Լրահոս
2022-04-06
-
ՄիջազգայինԳերձայնային զենք են ստեղծում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԱվստրալիանԳերձայնային զենք են պատրաստվում ստեղծել Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները ու Ավստրալիան:Ավելին18:2506.04.22 -
ՀասարակականՓաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը նախատեսվում է Երևանի ժամանակով 21։00-ինԲրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Միշելի և Ալիևի հանդիպումը։ Հայաստանի կառավարությունից այս լուրը հայտնել են «Սպուտնիկ Արմենիային»: Ուրիշ տեղեկություն չկա: Հայտնի է, որ մինչև դա կայացել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի առանձնազրույցը: Փաշինյանը ֆեյսբուքում կադրեր է հրապարակել: Հայաստանի վարչապետը երեկ է մեկնել Բրյուսել՝ երկօրյա աշխատանքային այցով: Իսկ Ալիևը հանդիպման վայր է հասել 4 ու կես ժամ առաջ: Երեկ մեր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման ընթացքում սեղանին ցավոտ ու սուր հարցեր պետք է դրվեն: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, թե հույս ունի՝ այս հանդիպմամբ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկը տալ: Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ սա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկրորդ հանդիպումն է լինելու, առաջինը անցած տարվա դեկտեմբերին էր:Ավելին18:0806.04.22 -
ԱրցախԱրցախի անկախությունը ճանաչելու պահանջով ակցիա՝ կառավարության դիմացԱրցախի անկախության ճանաչման պահանջով այսօր կառվարության դիմաց բողոքի ակցիա են արել «5165 շարժումը» և մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ:Ավելին18:0106.04.22 -
ԱրցախՀայաստանը եղել է, կա և պիտի լինի մեր ժողովրդի անվտանգության թիվ մեկ երաշխավորը․ Արցախի ԱԺ նախագահՉեմ կարծում, որ այսօր Բրյուսելում կայանալիք Փաշինյան - Ալիև հանդիպման ժամանակ Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ կստորագրվի, «Արցախպրես»-ին ասել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։ Արցախի ԱԺ նախագահն անդրադարձել է նաև արցախյան հիմնախնդրին։ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա անհնարին է: Սա գիտակցում են և' ՀՀ մեր գործընկերները, և' միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող համանախագահ երկրների: Մենք օգտագործում ենք միջխորհրդարանական և դիվանագիտական բոլոր հնարավորությունները և պարբերաբար տեղյակ ենք պահում այն զարգացումների մասին, որոնք Արցախում տեղի են ունենում: Իսկ դրանք ուղղակի և ամեն անգամ փաստում են այն հայտնի ճշմարտությունը, որ այս հիմնախնդիրն ունի մեկ լուծում, որը պետք է տեղի ունենա Ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքի հիման վրա»,-ասել է Թովմասյանը: Արցախի ԱԺ նախագահի խոսքով՝ այսօր Արցախում խաղաղություն չկա, կա հարաբերական լռություն․ սխալ է խոսել խաղաղության մասին, երբ պարբերաբար խախտվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը: «Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և պիտի լինի մեր ժողովրդի անվտանգության թիվ մեկ երաշխավորը: Մենք միասին պետք է մեր ուրույն տեղը գտնենք սրընթաց փոփոխվող աշխարհակարգում, և այս համատեքստում շատ կարևոր է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Նախօրեին Խորհրդարանի ընդունած հայտարարությունը ևս այս ուղերձներն էր պարունակում: Սակայն պետք է փաստենք, որ մեր անվտանգային համակարգում անուրանալի է ռուսական խաղաղապահ զորակազմի և, առհասարակ, Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը: Առանց դրա մենք չենք կարող դիմակայել փլուզվող աշխարհակարգի տարածաշրջանային մարտահրավերներին»,- ասել է Արթուր Թովմասյանը և ընդգծել` պարտվել պատերազմում դեռևս չի նշանակում պարտվել բանակցություններում:Ավելին17:5806.04.22 -
ՀասարակականԱրարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը երկու օրից կհանդիպենՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին կհանդիպի ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որը աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ապրիլի 8-ին Մոսկվայում նախատեսված են Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում»,- ասել է Զախարովան։Ավելին17:5306.04.22 -
ԱռողջապահականԿրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կինը մայրացել է. Հղիանալու հավանականությունը 7% էր և լի ռիսկերովՇենգավիթ Բժշկական կենտրոնը ներկայացնում է պատմություն, ինչպես քաղցկեղը հաղթահարած կինը կարողացավ մայրանալ։ «Սա պատմություն է մի կնոջ մասին, ում նոր կյանքը սկսվեց դարի չարաբաստիկ հիվանդության ախտորոշումից հետո։ Լուսանկարի փոքրիկի մայրիկը 31 տարեկանում պլանային ստուգման ժամանակ հայտնաբերում է, որ ունի կրծքագեղձի քաղցկեղ, և անցնելով երկարատև վիրահատական ու բուժման կուրս՝ հաղթահարում է այն։ Ընտանիքի լիարժեքության համար զույգը որոշում է գնալ ռիսկի և բալիկ ունենալ։ Հրաշքներ լինում են, երբ այդ հրաշքին նպաստում են պրոֆեսիոնալները։ Դիմելով «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին՝ զույգը որոշում է կայացնում արտամարմնային բեղմնավորմամբ բալիկ ունենալ «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի» գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի օգնությամբ։ Մայրիկի հետ հավասարապես հուզված Մ․ Գրիգորյանը պատմում է, որ արտամարմնային բեղմնավորմամբ կնոջ հղիանալու հավանականությունը 7% էր և լի ռիսկերով, բայց այնուամենայնիվ, որոշել են փորձել: Շատ կարևոր հանգամանք է այն, որ կնոջը հակացուցված է եղել հորմոնալ խթանիչները, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Մարգարիտա Գրիգորյանի նախաձեռնությամբ արտամարմնային բեղմնավորումը կատարվել է բնական ցիկլով: ԱԲՄ առաջին փորձից գրանցել են երկար սպասված հղիությունը։ Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ի պրոֆեսիոնալ, հոգատար մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի հսկողության ներքո։ Հղիության հասուն փուլում իրականացվել է կեսարյան հատում, ծնվել է երիտասարդ ընտանիքի հրաշքը՝ Ելենան: Ինչպես մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն է նշում․ «Հղիության ընթացքը հեշտ չի անցել, բայց պատվով ենք հաղթահարել»: Փոքրիկի անունը զույգը միանշանակ է ընտրել՝ Ելենա, ինչպես երջանիկ մայրիկն է ասում՝ նա «Елена Прекрасная»-ն է։ Երիտասարդ կինն իր անսահման շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում Շուշանիկ Բախշյանին և Մարգարիտա Գրիգորյանին, և նշում, որ առանց նրանց անհնար կլիներ այսօր գրկելու մի բուռ երջանկությունը, ով լիովին փոխել է իրենց կյանքը»,-տեղեկացնում են ԲԿ-ից։Ավելին17:4406.04.22 -
ՔաղաքականԵրբ Նիկոլը քայլելով եկավ Գյումրիից, նրա խմբակին միացել էր միայն «Չալո» անունով շունը․ «7or.am»7or.am-ը գրում է․ Ընդդիմության երեկվա հանրահավաքը մարդկանց քանակի, միջոցառման մասնակիցների էներգետիկայի և Հայաստանի ու Արցախի անվտանգության մասին այլընտրանքային պատկերացումների առումներով ստացված կարելի է համարել։ Հանրահավաքին մասնակցում էր շուրջ 20.000 մարդ։ Նիկոլի ընտանեկան թերթոնը, թուրքամետ ՀԿ–ների ներկայացուցիչները հանրահավաքի մեկնարկից առաջ արված մի լուսանկար էին տեղադրել ու գրել. «Ընդդիմությանը հաջողվել է հանրահավաքին ներգրավել ազգաբնակչության ընդամենը 0,37 տոկոսին»։ Իր այդ գրությամբ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ա.