Լրահոս

2022-04-02
  • Img default alt hy
    Հասարակական
    Հնարավոր չէ համակերպվել մտքին, որ ընկերների կյանքի գնով պահածը կորցրինք. Ապրիլյան պատերազմի մասնակից
    Ապրիլյան պատերազմը հաղթանակ-դաս էր, մեսիջ, որ ամենածանրը դեռ առջևում է։ Հաղթանակ էր, որովհետև թշնամին չկարողացավ իրագործել իր առջև դրած ռազմավարական, մարտական խնդիրները, Aysor.am-ի հետ զրույցում ասում է ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից Հրանտ Սարկիսովը։  
    14:38
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պաշտոնյան պիտի լինի հայրենասեր, ես սիրում եմ իմ երկրի ամեն թուփը. Ներսես Պողոսյան
    «Oragir.news»-ի զրուցակիցը Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանն է։ -Պարոն Պողոսյան, ի վերջո ինչպե՞ս ստացվեց, որ հաշիշը հայտնվեց Ձեզ մոտ։ - Թե ինչպես է հաշիշը հայտնվել իմ տանը, դրա մասին գործ կա հարուցված ոստիկանությունում, նախաքննության փուլում է, ես չեմ կարող պատասխանել, ուղղակի կասեմ, որ հաշիշը պահած էլ չի եղել, էդ ամենը հուշի պես եղել ա վազայի մեջ դրած։ Ես մի քանի լրատվականի ասել եմ, թե այնտեղ ուրիշ ինչեր են եղել. եղել են դպրոցական երեխաների ուղարկած նամակներ, որոնք մինչև հիմա իմ տանն են, եղել է 2 հատ փոքր «Մարս» կոնֆետ, 4 հատ փամփուշտ, մեկ էլ շա՜տ քիչ քանակությամբ էդ հաշիշը։ Ես նորից եմ կրկնում՝ դա պահած չի եղել, ոստիկանները ջանք չեն գործադրել, որ քանդեն, գտնեն։ Սերֆանտի մեջ՝ փոքրիկ վազայի մեջ, շատ սիրուն դրված ա եղել, որ ես նույնիսկ մոռացել էի դրա մասին։ -Դուք ինչո՞վ եք պայմանավորում, որ ոստիկանները մեկ Ձեզ են խուզարկում, կաթուցիչ գտնում, մեկ Ձեր տունն են խուզարկում։ -Հիմա էնպես է ստացվել, որ ստացվել է, իսկ թե ի՞նչ, ո՞նց, մի քիչ կանցնի, բոլորին պարզ կլինի, թե խի ա էս ամեն ինչը արված։ Գեղեցիկ չի... արդեն ամիսուկես ա՝ մեր մամուլը բան չունի քննարկելու, մենակ Ներսես Պողոսյան ու կաթուցիչ... Ես էն օրը մի ուրիշ բան եմ ասում մի լրատվամիջոցի, ուրիշ ձևով են մեկնաբանում։ Վերջը՝ ամեն ինչ շատ պարզ երևում ա։ -Ձեր անունը նախկինում էլ է մամուլում բազմիցս շոշափվել, երբ, օրինակ, Արփինե Հովհաննիսյանի մասին էիք գրառում արել կամ Ռուստամ Մուրադովի։ -Ես ինչ ասել եմ, դրանք բոլորը անցած, փակված թեմաներ են։ Մամուլն էլ նստած սպասում ա, որ էդպիսի ինչ-որ մի բան լինի... դե ստացվում է։ - Բայց Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում եք գրում։ -Իհարկե, վարչականի էջում ո՞նց ես այդպիսի բան թույլ կտամ։ Ես իմ անձնական էջում եմ գրում։ -Դուք պաշտոնատար անձ եք։ Ձեր կարծիքով՝ պաշտոնատար անձը ի՞նչ չափանիշների պիտի համապատասխանի։ -Ամենաառաջինը՝ սիրի իր հողնուջուրը, չլինի կոռումպացված։ Անթերի մարդիկ չկան, եթե Դուք անթերի եք, շնորհավորում եմ Ձեզ։ -Իսկ ընդհանրապես էթիկական նորմերին պիտի՞ հետևի։ -Ընդհանրապես էդպես ստացվում ա։ Մինչև հիմա պարոն Պողոսյանի անունը մամուլը ուրիշ ձև չի գրել, չի էլ կարա գրի, չեն էլ եղել նմանատիպ դեպքեր։ Ես սիրում եմ իմ հողը, սիրում եմ իմ ջուրը, սիրում եմ իմ քաղաքի, իմ երկրի ամեն մի թուփը։ -Դուք ընդունո՞ւմ եք, որ Երևանի վերջին տարիների պատմության ամենահայտնի փոխթաղապետն եք։ -Ինչի՞ համար, լիքը մարդիկ լիքը բաներ արել են։ Ուղղակի կոռումպացված չլինելը մի քիչ շատ ա բան անում... ստիպում են, որ հայտնվես մամուլում, որովհետև շատ մարդկանց շատ ժամանակ ցավացնում էր, իսկ որ ցավացնում ես, ստիպված արդեն անցնում են նենգ քայլերի։ Ոչինչ, թող անցնեն։ Ամեն ինչն էլ շատ սիրուն, ծրագրավորված, գծագրված կատարվել ա, թող կատարվի, ոչինչ։ -Ուզում եք ասել, որ Ձեր դեմ արշա՞վ է ծրագրվել։ -Դուք չե՞ք զգում։ Ես ոչ մեկի բան չեմ ասում։ Մեկուկես ամիս է՝ մամուլը ոչինչ չունի գրելու, բացի Պողոսյան Ներսեսից. որ մամուլը բացում ենք, արդեն դառել ենք «տելեզվիզդա»։ Անհարմար ա ուղղակի։
