Լրահոս
2022-03-25
-
ԱրցախԱդրբեջանական զինուժը էքսկավատորով ճանապարհ է բացում դեպի Քարագլուխ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՆայե՛ք այս կադրերը։ Հենց այս պահին Փառուխում դիրքավորված ադրբեջանական զինուժը էքսկավատորով ճանապարհ է բացում դեպքի ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ։ Ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Հայաստանն ու Արցախը Ադրբեջանի, Թուրքիայի եւ «ոչինչ չտեսնող» միջազգային հանրության դեմ մնացել են միայնակ։Ավելին13:2125.03.22 -
ԱրցախԱսկերանի ցանկացած դիրք հանձնելը հեշտացնում է Ստեփանակերտ հասնելը․ Սամվել ԲաբայանՔարագլխի բարձունքը ստրատեգիական նշանակություն ունի և չպետք է տալ հակառակորդին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգոթյան խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ «Ընդհանրապես, Ասկերանի ցանկացած դիրք հանձնելը հեշտացնում է Ստեփանակերտ հասնելը։ Իրավիճակը ընդհանուր առմամբ լուծվող է, պետք է կարողանանք տեղում բանակցել ռուսական ուժերի միջոցով»,- ասաց Բաբայանը։ Հարցին՝ ինչ կլինի Քարագլխի բարձունքը կորցնելուց հետո, Բաբայանը ասաց․ «Ոչ մի բան չի լինելու, հայկական կողմը պահանջելու է, որ ռուսական կողմը այն վերադարձնի, որովհետև իրենց առաջարկով են հանել տեղի դիրքերը»։ Բաբայանը նշեց նաև՝ այն պահից, երբ ռուսական զորքը մտել է Արցախ, հայկական կողմը դուրս է եկել պատասխանատվությունից։ Նա հավելեց՝ մոտ մեկ շաբաթ առաջ Խրամորթում ադրբեջանցիների սադրանքներից հետո ռուսական կողմի առաջարակությամբ Փառուխում հայկական և ադրբեջանական կողմերը հանել դիրքերը։Ավելին13:1425.03.22 -
Արցախ5 պայմանագրային զինծառայող վիրավոր է․ ԱՀ ՊՆՃշտված տեղեկություններով` այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԱվելին12:5325.03.22 -
ԱրցախՄիջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով․ շտաբՏեղեկացնում ենք, որ այս ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են: Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար: Դրան զուգահեռ՝ Արցախի զինված ուժերը լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ակնկալում ենք, որ հետևողական աշխատանքի արդյունքում ռուս խաղաղապահ առաքելությանը կհաջողվի իր վերահսկողության տիրույթում ծագած խնդիրները կարգավորելու և, ադրբեջանական կողմի հետ քաշումից հետո, անվտանգային լրացուցիչ երաշխիքների տրամադրմամբ խաղաղ բնակչությունը կվերադառնա իրենց տներ:Ավելին12:4925.03.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Թշնամին ԱԹՍ է կիրառել. ադրբեջանցիները մնում են Փառուխում և հարակից դիրքերումԱվելին12:3025.03.22 -
ԱրցախԱնտարբերությունն ու անգործությունը սարսափելի հետևանքներ կունենան ողջ քաղաքակիրթ մարդկության համար․ ԱԳՆՄարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով զինադադարի ռեժիմը և բոլոր պայմանավորվածությունները, հատել են Արցախի Հանրապետության հետ շփման գիծը և ներխուժել ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ։ Թշնամին նաև սադրանքների է դիմել նույն շրջանի Խրամորթ բնակավայրի ուղղությամբ։ Ավելին, մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Վերոհիշյալ գործողությունները տրամաբանական շարունակությունն են վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնած ահաբեկչական արշավի, որը դրսևորվում է խաղաղ բնակչության վրա հոգեբանական ճնշումների գործադրմամբ, կրակի դադարեցման ռեժիմի պարբերական խախտումներով և Արցախը սնուցող միակ գազատարի խափանմամբ, ինչի արդյունքում հանրապետությունում հումանիտար ծանր իրավիճակ է ստեղծվել։ Ադրբեջանի կողմից իրականացվող այս բոլոր գործողությունները ոչ այլ ինչ են քան պետականորեն ուղղորդված էթնիկ զտման քաղաքականություն՝ միտված Արցախի լիակատար հայաթափմանը։ Ադրբեջանի աշխարհաքաղաքական նպատակները ակնհայտ են` ահաբեկել Արցախի ժողովրդին, հարված հասցնել ՌԴ խաղաղապահ առաքելությանը, Անդրկովկասը դարձնել պանթյուրքիզմի և ծայրահեղականության պլացդարմ` հետագայում ավելի լայն ծրագրերի իրականացման նպատակով: Ադրբեջանի հայատյաց և սանձազերծ քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության, մասնագիտացված միջազգային կազմակերպությունների ամենախիստ գնահատականին: Անտարբերությունն ու անգործությունը ավելի սարսափելի հետևանքներ կունենան ողջ քաղաքակիրթ մարդկության համար: Արցախի ժողովուրդը շարունակում է ամուր կանգնել իր հողում և երբևիցե չի հրաժարվելու իր հայրենիքից, չի ընկրկելու թշնամու ստորությունների ու նենգության առաջ:Ավելին12:2025.03.22 -
