Լրահոս
2022-04-24
-
ՀասարակականՕրվա խորհուրդը մեզ մի բան կարող է հուշել՝ համայն հայության միասնականությամբ միայն կարող ենք կանխել նոր ցեղասպանությունն Արցախում. Արցախի ԱԺ նախագահԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել Հայոց Մեծ եղեռնի 107-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր ողջ առաջադեմ մարդկությունը, աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում և խնկարկում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը խորհրդանշում է ոչ միայն մեր ժողովրդին բաժին հասած դաժան ճակատագիրը, այլև վերընձյուղվելու, հարատևելու ու զարգանալու միայն իրեն հատուկ աստվածային շնորհը: Ցեղասպանությունից հետո մեր ժողովուրդն իր մեջ ուժ է գտել կերտելու իր նվիրյալ որդիների երազած պետականությունը։ Ու չնայած բազմաթիվ ու բազմաբնույթ մարտահրավերներին ու դժվարություններին՝ այսօր նրա դրոշը փողփողում է բազմաթիվ երկրներում գործող դեսպանատների վրա: Հայության վերածնունդն ու հաղթարշավը 20-րդ դարավերջին երկնել է Արցախի Հանրապետությունը: Արդեն ավելի քան երեք տասնամյակ է, ինչ մեր հերոսական ժողովուրդն իր պետականությունն է կերտում։ Պաշտոնական Թուրքիայի ժխտողական կեցվածքը և թշնամական վերաբերմունքի շարունակությունն էին թերևս Ադրբեջանի սանձազերծած արցախյան 3 պատերազմները: Խոնարհվում ենք հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների անմահ հիշատակի առջև։ Այսօր ժամանակը նոր մարտահրավեր է առաջ քաշել, և մենք այլ ելք չունենք, եթե ոչ՝ լինել առավելագույնս միասնական, կենսունակ ու հայրենապաշտ, քան երբևէ: Մենք շատ դժվարություններ ենք տեսել ու հաղթահարել պատվով։ Համոզված եմ, որ կհաղթահարենք նաև այս մեկը: Եվ օրվա խորհուրդը մեզ մի բան կարող է հուշել՝ համայն հայության միասնականությամբ միայն կարող ենք կանխել նոր ցեղասպանությունն Արցախում: Հայոց Մեծ եղեռնի 107-րդ տարելիցին նվիրված երթը պետք է ընկալվի որպես երթ վերածնված ժողովրդի, որ չի մոռացել, թե ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ նայում է առաջ: Աստված մեզ պահապան», - ասված է ուղերձում:Ավելին10:0224.04.22 -
ՏարածաշրջանՉավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ցույց անող հայերինՉավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանն է ցույց տալիս և այդպես «ողջունում» Ուրուգվայում Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ցույց անող հայերին: 107 տարի է անցել, բայց Թուրքիայի պետական քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: Նույն երիտթուրքական մտածելակերպը, մեթոդներն են փոխվել: Կարող ենք հիշել և պահանջել, բայց դրանից անդին՝ պետք է այս պարզ իրողությունը մեզ համար արձանագրենք հավերժ ու ըստ այդմ պատրաստվենք: Մնացածը կեղծ պատրանքներ են:Ավելին09:5624.04.22 -
ՀասարակականԽաղաղությունն է Թուրքիայի հետ բանակցությունների պատճառը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․«Սիրելի հայրենակիցներ, Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ 107 տարի առաջ հայ ժողովուրդը բախվեց անմարդկային արհավիրքի՝ ցեղասպանության: Օսմանյան Թուրքիայի նպատակն էր բնաջնջել մեր նախնիներին: 1.5 միլիոն հայ սպանվեց, հարյուր հազարավորները գաղթեցին աշխարհի տարբեր ծայրեր, ինչի հետևանքով այսօր երկրագնդի վրա դժվար կլինի գտնել մի այնպիսի վայր, որտեղ չի լինի ազգությամբ հայ: Անդառնալի կորուստներ կրեց հայ ժողովրդի մշակութային, հոգևոր և կրոնական ժառանգությունը, ոչնչացվեցին հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր: Չնայած անմարդկային դաժանություններին՝ մեր ժողովուրդը վերջին հարյուրամյակում կարողացավ միասնականության, անմնացորդ աշխատանքի, հետևողական ջանքերի արդյունքում ուղղել մեջքը, պահպանել ինքնությունը, վերականգնել անկախ պետականությունը: Եվ սա մեր ժողովրդի կենսունակության ամենամեծ ապացույցը դարձավ: Հարգելի հայրենակիցներ, Պատմական փաստերի, ցեղասպանությունների և ոճրագործությունների հերքումը, խեղաթյուրումը, ճշմարտությանը չառերեսվելը, միջազգային հանրության թողտվությունը ծնում է նոր դաժանություններ և հանցագործություններ: Քաղաքակիրթ աշխարհը, միջազգային հանրությունն այս ուղղությամբ ունի բազմաթիվ անելիքներ՝ անկախ քաղաքական շահերից թույլ չտալու այլևս նման ոճրագործություններ, առաջին հերթին արժևորելով մարդկային կյանքը՝ անկախ ազգային պատկանելությունից: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը: Այս օրակարգը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին: Սիրելի հայրենակիցներ, Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է: Եվ այն մեզ համար ոչ միայն մեր անմեղ նահատակների հիշատակը խնկարկելու, նրանց առաջ գլուխ խոնարհելու, այլև մեր պատմության՝ անցյալի, ներկայի և ապագայի մասին մտածելու առիթ է: Այն մեզ համար առիթ է արձանագրելու, որ հայ ժողովուրդը սեփական ճակատագրի տնօրինման ավելի ու ավելի մեծ հնարավորություններ ու լծակներ պիտի ունենա, պիտի կարողանա սեփական ճակատագիրն ուրիշների որոշումների տիրույթից սեփական որոշումների տիրույթ տեղափոխել: Նման իրավիճակի ամենագործուն արտահայտումը անկախ պետականությունն է, իր բոլոր ինստիտուտների առավելագույն կայացվածությամբ, որոշումների կայացման ընդունակություններով ու մեխանիզմներով: Այս գիտակցումն է մեզ հանգեցրել մեր ժողովրդի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին, որովհետև սեփական անվտանգության ապահովման ամենաարդյունավետ գործիքը կայացած պետականությունն է և խաղաղությունը: Ու մենք պիտի գնանք այս ճանապարհով: Նաև այս է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ: Միաժամանակ, այսօրվա մեր խնդիրն է՝ համայն հայության ներուժի իրացմամբ կառուցել արժանապատիվ և կայացած ժողովրդավարական պետություն: Համահայակական ներուժի, կարողությունների համախմբումը պետք է հետևողականորեն ուղղենք հենց այս նպատակին: Հայոց պետականությունը Մեծ Եղեռնի զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը հարգելու ամենատպավորիչ միջոցն է և պիտի դառնա հայ ժողովրդի ապրելու անկոտրում կամքի խորհրդանիշ և երաշխավոր: Հենց մեր այս կամքն է խորհրդանշում ապրիլքսանչորսյան ժողովրդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը Ազատ, Հզոր, Երջանիկ Հայաստանի խոստում է մեր նախնիներին և մեր սերունդներին: Այդ խոստումը պիտի կատարվի, այդ ուխտը պիտի ի կատար ածվի: Սրանում է Ապրիլի 24-ի ամենամեծ խորհուրդը»:Ավելին09:5324.04.22 -
ՀասարակականՀայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուղղված է մեր տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը. ԱԳՆՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ․ «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: 1915-1923թթ․ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության։ Շուրջ 1,5 միլիոն տղամարդ և կին, ծեր և երեխա սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին, հարյուր հազարավորները զրկվեցին իրենց տնտեսական, կրթական և հոգևոր սեփականությունից։ Ի հեճուկս բոլոր զրկանքների