Լրահոս

2022-03-23
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարորդը, ուղևորը և ոչխարը «Տոյոտայով» բերման են ենթարկվել
    Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում գողություն են արել: Մարտի 19-ին, ժամը 10։15-ին, Օշական գյուղում նրանք կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: 27-ամյա վարորդը Էջմիածնի բնակիչ էր, ուղևորը հենց օշականցի՝ 17 տարեկան: Մեքենայում կար ևս մեկ շնչավոր. բոլորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Աշտարակի բաժին: Ոստիկանությունում պարզվել , որ նրանք մարտի 17-ի գիշերը Օշականում տարբեր մեքենաներից գողացել են մարտկոցներ, իսկ լույս 19-ի գիշերը՝ վեց գլուխ ոչխար, որոնցից մեկը մեքենայում էր: Հետագա միջոցառումներով մարտկոցները հայտնաբերվել են մետաղների ընդունման կետերից: Ճշտվել է նաև ոչխարների տիրոջ ինքնությունը. նրանից ընդունվել է հաղորդում: Ոչխարները հայտնաբերվել են էջմիածինցի երիտասարդի տան բակում, բայց՝ միայն չորսը: Ըստ երիտասարդների` վեցերորդ ոչխարը փախել էր։ Հանգամանքները քննությամբ պարզվում են:
    15:22
    23.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Իշխանական պատգամավորները կամերաներից «փախեփախ» են ման գալիս
    ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը իրեն ժամանակին՝ մինչև պատերազմը իրեն անվանում էր «Օմարի Արծիվ», հրաժարվեց պատասխանել Yerevan.Today-ի՝ Արցախի գազամատակարարման խնդրի վերաբերյալ հարցին։ Լրագրողը հետաքրքվեց՝ հնարավո՞ր է արհեստական պայմաններում են խնդիրներ ստեղծում, որ նորից ինչ-որ զիջումների գնա Հայաստանը, իսկ ՔՊ-ականը արձագանքեց․ «Իմ իրավունքն է չպատասխանելը»։ Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը նույնպես վնասվել էր ՀՀ-ից Արցախ գնացող գազատարը: Վթարը Շուշիի շրջանի այն հատվածում էր տեղի ունեցել, որն ադրբեջանական վերահսկողության ներքո է։ Ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս արցախյան կողմին վերանորոգել գազատարը։ Միայն 10 օր անց էր վնասված գազատար խողովակը վերանորոգվել։ Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
    15:00
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բաքվում հայտարարել են՝ Արցախի գազամատակարարումն Ադրբեջանի ներքին գործն է
    Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան արձագանքել է Արցախի գազամատակարարման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։ «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մի քանի օր առաջ փորձեց միջամտել Բաքվի ներքին գործերին՝ մեկնաբանելով միջազգային կազմակերպությունների մասնակցությունը Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջոցառմանը, իսկ հիմա նորից փորձում է դա անել այլ թեմայով», - ասել է Աբդուլաևան: Նա նշել է, որ Հայաստանը «ապակառուցողական պահվածք է ցուցաբերում, անհիմն պնդումներ անում»։ «Մեր խորհուրդն է Հայաստանին՝ ապահովել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների կատարումը, ներառյալ իր զինված ուժերի մնացորդների դուրսբերումը տարածաշրջանից, և դրանով իսկ նպաստել տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը, չհնչեցնել անհիմն և անօրինական մեղադրանքներ», - ընդգծել է Աբդուլաևան:
    14:50
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամեն ինչ Բաքվի կամքից է կախված՝ վերջինիս քմահաճույքով կապրեն կամ կմեռնեն. Արցախի նախկին արտգործնախարար
