործող ոչ պաշտոնական թվիթերյան էջը հայտարարություն էր տարածել Ադրբեջանի տարածքում մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչների գործունեւթյան անթույլատրելիության մասին։ Իրականում կարծես խոսքը հենց այն ահաբեկիչների մասին է, որոնք Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման տարածք էին տեղափոխվել 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում և որոնց հետագա «ճակատագիրն» այդպես էլ անհայտ էր մնում։ Մինչդեռ, Ուկրաինա իբր «հումանիտար» օգնության առաքման պատրվակով Բաքվի բռնապետական վարչախումբը հաճախակիացրել է Ադրբեջանից Լեհաստան ուղևորվող խիստ կասկածելի բեռով օդանավերի թիվը, որոնցում կարող են լինել ոչ միայն զենք և ռազմամթերք, այլ նաև հենց մերձավորարևելյան ահաբեկիչների խմբեր։Ավելին15:1205.03.22 -
ԱռողջապահականԱղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկը կրճատելու համար. ԱՆԱռողջապահության նախարարության համար գերակա խնդիր է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) դեմ պայքարը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դրանք են բնակչության հիվանդացության և մահացության հիմնական պատճառը, նշված է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: Նշվում է՝ 2020 թվականի պաշտոնական տվյալների համաձայն` ընդհանուր մահացության կառուցվածքում, առավել տարածված չորս ՈՎՀ-ից (արյան շրջանառության համակարգի հիվանդություններ` 47.3% (ԱՇՀՀ), չարորակ նորագոյացություններ 14,8% (ՉՆ), շաքարային դիաբետ` 1․3% (ՇԴ) և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ` 1.1% (ԹՔՕՀ)) մահացությունը կազմում է շուրջ 70%։ Ապացուցողական բժշկության տվյալները վկայում են, որ ՈՎՀ զարգացումը պայմանավորված է ապրելակերպի առանձնահատկություններով, մասնավորապես` բնակչության ռիսկային վարքագծով (ծխախոտի օգտագործում, անառողջ սննդակարգ, կերակրի աղի չարաշահում, ալկոհոլի օգտագործում, ֆիզիկական թերակտիվություն և այլն)։ Հավելյալ աղի օգտագործումը հանգեցնում է զարկերակային հիպերթենզիայի, կաթվածների առաջացման, երիկամների ֆունկցիայի խանգարման և ընդհանուր առողջության վատթարացման: Միջազգային տվյալների համաձայն` բնակչության շրջանում տարեկան օգտագործվում է շուրջ 7 կգ աղ կամ աղային թանձրուկներ, որի արդյունքում օրգանիզմում նատրիումի քանակությունը գերազանցում է սահմանված նորմը: Հիմնվելով բազմաթիվ հետազոտությունների արդյունքների վրա` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս նվազեցնել օրական օգտագործվող աղի չափաբաժինը՝ հասցնելով այն մինչև 2-3 գրամի, որը 13%-ով նվազեցնում է սրտամկանի կաթվածների առաջացումը: Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական <2 գրամ նատրիումին համարժեք), մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի սահմանած շեմը: STEPS մեթոդաբանությամբ 2016-2017 թվականներին իրականացված հետազոտության տվյալներով` չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում սննդին (տղամարդկանց 40.3%-ը և կանանց 30.1%-ը), իսկ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Բնակչության 10-ից 3-ն օգտագործում են մեծ քանակությամբ վերամշակված աղի սնունդ: Բնակչության 21.5%-ը նշել է, որ շատ կամ չափից շատ աղ կամ աղային թանձրուկներ է օգտագործում: Աղի ընդունման նվազեցումը ԱՀԿ-ի կողմից ճանաչվում է որպես առաջարկվող ամենածախսարդյունավետ միջամտություններից մեկը, որն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազեցմանը: Ըստ ԱՀԿ-ի առաջարկությունների` բնակչության շրջանում աղի օգտագործման կրճատմանը կարելի է հասնել՝ իրականացնելով ինչպես մի շարք ռազմավարական, այնպես էլ պրակտիկ տեղական միջոցառումներ: Այդ միջոցառումներից է, օրինակ՝ աղի օգտագործման նվազեցման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը, այդ թվում՝ հանրային սննդի հաստատությունների սեղաններից աղամանների հեռացումը: Մեր սննդակարգում աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը կրճատելու համար:Ավելին14:5605.03.22 -
ՄիջազգայինՌԴ դեսպանությունը ռուսալեզու բնակչության դեմ խտրականության դրսևորումների հարցով նոտա է հղել Գերմանիայի ԱԳՆ-ինԳերմանիայում Ռուսաստանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել այդ երկրի արտաքին գործերի նախարարություն՝ կապված ռուսաստանցիների դեմ կիրառվող խտրականության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Գերմանիայում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը: «Անհրաժեշտ է, որ Գերմանիայի կառավարությունն ուժեղ ազդակներ ուղղի տեղական իշխանություններին՝ քաղաքային, կոմունալ, տարածաշրջանային ծառայություններին, որպեսզի դադարեցվի այս խտրականությունը: Գերմանիայի ԱԳՆ-ին ուղարկվել է դեսպանության նոտան»,- հայտնել է Նեչաևը «Россия-24»-ի եթերում: Նա ընդգծել է, որ դեսպանությունը ռուսաստանցիների կողմից հարյուրավոր դիմումներ է ստանում այն մասին, որ ռուսալեզու բնակչության դեմ խտրականություն է ցուցաբերվում: «Ցավալի է, որ սա վերաբերում է նաև գերմանական դպրոցներում սովորող երեխաներին»,- նշել է դեսպանը՝ հայտնելով, որ խառնամուսնություններից ծնված երեխաները տարատեսակ հոգեբանական բռնությունների են ենթարկվում: Սերգեյ Նեչաևը տեղեկացրել է, որ չնայած հնչեցվող սպառնալիքներին, դեսպանությունն աշխատում է սովորական ռեժիմով:Ավելին14:4805.03.22 -