    14:32
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի վարչապետի հետ
    Լիտվա աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդական Գալինա Վաշենկայտեի հետ: Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լիտվա կատարած այցից հետո երկու երկրների միջև ձևավորված ջերմ մթնոլորտը։ Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները ժողովրդավարության, տնտեսության, վերականգնվող էներգետիկայի և կրթության ոլորտներում՝ զարգացում ապահովելու նպատակով։ Այս համատեքստում լիտվական կողմը բարձր է գնահատել ժողովրդավարության հարցում Հայաստանի գրանցած զարգացումն ու ձեռքբերումը։
    13:58
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում պղծել են «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթին
    Երևանում պղծել են «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթին
    13:51
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարող է ես բմբուլով հնդի՞կ եմ․ եթե նախկինների օրոք արտահայտվեր այս արտահայտությունը․ Էլբակյան
    Եթե նման արտահայտություն հնչեր «նախկինների» օրոք, արևմտյան նեոգաղութատիրական ցանցը հիմա հիստերիա էր սկսել, որ իշխանության անդամը ռասիստ է, իսկ ԱՄՆ դեսպանատունն էլ դատապարտող հայտարարություն էր տարածել, գրել է թյուրքագետ Էդգար Էլբակյանը։
    13:41
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի և ընդհանրապես հայության ապագայի համար․ Կարեն Վրթանեսյան
    Կարծում եմ, որ ապրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի և ընդհանրապես հայության ապագայի համար։ Կարծում եմ նաև, որ չկա այսօր Հայաստանում որևէ քաղաքական ուժ, որը սա չի հասկանում։ Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Իսկ ո՞ր ուժը կամ գործիչը կունենա այնքան... չգիտեմ, թե ոնց ձևակերպեմ... երևի թե այսպես. «սթափ ինքնազոհություն», որ համազգային մոբիլիզացիա սկսելու գործընթացն իր վրա վերցնի՝ շատ լավ հասկանալով, որ առաջինն է ընկնելու հարվածի տակ... Համենայն դեպս ով էլ հետո ասի, թե «ի՞նչ իմանայինք, մինչև հաստատ չիմանայինք», չհավատաք։
    13:36
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի, 2020 թ. 44-օրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
    13:33
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գորիսում, Կապանում և Արցախում գազ չկա
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։ Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Վթարավերականգնման աշխատանքների ավարտի ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։
    13:27
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Բալասանյանի հայրը
    Մահացել է 44 օրյա պատերազմի անմահ հերոս Արթուր Բալասանյանի հայրը` Սերյոժա Բալասանյանը։
    13:17
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը
    Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Այս պահին դեռևս գազ կա, սակայն խողովակի մեջ եղած գազն է գալիս։ Մենք չկարողացանք կապ հաստատել «Արցախգազի» հետ, քանի որ հեռախոսահամարներն անհասանելի են։ Քաղաքացիներից մեզ հայտնեցին, որ իրենց հաջողվել է կապվել ընկերության հետ, որտեղից հայտնել են, որ գազն ամբողջ Արցախում կրկին անջատվել է և խողովակների մեջ եղած գազն է միայն մնացել։
    13:09
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ես քայլում եմ ժողովրդի հետ, տեսնում եմ, որ նրանք ուզում են ընդամենը ջուր, լույս հասարակ պայմաններ. Տավրոս Սափեյան
    ՏԻՄ ընտրությունների գլխացավանքից իշխանությունը չի ազատվում: Բարդ վիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում, որտեղ դեռ 3 ամիս առաջ պետք է ավագանին ձևավորված լիներ, համայնքային բյուջեն հաստատված, իսկ քաղաքային իշխանությունն էլ գործեր, բայց ընդդիմադիր ավագանու՝ «Զարթոնք» կուսակցության անդամները բացարկ են ներկայացրել, իսկ մյուս կուսակցությունները, որոնք ստացել են մանդատներ` բոյկոտում են ավագանու նիստերն ու չեն մասնակցում, ինչի հետևանքով էլ քվորում չի ապահովվում եւ ՔՊ կուսակցությամբ առաջադրված Տավրոս Սափեյանը չի կարողանում երդվել ու անցնել պարտականությունների կատարմանը: Ստացվում է, որ 3 ամիս է Թալինը և իր կազմում գտնվող 28 շրջանները չունեն քաղաքապետ և ոչ էլ վարչական շրջանի ղեկավարներ, գրում է «Hraparak.am»-ը։ «Բացարկ ներկայացրած «Զարթոնք»-ի թեկնածու, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մինչև հիմա ավագանու նիստ չի եղել. «Այս պահին քվորում չկա, որպեսզի նիստ գումարվի, այսինքն ավելի ճիշտ իրենք երկու անգամ նիստ են հայտարարել և դրանից հետո չեն էլ փորձում նիստ հայտարարել, և սա ես գիտեմ որ ի վնաս մեր համայնքների է: Էս պահին առանձին-առանձին են համայնքներն աշխատում, կոնկրետ խոշորացված համայնքի գործառույթ չի կատարվում մարզում։ Ղեկավարների փոխարինողներն են կա՛մ տեղեկալները, կա՛մ աշխատակազմի ղեկավարները, բայց որպես այդպիսին ղեկավարներ գոյություն չունեն»,-ասել է Մնացականյանը: Ըստ ՏԻՄ օրենքի, մեկ  նստաշրջանի ընթացքում եթե երեք ամիս նիստ չի գումարվում, կառավարությունը կարող է նոր ընտրություններ իրականացնել: Ստացվում է, որ Թալինը հունիսին գնալու է նոր ընտրությունների: ՔՊ-ական թեկնածու Տավրոս Սափեյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ պատրաստվում են նոր ընտրությունների, քանի որ մինչև նստաշրջանի ավարտը այլևս նիստ չեն հրավիրելու. «Մեր հարգարժան ավագանիները չուզեցան, որ նիստ գումարվի` 2 անգամ հրավիրեցինք, չմասնակցեցին` բոյկոտեցին դրա համար չի կայացել նիստ և պատրաստվում ենք ընտրության: 2 անգամ հրավիրել ենք` չեն եկել, չեն մասնակցել, էլ հրավիրելու իմաստը ո՞րն է»,-նշել է Սափեյանը: Սափեյանը վստահ է, որ անցկացվելիք նոր ընտրություններում հաղթանակ են տանելու, իսկ թե որտեղից նման վստահություն, մանրամասնեց. «Մեծ քանակությամբ քվեներ ենք ստանալու, որովհետև այն ժամանակ ես նոր քաղաքական դեմք էի, չէին վստահում, երբ սկսվեց խոսակցություն` թալինցի, սասունցի գավառական մտածելակերպը, որը միտված էր պառակտում մտցնելու համար, ժողովուրդը տեսավ, որ մեր թիմի անդամներից և ոչ մեկը այդ մտածելակերպը չունի, այլ բոլորս էլ ՀՀ քաղաքացի ենք: Տեսան, որ ընդդիմադիր դաշտի մարդիկ մտածում են ոչ թե համայնքի մասին, որպեսզի բարելավեն, գործ անեն, ճիշտ հակառակը՝ իրենց անձի և աթոռի համար էին մտածում: Հիմա գիտեն, որ մենք ցանկանում ենք քաղաքը ծաղկեցնել, իսկ ես վստահ եմ, ես քայլում եմ ժողովրդի հետ, հանդիպումներ ունենում