ԱրցախՔարագլխի մի մասը ադրբեջանցիների ձեռքում է, Խրամորթի կողմից էլ ճանապարհ են սարքում․ Փառուխի նախկին համայնքապետՓառուխը դեռ շարունակում է մնալ ադրբեջանցիների ձեռքում, ո՞վ է ասում, թե հետ են վերցրել մերոնք։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Ասկերանի շրջանի Փառուխի նախկին համայնքապետ Արտյուշա Միքայելյանը։ Հարցին՝ ո՞ւմ վերահսկողության տակ է այժմ գտնվում Քարագլուխ բարձունքը, Միքայելյանը պատասխանեց․ «Այս կողմում իրենք են, իրենց վերահսկողության տակ է, մյուս կողմից տեղեկություն չունեմ, Խրամորթից, որ նայում ես, այս կողմում ադրբեջանցիներն են։ Այս պահին Խրամորթի կողմից ադրբեջանցիները ճանապարհ են սարքում դեպի Քարագլուխ, որ մնան այնտեղ։ Փառուխը վերցրել են, հիմա էլ Քարագլխում են հաստատվում։ Ո՞վ է ասում, որ Փառուխը հետ են վերցրել, ինչ ասում են, սուտ են ասում»-,ասել է Միքայելյանը։ Արցախի Պաշտպանության բանակի փոխանցմամբ, «ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է»»,- գրել է Աբրահամյանը։Ավելին12:0525.03.22 -
ՀասարակականԵրբ Հայաստանն անցնի Թուրքիային ու Ադրբեջանին, կհաստատվի խաղաղության դարաշրջան. Էլբակյան«Խաղաղության դարաշրջանը» չի վերաբերում հայ ազգին, դա վերաբերում է Հայաստանի տարածքին, ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանագետ Էդգար Էլբակյանը: «Երբ Հայաստանի տարածքից արտաքսվի կամ ոչնչացվի վերջին հայը, իսկ տարածքն անցնի Թուրքիային ու Ադրբեջանին, այստեղ իրոք կհաստատվի տևական խաղաղության դարաշրջան։ Հենց այս ցեղասպանական քաղաքականությունն է սպասարկում ՀՀ դե-ֆակտո կոլաբորացիոնիստական թուրքական վարչակարգը, ինչի կոնկրետ դրսևորումն այսօր տեսնում ենք Փառուխում, վաղը կտեսնենք Փարաքարում ու Երևանում», - գրել է նա:Ավելին11:4625.03.22 -
ԱրցախԱդրբեջանական կողմը չի գրավել Քարագլխի բարձունքը․ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնականԱսկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը 24News-ի հետ զրույցում հերքեց տարածված այն տեղեկությունը, թե ադրբեջանական կողմը գրավել է Քարագլխի բարձունքը։ Քարագլուխ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այնտեղ կա մի հովիտ, որտեղից դիտարկվում են Արցախի բոլոր բնակավայրերը՝ Ասկերանից մինչև Ստեփանակերտ։Ավելին11:3425.03.22 -
ԻրավականԴատախազը պահանջել է Առուշանյանին դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով. փաստաբանՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռ կայացնելու։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանից։ Դատախազը մեղադրական ճառով պահանջել է մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Լուսինե Ավետյանի համար դատախազը պահանջել է 5 տարի՝ պայմանական։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։ Փաստաբան Ալեքսանյանը հայտնեց նաև, որ Առուշ Առուշանյանը դատարանում վերջին խոսքով է հանդես եկել՝ նշելով, որ ամբողջ կյանքում արդար է ապրել և շարունակելու է արդար ապրել, հույս ունի, որ արդարությունը կհաղթի։ Գործի քննությունն ավարտվեց։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։Ավելին11:1625.03.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպքՄարտի 25-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք: Կատարվել է 2430 թեստավորում, առողջացել՝ 58 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 423 դեպք, որոնցից 409 693-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2451 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8607 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1672: Մեկ օրում մահացել է 3 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 961 990 թեստավորում։Ավելին11:1325.03.22 -