տոկոս հաշվել գիտի, բայց նայած թե ՀՀ բնակչության ո՞ր թիվն ենք վերցնում որպես ամբողջ, բ.մնացել է էժանագին խմբագրի կարգավիճակում, գ.վախենում է ցանկացած հանրային ընդվզումից, քանզի փողոցով եկածը վախենում է փողոցից։ Նիկոլը «տոկոս» հրապարակելով փորձել է արժեզրկել հանրահավաքը։ Եվ սա այն իշխանությունն է, որի ղեկավարը պոպուլիստաբար հայտարարում է, թե բա ՀՀ–ում 3 միլիոն վարչապետ կա։ Ահա այդ «3 միլիոնից» շուրջ 20.000–ը երեկ հավաքվել էր Ազատության հրապարակում՝ իր իշխանության դեմ։ Օպերայի բակում հավաքվածները մարդիկ այն չնչին մասն են, որոնք պահանջում են Նիկոլի հրաժարականը։ Շատերը տանից էին հետևում հանրահավաքին ու ընդդիմադիր հայացքներ ունեն։ Նիկոլն, ահա, «տոկոս հաշվելով» փորձում է ցույց տալ, թե իր դեմ քիչ մարդ է դուրս եկել։ Եթե նիկոլական տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա իր վիճակը բուրդ է, քանզի երբ ինքն էր 2018–ին դուրս եկել պայքարի, դրա մեկնարկը տրվեց մեր բնակչության 0,0004 տոկոսի միջոցով, այն փոքր խմբակով, որոնք հետագայում տարբեր պաշտոններ զավթեցին կամ պաշտոն չստանալով՝ նեղացան ու հեռացան։ Երբ Նիկոլը քայլելով եկավ Գյումրիից, մինչև Երևան հասնելը նրա խմբակին միացել էր միայն «Չալո» անունով շունը։ Երևան հասնելուն պես Նիկոլը հանրահավաք արեց, որին մասնակցում էր ընդդիմության երեկվա հանրահավքի կեսից քիչը։ Իսկ երբ նրանք այդ հանրահավաքից հետո փակեցին Ֆրանսիայի հրապարակը, քսանապատիկ ավելի քիչ մարդ կար, քան երեկ, երբ ընդդիմությունն Արցախի դրոշն էր տեղադրում նույն այդ հրապարակում։ Այնպես որ Նիկոլը ճիշտ կանի տոկոսներ չհաշվի։ Դրանց տակ կմնա։Ավելին17:2806.04.22 -
ՀասարակականԾանր հիվանդությունից հետո մահացել է Վլադիմիր ԺիրինովսկինՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է, գրում է ՏԱՍՍ-ը: «Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին։ Վառ, տաղանդավոր քաղաքական գործիչ։ Մարդ, որը խորապես հասկանում էր, թե ինչպես է աշխարհը կառուցված և շատ բան էր կանխատեսել», - գրել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։ 75-ամյա Ժիրինովսկին կորոնավիրուսի պատճառով փետրվարի 2-ին տեղափոխվել է հիվանդանոց: Քաղաքական գործիչը մինչև մարտի 11-ը եղել է արհեստական կոմայում, որն անհրաժեշտ էր հիվանդի օրգանիզմի ուժերը պահպանելու համար:Ավելին17:1906.04.22 -
Արտաքին քաղաքականությունՉավուշօղլուն հեռախոսով խոսել է Բայրամովի հետ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջՓաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսով զրուցել է ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։Ավելին17:1406.04.22 -
ՀասարակականՀերոսների մայրերին զանգում են և հրավիրում Աննա Հակոբյանի նախաձեռնած խնջույքին. Գեղամ ՆազարյանՀերոսների մայրերին զանգում են եւ հրավիրում Աննա Հակոբյանի նախաձեռնած խնջույքի. Գեղամ ՆազարյանԱվելին17:1206.04.22 -
Հայաստան18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում անցումով անցնող 12-ամյա երեխային Урал-ի վարորդը վրաերթի է ենթարկելԵրեկ, ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 14։45-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցի 49 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Ս․-ն իրա վարած Урал մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող (հետիոտնային զեբրայի վրա) Երևանի բնակիչ 12-ամյա Մարիամ Կ․-ին։ Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։Ավելին17:0706.04.22 -
