Լրահոս
2022-03-12
-
ՀասարակականՇատ արդյունավետ և կառուցողական հանդիպում ունեցանք. Չավուշօղլուն գոհ է Միրզոյանի հետ հանդիպումիցԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ասել է, որ իրենց հանդիպումը շատ արդյունավետ և կառուցողական է եղել։ «Մենք շատ արդյունավետ և կառուցողական հանդիպում ունեցանք», - Անթալիայում լրագրողներին ասել է Չավուշօղլուն։ Anadolu-ն հաղորդում է, որ նախարարները քննարկել են Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները։Ավելին13:2712.03.22 -
ՄիջազգայինԱնկարան չի ցանկանում մասնակցել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. թուրք նախարարԹուրքիայի էներգետիայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, նրանք դիվանագիտության կողմնակից են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելին13:1112.03.22 -
ՀայաստանՄասիսում բախվել են օպերլիազորի Lexus-ն ու Mercedes-ը, կան վիրավորներԵրեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Աստղիկ Գալոյանի վարած Lexus մակնիշի և 43-ամյա Ալբերտ Հակոբյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 44-ամյա Օֆելյա Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Գալոյանը աշխատում է ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր։Ավելին13:1012.03.22 -
ՄիջազգայինՏղա առաջնեկ ցանկացող հայրը սպանել է յոթօրական դստերըՊակիստանում տղամարդը ձերբակալվել է յոթօրական դստերը սպանելու կասկածանքով, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ սարսափելի արարքի դրդապատճառը եղել է այն, որ հայրը ցանկացել է՝ առաջնեկը որդի լինի: Ջանաթ անունով աղջիկ երեխան մահացել է հինգ կրակոց ստանալու հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել Միանվալի քաղաքում և ցասման ալիք բարձրացրել երկրում: Պարբերականը մանրամասնում է, որ հայրը՝ Շահզաիբ Խանը, եկել է տուն, կնոջը կարգադրել է իրեն տալ երեխային, ինչից հետո էլ գնդակահարել է փոքրիկին: Այնուհետև նա փախուստի է դիմել դեպքի վայրից, բայց ավելի ուշ բերման է ենթարկվել: Կնոջ հորեղբայրը՝ Հիդայաթուլլահ Խանը, պաշտոնական բողոք է ներկայացրել սպանության համար կասկածվողի դեմ: Նա ասել է, որ Տղամարդը հրաժարվել է տուն գալ այն բանից հետո, երբ պարզել է, որ իր կինը աղջիկ է լույս աշխարհ բերել և հրաժարվել է ընդունել նրան: Օրեր անց կասկածյալը մտել է ընտանեկան տուն, որտեղ հավաքվել էին հարազատները և հրամայել կնոջը հանձնել Ջանաթին իրեն: «Կասկածյալը վերցրել է աղջկան իր ձեռքը և գնդակահարել նրան», - ասել է նա:Ավելին12:5512.03.22 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները հանդիպել են ԱնթալիայումԹուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները հանդիպում են անցկացնում Անթալիայում. РИА Новости-ի աղբյուրԱվելին12:4712.03.22 -
ԱրցախEuronews հեռուստաընկերությունն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակինEuronews հեռուստաընկերությունն անդրադարձել է Արցախում վերջին օրերին տիրող իրավիճակին՝ պայմանավորված գազամատակարարման ճգնաժամով և քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ և ահաբեկչական գործողություններով։Ավելին12:4012.03.22 -