ամեն օր, տեսնում եմ ինչ են ուզում մարդիկ` ընդամենը բարեկեցիկ ապրելու համար ուզում են ջուր, լույս հասարակ պայմաններ, որոնք 30 տարիների ընթացքում չի եղել, ընդդիմադիր ավագանիներից շատերին բախտ է վիճակվել` եղել են պաշտոնների և ժողովրդի համար չեն արել ոչինչ և ժողովուրդն այժմ հասկացել է` ով, ովքեր են ու հետևաբար մեզ են քվե տալու»։  Սափեյանից հետաքրքրվեցինք, թե համայնքներում ի՞նչ վիճակ է, ովքե՞ր են ղեկավարում կամ ընդհանրապես ղեկավարներ կա՞ն, թե՞ բարձիթողի վիճակ է. «Վարչական ղեկավարների պաշտոնական լիազորությունների կատարումը տրվել է լիազոր մարմիններին՝ տեղակալներին, աշխատակազմի ղեկավարներին»: Բայց եթե չկա ավագանի, նիստեր չեն գումարվում, հաստատված համայնքային բյուջե չկա` նշանակում է, որ մարդիկ անգամ աշխատավարձ ստանալու հնարավորություն, ըստ օրենքի, չունեն, բայց այստեղ ևս գտել են «լուծումը» . «Հիմա մենք աշխատում ենք նախկին բյուջեններով, այսինքն` ամեն գյուղ ունեցել է օրինակի համար 800 հազար դրամ բյուջե մենք դրանով ենք աշխատում, բոլոր վարչական ղեկավարների լիազորություններ իրականացնողներն էլ  ստանում են աշխատավարձ, ես ևս վարձատրվում եմ, քանի որ ընտրված համայնքապետ եմ»: Սափեյանն այնքան վստահ է, իր քաղաքական թիմի՝  ընտրություններում հաղթական տանելու հարցում, որ ժամանակ չկորցնելով՝ 5 սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել Կառավարություն և հաղթանակից հետո, ըստ իրեն, արագորեն կյանքի են կոչելու. «Կառավարությունը հավանություն է տվել մեր ներկայացրած ծրագրերին և Թալին խոշորացված համայնքը նախագծման աշխատանքները դրել է մրցույթի, մրցմանը մասնակցել են` շահել են ընկերություններ, բայց այդ սուբվենցիոն ծրագրերը հաստատելու համար պետք է լինի ավագանու որոշում, որը որ հիմա չկա, մենք էլ մեր քաղաքական թիմով որոշել ենք, որ նախագծումները արվի, ընտրություններից հետո սուբվենցիանները կկատարվի անպայման»: Թե այս անգամ ինչպես կընթանան ընտրություններն ու ինչ արդյունքներ կգրանցվի և արդյոք ՔՊ-ն` Տավրոս Սափեյանի գլխավորությամբ կկարողանա հաղթել, ցույց կտա ժամանակը»:
    12:58
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերամբարձ կռունկը անզգուշաբար հարվածել է 26 տարեկան տղային․ նա մահացել է
    Այսօր, ապրիլի 2-ին, աշխատանքային կանոնների խախտման պատճառով ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղ տանող հատվածի «Փորձադաշտ» կոչվող տարածքում Վայոց Ձորի մարզի բնակիչ 23-ամյա Կարեն Ա․-ն իր վարած «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս, հետընթաց է արել, որի ժամանակ անզգուշաբար հարվածել է Վայոց Ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արման Հ․-ին։ Վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով, մահացել է։
    12:50
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արժանապատիվ խաղաղության գաղափարը լավագույն տարբերակն էր՝ նիկոլականությունը կազմաքանդելու համար․ Վահե Հովհաննիսյան
    Եթե այսօր անցկացվեր սոցհարցում, դրանց պատասխանը գուցե մեզ ցույց տար, որ հասարակության մի պատկառելի մաս գտնվում է կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի տեքստերի ազդեցության տակ, այն է՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ հարձակման, ուրեմնդրանից խուսափելու միակ ճանապարհըարագ խաղաղության պայմանագրի ստորագրումն է՝ նրանց իսկ պայմաններով, գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը։