    Aysor.am-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։ - Պարոն Մելիքյան, գազամատակարարումն Արցախում կրկին դադարեցված է, և գազատարի՝ իբրև վերանորոգման անվան տակ ադրբեջանական իշխանությունները փական են տեղադրել, որ երբ ցանկանան, դադարեցնեն Արցախի գազամատակարարումը։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։ - Ստեղծված իրավիճակը Հայաստանի ու Արցախի հանրապետությունների հին ու նոր իշխանական վերնախավերի ռազմական և իրավաքաղաքական ֆիասկոյին հետևած կապիտուլյացիայի ուղղակի հետևանք է ու շարունակությունը: Ըստ էության, պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի համար հասանելի չէ այս կարգի խնդիրերի ինքնուրույն լուծումը: Գազատարի վնասված հատվածը, գտնվելով ռուս խաղաղապահերի պատասխանատվության գոտում, հասանելի է ադրբեջանական զինուժի համար և փակ է հայկական կողմի համար: Եթե ռուսները ցանկանան, ապա այս կարգի խնդիրներ չեն առաջանա: - Ըստ Ձեզ՝ ի՞նչ են այս քայլով ուզում ապացուցել ադրբեջանական իշխանությունները։ - Նրանք ապացուցելու բան չունեն. հետևողականորեն իրենց կամքն են պարտադրում ՀՀ իշխանություններին ու արցախահայությանը: Պաշտոնական Երևանին այս կերպ մղում են անհամարժեք զիջումների, արցախահայությանն էլ ստիպում են վարժվել այն մտքին, որ ամեն ինչ Բաքվի կամքից է կախված՝ վերջինիս քմահաճույքով կապրեն կամ կմեռնեն: Հակառակորդի այս պահվածքին համարժեք հակազդեցությունը մեր պաշտոնատարներն առայժմ ունակ չեն գործադրել: Այդպիսի արդյունվետ հակազդեցություն իրականացելու համար ոչ ստանդարտ բազմաբնույթ գործողություներ են հարկավոր: - Պարոն Մելիքյան, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ստեղծված իրավիճակում պատշաճ չեն արձագանքում ՀՀ իշխանությունները։ Խնդիրն առավելապես բարձրաձայնվում է Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի կողմից, այն դեպքում, երբ կառավարության նախորդ նիստում Նիկոլ Փաշինյանը խուսափել էր ուղիղ անդրադառնալ արցախահայությանը բնական գազից զրկելու Ադրբեջանի քայլին։ - Չեմ կարող վարչապետ Փաշինյանի փոխարեն պատասխանել այդ հարցին: Կարող եմ միայն ենթադրել, որ ասելիք չունեն, քանի որ հարցի լուծում էլ չունեն: Ամեն դեպքում, եթե մեր իշխանավորները վճռական գործողություններ չնախաձեռնեն, ապա այս պատմությունն իր շարունակությունն է ունենալու մեզ համար շատ տհաճ հետևանքներով:
    14:46
    23.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Իսպանիայում բեռնատարները կանգնած են. վառելիքի գնաճը քայքայում է Եվրոպայի տնտեսությունը
    Արևմտյան պատժամիջոցները Ռուսաստանի դեմ փողոց են հանել իսպանացիներին: Բեռնատարների վարորդները հրաժարվում են աշխատանքի դուրս գալ վառելիքի ռեկորդային բարձր գների պատճառով:
    14:42
    23.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Եվրոպան՝ էներգետիկ ճգնաժամի ու հացահատիկի դեֆիցիտի վտանգի առաջ
    Եվրոպան պետք է պատրաստ լինի հացահատիկի դեֆիցիտին ու էներգետիկ ճգնաժամին: Այս մասին Հունաստանի փոխարտգործնախարարն է հայտարարել:
    14:27
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտը՝ մարտի 22-ին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Արդեն 3 օր է՝ Արցախը զրկված է գազի մատակարարումից։ Այս մասին մարտի 21-ին հաղորդագրություն էր տարածել Արցախի ԱԳՆ-ն՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։ «Հետքը» շրջել է Ստեփանակերտում, եղել քաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում։ Առանց գազի. 11 ամսական Արփիի լոգանքը վառարանի մոտ։
    14:11
    23.03.22
    Ավելին
  • Միջազգային
    67 ուկրաինացի զինվոր է հանձնվել ռուսներին
    Նախորդ օրը Կիևի մոտակայքում թեժ մարտերի ժամանակ 67 ուկրաինացի զինվոր է հանձնվել ռուսներին:
    13:45
    23.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Այրված դիեր, ծխացող շենքեր. Մարիուպոլի համար մարտերը շարունակվում են
    Ռուս-ուկրաինական թեժ մարտերը շարունակվում են Մարիուպոլի համար: Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսական տանկերը թիրախավորում են տները: Մարիուպոլից հարյուրավոր փախստականներ տեղավորվել են Դոնեցկի շրջանի Բեզիմեննոյե գյուղի դպրոցի ժամանակավոր կեցավայրում:
    13:30
    23.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Գյուղացիները փակել են Երևան-Սևան-Իջևան ճանապարհը․ խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի
    Արդեն մոտ կես ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչներրը՝ ի նշան բողոքի, դարձյալ փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկի հատվածը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երթևեկությունը ամբողջովին կաթվածահար է եղել։ Խցանումը արդեն հասնում է մի քանի կիլոմետրի։ Բողոքի ակցիան կապված է այն բանի հետ, որ նշված գյուղերի բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են, որ իրենց գյուղերը դեմ են խոշորացմանը ու պահանջում են կառավարությունից, որպեսզի ինչպես եղել է երկար տարիներ, այդպես էլ մնա. «Մենք դեմ ենք այդ ծրագրին, քանի որ դա, առաջին հերթին, վնասում է գյուղացուն։ Իսկ մենք ուզում ենք, որպեսզի ինչպես եղել է դեռ ԽՍՀՄ տարիներից, այնպես էլ մնա։ Պատանդ ե՞նք դարձել ինչ-որ մարդկանց ձեռքին։ Հազիվ մեր գյուղապետերը իրենց կապերով ու գյուղի ժողովրդով ծաղկացրել ու շենացրել են Ծովագյուղն ու Սեմյոնովկան։ Հիմա ի՞նչ, ուզում եք՝ կյանքը մեռնի՞ այդ գյուղերում։ Դա մենք հաստատ թույլ չենք տա։ Ասում էիք՝ ժողովրդի իշխանություն։ Եթե այդպես է, հարամ լինի էն պայքարը, որ ձեզ իշխանություն բերեցինք, բերեցինք, որ ավելի լավը լինի, բայց հիմա մի ամբողջ ժողովորդի հասցրել եք անդունդի եզրին։ Ձեզ ի՞նչ կա․ դուք քաղաքում նստած՝ որոշումներ եք կայացնում, բայց չեք մտածում, որ եթե գյուղացին չլինի, քաղաքացին էլ լիքը պրոբլեմներ կունենա։ Պահանջում ենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, որպեսզի անձամբ ինքը գա ու վերջնական լուծում տա մեր խնդրին։ Իսկ որ մեր խնդիրը արդար է, դա իշխանությունը մեզնից լավ գիտի։ Ուղղակի, չգիտես ինչու, որոշ իշխանիկներ իրենց երկու ոտքը դրել են մի կոշիկի մեջ ու չեն ուզում ընդառաջեն մեր ժողովրդի արդար խնդրի լուծմանը»։
    13:27
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս իշխանությունները վախենում են Ադրբեջանին բացասական պատասխան տալ․ քաղաքագետ
    Արարատ Միրզոյանի խոսքերից պարզ դարձավ, որ Հայաստանը չի մերժելու Ադրբեջանի առաջարկը և փորձելու է իբր նոր փաթեթավորումով կամ ինչ-որ լրացումներով ընդունել այն։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ «Սա է խնդիրը։ Այսինքն, այս իշխանությունները վախենում են Ադրբեջանին բացասական պատասխան տալ և նրանք մտածում են, թե ինչ փաթեթավորմամբ ձևակերպեն, որպեսզի կարողանան բավարարել ադրբեջանցիների առաջարկը։ Սա է խնդիրը ընդամենը՝ ուրիշ ոչ մի բան չկա։ Երբ որ Արարատ Միրզոյանն ասում է, որ որևէ կետ չկա, որ մերժելի կլինի հայկական կողմի համար, նշանակում է , որ Հայաստանը պարզապես պատրաստվում է ընդունել Ադրբեջանի առաջարկը»,- ասել է Բոզոյանը։ Մեր հարցին, թե արդյոք դա նշանակում է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս, քաղաքագետն ասաց, որ միգուցե քողարկված ձևով դա հայկական կողմը ձևակերպի, որ Արցախի հարցը պետք է քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և այլն, և