Լրահոս
2022-03-15
-
ՀասարակականՀակառակորդը փորձում է տիրանալ Խրամորթ և Խնապատ գյուղերի արանքում գտնվող բարձունքին․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում վերջին օրերի սահմանային լարվածությունը ոչ թե սովորական լարում է՝ ադրբեջանական կողմի հերթական սադրանքը, այլ՝ հատուկ օպերացիա: Արցախից մեզ հայտնում են, որ հակառակորդը մի քանի օր շարունակ թիրախավորել և հատուկ գործողություններով փորձում է տիրանալ Խրամորթ և Խնապատ գյուղերի արանքում գտնվող բարձունքին։ Խոսքը Քարագլուխ բարձունքի մասին է, որի վերահսկողությունը ստանալով՝ հակառակորդը ողջ Ասկերանը կվերցնի իր նշանառության տակ, և շատ կհեշտանա Ստեփանակերտը գրավելը: Այս պատճառով էլ արդեն մի քանի օր է՝ իրենց գյուղ են վերադարձել բազմաթիվ խրամորթցիներ, որոնք տարհանվել էին կրակահերթերի առաջին օրերին։ Հակառակորդի ծրագիրը շատ պարզ է՝ գյուղերը դատարկել, ապա մտնել ու տիրանալ այդ բարձունքին»։Ավելին10:1215.03.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«Հրապարակ» Հակառակորդը մի քանի օր շարունակ թիրախավորել եւ հատուկ գործողություններով փորձում է տիրանալ Խրամորթ եւ Խնապատ գյուղերի արանքում գտնվող Քարագլուխ բարձունքին, որի վերահսկողությունը ստանալով՝ հակառակորդը ողջ Ասկերանը կվերցնի իր նշանառության տակ, եւ շատ կհեշտանա Ստեփանակերտը գրավելը: Այս պատճառով էլ իրենց գյուղ են վերադարձել բազմաթիվ խրամորթցիներ: «Ժողովուրդ» Մինչ Արցախում ապրող երեխաները զրկված են կրթություն ստանալու տարրական իրավունքից, ՀՀ ԱԺ պատգամավորները որոշել են հավաքվել տաքուկ անկյունում՝ Աղվերանում և քննարկում կազմակերպել կրթության մասին: «ArmDaily.am» Կապանի Վերին Հանդ գյուղի տարածքում, որտեղ գտնվում է նաև Ներքին Հանդի գերեզմանոցը, ադրբեջանցիները 5 վրան են դրել: «Ժողովուրդ» Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի հետ բանակցել է շատ ավելի վաղ: «Փաստ» ՌԴ քաղաքական վերնախավում բավականին տարակուսած ու վրդովված են այն հանգամանքից, որ հատկապես այս օրերին Հայաստանում առավել ակտիվացել են հակառուսական տրամադրություններ գեներացնող որոշ շրջանակներ, փոխարենը պրոռուսական ընդամենը 1-2 ակցիա է իրականացվել, այն էլ՝ բավականին սակավամարդ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ:Ավելին10:0715.03.22 -
ԱրցախԱրցախում ճանապարհները ձյան պատճառով դժվարանցանելի են, ցածր տեսանելություն կաՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ գիշերը տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը: Նշված ճանապարհահատվածներում տեսանելիությունը ցածր է և տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում և Սարավանում մերկասառույց է, բուք և մառախուղ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:Ավելին10:0315.03.22 -
ՄիջազգայինՌուսական Առաջին ալիքի խմբագիրը ձերբակալվել էԱռաջին ալիքի «Վրեմյա» հաղորդաշարի եթերում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել։ Նա կանգնել է հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Անդրեևայի թիկունքում և բացել է հակապատերազմական պաստառ՝ կոչով. «Առաջին ալիքը ստուգում է ուղիղ եթերի ժամանակ կադրում դրսից մեկի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ», հայտնում է ՏԱՍՍ-ը։Ավելին09:4215.03.22 -
