Լրահոս
2026-01-17
-
ՀասարակականՀՀ ՆԳՆ ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոնանկություն է սպասվում. 168.amՄեր տեղեկություններով` Արամ Ղազարյանի փոխարեն ՀՀ ոստիկանապետ կնշանակվի Փրկարար ծառայության ղեկավար, ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Հենց նա էլ վաղը Նիկոլ Փաշինյանին կուղեկցի Չարենցավանում»,- գրում է լրատվամիջոցը։Ավելին23:0017.01.26 -
ԻրավականԲաքվից վերադառնալու հերթը ե՞րբ կհասնի մյուս գերիներին և ի՞նչ է սպասվում արդեն վերադարձածներինԴավիթ Դավթյանի, Գևորգ Սուջյանի, Վիգեն Էուլջեքչյանի և Վագիֆ Խաչատրյանի հայրենադարձումից հետո, միայն պաշտոնական հաստատված տվյալով, ևս 20 հայ կա Բաքվի բանտերում: Նրանցից 8-ն են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները: ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցչի խոսքով՝ նրանց վերադարձի մասին մտածել հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ մյուս 12 գերիներն էլ հայրենիքում լինեն:Ավելին22:4517.01.26 -
ՔաղաքականԿամ ժողովուրդն իր ապագան տնօրինելու իրավունքը կվերցնի իր ձեռքը, կամ այն կտնօրինի Թուրքիան և Ադրբեջանը․ Լևոն ՔոչարյանԱյս մասին հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Ավելի վաղ հայտնել էինք՝ «Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել։Ավելին22:3817.01.26 -
ՀասարակականՋերմուկում վիճաբանել են հացթուխը և 2 անչափահասներ․ վերջինները ծեծել են հացթուխինԸստ օպերատիվ տեղեկության այդ ամենից հետո Պավել Գ․-ն վրդովված և վախեցած վազել է դեպի իր աշխատանքի վայր՝ հացի արտադրամաս, վերցրել է աշխատասեղանին դրված իրեն պատկանող աշխատանքային դանակը և վազել դեպի Ա․ Հ․-ի և Դ․ Ա․-ի ուղղությամբ։Ավելին22:3017.01.26 -
ՀասարակականՓաստաբանը նոր մանրամասներ է հայտնում Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասինԱվելի վաղ հայտնել էինք՝ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան։ «Բժիշկն այնպիսի ախտորոշում էր տվել, որն անհամատեղելի է կալանքի հետ եւ նրան տեղափոխելը ՔԿՀ կարելի է բնութագրել որպես հանցագործություն, որը միտված է մարդուն հասցնել մահվան, իսկ այս ՔԿՀ–ում բժիշկ չկա, բուժքույր է միայն»,– հայտնել է նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։Ավելին22:1517.01.26 -
ՀասարակականՀասունացած դժգոհություն՝ Երևանի փողոցնում. թոշակառուների նյարդերը տեղի են տալիսՊարգևավճարային սկանդալը դեռ չհանդարտված՝ Փաշինյանը հայտարարել է, թե «Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ»: Նա այդ եզրակցությունն է արել, որովհետև միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում: Իբրև մի դարակազմիկ ձեռքբերում է ներկայացրել սա Փաշինյանը՝ ամրագրում, որ իր տնտեսական քաղաքականությունը միջազգային շուկաներում ձեռք է բերում որակական նոր կշիռ:Ավելին22:0017.01.26 -
ՀասարակականՍիսիանում N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհուՎարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ջոկի հրամանատար, իսկ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Սյունիքի մարզի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում։Ավելին21:5417.01.26 -
ՀասարակականԱրդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ, չգիտեմ թե էլ ինչ եմ անելու. Զառա Արամյանի դստեր գրառումըԵրեկ Զառա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։Ավելին21:4817.01.26 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան«Տպավորիչ հանդիպում ունեցանք Մարտունիում, շուտով կհանդիպենք մյուս բնակավայրերում՝ քննարկելու մեր մոտեցումներն ու անելիքները»,- գրել է նա:Ավելին21:3917.01.26 -
