Լրահոս

2022-05-01
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Նիկոլականի» գրառումը դատախազությունը ուղարկել է ստուգման
    Նիկոլ Փաշինյանի աջակցի գրառումը, որում նա ակնհայտորեն բռնության կոչեր է անում ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ, դատախազությունը ուղարկել է Ոստիկանություն՝ ստուգման։ Այս մասին Oragir.news-ի հարցին ի պատասխան, թե արդյոք այս գրառման մեջ դատախազությունը առերևույթ հանցակազմ չի տեսել, հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից ոմն Գոռ Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր արել․ «Որտեղ դրանց բռնում՝ քցում եք ոտի տակ, ավտոներով քշեք վրեքները՝ չթողեք ճանանարհ փակեն, ցանկալի է լինել 4-5 անոց խմբերով, ինքնակազմակերպվեք՝ ով ոնց կարա՝ գրուպա–գրուպա՝ վստահելի անձանց հետ։ Հերիք եղավ բոլ եղավ...»։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/04/30/39639
    10:05
    01.05.22
    Ավելին
2022-04-30
  • Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանը պատմել է իր ու Լևոն Տեր-Պետրոսյանի վեճի մասին
    Մայիսի 1-ի համազգային հանրահավաքին Սարդարապատից Երևան եկող «Դիմադրության» շարժման անդամներին խարույկի շուրջ հանդիպել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա վստահեցրել է՝ սա պայքար չէ իշխանության համար, պայքար է՝ Արցախի և հայ ժողովրդի բարեկեցության համար:
    22:00
    30.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Եռաբլուրից Էջմիածին են տարել Արցախի 46 մետրանոց դրոշը
    Մայիսի 1-ին՝ Ֆրանսիայի հրապարակում կհատվեն այս օրերին Հայաստանի 4 խորհրդանշական կետերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Բաշ ապարանից մեկնարկած երթերը: Նրանք մասնակցելու են՝ ընդդիմության կազմակերպած համազգային հանրահավաքին:
    21:45
    30.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Ալիևը սպառնում է, Միրզոյանը՝ հեգնում նրան. հայ-ադրբեջանական խաղաղության դարաշրջան
    Երկուշաբթի՝ մայիսի 2-ին, Բրյուսելում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Ազատություն» ռադիոկայանին Գրիգորյանն ասել է՝ Հաջիևի հետ քննարկելու են խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր, ու նախապատրաստելու են Ալիև-Փաշինյան հանդիպումը:
    21:30
    30.04.22
    Ավելին
  • Հասարակական
    400 հազար դրամ` ուսուցչին, մետրոյի նոր կայարան. Փաշինյանը դիմում է պոպուլիստական փորձված հնարքների՞
    Ընդդիմության բողոքի ակցիաների ֆոնին՝ պոպուլիստական հերթական հայտարարությունն է հանրության բերանը գցել Փաշինյանը: Այսպես են կրթության փորձագետներն արձագանքում Փաշինյանի՝ ուսուցիչների աշխատավարձը մինչև 400 հազար դրամ բարձրացնելու հայտարարությանը:
    21:15
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխան Սաղաթելյանը մեկնաբանել է, թե ինչ է լինելու մայիսի 1-ին
    Վաղը քայլարշավով մեր չորս խմբերը կմտնեն Երևան։ Ժամը 16։00-ին կլինեն Ֆրանսիայի հրապարակում, այստեղ սպասվում է մեծ հանրահավաք, որտեղից կհայտարարենք մեր հետագա քայլերի և գործողությունների մասին։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, խոսելով Մայիսի 1-ին սպասվող համազագային հանրահավաքի մասին։ «Այո, լինելու են անհնազանդության ակցիաներ, մեր ժողովուրդը արդեն փողոցում է և դուրս է գալու, հասնելու ենք նրան, որ ցույց տանք, որ ինքը այլևս իշխանություն չունի ՀՀ-ում, մենք մարդկանց փողոց ենք կանչում ոչ թե սուտ խոստումներով, կեղծիքներով, այլ մարդիկ հասկանալով մեր երկրին սպառնացող վտանգները, հսկանալով, որ սեղանին դրված է Արցախի և Հայաստանի լինելիության հարցը, իրենք դուրս են եկել, մեր խնդիրը այս ամենը կազմակերպելն է»,-ասաց նա։