և դժվարությունների՝ հայ ժողովուրդը համազգային համախմբման, տարբեր ժողովուրդների, հասարակությունների և անհատների մարդասիրական աջակցության շնորհիվ վերապրեց և հաղթահարեց ցեղասպանության արհավիրքը, հաջողեց աշխարհի տարբեր երկրներում կազմել համայնքներ, պահպանել և ամրապնդել իր ազգային ինքնությունն ու ամենակարևորը՝ վերակերտել իր անկախ պետականությունը: Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց կարևոր է արձանագրել, որ ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում միջազգային հանրությունը ցուցաբերում է առանցքային նշանակություն ունեցող համերաշխություն, որի դրսևորումն է շուրջ երեք տասնյակ երկրի կողմից պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և միջազգային կառույցների կողմից համապատասխան հռչակագրերի և բանաձևերի ընդունումը։ Կարևոր է նաև արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուղղված է մեր տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, այդ թվում` նոր էթնիկ զտումներ իրականացնելու նկրտումների զսպմանը, ինչպես նաև առհասարակ աշխարհի որևէ այլ անկյունում մարդկության դեմ նմանատիպ հանցագործության կրկնությունը կանխելուն։ Երիտթուրքական կառավարության կողմից հայերի դեմ իրականացված ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։ «Հանցանքների հանցանքը» - Ցեղասպանությունը, շարունակում է տեղի ունենալ նաև մեր օրերում՝ խլելով հարյուր հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր: Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն պայքարում է արդարության և զոհերի իրավունքների վերականգնման համար՝ իր ծանրակշիռ ներդրումը և առաջնորդությունն ունենալով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը ճշմարտության ճանաչման, արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցանքների կանխարգելման գործին»։Ավելին09:5024.04.22 -
ՀասարակականՄենք հաստատակամ ենք մեր որոշման մեջ՝ ապրել և արարել մեր նախնիների հողում. Արայիկ ՀարությունյանԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, այս օրերին Արցախում, ինչպես մայր Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ ապրում է գոնե մեկ հայ, սգում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1,5 միլիոն անմեղ հայերի, որ զոհ դարձան 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրականացված հրեշավոր ծրագրի: Դա ոճրագործություն էր՝ ուղղված ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ, և խարան՝ բոլոր նրանց համար, ովքեր մինչև հիմա չեն ընդունել ու չեն դատապարտել այն՝ ճանապարհ բացելով նոր կոտորածների ու հանցագործությունների համար: Մեծ Եղեռնից ավելի քան հարյուր տարի հետո էլ մենք կրկին կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, կրկին ստիպված ենք պայքարել հանուն ազգային ու համամարդկային արժեքների, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության, հանուն սեփական հողում ազատ ու անկախ ապրելու մեր բնական իրավունքի լիարժեք իրացման: Ամբողջ աշխարհի աչքի առջև այսօր Ադրբեջանը շարունակում է բացահայտ կերպով Արցախի ժողովրդի հանդեպ իրականացնել հայատյաց ու ռազմատենչ քաղաքականություն՝ կոպտորեն խախտելով ու ոտնահարելով համընդհանուր ընդունված ու ճանաչված միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները: Աշխարհի առաջադեմ մարդկությունը պետք է կանգնի Արցախի խաղաղ բնակչության կողքին, որովհետև մենք այլընտրանք չունենք, մենք հաստատակամ ենք մեր որոշման մեջ՝ ապրել և արարել մեր նախնիների հողում, հող, որը սրբագործվել է հայ ժողովրդի հազարավոր որդիների թափած արյամբ: Հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, հանուն մեր սերունդների ապագայի` Արցախը պետք է լինի միշտ հայկական, կանգուն ու անառիկ», - նշված է ուղերձում։Ավելին09:4724.04.22 -
