Լրահոս

2022-05-09
  • Միջազգային
    ԱՄՆ առաջին տիկինը Ուկրաինայում է. Բայդենի ու Զելենսկիի կանայք մոտ մեկ ժամ զրուցել են
    Բայդենի կնոջը դիմավորել է Ուկրաինայի առաջին տիկին Օլեսյա Զելենսկայան: Երկու կանայք մոտ մեկ ժամ զրուցել են դռնփակ։ Նրանց հանդիպումը դպրոցի շենքում է տեղի ունեցել, որը պատերազմի ժամանակ վերածվել է ապաստարանի։
    17:15
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են Toyota Ipsum-ն ու Չարենցավանի բաժնի նախկին պետ Հայկ Մանուկյանի Lexus-ը․ կա վիրավոր
    Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան քաղաք տանող հատվածի 1-ին կմ-ում բախվել են Lexus և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/09/1213081/
    17:05
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են BMW-ն և 2 Mercedes-ներ․ կան վիրավորներ
    Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Նորք Մարաշ 5-րդ փողոցի թիվ 22 տան հարևանությամբ բախվել են BMW և 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/09/1213086/
    16:55
    09.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Զելենսկին ուկրաինացիներին «Հաղթանակի 2 օր» է խոստանում
    Հայրենական պատերազմում հաղթանակի կապակցությամբ ուկրաինացի ժողովրդին շնորհավորական ուղերձում երկրի նախագահ Զելենսկին հուսադրել է, թե շատ շուտով Ուկրաինայում Հաղթանակի երկու օր է լինելու, իսկ ինչ-որ մեկն ընդհանրապես հաղթանակի օր չի ունենա: Հեշտ է կռահելը, որ Ուկրաինայի նախագահը Պուտինին նկատի ունի:
    16:45
    09.05.22
    Ավելին
  • Միջազգային
    «Մայիսի 9-ի առիթով ևս մեկ անգամ կոչ եմ անում Պուտինին անհապաղ դադարեցնել պատերազմը». Ստոլտենբերգ
    Ստոլտենբերգը կոչ է արել Ռուսաստանի նախագահին դուրս բերել զորքը Ուկրաինայից ու նստել բանակցությունների սեղանի շուրջ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև պնդել է, թե Մոսկվան նախկինում պարբերաբար մայիսի 9-ն օգտագործել է Արևմուտքի մասին ստեր տարածելու և ՆԱՏՕ-ին քննադատելու համար։
    16:35
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞ւմ և ի՞նչ նպատակով էր գումար տալիս ՔՊ-ական սադրիչ Թաթուլ Ասիլյանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    #Հասարակություն 09 05 2022 Ո՞ւմ և ի՞նչ նպատակով էր գումար տալիս ՔՊ-ական սադրիչ Թաթուլ Ասիլյանը․ 168.am Ո՞ւմ և ի՞նչ նպատակով էր գումար տալիս ՔՊ-ական սադրիչ Թաթուլ Ասիլյանը․ 168.am 168.am-ը գրում է․ Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ դեպի Գյումրի ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկի մոտ, իշխանությունների կազմակերպած սադրանքներին մասնակցել էր նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի անդամ, ով ներկայացել էր՝ որպես այդ կուսակցության անդամ, նախկին ոստիկան: Լրագրողներն անգամ հարցեր էին ուղղել նրան, որին նկատել էին դեռևս Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում կազմակերպված սադրանքի գործողությունների ժամանակ: Հիշեցնենք, որ իշխանությունները սադրիչ խմբեր էին կենտրոնացրել Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում, որոնք խոչընդոտում էին, որպեսզի ընդդիմության նախապես հայտարարված ավտոերթի մասնակիցները չկարողանան հասնել Գյումրի: Սադրիչ խմբերին կոորդինացնում էր Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչ, նախկին ոստիկան ներկայացող Թաթուլ Ասիլյանը, որը համաժողովրդական պայքարի գրեթե բոլոր ակցիաներին որոշ խմբերի հետ սադրանքներ է հրահրում: Նա ներկա է եղել ընդդիմության և Վանաձորի ակցիաների ժամանակ, ինչպես նաև Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի և այլ ակցիաների ժամանակ: Ֆեյսբուքում նա՝ Թաթուլ Ասիլյանը, իր էջում ինքնախոստովանական տեսանյութեր է ներկայացրել, որոնցում ակնհայտորեն երևում են նրա գործողությունները: Հուսանք՝ ոստիկանությունը գործողություններ կձեռնարկի՝ օգտվելով ներկայացվող տեսանյութերից և լուսանկարներից: Ի դեպ, նա ինքն իրեն նաև ներկայացնում է որպես իշխող թիմի, վերնախավի ներկայացուցիչ: Հավելենք, որ նշյալ անձի ուղիղ հրահանգով Ֆեյսբուքում կեղծ օգտատերերի միջոցով տարածվում են սադրող այդ տեսանյութերը: Գյումրու հանրահավաքի ավարտից քիչ անց Թաթուլ Ասիլյանին նկատել են Գյումրու քաղաքապետարանի հրապարակի մոտ գտնվող «Ամերիա» բանկի բանկոմատի մոտ գումար հանելիս:
    16:25
    09.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանի ու Ռուսաստանի 100 մետրանոց դրոշներ՝ Հաղթանակի զբոսայգում
    Հայաստանի, Ռուսաստանի 100 մետրանոց դրոշներով ու Գեորգիևյան ժապավենով՝ «Միասին» շարժման անդամները, տարբեր քաղաքացիներ Կասկադից գնացել են Հաղթանակի զբոսայգի: Անմար կրակի մոտ նրանք այնպես են կանգնել, որ վերևից նայելիս հստակ երևացել է զեթ տառը։ Շարժման մասնակիցների խոսքով՝ այդպես ցույց են տվել, որ ֆաշիզմի դեմ Հայրենական պատերազմը հիմա էլ շարունակվում է և ինչպես 77 տարի առաջ, այնպես էլ հիմա, Հայաստանը ֆաշիզմի դեմ պայքարի կողքին է:
    16:18
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞վ է Թաթուլ Ասիլյանը կամ Միկի Միկոյանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Գյումրիում ընդդիմության ավտոերթն ու հանրահավաքն առանց սադրիչների չի անցել: Ինչպես երեկ տեղեկացրել էր 168.am-ը՝ երթը կանխելու առաջին «ֆրոնտ»՝ Հոռոմ էր գործուղվել իջևանցի Թաթուլ Ասիլյանը: Թաթուլ Ասիլյան՝ աստղակերպով՝ Միկի Միկոյան. նախկին ֆեյք, որ աշխատում էր Perfect Tv-ի մոտիվներով ArmVlog յութուբյան ալիքի համար: Ուշագրավ է, որ անվանափոխությունից, այսինքն՝ ֆեյքի պաշտոնը թողնելուց հետո, Ասիլյանի ֆեյսբուքյան էջի հղումում շարունակում է մնալ հիմնական՝ Միկի Միկոյան ֆեյքի անունը։ Իշխող թիմի համար անխոնջ պայքարի ելած «հերոսը» Ֆեյսբուքում ներկայանում է իջևանցի գործարար, բայց պարզվում է՝ իջևանցի գործարարի աշխարհագրությունը լայն է. ինչպես ինքն է տեղեկացնում, աշխատում է Մասիսի ՔՊ գրասենյակում:
    16:10
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար զոհվածների հիշատակին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    «Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար զոհվածների հիշատակին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    16:00
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 120 տոննա ջուր
    Մայիսի 9-ին, ժամը 07։29-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսավան գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի տներից մեկի նկուղը ոռոգման ջուր է լցվում․ անհարժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտոպոմպի միջոցով տան նկուղից հեռացրել են մոտ 120 տոննա ջուր:
    15:50
    09.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Հաղթանակն անխուսափելի է». ընդդիմության մեծ հանրահավաքը՝ ժամը 17-ին
    Այսօր երեկոյան 5-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության մեծ հանրահավաք կլինի: Մինչ այդ ժամը անհնազանդության ակցիաներ նախատեսված չեն: «Մեր ուղին շիտակ է, հաղթանակը՝ անխուսափելի»,- հանրահավաքին ընդառաջ գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
    15:40
    09.05.22
    Ավելին
  • Միջազգային
    «Մեծ յոթնյակը» որոշել է «թույլ չտալ Պուտինի հաղթանակն Ուկրաինայում»
    G7-ի երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ հստակ նշված է, որ պետք է թույլ չտան Պուտինին հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում: «Մեծ յոթնյակը և Ուկրաինան միավորված են այդ երկրի համար ժողովրդավարական, բարեկեցիկ ապագա ապահովելու համար»,- հայտարարել են G7-ի առաջնորդները:
    15:20
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սրիկանե՛ր, դուք թալանեցիք և կողոպտեցիք մեր Եռատոնը․ Ավետիք Իշխանյան
    «Թալանչինե՛ր, կոռուպցիա՛» ՝ ահա այսպիսի կարգախոսներով իշխանության եկան դավադիրները։ Եվ ի՞նչ․․․ Սրիկանե՛ր, դուք թալանեցիք և կողոպտեցիք մեր Եռատոնը, հաղթանակները, հայրենիքը, Շուշին, արժանապատվությունը, հոգիները, հազարավոր կյանքեր։ Եվ այս ամենը հանուն ձեր վայելքների, ցոփ ու շվայտ կյանքի։ Վայելքներ հայրենիքի ավերակների, հերոս տղաների դիակների վրա։