ՀասարակականՓառուխ գյուղից դեպի Քարագլուխ բարձունք ադրբեջանական առաջխաղացումը նպատակին չի ծառայել՝ կանխվել է․ ԱբրահամյանԱդրբեջանը շարունակում է իր վերահսկողության տակ պահել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից հատվածները։ Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ բարձունք ադրբեջանական առաջխաղացումը նպատակին չի ծառայել՝ կանխվել է և բարձունքի նկատմամբ վերահսկողություն ապահովել չեն կարողացել, սակայն Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել են։ Ռուսական կողմը փորձում է բանակցությունների միջոցով հասնել ադրբեջանցիների՝ ելման դիրքեր վերադարձին, սակայն այս պահի դրությամբ, ադրբեջանցիները հրաժարվում են հետ քաշվել։ Արցախի Պաշտպանության բանակի փոխանցմամբ, «ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է»Ավելին10:5225.03.22 -
ԱրցախՄարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է․ ԱԳՆԼեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ: Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր:Ավելին10:4925.03.22 -
ԻրավականԱռուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց. փաստաբանՓաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց։ «Դատավոր Գնել Գասպարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։ Արդարությունը պետք է հաղթի»,-նշել է նա: Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին, Վերաքննիչ քրեական դատարանում քննվեց Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու հարցը։ Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։Ավելին10:3325.03.22 -
ԱրցախԱդրբեջանը 5 զոհ ունի, մենք՝ 1 վիրավոր, Փառուխն ու հարակից դիրքերը գրավված են․ ՊՆ մամուլի ծառայությունՄարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբԱվելին10:1725.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինուհիները մեկնում են ռազմաճակատ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈւկրաինայի Գերագույն ռադան ֆեյսբուքյան էջում հրապարակել է ֆոտոշարք՝ ցույց տալով ռազմաճակատ մեկնող ուկրաինուհիներին:Ավելին10:1425.03.22 -
ՀասարակականՀովիվն է առաջինը տեսել ադրբեջանցիների վրանները․ Ներքին Հանդի համայնքապետ«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վիրավորեց կապանցի պատգամավոր Աննա Գրիգորյանին, որն ադրբեջանցիների՝ Ներքին Հանդ ներխուժելու մասին հարց էր տալիս։ Նա հպարտորեն հայտարարեց, թե եղել է Ներքին Հանդում, ծանոթացել իրավիճակին։ Մենք զրուցեցինք Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանի հետ։ Նա ասաց, թե լսել է, որ նախարարը եկել է տարածք, բայց իր հետ հանդիպում չի եղել, ոչ էլ գյուղացիների հետ։ Թե ինչու՝ չի կարող ասել, միայն գիտի, որ եկել-նայել են ու հեռացել։ «Եկել-նայել են երեւի էդ տարածքը, տենան՝ ճի՞շտ ենք ասում, թե՞ սուտ»,- ասաց նա։ Նա պնդեց, որ ադրբեջանցիներին նկատել են այս տարվա մարտի 10-15-ը, մինչ այդ չեն նկատել։ Բայց ՊՆ-ն հաղորդեց, որ ավելի վաղ են դրանք եկել, հնարավո՞ր է ավելի վաղ եկած լինեին՝ դուք չնկատեիք։ «Հա, դե ամեն հովիվ մի տեղ ա անասունը տանում, հիմա որտեղ իրանք են, շատ բարձր ա»։ Նշեցինք, որ ՄԻՊ-ին իրենց գյուղացիները վստահեցրել են, որ երկու ամիս առաջ այդ տեղից փայտ են հավաքել եւ չեն նկատել թշնամուն։ Համայնքապետը չբացառեց։ Իսկ 2020-ի պատերազմից առաջ երբեւէ նման միջադեպ եղե՞լ է, որ խախտեն, գան այդ տարածք։ «Չէ, չէ, երբեք․․․ Գյուղի հովիվն է առաջինը տեսել, դա շատ բարձրադիր բարձունք ա, հիմա էլ որ ձյուն ա, չենք բարձրանում, էդ օրը անասունները գնացել, չեն եկել, բարձրացել ա, որ տեսնի՝ էդ բարձունքի՞ն են, նկատել ա վրանները։ Հիմա էդ կողմը չենք էլ գնում, որ իմանանք՝ ինչ ա կատարվում»,- ասաց համայնքապետը՝ ըստ էության հերքելով ՊՆ-ի սուտը, թե Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքն ադրբեջանական դիտարկման ներքո չէ, ու, հետեւաբար, անվտանգության հարցեր չկան»։Ավելին10:0725.03.