այլն, բայց դե ֆակտո դա է նշանակում։ «Երբ որ Հայաստանի դիրքորոշումը լղոզված է, իսկ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ, ապա այդ դիրքորոշումները երևում են նաև դրսից, այսինքն միջազգային շրջանակներն էլ հասկանալով, որ փաստացի հայկական կողմը լղոզված դիրքորոշում ունի, հստակ տեսակետ չի ասում այդ մասին, իսկ Ադրբեջանը հստակ պահանջում է, ապա բնականաբար, միջազգային հանրությունը նույնպես, այն շրջանակները, որոնք որ զբաղվում են Արցախի հարցով, բնականաբար նույնպես կսկսեն արդեն դիրքավորվել պրոադրբեջանական դիրքորոշման մեջ»,- ասել է Բոզոյանը։ Քաղաքագետը նշեց, որ միջազգային հանրությունն ու միջազգային շրջանակները փորձում են կոնսենսուսային տրամաբանությամբ հանդես գալ, որպեսզի հայկական և Ադրբեջանի համադրությամբ լինի։ Բայց եթե Ադրբեջանը հստակ է իր դիրքորոշման հարցում, իսկ հայկական կողմը լղոզված, ապա բնական է, որ միջնորդներն էլ փորձելու են բավարարել ավելի շատ Ադրբեջանի պահանջները, ոչ թե հայկական կողմինը։ Ռուսաստանի դիրքորոշման մասին մեր հարցին, Բոզոյանը նշեց, որ իր կարծիքով Ռուսաստանը փորձում է այդ թեմայի մասին չխոսել։ «Այսինքն, ֆորմալ իմաստով կա Մինսկի խմբի համանախագահների հետ հարթակը, բայց հաշվի առնելով այսօրվա Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները, բնականաբար այդ հարթակը այսօր չի կարող կենսունակ լինել, գոնե ժամանակավորապես մինչև որ վերականգվեն այդ հարաբերությունները, իսկ երբ կվերականգնվեն՝ պարզ չի, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը Արցախի կարգավիճակի վերաբերյալ փորձելու է ընդհանրապես լռել, դրա մասին չխոսել, որպեսզի չզայրացնի ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմին։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներին՝ Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին, ապա նրանք էլ մեծ հաշվով առանձնապես ոգևորված չեն լինելու այդ թեմայի մասին խոսել, որովհետև այդ թեմայի վերաբերյալ հայկական կողմը չի ուզում խոսել, ադրբեջանական կողմը հստակ պահանջում է, որպեսզի հայտարարվի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր այլևս գոյություն չունի։ Ադրբեջանի դիրքորոշումը շատ կարծր և լկտի է և հասկանալի է, որ այդ լկտի պահվածքը ոչ ոք չի ուզում ընդունի՝ ոչ ռուսական, ոչ ամերիկյան և ոչ էլ ֆրանսիական կողմը, որովհետև դա խայտառակություն կլինի։ Երկար տարիներ նրանք զբաղվել են այն հանգամանքով, որ կա Լեռնային Ղարաբաղի խնդիր և ահա նրանք պիտի ընդունեն Ադրբեջանի՝ այսպես ասած պարտադրանքը՝ դա ծիծաղելի կլինի նրանց համար»,- շեշտել է Բոզոյանը։ Քաղաքագետը հավելել է, որ այդ պատճառով էլ բոլորը գերադասում են լռել, ու քանի որ հայկական կողմն էլ է լռում, ստացվում է, որ Ադրբեջանի դիրքորոշումն է ավելի ակնհայտ ու տեսանելի է դառնում։
    13:23
    23.03.22
    Ավելին
  • Միջազգային
    121 երեխա է զոհվել ռուս-ուկրաինական պատերազմում. Զելենսկին հայտնում է բանակցային «առաջընթացի» մասին
    Ռուսական բանակն այս գիշեր հատուկ հրթիռային համակարգերով ուկրաինական ուղղաթիռների անգարներ է ոչնչացրել: Դոնեցկում մեկ օրում վիրավորվել է 28 խաղաղ բնակիչ: Պատերազմի 28 օրում 121 երեխա է զոհվել, 167-ը վիրավոր է:
    13:03
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ոսկեպարում բնակիչներին տան վկայական չեն տալիս, ասում են՝ քարտեզով տները Ադրբեջանի տարածքում են․ գյուղապետ
    Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի 3 բնակիչներ իրենց տները կառուցելիս ի վեր չեն կարողանում ստանալ սեփականության վկայական։ Բնակիչների խոսքով՝ Կադաստրի կոմիտեից հայտնում են, որ այն տարածքները, որտեղ կառուցված են տները, ՀՀ տարածքում չեն գտնվում։ Թեմայի հետ կապված Tert.am–ը զրուցել է Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանի հետ։ «Այդ տները կառուցվել են 90-ական թթ-ին, եթե չեմ սխալվում 1995 թ-ին, երբ բնակիչները գնացել են սեփականության վկայական ստանալու, իրենց այդ ժամանակ ասել են, որ այդ տները մեր տարածքում չեն գտնվում և չեն կարողացել սեփականաշնորհել, մինչև հիմա էլ այդ խնդիրը այդպես մնացել է։ Իրենք կոմունալներ են վճարում այդ հասցելով, իրենց որդիները զորակոչվել են բանակ այդ հասցեից, բայց սեփականության վկայական չունեն»,- ասաց Աղբալյանը։ Վարչական ղեկավարը նշեց, որ քարտեզի վրա իրենց բնակության հասցեները առկա չեն։ «Այդ հասցեները համայնքապետարանն է իրենց տրամադրել, որ կարողանան նպաստ ստանալ, վճարումներ անել և այլն, բայց քարտեզի վրա նման տվյալ չկա։ Աստված չանի, եթե վաղը դելիմիտացիա, դեմարկացիա լինի, որի հետևանքով այդ տարածքերը համարվեն ադրբեջանական, այդ մարդիկ զրկվելու են իրենց տներից, հիմա սեփականության վկայական չունեն, որ գոնե ուրիշ տեղ պետությունը կարողանա իրենց տուն հատկացնել»,– ասաց Աղբալյանը։ Tert.am–ը թեմայի հետ կապված հարցում է ուղարկել Կադաստրի կոմիտե՝ պարզելու՝ ո՞ր թվականի և ի՞նչ քարտեզների հիման վրա են Ոսկեպար գյուղում տրամադրվում սեփականության վկայականներ։
    12:59
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փառուխ, Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ գյուղերը և Ասկերան քաղաքի վարչական տարածքները պարբերաբար արկակոծվել են. ԱՀ ՔԿ
    Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնում են, որ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 7-ին, մարտի 8-ին, մարտի 9-ից մինչև մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակայքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից ազգային ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով զուգորդված ահաբեկչությամբ, պայթյունի, հրկիզման, մարդկային զոհեր, գույքային վնաս պատճառելու և հասարակական անվտանգությունը խախտելու՝ բնակչությանը ահաբեկելու նպատակով, տարբեր տրամաչափի ականանետային համակարգերի գործադրմամբ Ասկերանի շրջանի Փառուխ, Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ գյուղերի և Ասկերան քաղաքի վարչական տարածքները պարբերաբար արկակոծելու, Խրամորթ գյուղի բնակիչ Սուրեն Բաղրյանին բեկորային վիրավորում պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
    12:56
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կուսակցություն եմ բացում՝ երկիրը ճահճից հանեմ. Տիգրան Արզաքանցյան
    Փաշինյանն իմ որոշ առաջարկներն ընդունում է. կուսակցություն եմ բացում՝ երկիրը ճահճից հանեմ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքական և հասարակական գործիչ Տիգրան Արզաքանցյանը։ Մեր զրուցակիցը հայտարարեց, որ կուսակցությունն ունենալու է «Ուժը հայրենյաց» անվանումը։ Ըստ նրա՝ նպատակը պետք է լինի համախմբել երկրի կարող ուժերին և համատեղ վերականգնել տնտեսությունը, ներդրումներ բերել, արդյունաբերություն ստեղծել, ինչպես նաև ապահովել պետության անվտանգությունը թշնամիների հարձակումներից։
    12:40
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Պատերազմ է». Հովիկ Աղազարյանը՝ Ադրբեջանի կողմից Արցախում գազն անջատելու մասին
    Խորհրդարանում այսօր լրագրողները Հովիկ Աղազարյանին հիշեցրին, որ երեկ նա հայտարարել է՝ պիտի սովորենք ապրել նաև առանց գազի, դա նորմա՞լ է հարցին, Աղազարյանը պատասխանեց․ «Պատերազմ է, պա-տե-րազմ է։ Մենք գտնվում ենք պատերազմական իրողությունների մեջ, այսօր զինադադար է»։