ՀայաստանԴուրս եկեք թմբիրից, կանգնեք ձեր պայքարող եղբայրների ու քույրերի կողքին․ Սերժ ՍարգսյանՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Այսօր՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես վերահաստատում եմ նախկինում հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր: Քանի դեռ Թուրքիայի Հանրապետությունը պետական ամենաբարձր մակարդակով որդեգրել է սեփական հանրությանն ու աշխարհին մոլորեցնելու քաղաքականություն և Հայոց ցեղասպանությունը ժխտելու հետ միասին անթաքույց խրախուսում է պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, ցեղասպանության կրկնման վտանգը միշտ լինելու է, և խաղաղասիրության ու բարիդրացիության մասին այդ երկրի իշխանությունների հայտարարությունները դիտարկվելու են ընդամենը որպես հարևան ժողովրդի ու միջազգային հանրության զգոնությունը բթացնելու նոր հնարք: Դա թույլ չտալու համար պետք է գործել: ❗️Դիմում եմ սթափ դատող, պատմությունից դասեր քաղած, ազգային արժանապատվություն ունեցող, Հայրենիքի ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայերին. ☑️ Հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով հակազդենք թույլ, վախկոտ, ամեն գնով խաղաղություն մուրացող, մորթապաշտ տեսակին, որ խորթ է մեր էությանն ու օտար՝ մեր ոգուն: Հանրայնորեն դատապարտենք ու չհանդուրժենք մեր կողքին հայրենավաճառ այդ տեսակը: Զգոն լինենք և միշտ պայքարի պատրաստ, երբ մեր թշնամին կփորձի կրկին իրագործել իր դարավոր երազանքը: ❗️Դիմում եմ իր առօրյա կենցաղային հոգսերի մեջ Հայրենիքը մոռացած, սեփական երկրի պաշտպանությունն իր գործը չհամարող կամ ամեն ինչից հիասթափված ու հուսահատված հայրենակիցներիս. ☑️Հանուն ձեր զավակների ապագայի, սեփական երկրում ազատ ու անկախ ապրելու նրանց իրավունքի, հանուն դրա հարյուրամյակներով կռիվ ու կյանք տված մեր նահատակների անմահ հիշատակի՝ դուրս եկեք թմբիրից, վանեք ձեզնից անտարբերությունն ու հուսահատությունը և կանգնեք ձեր պայքարող եղբայրների ու քույրերի կողքին: Նրանց պայքարը նաև ձեր ու ձեր զավակների վաղվա օրվա համար է: ❗️Դիմում եմ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին. ☑️Թույլ մի տվեք ձեր իշխանություններին խաբել և մոլորեցնել ձեզ՝ հայտարարելով, թե իբր անցյալ դարասկզբին «մարդկային ողբերգության առումով ոչինչ տեղի չի ունեցել», պատմական Հայաստանի տարածքում իբր հայ ժողովրդի ներկայության ապացույցներ չկան, իբր էթնիկ զտումների ու կոտորածների չի ենթարկվել մեկուկես միլիոն հայ, չի արտագաղթել մեկ միլիոնից ավելին, ներկայիս Թուրքիայի տարածքում չեն ոչնչացվել ու ոչնչացվում հայկական քաղաքակրթական արժեքներ: Նայեք ձեր շուրջը, գտեք և խոսեք դեռևս ձեր կողքին ապրող ձեր իսկ հայրենակիցների հետ, որոնց ծնողներն ու հարազատները այդ ամենի ականատեսն են եղել, նրանցից ոմանք անգամ փորձել են պետականորեն ծրագրված եղեռնագործությունից փրկել իրենց հայ հարևաններին: Փնտրեք ճշմարտությունը, փնտրեք ամենուր, քանի որ դրա հետքերը, որքան էլ փորձեն կոծկել ու վերացնել, սփռված են աշխարհով մեկ: Գտեք և ընթերցեք ականատեսների վկայությունները, հավատացեք ճշմարտության համար հալածվող ձեր մտավորականներին, ովքեր համարձակություն և ազնվություն