Լրահոս
2022-03-19
-
ՀայաստանՍպասվում են տեղումներ. ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանովՀանրապետության տարածքում մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 23-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 19-20-ն առանձին հատվածներում` ինտենսիվ: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 21-ի և 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 19-20-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-6, 21-22-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 21-ի և 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:Ավելին13:3019.03.22 -
ՄիջազգայինՊատերազմ Ուկրաինայում. The Guardian-ը ներկայացրել է անցնող շաբաթվա ամենատպավորիչ կադրերըԲրիտանական The Guardian պարբերականը ծավալուն ֆոտոշարքով անդրադարձել է Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հետևանքներին՝ ցույց տալով երկրի տարբեր քաղաքներից և շրջաններից ավերածությունների, մարդկային տառապանքի կադրեր:Ավելին13:1219.03.22 -
ԱրցախՍտեփանակերտում շուրջ 30-40 սմ ձյուն է նստել, իսկ բնակչությունը նման պայմաններում զրկված էր բնական գազից․ ԲեգլարյանԵրեկ ամբողջովին ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման և ստուգման աշխատանքները, իսկ գիշերը բնական գազն արդեն իսկ մատակարարվել է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ, հայտնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Հիմա արդեն բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է և առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ: Նրանք արդեն կկարողանան այս բացառիկ ցուրտ եղանակին հաղթահարել իրենց ջեռուցման ու այլ հիմնախնդիրները: Հատկանշական է, որ այսօր Ստեփանակերտում շուրջ 30-40 սմ ձյուն է նստել, իսկ Արցախի այլ բնակավայրերում՝ նույնիսկ ավելի շատ, ինչը բացառիկ է մարտ ամսվա համար: Եվ նման պայմաններում Արցախի բնակչությունը զրկված էր բնական գազից ավելի քան 11 օր՝ ադրբեջանական արհեստական ու դիտավորյալ խոչընդոտների պատճառով»:Ավելին12:5019.03.22 -
ՀասարակականԱբովյանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 27-ամյա երիտասարդին դանակահարել է 17-ամյա պատանինարտի 16-ին, ժամը 06.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ, որը վնասվածքների վերաբերյալ ոչինչ չի հայտնել: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։ Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին մարմնական վնասվածքները պատճառել է Երևանի բնակիչ 17-ամյա պատանին: Բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 18-ին նա ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ մարտի 16-ի ժամը 03.00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սևանի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել 27-ամյա երիտասարդին: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին12:4519.03.22 -
ԱրցախԱրցախի մայրաքաղաքում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքըՀանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով մայրաքաղաքում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը:Ավելին12:1319.03.22 -
ԱրցախԱրցախում Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվելԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը պետական գերատեսչությունների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել կարճաժամկետ ու երկարաժամկետ անելիքների վերաբերյալ:Ավելին11:5719.03.22 -
ՄիջազգայինՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 3.2 միլիոն մարդ լքել է ՈւկրաինանՈւկրաինայից փախստականների թիվը փետրվարի 24-ից ի վեր կազմել է 3.2 միլիոն, որից 185 հազարը հատել են Ռուսաստանի սահմանը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Շաբիա Մանտուն: Նշվում է, որ 2 միլիոն մարդ էլ հատել է Լեհաստանի սահմանը: Միգրացիայի միջազգային կազմակերպությունից տեղեկացնում են, որ Ուկրաինան լքողների թվում 162 հազարը օտարերկրացիներ են:Ավելին11:4619.03.22 -
ՀայաստանՀետիոտներին հորդորում ենք անցում դուրս գալ կամ դրա հատումը շարունակել բացառապես անցման անվտանգության մեջ համոզվելուց հետո. ՃՈՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել: «Վերջին շրջանում Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված դիտարկումներով պարզվել է, որ հատկապես քաղաքային բնակավայրերում հետիոտները կարգավորվող (լուսացույցով կահավորված) հետիոտնային անցումներից օգտվելիս հաճախ հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ անցումն անվտանգ չէ, և հետիոտնային անցում են դուրս գալիս անմիջապես հետիոտնի համար նախատեսված լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալու պահին՝ անտեսելով, որ հետիոտնային անցմանը մոտ գտնվող տրանսպորտային միջոցը դեռ չի ավարտել խաչմերուկի անցումը։ Հաշվի առնելով, որ նման վարքագիծը սպառնալիք է ճանապարհային երթևեկության անվտանգության և առաջին հերթին հենց հետիոտնի կյանքի ու առողջության համար, հետիոտներին հորդորում ենք անցում դուրս գալ կամ դրա հատումը շարունակել բացառապես անցման անվտանգության մեջ համոզվելուց հետո», - նշված է հայտարարությունում:Ավելին11:3419.03.22 -