    12:22
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանը դատի է տվել իր սեփական երկրին Եվրոպական դատարանում. Հարութ Սասունյան
    Կարող են լինել պետությունների ղեկավարներ, որոնք դատի են տվել իրենց կառավարություններին այն բանից հետո, երբ նրանք տապալվել են կամ նրանց ունեցվածքը բռնագրավվել է, սակայն ես տեղյակ չեմ որևէ ղեկավարի մասին, որը պաշտոնավարման ժամանակ շարունակել է իր սեփական երկրի դեմ հայցը օտարերկրյա դատարանում: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ունենք ոչ թե մեկ, այլ երկու հայցերի անհավանական դեպք, որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այս երկու դատական գործերը դեռ ընթացքի մեջ էին, երբ նա դարձավ վարչապետ։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանում քննվող հայց ուներ նաև Ալեքսանդր Արզումանյանը՝ դեսպան նշանակվելու պահին։ Ոչ ոք չի կարող մեղադրել քաղաքացի Փաշինյանին այդ երկու հայցերը ներկայացնելու համար՝ 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց շատ առաջ, իր անունը մաքրելու համար, երբ նա և իր թերթը մեղավոր էին ճանաչվել Հայաստանի օրենքները խախտելու մեջ։ Այնուամենայնիվ վարչապետ դառնալուց հետո նա պետք է Եվրոպական դատարանից հետ վերցներ հայցերը և հայցադիմում ներկայացներ Հայաստանի դատարաններ, ինչն արեց այժմ՝ պաշտոնն ստանձնելուց չորս տարի անց։ 2022 թ․ հունվարին իր «մամուլի ասուլիսում» Փաշինյանը խոստովանեց, որ մտածել է հայաստանյան դատարաններ բողոք ներկայացնելու մասին, սակայն ասել է, որ որոշել է սպասել մինչև Եվրոպական դատարանի կողմից որոշման կայացմանը։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ հայցերը հետ վերցնել Եվրոպական դատարանից և բողոք ներկայացնել Հայաստանում։ 2022 թ. փետրվարի 16-ին «Արմենպրեսը» տեղեկացրեց, որ «Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի 2010 թ. մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2010 թ. հունվարի 19-ին Փաշինյանին մեղավոր էր ճանաչել 2008 թ. մարտի 1-ի ցույցերի ժամանակ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար [ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, այրվել մեքենաներ և թալանվել խանութներ։ Իշխանություններից 16 ամիս թաքնվելուց հետո], Փաշինյանը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման, բայց պատիժը կրեց երկու տարուց մի փոքր պակաս և ազատ արձակվեց ընդհանուր համաներմամբ։ 2022 թ. հունվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որը Փաշինյանը ներկայացրել էր այն ժամանակ, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչ էր։ Եվրոպական դատարանը ճանաչել էր Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումները։» Եվրադատարանը Փաշինյանին վնասի հատուցման և դատական ծախսերի համար ոչ մի գումար չէր հատկացրել։ Հետաքրքիր է, որ Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը որևէ ապացույց կամ առարկություն չի ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պաշտպանելու Հայաստանի դատարանի 2010 թ. վճիռն ընդդեմ Փաշինյանի։ Հասկանալի է, որ կառավարության ներկայացուցիչը դժկամությամբ կներկայացներ ապօրինությունների ապացույցներ իր սեփական երկրի վարչապետի դեմ․․․ ՄԻԵԴ-ը կայացնում է իր բոլոր որոշումները՝ կշռադատելով հայցվորի փաստարկները համապատասխան կառավարության ներկայացրած ապացույցների դեմ։ Տվյալ դեպքում կառավարությունը չէր ներկայացրել դեպքի իր կողմը, քանի որ հայցվորն ու կառավարությունը անհարմար կերպով նույն