    15:10
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր տոնը, ժպիտը և հաղթանակը գողացել է Նիկոլ Փաշինյանը. Անդրանիկ Թևանյան
    ՀՀ քաղաքացիների դեմքից գողացվել է ժպիտը, տոներից գողացվել է Շուշիի ազատագրման օրը, Արցախից՝ պետականությունը, ՀՀ–ից՝ ապագան։ Ահա սրանք են Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումները, որոնք նա փորձում է ներկայացնել որպես ծանր ժառանգության հետևանք և իրեն համեստաբար Հիսուսի տեղ դնելով՝ հայտարարել, որ ունի սուրբ առաքելություն ու ծանր խաչ։ Իրականությունն այն է, որ մեզ բաժին հասած ավերածությունների մեկնակը տրվեց 4 տարի առաջ։ Հայոց եռատոնի օրը՝ մայիսի 9–ին, «ժողվարչապետը» Ստեփանակերտում բանակցային գործընթացը փակուղի մտցնելու քաղաքականության մեկնարկը տվեց։ Հետո եկավ Դուշանբեի «Վերելակային» դիվանագիտությունը, ապա՝ Դավոսը, վերջում՝ մյունխենյան խայտառակությունը։ Այս ամենի արանքում «թավշյա» տղաներն ու աղջիկներն ինտենսիվորեն փչացնում էին հայ–ռուսական հարաբերությունները, սեփական աթոռը պնդացնելու համար ժամանակ ստանալու դիմաց բազում խոստումներ տալիս Ալիևին ու զուգահեռաբար անհարմար վիճակի մեջ դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին։ «Ծանր ժառանգություն եմ ստացել»–ը էժանագին դեմագոգիա է։ Մեր տոնը, ժպիտը և հաղթանակը գողացել է Նիկոլ Փաշինյանը։ Ու որպեսզի սուգը, պարտությունը հավերժ չլինեն ու հնարավոր լինի վերադարձնել գողոնը, գողության գլխավոր հեղինակը պետք է վռնդվի պետական կառավարման համակարգից ու հայտնվի իր արժանի տեղում։
    14:55
    09.05.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Հաղթանակի օրը՝ Մոսկվայում. Պուտինը Կարմիր հրապարակում է
    Մոսկվայի Կարմիր հրապարակում Ռուսաստանը նշում է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 77-րդ տարեդարձը: Շքերթին մասնակցում է 11 հազար զինվոր, 131 մարտական մեքենաներ և 77 ինքնաթիռներ ու ուղղաթիռներ:
    14:45
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հովհաննես Ազոյանը խուլիգան է անվանել Դադիվանքի վանահորը
    «Հրապարակ»-ը գրում է․ «Դերասան Հովհաննես Ազոյանը, իր ֆեյսբուքյան էջում կիսվել է «Հրապարակի» նյութի հղումով, որտեղ Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը իր մտահոգություններն է հայտնել այսօրվա իրավիճակի հետ կապված՝ ժողովրդին համախմբան կոչ անելով։ Կոլոտ Հովոն որոշել է դաս տալ Տեր հորը, ով նոյեմբերի 9-ից հետո Դադիվանքի զանգերն էր փրկում թշնամու ձեռքի տակից, նա ոչ ավել ոչ պակաս Տեր հորը անվանել է կրոնական խուլիգան եւ իր էջում թեգ արել ԱԱԾ-ին, անելով հետեւյալ գրառումը․ «Խուլիգանները լինում են նաև կրոնական։ Միևնույն է, ձեզ մոտ չի ստացվի խլել ու գրավել պետությունը հայ ժողովրդի իշխանության ձեռքից։ Որովհետև մեր զենքը խաղաղասիրությունն է, այ դմբոներ։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն»»։
    14:42
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա կարմիր ներկ են լցրել՝ թույլ չտալով ծաղիկ դնել խորհրդային զինվորների հուշահամալիրի մոտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը երկուշաբթի հարձակման է ենթարկվել, երբ փորձել է ծաղիկներ դնել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրի մոտ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից։ Ռուսաստանի Դաշնության դեսպանին, նրա կնոջը և ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել գնալ հուշահամալիր։ Մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են դիվանագետներին ու օգնել հասնել մեքենային:
    14:30
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    System of a Down ռոք խմբի անդամները ողջունել են Դիմադրության շարժման ակցիաները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամներ Ջոն Դոլմայանն ու Շավո Օդաջյանը ողջունել են Դիմադրության շարժման բողոքի ակցիաները Հայաստանում: Նրանք իրենք ինստագրամյան էջերի Stories բաժնում, որտեղ հրապարակումները հասանելի են 24 ժամ, իրազեկող նյութեր են տեղադրել շարժման մասին:
    14:17
    09.05.22
    Ավելին