ՀասարակականՈրպեսզի ժողովրդի թիկունքում որոշումներ չկայացվեն, ինչպես եղավ նոյեմբերի 9-ին․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մի շարք հարցեր է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում է այդ հարցերի պատասխանը հրապարակային, որպեսզի ժողովրդի թիկունքում որոշումներ չկայացվեն, ինչպես եղավ նոյեմբերի 9-ին, երբ միանձնյա որոշմամբ կառավարության ղեկավարը փաստի առաջ կանգնեցրեց բոլորին՝ խաղաղ պայմաններում հանձնելով Քարվաճառը, Սյունիքից որոշ հատվածներ և այլն: «Իհարկե, խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերի իրականացումն առհասարակ ողջունելի է, սակայն ՀՀ կառավարությունը պետք է ժողովրդին, ում պատկանում է իշխանությունը, պարզաբանումներ ներկայացնի հետևյալ հարցերի վերաբերյալ. 1. Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը պատկերացնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության ճանաչման սկզբունքի իրականացումը՝ Արցախո՞վ, թե՞ առանց Արցախի, և ի՞նչ սահմաններով, 2. Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում ի՞նչ է սպասվում Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ առաքելությանը, 3. Ի՞նչ ճակատագիր է սպասվում սահմանային բնակավայրերին և ընդհանրապես անկլավներին (այդ թվում՝ Տավուշի մարզի), որոնց մասին վերջին շրջանում շատ է խոսվում, 4. Հայաստանը չի՞ պատրաստվում արդյոք ներկայացնել տարածքային պահանջներ Ադրբեջանին՝ հիմք ընդունելով նախ և առաջ այն հանգամանքը, որ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը զավթել է Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ, 5. Ի՞նչ փաստաթղթով, ի՞նչ քարտեզների հիման վրա է նախատեսվում իրականացնել սահմանազատումը և սահմանագծումը, 6. Արդյոք հաղորդակցության ուղիների բացումը ենթադրո՞ւմ է, որ ՀՀ սահմաններում գտնվող որևէ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը իրականացվելու է ոչ ՀՀ ուժերով։ Հ. Գ. Հարցերը նաև գրավոր ուղարկել եմ Նիկոլ Փաշինյանին»։Ավելին09:3615.03.22
2022-03-14
-
ՄիջազգայինՎերջին գիշերը՝ Instagram-ում. ռուսների սոցցանցային «արտագաղթը»Այս գիշեր, ռուսները հրաժեշտ են տվել ինստագրամին: Կեսգիշերից է Ռուսաստանում արգլափակվել «ինստագրամ»-ը` Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշմամբ: Պատճառաբանությունն այն է, որ Instagram-ում պտտվում են ռուսների նկատմամբ բռնություն խրախուսող հաղորդագրություններ:Ավելին23:3014.03.22 -
ՀայաստանՍեղան՝ առանց աղամանի և մոխրամանի. «առողջացնող» առաջարկներՎաղվանից արգելվում է ծխել հասարակական վայրերում: Կառավարության առողջացնող առաջարկներից մյուսը, որ վերաբերում է աղամաններին, դեռ քննարկման փուլում է: Հնարավո՞ր է, որ մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեն ճաշի մեջ՝ առանց համտեսելու աղ լցնելու համար: Խորհրդարանում այսօր ընդդիմադիրն են այս հարցը տվել առողջապահության նախարարին:Ավելին23:1614.03.22 -
Սոցիալական«Թալան՝ խանութներում». մարդիկ սոված մնալուց են վախենումՔաղաք մտած խուճապը շարունակում է սրբել խանութների դարակները: Համաշխարհային սովի մասին փորձագետների կանխատեսումները նաև Հայաստան են վախ մտցրել: Ոչ էկոնոմիկայի նախարարության ավելորդ գնումներ չանելու հորդորն է փրկում, ոչ էլ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումներն են մարդկանց հետ պահում գնումներից: Թանկ է, բայց առնում են: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի պնդմամբ՝ գնաճին նպաստում են հենց խուճապային գնումները:Ավելին23:0214.03.22 -