ԱռողջապահականՀայաստանում արձանագրվել է 25 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպքՄարտի 19-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք: Կատարվել է 2416 թեստավորում, առողջացել՝ 81 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 286 դեպք, որոնցից 409 277-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2748 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8593 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1668 է. նախորդն օրն արձանագրվել է 24 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 25 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 949 129 թեստավորում։Ավելին11:1719.03.22 -
ԱրցախԱրցախի միջշրջանային բոլոր ճանապարհները դժվարանցանելի ենՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան պատճառով հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ: Միջշրջանային բոլոր ճանապարհները և Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը՝ դժվարանցանելի է: Տեսանելիությունը ցածր է բարձր լեռնային գոտիներում: Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում ձնաբուք է, ճանապարհը փակ է կցորդիչով մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս պահին Հանրապետության բոլոր շրջաններում տեղում է ձյուն, միաժամանակ կատարվում են մաքրման աշխատանքներ: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:Ավելին11:1019.03.22 -
ՀասարակականՓոխնախարարը ծիծաղում է Ավանեսյանի՝ աղամանները հավաքելու նախագծի վրաՀՀ առողջապահությանը նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ, ըստ որի՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում:Ավելին10:4819.03.22 -
ՔաղաքականՌուսաստանը հռը կոպալի կացնային քաղաքականություն է վարում. Երվանդ ԲոզոյանՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասում է, որ ուկրաինական ճգնաժամը բավականին բարդ իրավիճակ է ստեղծել Ռուսաստանի համար, վերջինս այս ճգնաժամից դուրս գալու մեկ տարբերակ ունի՝ գնալ տնտեսական արմատական ռեֆորմների ու ազատել բիզնեսը ճնշումներից: Այս մոդելով Ռուսաստանը չի կարող դիմակայել: Ռուսաստանի վիճակի ծանրացումը ճակատագրական ազդեցություն կարող է ունենալ նաև Հայաստանի համար, քանզի տարածաշրջանում ուժերի բալանսի փոփոխությունից անպայման կօգտվի թուրք-ադրբեջանական տանդեմը: Մենք ունենք շատ վատ դաշնակից, բայց ուրիշ դաշնակից չունենք:Ավելին10:4419.03.22 -
ԱրցախՆախքան գազասարքը գործարկելը անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակը․ ԱՀ ՆԳՆԲնական գազի մատակարարման հետ կապված խնդիրները բացառելու նպատակով, ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է` Եղե'ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ: Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե'ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները: Նախքան գազասարքը գործարկելը նախ, անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը: Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը: Ծխատարի խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը: Վթարային իրավիճակի առաջացման ժամանակ, խստիվ արգելվում է ինքնակամ վերականգնել բնակարանի գազամատակարարումը: Ցանկացած արտակարգ իրավիճակում զանգահարել՝ 911,101,112: Գազի վթարային ծառայություն՝ 1-04:Ավելին10:3219.03.22 -
ՀասարակականՀրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմանը կցել է նաև դրա ուկրաիներեն տեքստըԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել ուկրաինական ճգնաժամի մասին և հայերենին կից հրապարակել նույն տեքստի ուկրաիներեն թարգմանությունը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար՝ ցավով հետևում եմ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի զարգացումներին, որոնք արդեն բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ են դարձել և հանգեցրել են աղետալի հետևանքների։ Վստահ եմ, որ խնդրի դիվանագիտական լուծման հնարավորությունները սպառված չեն, և հույս ունեմ, որ ընթացիկ երկխոսությունը հնարավորինս շուտ կբերի խնդրի խաղաղ կարգավորմանը։ Як голова групи дружби Вірменія-Україна Національних зборів Республіки Вірменія, я з болем слідкую за розвитком ситуації в Україні, яка вже спричинила багато людських жертв та призвела до катастрофічних наслідків. Я впевнений, що можливості дипломатичного вирішення проблеми не вичерпані, сподіваюся, що перемовини, що тривають, призведуть до якнайшвидшого мирного вирішення проблеми».Ավելին10:1819.03.22 -