    20:15
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա համաժողովրդական պայքար է, այլ ոչ թե իշխանության. Իշխան Սաղաթելյան
    Հասնելու ենք նրան, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա՝ ինքն այլևս Հայաստանում իշխանություն չունի, և մարդիկ, հասկանալով, որ սեղանին դրված է Արցախի ու Հայաստանի լինելիության հարցը, փողոց են դուրս եկել։ Սա համաժողավրդական պայքար է, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ սա պայքար չէ իշխանության համար, այլ պայքար է՝ համախմբելու ժողովրդի ուժը։ «Մենք կարողացել ենք այս ընթացքում բացահայտել Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը։ Արցախի հարցով մեր բազմաթիվ առաջարկներ մերժվել են խորհրդարանական մեծամասնության կողմից։ Հասարակության համար ևս ակնհայտ է, թե ովքեր են այսօր իշխանության ղեկին», - ասաց ընդդիմադիր գործիչը։
    20:02
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք չենք հրահրելու պատերազմ, բայց գլուխներս չենք էլ կախելու և ասենք պատերազմ չսկսեք, ինչ ուզում եք, կտանք. Արթուր Վանեցյան
    Մեր դիրքորոշումն այն է՝ պետք է Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակել, սակայն այլ տրամաբանության մեջ, Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Ադրբեջանի հետ բանակցություններում միակողմանի զիջումները, նրա խոսքով, բացառվելու են։ «Մենք չենք գնալու միակողմանի զիջումներով հարաբերությունների կարգավորման։ Մենք չենք հրահրելու պատերազմ, բայց դրա հետ մեկտեղ պատերազմի սպառնալիքի ներքո գլուխներս չենք կախելու և ասենք՝ գիտեք, հանկարծ մեզ հետ պատերազմ չսկսեք, ինչ ուզում եք՝ կտանք», - ասաց Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ աշխատանքը պետք է շարունակել, սակայն միայն հայանպաստ դիրքերից։ «Արցախի հարցը մեզ համար փակված չէ, Արցախի օկուպացված տարածքները պետք է դեօկուպացվեն, Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ Արցախի հարցը գոյություն ունի, օրակարգում է։ Եվ մեր դիրքորոշումն այն է, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում», - ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահը։ Արթուր Վանեցյանը նշեց նաև, թե ինչ գործիքակազմով են առաջնորդվելու։ «Միաժամանակ պետք է սկսենք երկու գործընթաց՝ Հայաստանի բանակի վերականգնում և դիվանագիտական աշխատանք բոլոր ուղղություններով հիմնական խաղացողների հետ։ Եվ ես համոզված եմ, որ մենք կհաջողենք», - ընդգծեց նա։
    19:48
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղվանից սկսում ենք երրորդ, վճռական փուլը. Արթուր Վանեցյան
    վաղվանից սկսում ենք երրորդ, վճռական փուլը
    19:40
    30.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Իշխան Սաղաթելյանի ասուլիսը
    Իշխան Սաղաթելյանի ասուլիսը
    19:38
    30.04.22
    Ավելին
  • Միջազգային
    «Փաշինյանն ու Ալիևը «կտցահարում» են խաղաղապահներին». «Ռեֆորմիստներ»
    Արցախի անվտանգության համար ոչինչ չանող Հայաստանի իշանությունը փորձում է քննադատությունների թիրախում պահել ռուս խաղաղապահներին: Հայաստանի «Ռեֆորմիստներ» կուսակցությունն է այս կարծիքին, նկատում են՝ Արցախի պաշտպանության հարցում ռուս խաղաղապահներին այլընտանք չկա:
    19:30
    30.04.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Պենտագոնի խոսնակը Պուտինին «այլասերված» է անվանել. Վաշինգտոնում՝ ՌԴ դեսպանը պատասխանել է նրան