ՀայաստանՄենք դավաճանների, մարդասպանների հետ սեղան չենք նստում․ զոհված Գևորգ Ջավախյանի մայր44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Գևորգ Ջավախյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ ապրիլի 7-ը նշելու հրավերին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Տղայիս՝ Գևորգ Ջավախյանի արյունը չի վաճառվում։Մեր ընտանիքին մի անհանգստացրեք ձեր խորոված, քյաբաբի հրավերներով։ Մենք դավաճան, մարդասպանների հետ սեղան չենք նստում, թուրքը չունի, չի ունեցել և չի էլ ունենալու տեղ մեր շարքերում։ Սեղան նստում են կամ հաց կիսում միայն բարեկամ, հարազատների հետ։ Ձեր հրավերներն անգամ մինչև վերջ լսելու ցանկություն չկա‼️ թուրքն իմ թշնամին է, թուրքին սատարողները նույնպես»։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 7–ին միջոցառում է պլանավորել անցկացնել և հրավիրել էր նաև 44–օրյա պատերազմին զոհված Մխիթար Գալեյանի մայրիկին՝ Աստղիկ Գալեյանին։Ավելին17:0306.04.22 -
Քաղաքական«Սաղին նստացնելու եմ, սարքեմ բոմժ». Նիկոլը սպառնացել է բոլորին կալանավորել․ «Hayeli.am»Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով` ընդդիմության հանրահավաքն ու ծրագրած իշխանափոխության ճանապարհային քարտեզը լուրջ վախեցրել են Նիկոլին։ Նախօրեին Նիկոլը կառավարական ամառանոցում հավաքել է իր «նեղ կռուգին», ֆեյքերի ՊՈԱԿ- ի կոորդինատորներին եւ հանձնարարել է անցնել հակահարձակման։ Բոլոր պատգամավորներին հանձնարված է հարցազրույցներ տալ եւ հայտարարել, որ ընդդիմության հանրահավաքն ու մնացյալ գործողությունները նախկինում իրենց թալանածը պահելու համար են, եւ Արցախն ու Հայաստանն ընդամենը շիրմա են՝ իրենց թալանն ու ապօրինի գույքերը փրկելու համար։ Ողջ պետական քարոզչամեքենան լծվելու է «ապօրինի գույք» օպերացիային, Նիկոլը սպառնացել է գլխավոր դատախազին ուղարկել ԱԺ եւ կալանքի սանկցիայի թույլտվություն ստանալ ընդդիմադիր այն պատգամավորների համար, ում վրա ապօրինի գույքի քրեական հոդված է դրված։ Կառավարական դաչայում ինքնատիրապետումը կորցրած Նիկոլը սկսել է բղավել՝ «սաղին նստացնելու եմ ու մինչեւ վերջին կոպեկը ձեռքներից խլեմ՝ սարքեմ բոմժ»։ Ընդդիմության շարքերից մեզ ասացին, որ իրենք տեղյակ են Նիկոլի այդ հակազդեցությանն ու բոլորը պատրաստ են եւ նստելու եւ դատվելու՝ միայն ազատեն Հայաստանն ու Արցախը կործանած այս չարիքից։Ավելին16:5806.04.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Արցախի դրոշը քաղաքացիները սթափության խորհրդանիշ են համարում | 06.04.2022Ավելին15:3006.04.22 -
ՀայաստանՓաշինյան-Ալիև սպասվող հանդիպումը մտահոգել է Արցախի ԱԺ նախագահին. նա Երևանում հանդիպումներ է ունեցելԱրցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ամբիոնից հայտնել է, որ Բրյուսելում այսօր տեղի ունենալիք Փաշինյան-Ալիև հանդիպմամբ մտահոգված, Երևանում հանդիպել է պաշտոնյանների հետ:Ավելին13:5006.04.22 -
ՔաղաքականՓաշինյանն ու Ալիևն այսօր կհնադիպեն ԲրյուսելումՀանդիպմանը մասնակցելու է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:Ավելին13:1506.04.22 -
ԻրավականԿարևոր շրջադարձ՝ «Պատմության ուսուցչի» գործով․ Ռուբեն ՄելիքյանԿարևոր շրջադարձ «Պատմության ուսուցչի» գործովԱվելին12:1506.04.22 -
ՀայաստանԵրբ ծածանվեց Արցախի դրոշը, թիկունքում ճիչ լսեցի․ Արցախ ջան, դու մենակ չես․ Քրիստինե ՎարդանյանԵրբ Ֆրանսիայի հրապարակում ծածանվեց Արցախի դրոշը, թիկունքում ուրախության ճիչ լսեցի, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Պտտվեցի ու տեսա, որ նկարի կինը ուրախությունից ցատկոտում է։ Հետո արդեն թաց աչքերն էին։ Սա ենք մենք, սա է մեր արժեհամակարգը։ Արցախ ջան, դու մենակ չես։ Սա քո հարցը չի, սա մեր հարցն է»։Ավելին11:3106.04.22