Հայաստան«Ո՛չ լսել ենք, ո՛չ տեսել». քաղաքացիները «չեն ճանաչում» Հայաստանի 5-րդ նախագահին«Հետո՞ ինչ» ... ադրբեջանական կրակոցներին Վահագն Խաչատրյանի այս լակոնիկ արձագանքը երևանցիները բումերանգի պես վերադարձնում են նրան՝ հետո՞ ինչ, որ Խաչատրյանը երդվել է երկրի նախագահի պաշտոնում: Մայրաքաղաքաբնակներից շատերը երեկ սովորական վիքենդ են ունեցել ու չեն հետևել սահմանդրության գլխի ինաուգուրացիային:Ավելին22:4514.03.22 -
ՀասարակականՀՀ-ում օտարերկրյա դեսպաններին ԱԳՆ-ում ներկայացվել են Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու՝ Ադրբեջանի քայլերըՀՀ-ում օտարերկրյա դեսպաններին ԱԳՆ-ում ներկայացվել են Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու՝ Ադրբեջանի քայլերը Մարտի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Արցախի բնակչության նկատմամբ այլ հոգեբանական ճնշումների գործադրումը։ Հումանիտար ճգնաժամի կանխման համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության համաչափ և հստակ արձագանքի կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։Ավելին22:3214.03.22 -
ՀասարակականԿոտայքի մարզում 20 օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել էSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 12-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 12:20–ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ «սրտի կանգ, շնչական կանգ, կենսաբանական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 20-օրական երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Զալոյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 20-օրական Ջոն Տ.-ն է, ով տանը սնունդ ընդունելիս վատացել է և հարազատների ներկայությամբ մահացել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:Ավելին22:2214.03.22 -
ՄիջազգայինՀրթիռներ՝ ԱՄՆ հյուպատոսարանի մոտ. Իրանի «պատերազմը» Իսրայելի դեմ՝ ԻրաքումՆորից ակտիվացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Այն ստանձնել է 12 պայթյունների պատասխանատվությունը, որ որոտացել են Իրաքի Էրբիլ քաղաքում՝ ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ: Ըստ կորպուսի հայտարարության՝ թիրախում եղել է իսրայելական «Մոսսադ» հետախուզության կենտրոնը:Ավելին22:2114.03.22 -
Հասարակական«Հայաստան» խմբակցությունը պատվիրակություն կուղարկի Արցախ և կնախաձեռնի ՀՀ ԱԺ հրատապ նիստ«Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է պատվիրակություն ուղարկել Արցախ: Նաև պահանջելու են Հայաստան-Արցախ միջխորհրդրանական հանձնաժողովի հրատապ նիստ հրավիրել:Ավելին22:1414.03.22 -
Արցախ43 արկ և հոգեբանական գրոհ՝ Արցախի գյուղերի ուղղությամբ. սադրանք՝ նաև ռուսների դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀումանիտար ճգնաժամը Արցախում խորանում է: Ավելի քան 100 հազար մարդ դեռ զրկված է գազից, լույսը պարբերաբար անջատվում է: Դպրոցները ստիպված մեկ շաբաթ շուտ են աշակերտներին արձակուրդ ուղարկել, մանկապարտեզների մի մասը փակվել է: Գազատարը նորոգելու համար ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները: Հարցը հրատապ լուծելու խնդրանքով Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրություն է ուղարկել Ռուսաստանի օմբուդսմենին:Ավելին22:0014.03.22 -