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«Ժողովուրդ» «Փանուխի վրա ադրբեջանական հարձակումը ակնհայտորեն սադրանք է առաջին հերթին ռուս խաղաղապահների նկատմամբ». Թ. Թովմասյան: «Հրապարակ» Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է Երասխի հատվածում զորքերը հայելային հետ քաշել: «Հրապարակ» Պապիկյանն ու Սանոսյանը աշխատանքի ժամին զբաղված են Գարիկ Սարգսյանի փիառով: «Ժողովուրդ» 8,2 մլն դոլար կառավարությունը հատկացրել է ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի եւ Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: «Հրապարակ» ՊՆ-ն ստում է, թե Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքն ադրբեջանական դիտարկման ներքո չէ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հետ:Ավելին10:0525.03.22 -
ԱրցախՈւկրաինայի Գերագույն ռադան աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Արցախում էթնիկ զտումներ անցկացնելու հարցումՈւկրաինայի Գերագույն ռադայի թվիթերյան պաշտոնական ալիքը ոչ միայն աջակցություն է հայտնում Ադրբեջանի դիկտատորին՝ ցեղասպանություն և էթնիկ զտումներ անցկացնելու հարցում, այլև տարածում է կեղծ և չստուգված տեղեկատվություն, թե իբր ռուս խաղաղապահները Արցախից ուղարկվել են Ուկրաինա: Սա այլանդակություն էԱվելին09:5825.03.22 -
ՀայաստանՓաշինյանի՝ պրոարցախյան թվացող ելույթի իմաստն իրականում այլ էր․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում բացառիկ ելույթ ունեցավ՝ երեւի թե առաջին անգամ խոսեց ոչ թե Արցախի դեմ ու ի նպաստ Ադրբեջանի, որի հետ ցանկանում է բարեկամանալ, այլ ի շահ, ու մի քիչ էլ կշտամբեց «բարեկամ» Ադրբեջանին, գրում է «Hraparak.am»-ը։ «Փաշինյանը, հավանաբար, հայտնվել է անելանելի դրության մեջ՝ Արցախի այս էլ երկրորդ անգամ գազամատակարարումից զրկվելու փաստի հետ կապված, երբ Հայաստանում աջ ու ձախ «թափահարող» իշխանություններն անճարի նման ոչինչ չեն կարողանում ձեռնարկել արցախցիներին օգնելու համար։ Ուստի Փաշինյանը երեկ համարձակ ելույթ ունեցավ Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի ու Ադրբեջանի ոչ խաղաղասիրական գործողությունների վերաբերյալ։ Նա նախ հիշեցրեց․ «Ինչպես գիտեք, մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում: Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը, եւ, ի վերջո, ինքը նորոգեց: Նորոգման արդյունքում, մեր տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվել է փական: Եվ ահա, մարտի 18-ին՝ 11 օր անց, 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո Ադրբեջանը մարտի 21-ին, արդեն առանց պայթյունների, պարզապես փակել է գազատարի փականը՝ այսպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաեւ մարտի 7-ի պայթյունը»։ Ապա նկատեց, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին, եւ հույս հայտնեց, որ Արցախի հերոսական ժողովուրդը, անկասկած, կհաղթահարի այս փորձությունը նույնպես: Հետո անցավ դիվիդենտներ կորզելու փորձերին․ «Բայց այս գիտակցմամբ պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանն իր գործողություններով նաեւ ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետեւ գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ եւ համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի: Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու, պատմության նրբություններն ուսումնասիրելու»։ Հետո անցավ «հակահարձակման»՝ փորձելով պաշտպանել արցախահայության գոյության իրավունքն Արցախում, չնայած վերջին օրերին հետեւողականորեն ու ամբողջ թիմով թշնամուն հասկացնում էին, որ պատրաստ են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել եւ Արցախը նաեւ Ադրբեջանի մաս ճանաչել, եթե Ադրբեջանն ու Թուրքիան նման պահանջներ դնեն իրենց առաջ։ «Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունն արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում: Ադրբեջանն արդեն շուրջ մեկուկես տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020 թվականի 44-օրյա պատերազմում, բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը, եւ խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելու համար»,- Ադրբեջանի նախագահին անուղղակի հեգնեց Հայաստանի վարչապետը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում այլեւս «խաղեր տալ» Ալիեւի հետ բանակցություններում եւ հիմա փորձում է այսպես հեռակա կշտամբանքներով ինչ-որ բան հասկացնել, որ հետո սակարկման տեղ ունենա։ Ալիեւին ուղղված մի քանի արտահայտությունից հետո Նիկոլ Փաշինյանն անցավ բուն թմային՝ խաղաղության օրակարգին, եւ պարզ դարձավ, որ նրա «փորացավն» իրականում այլ էր՝ Արցախի խնդիրների հարցով մտահոգության քողի տակ վերահաստատել Արդբեջանի հետ «խաղաղություն» հաստատելու իր երազանքը։ «Բայց ուզում եմ աներկբա արձանագրել, որ մեր որդեգրած այդ քաղաքականությունն այլընտրանք չունի: Ընդհակառակը, իր այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը՝ տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Բայց մենք չպետք է տրվենք այդ եւ այդօրինակ սադրանքներին: Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, եւ մենք որեւէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք: Ռազմավարությունը հենց դրանով է ռազմավարություն, որ մեզ պետք է առաջնորդի բոլոր իրավիճակներում»,- փիլիսոփայեց Փաշինյանը։ Հետո անցավ «նախկինացավին»՝ Ռոբերտ Քոչարյանին, ու որոշեց դարձյալ մեղքը բարդել նախկինների վրա՝ հիշեցնելով, որ Հայաստանը հայտարարում է, թե Ադրբեջանի ներկայացրած առաջարկները Հայաստանի համար ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը, եւ սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է: Եվ այս հայտարարությունից, ըստ Փաշինյանի, դժգոհ է հայաստանյան արմատական ընդդիմությունը, նկատի ունի Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, որն իրենց քննադատում է, թե համաձայնել են տարածքային ամբողջականության սկզբունքն ընդունել որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք: «Այս քննադատությունն առավել քան տարօրինակ է, որովհետեւ 1999 թվականի նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովից Երեւան վերադարձած եւ տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ քվեարկած Ռոբերտ Քոչարյանը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողի հարցին ի պատասխան բառացիորեն հայտարարել է․ «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ դրա դեմ ենք: Մենք էլ տարածք ունենք եւ մենք եւս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունք հարգելու համար»: Նրանից հետո՝ Սերժ Սարգսյանը նույնպես երկար տարիներ բանակցել է ԼՂ հարցի կարգավորման մասին՝ որպես կարգավորման հիմնարար սկզբունք ընդունելով այդ թվում տարածքային ամբողջականության սկզբունքը: Այնպես որ, այստեղ որեւէ շահարկում տեղին չէ»,-մանիպուլացրեց նախկին լրագրող-վարչապետն ու անցավ բուն ասելիքին, որն ամենավտանգավորն է Արցախի կարգավիճակի լուծման կոնտեքստում։ «ԼՂ հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր եւ հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է, եւ մենք հետեւողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները՝ չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները․․․ Ինչպես Սերժ Սարգսյանն իրավացիորեն նշել է իր վերջին հարցազրույցներից մեկում, մենք ֆաշիստ չենք»,- եզրափակեց Փաշինյանը։ Այո, Արցախի հիմնահարցը տարածքի խնդիր չէ, այլ «Արցախ» անունով անկախ եւ ինքնիշխան պետություն ունենալու խնդիր եւ ոչ թե անվտանգության ու ապրելու իրավունքի»։Ավելին09:5025.03.22