ՀասարակականՈւմ մասին, որ գրում եմ, միայն փերֆեքթ թիվի է նայում․ Գեղամ ՆազարյանՑավով եմ գրում, բայց լռել չեմ կարող։ Գրում եմ ու նաեւ գիտակցում, որ այն որեւէ ազդեցություն չի ունենա, քանի որ ում մասին, որ գրում եմ միայն փերֆեքթ թիվի է նայում։ Ընկերս վերադարձել է Մոսկվայից։ Ու ասում, պնդում, որ այնտեղ խանութներ գրոհող, ոսպ, հնդկաձավար, ձեթ, մոմ եւ ալյուր կրող մարդկանց խմբերի չի հանդիպել։ Հայեր, ինչո՞ւ եք այնպես անում, որ Ռուսաստանից ժամանակավորապես Հայաստան տեղափոխվածները երեւանյան խանութներում զարմանքով ձեզ նայեն ու հարցնեն՝ իսկ յուրաքանչյուր ընտանիք ամիսը քանի կգ շաքարավազ է օգտագործում, որ այսքան շատ են գնում։ Երբ կառավարության սրտի գործարարին հարստացնելով թանկացրած ձեթն ու շաքարավազը կրում եք տուն, գոնե այդ գործողությունն անելուց առաջ մտածե՞լ եք կամ խորհրդակցե՞լ եք։ Դրա համար էլ մեր հարեւան Գագոն ասում է՝ տպավորություն է, որ այս ժողովուրդը մտքում անդադար երազում է, որ իրեն կոտորեն, բռնաբարեն, աղքատացնեն ու խանութում միշտ մթերքի դեֆիցիտ լինի։ Սրանք նորմալ մարդիկ չեն։ Բայց ժողովրդին մեղադրել պետք չի։ Հաստատ պետք չի։ Մեղավորը բացառապես կառավարող ուժն է, որը ոչինչ չի անում խուճապին վերջ տալու համար, ավելին դեռ մի բան էլ նպաստում է։ Մինչ ես գրում էի այս տողերը շաքարավազ եւ ձեթ, անգամ հնդկաձավար ներկրողները հարստացան եւս 5 միլիոն 4 32 հազար 964 դրամով։Ավելին12:3912.03.22 -
ՀասարակականՓոխարենը` հերթական թաքուն բանակցային գործընթաց, սրճարանի աղաման և այլն. ՎարդևանյանՇատ է խոսվում «պարենային անվտանգության» մասին ու ստեղծված իրավիճակում դրա ծայրահեղ վտանգավոր ռիսկերի մասին: Կարճ դիտարկում. Հայաստանում 2003 թվականից գործում է «Պարենային անվտանգության ապահովման մասին» օրենք: Ըստ այդ օրենքի ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ` ապահովում է սննդամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը և կանխում է պարենային ճգնաժամի հնարավորությունը: Վերջին մեկ ամսվա ընթացքում մշտապես խոսվում է անկառավարելի գնաճի ու սննդամթերքի դեֆիցիտի ռիսկերի մասին: Պետությունները սահմանափակում են արտահանումները, հատուկ սոցիալական ծրագրերով օգնում են իրենց քաղաքացիներին, ԿԱՍԵՑՆՈւՄ են գների բարձրացումը, իսկ Հայաստանում` կառավարության զրո արձագանք, սոցիալական հատուկ միջոցառումների տոտալ բացակայություն: Փոխարենը` հերթական թաքուն բանակցային գործընթաց, սրճարանի աղաման և այլն..Ավելին12:3712.03.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Արցախի գազատարը վերականգնելու համար Ադրբեջանը բնակավայր է պահանջում. աղբյուրԱվելին12:3012.03.22 -
ՄիջազգայինԹուրքիայում սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումըԱնթալիայում այսօր հնարավոր է տեղի ունենա Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Հայաստանի արտգործնախարարությունը հանդիպման մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել: Ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկություններով՝ Միրզոյանն ու Չավուշօղլուն հնարավոր է՝ առանձնազրույց ունենան: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջևին էլ չի բացառել, որ կարող է եռակողմ հանդիպում լինի Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործ նախարարների միջև: Ինչպես գիտեք՝ Հայաստանի արտգործնախարարն Անթալիայում է՝ մարտի 11-ին մեկնարկած դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար:Ավելին12:1812.03.22 -
Շոու բիզնեսՔարդաշյանը պաշտոնապես հաստատել է Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպը` հրապարակելով լուսանկարներԱմերիկյան հեռուստաաստղ, ձեռներեց Քիմ Քարդաշյանը պաշտոնապես հաստատել է երիտասարդ հումորիստ Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նա իր ինստագրամյան էջում համապատասխան լուսանկարներ է հրապարակել: Աղբյուրը նկատում է, որ սա առաջին դեպքն է, երբ 41-ամյա Քարդաշյանը Դևիդսոնի հետ ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակում: Հատկանշական է, որ այդ լուսանկարներում Քարդաշյանը կրում է նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի նվիրած փայլփլուն վերարկուն: Նշենք, որ Ուեսթն ամեն առիթով հայտարարում է, որ ցանկանում է վերականգնել Քարդաշյանի հետ ընտանիքը և բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել Դևիդսոնի հասցեին: Քարդաշյանն ու Ուեսթն ունեն չորս երեխա:Ավելին12:1312.03.22 -