    Ռուսական զինուժը հաստատել է, որ հրետակոծել է Կիևի շենքերից մեկը, որտեղ «Արտեմ» հրթիռային և տիեզերական ձեռնարկության գրասենյակն էր: Կիևի քաղաքապետը քննադատել է Ռուսաստանի նախագահին, ասելով, որ այդ քայլով Պուտինը միջնամատ է ցույց տվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Անտոնիո Գուտերեշը ռմբակոծման պահին Կիևում է եղել:
    19:00
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում, որովհետև դա լինելու է Մայր Հայաստանի վերջին էջը․ Մետաքսե Հակոբյան
    «Հայաստանը և Արցախը մեկ միասնական մարմին են։ Ունենք անվտանգային մեկ համակարգ, ինչը կործանելու առաջին քայլն այն բաժանելն է, դա էլ արվում է»,- պանելային քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Մայր-Հայաստան-Արցախ միասնության մեջ Արցախը, նրա խոսքով, դարձել է թիրախ, այնինչ Հայաստանի իշխանությունները մինչ այս ծնողի պես են վերաբերվել Արցախին, երեխայի նման հոգ են տարել Արցախի մասին։
    17:45
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանը սրճարանից լուսանկար է հրապարակել
    Աննա Հակոբյանը սրճարանից լուսանկար է հրապարակել
    17:32
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաքին թշնամուն թողած՝ երկրի ներսում ժողովրդին բաժանել են սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների․ Արման Թաթոյան
    Վաղուց էի ուզում հանրային քննարկում անցկացնել, բայց որպես մարդու իրավունքների պաշտպան իմ կարգավիճակը թույլ չէր տալիս, որ հանրության հետ երկխոսության միջոցով քննարկենք խնդիրներն ու առաջարկենք լուծումները։ Այս մասին ասել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ով հանրային քննարկում է կազմակերպել Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում: «Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչև անվտանգության հարցեր»,- նշել է նա՝ հավելելով, որ մեր երկրում ներքին համերաշխություն այլևս չկա, ժողովուրդը պառակտված է։ Արման Թաթոյանը լուրջ խնդիրներ է տեսնում երկրի ներսում կառավարման առումով. «Արտաքին թշնամուն թողած՝ երկրի ներսում ժողովրդին բաժանել են սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների։ Հայաստանի Հանրապետությունում այսօր տեղի է ունենում պետության պարզապես կուսակցանացում, իշխանությունը գտնվում է մեկ քաղաքական ուժի ձեռքում, պետական մարմինները ծառայեցվում են մեկ կուսակցության շահերին, պետական ինստիտուտներն օգտագործվում են այդ քաղաքական ուժի հնարավարությունը մեծացնելու համար»:
    17:22
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Էջմիածնում հանդիպել է Սարդարապատից դեպի Երևան քայլող խմբի հետ
    Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Էջմիածնում հանդիպել է Սարդարապատից դեպի Երևան քայլող խմբի հետ։ Խարույկի շուրջ զրուցի ընթացքում քննարկվել են հասարակությանն անհանգստացնող հարցեր։
    17:10
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես կդիմավորեմ Սարդարապատից քայլող մեր ընկերներին․ Լևոն Քոչարյան
    Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, վաղը Հայաստանի 4 խորհրդանշանական վայրերից երթի դուրս եկած մեր հայրենակիցները կհասնեն Երևան: Ես կդիմավորեմ Սարդարապատից քայլող մեր ընկերներին Երևան քաղաքի մուտքին և արդեն միասին երթով կգնանք դեպի Ֆրանսիայի Հրապարակ, որտեղ 16:00 կմեկնարկի մեր պայքարի վերջնական փուլը: Հրավիրում եմ ձեզ վաղը ժամը 13:00-ին միանալ մեր երթին, Իսակովի 31 հասցեում(Կլայկ խանութի մոտ):
    17:00
    30.04.22
    Ավելին