ՄիջազգայինՍպանվել է ուկրաինական կողմից բանակցողներից մեկըՈւկրաինայի անվտանգության ծառայության կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմից բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը․ գրում է RT-ն՝ ուկրաինական լրատվամիջոցներին և պատգամավոր Դուբինսկիին հղումով։ Տեղեկատվության այլ աղբյուր և հաստատում դեռ չկա։ Սպանված Դենիս Կիրեևը մասնակցել է բանակցությունների առաջին փուլին, երկրորդին՝ ոչ։ Ուկրաինայում նրան կասկածում էին պետական դավաճանության մեջ։Ավելին14:4705.03.22 -
ՄիջազգայինՀայաստանի հարցով Թուրքիայի հատուկ բանագնացը մեկնել է ԲաքուՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն Ադրբեջանում է։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը փոխանցում է, որ Ադրբեջանում է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Սերդար Քըլըչն ընդգրկված է արտգործնախարարի գլխավորած պատվիրակության կազմում։Ավելին14:4205.03.22 -
ԱռողջապահականՀայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 6 դեպք` 10 տուժածովՀայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 6 դեպք` 10 տուժածով2022 թվականի հունվարի մեկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 6 դեպք` 10 տուժածով, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Հաշվի առնելով հիվանդության ծանր ընթացքը՝ հետագա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ Առողջապահության նախարարությունը հորդորում է. խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից, առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի: Բոտուլիզմի հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումները, փորլուծությունը կամ փորկապությունը, որովայնի շրջանում ցավերը, գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, բերանի չորությունը, տեսողության խանգարումը (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսությունը, բբերի լայնացումը, կոպի իջեցումը, խոսքի խանգարումը (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձությունը, կլման ակտի խանգարումը, հավասարակողմ կաթվածը: Նշված ախտանշաններն ի հայտ են գալիս ախտահարված սնունդն ընդունելուց հետո 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի և կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի ու զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ այն բազմանում և արտադրում է թույն: Նման պայմաններ ստեղծվում են հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը հնարավոր է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (120-130°C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում։ Տնային պայմաններում հնարավոր չէ ապահովել նշյալ պայմանները: Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:Ավելին14:3605.03.22 -
ՄիջազգայինԵՄ-ն դադարեցրել է Ռուսաստանի և Բելառուսի գործունեությունը Բալթիկ ծովի երկրների խորհրդիցԵՄ-ն հայտարարել է, որ միացել է Բալթիկ ծովի երկրների խորհրդի անդամներին՝ դադարեցնելով խորհրդում ՌԴ-ի և Բելառուսի գործունեությունը։ «Այս որոշումը ԵՄ և նրա համախոհ գործընկերների պատասխանի մի մասն է ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժմանը և Բելառուսի ներգրավմանն այս չհրահրված և չարդարացված ագրեսիային»,- հայտարարել է ԵՄ-ն։Ավելին14:2305.03.22 -
ՀասարակականՀայրենիքը չափազանց խորն ու պինդ էր նստած Վազգենի մեջ. Արմեն ՍարգսյանՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ: «Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 63 տարեկան... «Հայրենիքը չափազանց խորն ու պինդ էր նստած Վազգենի մեջ: Ամեն ինչ համադրվում էր հայրենիքի շահի հետ՝ անձնական կյանքից մինչև պետական ամենաբարդ գործողություն: Վազգենը հայրենասիրություն չէր քարոզում:Նա հայրենասիրության օրինակ էր իր գործով և կյանքով»: ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 05.03.2019թ.»,-ասվում է ուղերձում:Ավելին14:1805.03.22 -
ՀայաստանԻնչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունումՄարտի 5-ի, 8-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային՝ 2-5 մ/վ, մարտի 5-ին, 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին14:1605.03.22 -
ՄիջազգայինՄարիուպոլում սպառվում են սնունդն ու դեղամիջոցներըԱյսօր առավոտից ռուսական կողմը Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարել: Մինչև երեկոյան 5-ը հրադադար է սահմանվել Մարիուպոլ և Վոլնովախա քաղաքներում՝ խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար: Դոնեցկի ազգային միլիցիան հայտնել է, որ Մարիուպոլում հումանիտար աղետ է: Ավելի քան 5 օր է քաղաքում ջուր և հոսանք չկա: Մարիոպոլի քաղաքապետն ասել է, որ քաղաքում սպառվում են դեղամիջոցներն ու սնունդը։Ավելին14:1405.03.22 -
ԱրցախԱրցախի մի շարք համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններԱրցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին մի շարք համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 4-ի ԿԸՀ նիստի օրակարգում ընդգրկված է եղել մեկ հարց՝ հաստատել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ղեկավարի և Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի՝ Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա համայնքների, Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը Հանձնաժողովի անդամները հաստատել են ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:Ավելին14:0905.03.22 -
ՀասարակականԲաքվում գտնվող հայ գերիներից մեկը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել, մյուսը` 18Բաքվի դատարանը դատավճիռ է կայացրել է ՀՀ քաղաքացիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ։ Սարգսյանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, Ռաֆայելյանը՝ 18։ Նրանք 9 տարի անցկացնելու են բանտում, մնացած ժամանակահատվածը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Ըստ մեղադրանքի ՀՀ քաղաքացիները 2021 թվականի մայիսին իբր ապօրինի հատել են Ադրբեջանի սահմանը և ականապատել Քարվաճառի շրջանի տարածքով անցնող Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ուղիները։Ավելին14:0705.03.22 -
ՄիջազգայինՄալիում սուգ է հայտարարվել ահաբեկչության հետևանքով զոհված 27 զինվորականի համարՄալիի կենտրոնական հատվածում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհված 27 զինվորականի համար երկրում համազգային եռօրյա սուգ է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, համապատասխան հրամանագիրը, որը ստորագրել է Մալիի ժամանակավոր նախագահ, գնդապետ Ասսիմի Գոյտան, մարտի 5-ին կհրապարակի Malijet պորտալը։ Մալիի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ զինված գրոհայինները հարձակվել են Մոնդորոյի բանակային բազայի վրա և սպանել 27 զինծառայողի: 33 մարդ վիրավորվել է, նրանցից 21-ը ծանր վիճակում է, իսկ 7-ը անհետ կորել է: Պատասխան գործողություններով կառավարական ուժերը լիկվիդացրել են 47 ահաբեկչի հենց Մոնդորոյի բազայում տեղի ունեցած բախման ընթացքում և ևս 23-ին՝ հետապնդման ժամանակ:Ավելին13:5705.03.22 -
ՀայաստանԲախվել են Էջմիածին-Վանաձոր երթուղին սպասարկող Газель-ն ու Nissan-ը, վիրավորներից մի քանիսին Газель-ից դուրս են բերել փրկարարները.Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 87 կմ-ում՝ Արագածի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Nissan մակնիշի և Վանաձոր-Էջմիածին երթուղին սպասարկող Газель մակնիշի ավտոմեքենաները։ Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վիրավորներից երկուսին Գազելից դուրս են բերել փրկարարները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը, ճանապարհն էլ եղել է անցանելի։Ավելին13:4905.03.22 -
ՀայաստանՈւժեղացված ծառայության ժամանակ ոստիկանները որսագողության դեպքեր են բացահայտելՈստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի, Բաղրամյանի բաժինների, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի և ՊՊԳՎ Վաղարշապատի բաժնի ծառայողները մարտի 4-ին, ուժեղացված ծառայության շրջանակներում համատեղ իրականացրած միջոցառման ժամանակ, Արմավիր-Հացիկ ճանապարհին զննության են ենթարկել «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան և տափաստանային 5 արտույտ: Ուժեղացված ծառայության շրջանակներում Արմավիր-Հացիկ ճանապարհին, զենք-զինամթերք պահելու կասկածանքով, զննության է ենթարկվել նաև «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող երկու հրացան, իսկ բեռնախցիկի զննությամբ հայտնաբերվել է տափաստանային 50 արտույտ: Պարզվել է, որ արտույտները որսացել էին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վարչական տարածքում: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին13:3705.03.22