ՀասարակականԱրմավիրի ոստիկանները խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերելՈստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ալաշկերտ գյուղի 40-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում: Ոստիկանները նշված տան և օժանդակ շինությունների զննությամբ հայտնաբերել են 32 կիլոգրամից ավելի կանեփանման բույսեր, ստվարաթղթե արկղով ու պոլիէթիլենային տոպրակներով մարիխուանայի նմանվող զանգվածներ: «Բայց սա ամենը չէր: Տանտերն ավտոտնակի սառնարանից ու մահճակալի միջից ոստիկաններին ներկայացրեց նույնատիպ զանգվածով ապակե երկու տարա: Ըստ 40-ամյա տղամարդու՝ մշակումն արգելված կանեփն ինքն էր ցանել տնամերձ հողամասում, իսկ զանգվածները թմրամիջոց են, որը պատրաստել էր կանեփից: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:Ավելին12:0612.03.22 -
ԱրցախԱրցախի Հանրապետության նախագահն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության նորընտիր Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից: Բարձր գնահատելով համահայկական խնդիրների լուծման գործում Դաշնակցություն կուսակցության ունեցած դերակատարությունը՝ երկրի ղեկավարը կարևորել է կառույցի աշխարհասփյուռ ներուժի արդյունավետ իրացմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով իր լրիվ պատրաստակամությունն այդ առումով: Նախագահն առանձին անդրադարձել է Հայ դատի գրասենյակների հետ համագործակցությանը՝ նշելով, որ ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովից հետո արդյունավետ հանդիպում ու քննարկում է ունեցել նաև Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ: Զրուցակիցները քննարկել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, առկա մարտահրավերներին, ինչպես նաև տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։Ավելին11:5612.03.22 -
ՏնտեսականՍահմանվել են ռուբլու և դոլարի նոր փոխարժեքներԵրևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 3.20 դրամով, առավելագույնը՝ 4.38 դրամով, միջինը՝ 3.62 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 4.70 դրամով, առավելագույնը՝ 5.50 դրամով, միջինը՝ 5.09 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 505 դրամ է, առավելագույնը՝ 512 դրամով, միջինը՝ 509.47 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 517 դրամով, առավելագույնը՝ 522, միջինը՝ 519.88։ Նշենք, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններից շատ չանցած ռուսական ազգային արտարժույթն սկսեց արժեզրկվել։ Bloomberg բորսայական տերմինալի տվյալների համաձայն, այս պահին ռուբլին աշխարհի ամենաանկայուն արտարժույթն է: Ռուսաստանյան վերլուծաբանները հաստատում են, որ ռուբլու վրա ազդող բացասական գլխավոր գործոնն աշխարհաքաղաքական զարգացումներն են։Ավելին11:4912.03.22 -