ԻրավականԴատարանում տապալվող սահմանադրական կարգը. պետությո՞ւնն է արդեն նշանակում եկեղեցու թեմի առաջնորդՀայաստանում դատարա՞նն է արդեն Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդի նշանակում: Իրավունքի մասնագետները Մասյացոտն թեմում տեղի ունեցածը համարում են սահմանադրական կարգի տապալում: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկ շաբաթ առաջ Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից: Գևորգ եպիսկոպոս Սարոյանն էլ Հայ Առաքելական եկեղեցու դեմ հայց էր տարել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Վեհափառ հայրապետի այդ որոշումը:Ավելին21:2517.01.26 -
ՔաղաքականԵրկրի ազատությունն ու անկախությունը չափվում է նրա դատարանների ազատությամբ և անկախությամբ. քաղաքագետԱյն օրը, երբ երկրի բոլոր պաշտոնյաները` ամենավերջին հավաքարարից սկսած մինչև վարչապետ ու նախագահ կդողան դատարանի անուն լսելիս, այն օրը, երբ դատավորն առանց վախենալու սանկցիա կկիրառի օրինազանց վարչապետի վրա, այդ օրը կխոսենք ազատության ու անկախության մասին…»։Ավելին21:1517.01.26 -
ՀասարակականՀրդեհ Աշտարակում. այրվել է զրուցարան-տաղավարը՝ գույքովՀունվարի 17-ին, ժամը 16։19-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ձորի Գիտավան թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գիտավան թաղամասի տներից մեկին կից քարե զրուցարան-տաղավարում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։42-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել է զրուցարան-տաղավարը՝ գույքով։Ավելին21:0017.01.26 -
ՀասարակականՀայկական հեռուստատեսության երբեմնի վառ երկնակամարից մի գույն էլ պակասեց. Հայաստանի Ժուռնալիստների միությունԶառան բարի էր, ներողամիտ, քաղցրախոս, սուր անկյունները հարթող, ինքնաբավ, ու նրա բացը դժվար է լինելու լրացնել մեր հեռուստատեսությունում:Ավելին20:4517.01.26 -
ՀասարակականԲժիշկը գնացել է ԱԱԾ` Վարդան Ղուկասյանին զննելուԱյս մասին հայտնել է նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։Ավելին20:3517.01.26 -
ՀայլուրՀայլուր 20:30 Մեծ դժգոհության բարձր ձայներ՝ Երևանի փողոցներում. ժողովուրդը հաշիվ է պահանջումՀայլուր 20:30 Մեծ դժգոհության բարձր ձայներ՝ Երևանի փողոցներում. ժողովուրդը հաշիվ է պահանջումԱվելին20:3017.01.26 -
ԻրավականԿալանավայրում հացադուլ անող Նարեկ Սամսոնյանը վիրահատության կարիք ունի. Ամեն մի օրը հաշիվ էԿալանավայրում հացադուլ անող Նարեկ Սամսոնյանը վիրահատության կարիք ունի, այսօր ահազանգել է փաստաբանը: «Իմնեմնիմի» փոթքասթի հաղորդավարի համար, փաստաբանի խոսքով, ամեն օրը կարող է հաշիվ լինել:Ավելին20:2517.01.26 -
ՀասարակականՃանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտն թեմի առաջնորդական տեղապահ. հայտարարությունԱյսու, Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներս, հավատարիմ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը, որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեզ համար վավերական է 2026 թ. հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մասյացոտն թեմի հոգևորականաց դասը։Ավելին20:0417.01.26 -
ՀասարակականԱյսպիսի բարձիթողի և անկայուն վիճակը կարող է հանգեցնել սրտամկանի սուր ինֆարկտի. Ղուկասյանի բժիշկն ահազանգում է«Ցավով տեղեկացա, որ պարոն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է։ Ըստ նրա պաշտպանների՝ նա շարունակաբար գանգատվում է կրծքավանդակի սեղմող ցավերից, շնչառական դժվարություններից, ինչպես նաև շաքարային դիաբետի (արյան գլյուկոզայի) արտահայտված տատանումներից։Ավելին19:5317.01.26 -
ՔաղաքականՍպեկուլյացիա՞, թե սեզոնային թանկացում. հեղուկ գազի գինը նոր ռեկորդներ է սահմանումՄեծ մանիպուլյացիա են համարում վարորդները հեղուկ գազի աննախադեպ թանկացումը: Կասկած կա Երևանի փողոցներում, թե մարդկանց մեսիջ է ուղարկում իշխանությունը՝ իրանական ու ռուսական հեղուկ գազը թա՞նկ է, ադրբեջանական էժան բենզին լցրեք:Ավելին19:4017.01.26 -
ՔաղաքականՁեր 8 մլն դոլարը ապտակ էր սեփական ժողովրդին․ Ռուբեն Մխիթարյան«Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը խոսել է 8 միլիոն դոլարի, անապահով ընտանիքների, աղքատության և Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ուժեղ Հայաստան ունենալու մասին:Ավելին19:3017.01.26