Արտաքին քաղաքականությունԲաքուն բացահայտում է «5 կետը». Երևանը դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱդրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց արտգործնախարարությանը, բացահայտում են այն 5 կետանոց փաստաթղթի բովանդակությունը, որ պաշտոնական Բաքուն Երևան է ուղարկել: Հայ փորձագետների պնդմամբ՝ հենց առաջին կետերը դիվանագիտական լեզվից թարգմանելու դեպքում ստացվում է, որ Երևանը պետք է ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում: Հրապարկված փաստաթղթի առաջին մասում կարդում ենք, որ կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, հրաժարվեն տարածքային պահանջներից:Ավելին21:4514.03.22 -
Տարածաշրջան22 հայ կամավորականներ պատրաստ են կռվել՝ հանուն Ռուսաստանի. աջակցության ակցիա․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀայաստանի 22 քաղաքացի դիմել է Ռուսաստանի դեսպանատուն՝ կամավորագրվելու և ռազմաճակատ մեկնելու համար: Դաշնությանն աջակցողները նամակ-խնդրանք են տարել դեսպանատուն՝ այն վստահությամբ, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնողներին չի կարելի մենակ թողնել:Ավելին21:3014.03.22 -
ՄիջազգայինԱվերակներ՝ Դոնեցկում և Կիևում. ինչո՞ւ են «դանդաղ առաջ շարժվում» ռուսներըՏեսակապով բանակցային 4-րդ ռաունդը շարունակվում է: Բանակցությունների ընթացքը ծանր է անվանել պաշտոնական Կիևը: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ այսօրվա դիվանագիտական մենամարտում հաղթած է Մոսկվան ու կարող է կապիտուլյացիա պարտադրել:Ավելին21:2214.03.22 -
ՀասարակականՎեդիում ՔՊ-ական տղամարդ թեկնածուն գրել է, որ ինքն «այրի» էՄարտի 27-ին Արարատի մարզի Վեդի համայնքում նոր ընտրություններ կանցկացվեն։ Թեկնածուներն արդեն ներկայացնում են իրենց հայտարարագրերը, որտեղ հերթական զավեշտալի դեպքն է գրանցվել ՔՊ-ական թեկնածուներից մեկի կողմից․ տեղեկացնում է hraparak.am-ը։ Վեդի համայնքի ավագանու թեկնածու Խաչատրյան Համլետն իր գույքի և եկամուտների հայտարարագիրը լրացնելիս ընտանեկան դրությունը նշել է՝ «Այրի»։ Այսինքն՝ տղամարդ թեկնածուն իրեն ամուսինը կորցրած կամ ամուսնալուծված կին է համարում։ Նշենք, որ այսպիսի զավեշտալի դեպք գրանցվել էր նաև Դիլիջանի ընտրությունների ժամանակ երբ քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն իր սեռը նշել էր «արու», ինչպես կենդանիների դեպքում է։ ՔՊ-ականներից, փաստորեն, այսպիսի երևույթները հեռու չեն, քանի որ նրանց մեծ մասը, հատկապես համայնքներում, տարրական գրագիտությունից զուրկ են, մեծ մասը բարձրագույն կրթություն չունի, իսկ որոշներն անգամ նորմալ գրել-կարդալ չգիտեն։Ավելին20:5314.03.22 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական բանակցություններում տեխնիկական դադար էՌուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև ընթացող բանակցություններում տեխնիկական դադար է հայտարարվել, այն կշարունակվի մինչև վաղը, հայտարարել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը։ «Բանակցություններում մինչև մարտի 15-ը տեխնիկական դադար է հայտարարվել՝ աշխատանքային ենթախմբերում լրացուցիչ աշխատանքի և առանձին ձևակերպումներ հստակեցնելու համար։ Բանակցությունները շարունակվում են»,- գրել է Պոդոլյակը «Թվիթերում»։ Նշենք, որ ռուսական ու ուկրաինական պատվիրակությունների բանակցություններն այսօր անցկացվել են հեռավար ձևաչափով, իսկ մարտի 12-ին Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում աշխատանքային հատուկ ենթախմբեր են ստեղծվել։Ավելին18:4614.03.22