ԱրցախԷջով տարածել են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ․ ԱՀ ԱԺՄարտի 11-ի երեկոյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հաքերային հարձակման։ Էջով տարածել են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ։ Տեղեկացնենք, որ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը վերականգնված ու պաշտպանված է։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովԱվելին11:3612.03.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Պեսկովի ընտանիքի անդամների նկատմամբԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կնոջ և երկու երեխաների նկատմամբ, գրում է «ՏԱՍՍ»-ը: Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության՝ Պեսկովը ԱՄՆ սահմանած պատժամիջոցների տակ է մարտի սկզբից։ «Գեղասահքից օլիմպիական չեմպիոն հանդիսացող Տատյանա Նավկայի, Նիկոլայ Պեսկովի և Լիզա Պեսկովի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում այսօրվանից՝ կապված նրա հետ, որ նրանք համապատասխանաբար հանդիսանում են Պեսկովի կինն ու չափահաս երեխաները, որի նկատմամբ գործում են պատժամիջոցներ»,-ասված է հաղորդագրության մեջ։ Պատժամիջոցների տակ գտնվող մարդկանց ցուցակում ներառվելը նշանակում է, որ սառեցվում են ԱՄՆ-ում նրանց ակտիվները, իսկ ԱՄՆ քաղաքացի հանդիսացող անձանց և կազմակերպություններին արգելվու է բիզնես ունենալ նրանց հետ։Ավելին11:3212.03.22 -
ԱրցախԱրցախում ձյուն է տեղում, պատուհանից դուրս ջերմաստիճանը զրոյական է, բայց գազ դեռ չկա. Արտակ ԲեգլարյանԱրցախի պետնախարարն իր Telegram ալիքում գրել է, որ արցախցիներն արդեն հինգերորդ օրն է առանց գազի են մնում։ Սրա պատճառը «ադրբեջանական կողմի անսանձ պահվածքն է», որը մինչ օրս թույլ չի տալիս Արցախգազի մասնագետներին ու ռուս խաղաղապահներին մոտենալ վնասված գազատարին։ Սրան զուգահեռ շարունակվում են բնակավայրերի գնդակոծությունները խոշոր և փոքր տրամաչափի զինատեսակներից, նշում է Բեգլարյանը։ Եզրակացությունը մեկն է՝ Ադրբեջանը ցանկանում է շարունակել մարդկության դեմ իր հանցագործությունը և հայությանը վտարել Արցախից, մինչդեռ մենք ամուր կանգնած ենք մեր հինավուրց հայրենիքում և ոչ մի զրկանք չի սասանի մեր կամքը։Ավելին11:1812.03.22 -
ԱռողջապահականՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 111 նոր դեպքՀայաստանում մարտի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 953 դեպք, որից 408 հազար 215-ը`առողջացած, 8570-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3533 բուժառու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մեկ օրում կատարվել է 2939 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 111 նոր դեպք, առողջացել է 282 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 933 հազար 20-ի:Ավելին11:0812.03.22 -
Հայաստան«Ի ՞նչ սկզբունքների հիման վրա տեղի ունեցան սահմանային բաժանումները». Սեյրան Օհանյանը հանդիպել է ուսանողների հետ«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է հայաստանյան բուհերի ուսանողների հետ: Օհանյանը ներկայացրել է օբյեկտիվ, բազմակողմանի վերլուծություններով հիմնավորված իր տեսակետը՝ «Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգային խնդիրները աշխարհաքաղաքական զարգացումների ու տարածաշրջանային հնարավոր իրադարձությունների համատեքստում» թեմայի վերաբերյալ և պատասխանել հանդիպման ընթացքում բարձրացված հարցերին: «Ի ՞նչ սկզբունքների հիման վրա տեղի ունեցան սահմանային բաժանումները, ո ՞ր տարածքներն են այժմ գտնվում Ադրբեջանի վերահսկողության ներքո, ո ՞ր պատմական աղբյուրները հաշվի չառնվեցին սահմանների որոշման գործընթացում: Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցային փաստաթղթերում արդյո ՞ք քննարկվել է Շուշին և Հադրութը Ադրբեջանի կազմ վերադարձնելու հարցը: Արդյո ՞ք Շուշին և Հադրութը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ են»,-այս հարցերն են Օհանյանին ուղղել ուսանողները:Ավելին11:0412.03.22