    12:42
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8,7 հա տարածքում բռնկված հրդեհները
    Մարտի 31-ից ապրիլի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 6000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 500 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 2200 քմ, Տափերական գյուղում՝ 1000 քմ, Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Թեղենիկ գյուղում՝ 5 հա, Արգել գյուղում՝ 4000 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում՝ 1 հա, Տավուշի մարզի Այգեպար-Մովսեսգյուղ ավտոճանապարհին՝ 7000 քմ, Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ 2000 քմ: Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8,7 հա։
    12:36
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    12:32
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանի հայելային առաջարկով հայկական 5 դիրք դուրս է բերվել Փառուխից, ադրբեջանցիները եկել-ամրացել են․ անվտանգային փորձագետ
    Ի՞նչ է կատարվում Արցախում, հատկապես` Քարագլխի հատվածում։ Մենք զրուցել ենք «Արար» հիմնադրամի տնօրեն, սոցիոլոգ, անվտանգային փորձագետ Արմեն Խաչիկյանի հետ, ով մեկ շաբաթ Արցախում էր։ - Խնդրում եմ ներկայացնել իրավիճակն Արցախում` ի՞նչ է կատարվում Քարագլխում։ - Տեղի է ունենում հետեւյալը․ հայելային դուրս գալու պայմանավորվածությամբ՝ հայկական հինգ դիրքերը դուրս են բերվել, մինչդեռ Ադրբեջանի հինգ դիրքերը դուրս չեն բերվել, որին հաջորդել է ռուսական խաղաղապահ ստորաբաժանումների տեղաբաշխումը Փառուխում: Մինչդեռ այդ դիրքերում էլ ռուսական ստորաբաժանումները չեն տեղաբաշխվել, որովհետեւ առհասարակ ռուսական խաղաղապահների առաքելությունը չէ դիրք զբաղեցնելը եւ դիրք պահելը։ Նրանց առաքելությունն է՝ բնակիչների եւ ընդհանուր միջավայրի անվտանգությունն ապահովելը։ Դրան ի պատասխան, երբ որ մենք հայելային դիրքերը դուրս ենք բերել  եւ նույնիսկ դուրս ենք բերել նաեւ այդ դիրքերին աջակցող ստորաբաժանումները, դրան ի պատասխան՝ ադրբեջանցիները Փառուխի կողքով կամ որոշ դեպքերում` միջով, կածաններով բարձրացել են սարը եւ վերցրել Քարագլուխ բարձունքի Փառուխի հատվածը ու այնտեղ սկսել են ամրանալ։ Դրան ի պատասխան՝ արդեն հայկական ստորաբաժանումները Խնապատի եւ Խրամորթի ուղղությամբ առաջ են շարժվել, հանդիպել են հակազդեցության ադրբեջանական կողմից, եւ այստեղ ունեցել ենք մեքենաների խոցում եւ զոհեր։ Ի վերջո, մենք լուրջ ռեսուրսներ ենք դրել հիմա, որպեսզի կանխենք նշածս Խրամորթ եւ Խնապատ ուղղություններով հակառակորդի հավելյալ առաջխաղացումը։ Այս պարագայում, իմ նշած փոքր ստորաբաժանումները կարելի էր պահել եւ աջակցող ստորաբաժանումները եւս հայելային դուրսբերման ժամանակ չհանել, եւ այս իրավիճակը չէինք ունենա։ Իսկ հիմա մենք տասնապատիկ ավելի մեծ ռեսուրս ենք դնում, որպեսզի կարողանանք ապահովենք հավելյալ առաջխաղացումը։ Հիմա՝ այս պահին հակառակորդը գտնվում է Քարագլուխ բարձունքի Փառուխ ուղղությամբ բավականին զգալի հատվածում` մոտ 1000 հա եւ ավելի, եւ այնտեղ օրեցօր  ամրանում է, իսկ մատակարարումը եւ տեղաշարժն  իրականացվում են Փառուխի կողքից` կածաններով։ Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն ապահովում է Փառուխ գյուղի անվտանգությունը, բայց ամբողջապես չի կարող ապահովել բոլոր կածանները եւ Քարագլխի հատվածն ամբողջությամբ։ Այս պարագայում արդեն ադրբեջանցիները շատ հանգիստ ձեւով տեղակայվել են, արդեն մեծաքանակ ստորաբաժանումներ ունեն, վրաններ են խփել, այլ անվտանգային միջոցառումներ են արել, որի արդյունքում շատ լավ ձեւով ամրացել են բարձունքում եւ վերահսկում են բարձունքի զգալի հատվածը։ - Ինչպե՞ս եք գնահատում Արցախի իշխանությունների պաշտոնական հաղորդագրությունները։ - Շատ կարեւոր գործոն կա հաղորդակցային եւ հասարակայնության հետ կապերի մեջ՝ կոնկրետ բովանդակություն կիսելու հարցում, իրենք չեն հերքում ո՛չ ռազմավարական նշանակության հարցը, ո՛չ հերքում են, թե արդյոք շատ փո՞քր է մնացել, որպեսզի լիարժեք հասանելիություն ունենա նշված գյուղերին, թե՞ ոչ։ Ուղղակի չեն ասում, որ նման ռիսկ կա։ Ես ասում եմ, որ ռիսկ կա՝ ուղիղ խոցելիության  տակ է։ Շատ մոտեցել են Խրամորթ գյուղին ու նաեւ մեծ հնարավորություն ունեն տեսանելիություն ապահովելու նաեւ Խնապատ գյուղի ուղղությամբ, միեւնույն ժամանակ շատ ավելի մոտ է, եւ ռիսկ կա, որ Խաչենի կամրջին հասանելիություն ունենան եւ դրանով Արցախը կիսեն երկու մասի։ Այսինքն՝ ադրբեջանցիները կարող են այդ կամուրջը վերահսկել կամ խոցել պարբերաբար՝ դրանով վտանգ ստեղծելով, ու արդյունքում Մարտակերտ գնացող ճանապարհն ուղղակի կաթվածահար է լինելու։ Այս ռիսկերն են, որ այս պահին ակնհայտորեն, անզեն աչքով տեսանելի են, իսկ այն, ինչ որ կա եւ ներկայացվում է, ըստ էության, պաշտոնական հաղորդագրությունը չի հերքում, ուղղակի չի մանրամասնում։ Չպետք է հուսալքվել ստեղծված իրավիճակից, այլ, անկախ ամեն ինչից, Արցախը մերն է, բոլորինս է, մեր հայրենիքն է, պետք է լինենք յուրաքանչյուր արցախցու կողքին։ Չեք պատկերացնի, թե այդ մարդիկ ինչքան են ուրախանում, որ տեսնում են՝ Երեւանից ինչ-որ մեկը գնացել է Արցախ։ - Ստատուս եք գրել, որտեղ ԶԼՄ-ներին եւ որոշ գործիչների մեղադրել եք, որ տեղեկատվությունը ներկայացնում են մանիպուլյատիվ կոնտեքստում։ - Բնականաբար, բոլոր լրատվամիջոցները պարտավորություն չունեն լինելու տեղում եւ ամբողջական ինֆորմացիա տան, ուղղակի այստեղ մասնակի ճշմարտության գործոն կա, որն էականորեն մանիպուլյացիայի է ենթարկվում։ Այսինքն, օրինակ, երբ խոսք է գնում, որ Փառուխը ռուսական խաղաղապահ ուժերի  վերահսկողության տակ է գտնվում, այդ ժամանակ մարդիկ ասում են՝ վերջ, Փառուխը մեր ազդեցության տակ է, բայց չեն ասում, որ Քարագլուխը դեռեւս գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Այսինքն, այստեղ հարցն այն է, որ հանրային ընկալման մեջ ոչ ոք չգիտի ո՛չ Փառուխի տեղը, ո՛չ էլ Քարագլխի, նույնիսկ Խրամորթի եւ Խնապատի։ Եվ այդ պայմաններում, երբ ոչ թե ամբողջական ինֆորմացիան է ներկայացվում՝ իր բոլոր շեշտադրումներով, այլ՝ մասնակի, այն ավելորդ հանգստություն է ձեւավորում։ Դրա համար եմ ասում, որ ինֆորմացիան ստուգելու եւ ինֆորմացիան ամբողջական ու ոչ մասնակի ներկայացնելու հարց է։ Ես ոչ թե մեղադրում եմ լրատվամիջոցներին, այլ ասում եմ, որ պետք է լրատվամիջոցն ամբողջական ինֆորմացիան ներկայացնի, մանիպուլյացիաներով չզբաղվի՝ հատկապես որ, օրինակ, Քարագլուխը՝ ինքը մի կետ չէ, այլ մի մեծ հատված է։ Քարագլխի՝ Փառուխի հատվածն ադրբեջանական վերահսկողության տակ է, Քարագլխի՝ զուտ Խրամորթի եւ Խնապատի հատվածը՝ հենց անմիջապես իրենց գլխին՝ հայկական ստորաբաժանումների վերահսկողության տակ։
    12:23
    02.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին
    Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
    12:11
    02.04.22
    Ավելին