են ունեցել բարձրաձայնելու ճշմարտությունը: Ավելի լավ աշխարհում և կողք-կողքի խաղաղ ապրելու համար ճշմարտությունն իմանալը, դրա համար պայքարելն ու ողջախոհությունը չկորցնելը կարևոր է: ❗️Դիմում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչած և մարդկության դեմ գործված այդ հանցագործությունը դատապարտած պետություններին. ☑️Դուք ձեր համարձակ ու շիտակ կեցվածքով ապացուցել եք համամարդկային արժեքներին ձեր հավատարմությունը, արդարությունը վեր եք դասել քաղաքական, տնտեսական և այլ շահերից, ինչն արժանի է հարգանքի ու երախտագիտության: ❗️Դիմում եմ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնագործությունը դեռևս չճանաչած պետություններին. ☑️20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց եղեռնը, տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առաջ, քաղաքակիրթ պետությունների անտարբերության, լռության կամ չափազանց ուշացումով արձագանքելու պայմաններում: Եվ մարդկությունը դրա համար շատ թանկ վճարեց՝ վճարեց աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ այլատյացության, էթնիկ զտումների ու ցեղասպանության կրկնություններով, որ շարունակվում են մինչ օրս: Հիշեք՝ ցեղասպան հանցագործ ռեժիմներին պատասխանատվության չենթարկելու, հանցագործությունը չդատապարտվելու դեպքում այն մի օր կարող է պատահել նաև ձեր ժողովուրդների հետ: Մենք բոլորս միասին կարող ենք կանխել նոր ցեղասպանությունները, փրկել մարդկային կյանքեր և անգամ 21-րդ դարում խելահեղ պատերազմների ու արյան մեջ ընկղմվող աշխարհը դարձնել ավելի լավը, եթե լինենք վճռական և այս անգամ չհապաղենք, անտարբեր չլինենք ու պայքարենք մեր իրավունքների և ազատության համար:Ավելին09:4324.04.22 -
ՀասարակականՏասնյակ հազարավոր ՀԱՅԵՐԻ հետ բարձրացա Ծիծեռնակաբերդ. ֆանտաստիկ էներգետիկա և ապագայի հանդեպ հույս․ թյուրքագետԱպրիլի 23-ին որպես ջահակիր տասնյակ հազարավոր ՀԱՅԵՐԻ հետ բարձրացա Ծիծեռնակաբերդ. ֆանտաստիկ էներգետիկա, ազգային ակունքներից բխող ուժ և ապագայի հանդեպ հույս...Ավելին09:3924.04.22 -
ՀասարակականՀայ Մարդը ցույց տվեց իր վերաբերմունքը թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանին․ Արամ ՎարդևանյանԱվանդական ջահերով երթը իրապես այլ խորհուրդ ուներ այս տարի: Հայ Մարդը ցույց տվեց իր վերաբերմունքը թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանին: Այլևս բացում ենք նոր էջ` ամենածանր պահին միավորվելու, ճգնաժամից դուրս գալու, զրոյից սկսելու և Հայրենիքը պահելու էջ..Ավելին09:3224.04.22
2022-04-23
-
ՀասարակականՋահերով երթին մասնակցել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՋահերով երթին, որ մեկնարկել էր հանրապետության հրապարակից, մասնակցել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։Ավելին23:0323.04.22 -
Հասարակական«Մեր այգում քեֆ չի լինի, յարս պարել չգիտի»․ Աննա Հակոբյանը տեսանյութեր է հրապարակելՊատերազմում անմահացած, ոստիկանության զորքերի ծառայող Խաչատուր Աղաջանյանի եղբոր՝ պատերազմի մասնակից, ոստիկանության զորքերի նախկին ծառայող Նարեկ Աղաջանյանի հարսանիքն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և հրապարակել տեսանյութեր: «Մաղթենք Նարեկին եւ Լիլիթին անսահման սեր եւ երջանկություն։ Մեր բոլոր անմահացած հերոսներին մենք Ուժեղ, Հզոր, Ծաղկուն, Արդար Հայրենիք ենք պարտք»,- գրել է Հակոբյանը։Ավելին22:5623.04.22 -