ՀայաստանՕր չկա, որ Վահան Քերոբյանը սկանդալի մեջ չհայտնվի․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կազմում առաջիկայում հնարավոր են կադրային փոփոխություններ։ Հիշեցնենք, որ նախ Վահագն Խաչատուրյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո թափուր նախարարական պորտֆել կա՝ բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը։ Մեր տեղեկություններով, այդ պաշտոնում նշանակվելու անհագ ցանկություն է դրսեւորել առողջապահության նախկին նախարար, ներկայում ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով առաջ է մղում իր թեկնածությունը։ Բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանը կադրային փոխատեղումներով մտադիր է նոր շունչ հաղորդել իր ղեկավարած կաբինետին։ Քննարկվում է արտակարգ իրավիճակների նախարարի փոփոխությունը։ Այդ մասին, իհարկե, վաղուց կային քննարկումներ, եւ ԱԻ փոխնախարար Արմեն Փափուխչյանը հենց այդ նպատակի համար էլ ժամանակին նշանակվեց այստեղ։ Հիմա կարծես մոտեցել է այդ ծրագրի իրականացման պահը։ Խոսվում է նաեւ էկոնոմիկայի նախարարի՝ Վահան Քերոբյանի հեռանալու մասին, որն օր չկա, որ սկանդալի մեջ չհայտնվի։ Անցած շաբաթ էլ խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նիստին ներկայացել էր ոչ այնքան ադեկվատ վիճակում, եւ ՔՊ-ական պատգամավորները Փաշինյանին բողոքել են Քերոբյանի պահվածքից, անպատրաստ վիճակից։ Չի բացառվում նաեւ, որ պաշտոնին հրաժեշտ տա ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը»:Ավելին10:1019.03.22 -
ՀասարակականՌուսաստանի քաղաքացիներն արդեն բախվել են հայկական «ջերմ» հյուրընկալությանը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մեծ թվով Ռուսաստանի քաղաքացիներ են ժամանել Հայաստան եւ արդեն բախվել են հայկական «ջերմ» հյուրընկալությանը՝ վարձով տների գներն են բարձրացել, բոլոր մյուս ծառայությունների։ Բայց ամենից շատ դժգոհությունները բանկերից են, որոնք հրաժարվում են սպասարկել Ռուսաստանից ժամանածներին՝ հորինված եւ անօրինական պատճառաբանություններով։ Մասնավորապես՝ հաշվի համարներ չեն բացում ՌԴ քաղաքացիների համար։ Մենք տասնյակ բողոքներ ենք ստացել ՌԴ-ից ժամանած անձանցից (տես էջ 4)։ Բանկերը հերքում են խտրական մոտեցման պահը, Կենտրոնական բանկը հերքում է, թե բանավոր հրահանգ է իջեցրել՝ չսպասարկել Ռուսաստանից ժամանած, ոչ ռեզիդենտ անձանց։ Իսկ մեր աղբյուրներն ասում են, որ արեւմտյան երկրների դեսպաններն անձամբ են կապվել բանկերի կառավարիչների հետ եւ զգուշացրել՝ եթե սպասարկեք, ձեր բանկի նկատմամբ էլ պատժամիջոցներ կկիրառվեն, եւ համաշխարհային բանկային համակարգից ձեզ կանջատեն»:Ավելին10:0719.03.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«Հրապարակ» Սյունիքում սահմանին լարվածությանը զուգահեռ ավելացել են զորամասերում միջանձնային հարաբերություններով պայմանավորված միջադեպերը: «Փաստ» ԱԺ հերթական նիստերը Նիկոլ Փաշինյանի ու իր պատգամավորների համար նոր «քննության» շրջան է լինելու: «Հրապարակ» Արեւմտյան երկրների դեսպաններն անձամբ են կապվել բանկերի կառավարիչների հետ եւ զգուշացրել՝ եթե սպասարկեք, ձեր բանկի նկատմամբ էլ պատժամիջոցներ կկիրառվեն, եւ համաշխարհային բանկային համակարգից ձեզ կանջատեն: «Հրապարակ» Կառավարության կազմում առաջիկայում հնարավոր են կադրային փոփոխություններ։ «ժողովուրդ» Իշխանությունների «սրտի» գործարար Նարեկ Նալբանդյանը որոշել է լրատվական կայք բացել : Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանի հետ:Ավելին10:0019.03.22 -
ՀայաստանՄի շարք մարզերում ձյուն է տեղումԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Վարդենյաց լեռնանցքը, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհները: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհները փակ են միայն կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր, Շիրակի մարզի Ալագյազ-Արթիկ, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Գորիս-Տաթև և Կապան-Տաթև ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար անցանելի են միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է, իսկ Վայոց ձոր մարզի լեռնային գոտիներում՝ ձնաբուք: Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։Ավելին09:5319.03.22