կողմում էին։ Կարևոր է նաև նշել, որ Եվրոպական դատարանը սկսել է Փաշինյանի հայցը քննել միայն 2019 թվականին՝ 2018 թվականին նրա վարչապետ դառնալուց հետո, ինչը նշանակում է, որ նա բավական ժամանակ ուներ իր դիմումը Եվրոպական դատարանից հետ վերցնելու համար։ Ցավոք, Փաշինյանի հայցը Եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի սկանդալային նյութ տրամադրեց ադրբեջանական մամուլին՝ հրապարակելով այն՝ «Փաշինյանը հաղթեց Հայաստանին Եվրոպական դատարանում» վերնագրով։ Փաշինյանի երկրորդ հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացվել է նրա «Հայկական ժամանակ» թերթի «Դարեսկիզբ» հրատարակչական ընկերության կողմից։ Թերթը 2010 թ. հոկտեմբերի 14-ին տպել էր՝ «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով մի հոդված՝ մեղադրելով Հայաստանի պետական մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների «թմրամիջոցների, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման հանցագործություններին» մասնակցելու համար։ Մեղադրյալներից երեքը հայց էին ներկայացրել Հայաստանի դատարան ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի՝ զրպարտության համար։ Փաշինյանը տանուլ էր տվել դատը և դրան հաջորդած բողոքարկումը։ Եվրոպական դատարանը 2021 թվականին որոշել է, որ դիմումատուի իրավունքները խախտվել են։ Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել են Փաշինյանի թերթի հրատարակչությանը վճարել 9000 եվրո վնասի փոխհատուցում՝ բացի հարկերից։ Ալեքսանդր Արզումանյանը ևս հայց էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան՝ նախքան 2017 թվականին Դանիայում և Նորվեգիայում, իսկ 2019 թվականին՝ նաև Շվեդիայում դեսպան նշանակվելը: Նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկել էր Հայաստանի դատարանի կողմից իր դատվածությունը՝ նախագահական ընտրություններին հաջորդած 2008 թվականի բողոքի ցույցերին նրա մասնակցության համար։ Նա եղել է Լևոն Տեր Պետրոսյանի նախագահական շտաբի ղեկավարը։ Մինչ այդ Արզումանյանը Հայաստանի արտգործնախարարն էր։ 2001 թվականին նա դարձել է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիր անդամներից մեկը։ 2008 թվականի բողոքի ցույցերից հետո նա ձերբակալվեց և մեղադրվեց «պետական իշխանության յուրացման» մեջ։ 2009 թ. հունիսի 22-ին Հայաստանի դատարանը նրան մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, դատապարտեց հինգ տարվա ազատազրկման և համաներման պատճառով անմիջապես ազատ արձակեց։ 2009 թվականին Արզումանյանը դիմեց Եվրոպական դատարան, որը 2021-ին որոշեց, որ խախտվել են նրա արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության իրավունքները։ Ինչպես Փաշինյանը, այնպես էլ Արզումանյանը դեսպան դառնալուց հետո նախընտրեց չվերցնել իր հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։ Չգիտեմ, թե ինչու ՀՀ կառավարությունը 2017 թվականին նրա նշանակումը չպայմանավորեց հայցը հետ վերցնելու հետ։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց Հայաստանի Հանրապետությանը վճարել դեսպան Արզումանյանին՝ 9000 եվրո վնասի փոխհատուցման և 2600 եվրո դատական ծախսերի համար՝ բացի հարկերից։ Հետաքրքիր է, կա՞ արդյոք աշխարհում որևէ այլ երկիր, որի վարչապետն ու դեսպանը պաշտոնն ստանձնելու պահին ունեին անավարտ դատական հայցեր օտարերկրյա դատարանում ընդդեմ իրենց երկրի՝ պարտավորեցնելով Հայաստանի Հանրապետությանը վճարել իրենց վնասների փոխհատուցումը և դատական ծախսերը սեփական կառավարության բյուջեից»: Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
    12:09
    23.03.22
    Ավելին