ԱրցախՋահերով երթ՝ ՍտեփանակերտումՍտեփանակերտում անցկացվել է Ջահերով երթ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի: Արցախում երթը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, այն առաջնորդել են հոգևորականները: Ջահերով երթին մասնակցել են Արցախի նախագահն Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ ԼՂ պետնախարարն իր թելեգրամյան ալիքում հրապարակել է կադրեր`Ստեփանակերտում կայացած ջահերով երթից։ «Թող աշխարհով մեկ ջահերի լույսը լույս սփռի պատմական արդարության վերականգնման ճանապարհին, թող լույս սփռվի բոլոր նրանց մտքերի վրա, ովքեր ժխտում են և դրանով իսկ արդարացնում հանցագործությունը», - գրել է պետնախարարը: Քաղաքագետ Էդգար Էլբակյանը իր թելեգրամյան ալիքում հրապարակել է լուսանկար Ստեփանակերտում անցկացվող Ջահերով երթից, որը կցված է նյութին:Ավելին22:1123.04.22 -
ՏարածաշրջանԿարո Փայլանը «ցեղասպանության բանաձև» է տարել թուրքական մեջլիս«Հայ ժողովրդի վերքերը բուժող միակ հասարակությունը թուրքական հասարակությունն է, միակ խորհրդարանը՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը»,- հայտարարել է մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն ու Ցեղասպանությունը ճանաչելու-դատապարտելու մասին օրինագիծ ներկայացրել մեջլիս։Ավելին21:2023.04.22 -
ՀասարակականՍերժ Սարգսյանը վստահեցնում է՝ իր նախագահության ժամանակ միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին պահանջ չի եղելՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցնում է՝ իր նախագահության ժամանակ միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին պահանջ չի եղել: Լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ Սերժ Սարգսյանի առաջ նման պահանջ դրվե՞լ է, նախագահն արձագանքեց. «Ոչ, ի՞նչ է նշանակում դա, ես կարծում եմ, որ այդպիսի հարցերին ոտքի վրա պատասխանելն այնքան էլ հարիր չէ, բայց, այդուհանդերձ, Ադրբեջանն էլ չէր ուզում 1988 թվականից սկսած որևէ նշաձողի մասին խոսել, արդյոք դա ինչ-որ մի փաստ է, որը մեզ պետք է ստիպեր հրաժարվել մեր նպատակներից, իհարկե ոչ»: ՀՀ երրոդ նախագահը նշեց, թե բոլոր փաստաթղթերը կան. պետք է պահանջել Նիկոլ Փաշինյանից, թե 2019 թվականին իրեն ինչ են առաջարկել ու, ընդհանրապես, իր համար որն է նշաձողը:Ավելին21:1423.04.22 -
ՀասարակականԿորցրած որդիներ և կորած արդարություն. զոհվածների ծնողները պայքար են սկսում«Հիմի էլ՞ լռենք»՝ հարցնում է պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը: Նա ու զոհերից շատերի ծնողներն ու հարազատները ապրիլի 26-ին Ազնավուրի հրապարակում հավաք են կազմակերպում:Ավելին21:1223.04.22 -
ՀայաստանՋահերով երթ` դեպի Ծիծեռնակաբերդ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԵրևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:Ավելին21:0623.04.22 -
ՀասարակականԱրցախը չի իջեցնում կարգավիճակի նշաձողը. պատգամավորները հանդիպում են քաղաքացիների հետԻնչու՞ տեղահանված արցախցիները, որ իրենց մաշկի վրա են զգացել հայրենիք կորցնելու ցավը միահամուռ դուրս չեն գալիս Ազատության հրապարակ: Այս հարցն են հանդիպումների ժամանակ տալիս Արցախի խորհրդարանի պատգամավորներին՝ Արցախի տարբեր շրջանների բնակիչները:Ավելին21:0223.04.22 -
ՀայաստանՀանրապետության հրապարակում վառվեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, այդ կրակից վառվեցին ջահերըՀանրապետության հրապարակում վառվեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները և այդ կրակից վառվեցին ջահերը։ Հանրապետության Հրապարակից լուսանկարներ է հրապարակել ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:Ավելին20:5323.04.22