Լրահոս
2022-05-18
-
ՔաղաքականՊատգամավոր Արծվիկ Մինասյանին երկու անգամ բռնի ուժով նստեցրել են ոստիկանական մեքենա«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին երկու անգամ բռնի ուժով ոստիկանները նստեցրել են մեքենան, ապա՝ բաց թողել: Ակնհայտ է, որ իրավապահները ճանաչել են ընդդիմադիր պատգամավորին և իմացել նրա անձեռնմխելիության մասին: Ոստիկանությունը դեռ չի պարզաբանել կարմիր բերետավորների գործողությունները:Ավելին15:0318.05.22 -
ԻրավականՁերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրըՁերբակալել են նաև 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, նրան Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել: «Հայլուրի» հետ զրույցում Գալեյանի կինը՝ Աստղիկ Գալեյանը, պատմել է, որ այսօր վաղ առավոտյան իրենց բնակարան են գնացել ռազմական ոստիկաններ, զրուցել ամուսնու հետ, հետո միասին դուրս են եկել: Ժամեր անց ամուսնու ձերբակալման մասին Աստղիկ Գալեյանը մամուլից է իմացել: Ըստ Քննչական կոմիտեի՝ Գարիկ Գալեյանին ձերբակալել են իբր գնդապետի նկատմամբ բռնություն գործադրելու, պլաստամսե շշով նրա դեմքին հարվածելու համար: Խոսքը զինվորական վարչության մոտ տեղի ունեցած միջադեպի մասին է:Ավելին14:3118.05.22 -
ՀասարակականՑավներդ տանեմ, լավ եք անում՝ առանց թուրքի Հայաստան. խցանման մեջ մնացած վարորդԱվելին14:2918.05.22 -
ՔաղաքականԱնհնազանդության երթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջովԱկցիաներից հետո երթ է սկսվել Ֆրանսիայի հրապարակից: Մանրամասները պատմում է Էդգար Ղուշչյանը:Ավելին14:1518.05.22 -
ՀայաստանՓողոցը փակած քաղաքացիներից մեկին վրաերթի են ենթարկել. անհնազանդության ակցիաներ՝ ԵրևանումԴիմադրության շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության բողոքի ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Երևանի տարբեր հատվածներում փակել են մի քանի տասնյակ փողոցներ: Մասնավորապես, կաթվածահար են արել Նոր Նորքի մի շարք փողոցներ, Իսակովի պողոտան, Պարոնյան, Աբովյան փողոցները, Տերյան-Իսահակյան, Կոմիտաս-Տիգրանյան, Սևակ-Ռուբինյանց խաչմերուկները... Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում փողոցը փակած քաղաքացիներից մեկին վրաերթի են ենթարկել, շտապօգնություն է եկել: Մեկ այլ հատվածում ոստիկանների հրմշտոցից մի կին ընկել է, վնասել ձեռքը, հավանաբար կոտրել:Ավելին13:2718.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Ժողովրդական ընդվզումը ճնշելու՝ աննախադեպ ուժային գործողություններ | 18.05.2022Ավելին12:3018.05.22 -
ՔաղաքականԵրևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 352 քաղաքացի«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 352 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից ընդդիմության ներկայացուցիչները մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։Ավելին12:2018.05.22
2022-05-17
-
ՀասարակականԱվտովթարի հետևանքով 3 ամիս առաջ ընտանիքը կորցրած 15-ամյա Վանուհին բացել է աչքերըՓոքրիկ Վանուհին դեռ կոմայի մեջ է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Տան դուռը կողպված է:Ավելին23:4517.05.22 -
ՄիջազգայինՌուսաստանը «ձեռքերին ազատություն կտա», եթե Շվեդիան ու Ֆինլանդիան մտնեն ՆԱՏՕ, իսկ Թուրքիան այո չի ասիՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Շվեդիա ու Ֆինլանդիա՝ «ազատություն կտա Ռուսաստանի ձեռքերին»: Մոսկվան արդեն բացահայտ հայտարարում է, որ իր հետ խնդիր կունենան, եթե հետ չկանգնեն ՆԱՏՕ-ի մաս կազմելու մտքից:Ավելին23:3017.05.22 -
ՄիջազգայինՊուտինի անսպասելի հանդիպումը Փաշինյանի հետ. Ռուսաստանի աջակցության իմիտացիա՞Կրեմլը Հայաստանի ցույցերը համարում է երկրի ներքին գործն ու չի միջամտում։ Փորձագետները կարծում են՝ հակակառավարական ցույցերի ֆոնին Նիկոլ Փաշինյանի թիմը ամեն բան անում է, որ ցույց տա, թե աջակցություն է ստանում Մոսկվայից:Ավելին23:1517.05.22 -
ՀասարակականՔՊ-ն մեղադրում է ընդդիմադիրներին «դասից փախչելու համար» և քննարկում նրանց մանդատներից զրկելու հարցը«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին ՔՊ-ականները մեղադրում են «դասից փախչելու» համար և լրջորեն քննարկում են նրանց մանդատներից զրկելու հնարավորությունը:Ավելին23:0017.05.22 -
ՔաղաքականԿաթվածահար Երևան. քաղաքացիների անհնազանդության ակցիաները և մի կին, որ ասում է՝ հայերը պիտի կոտորվենՄի կին, որ ակնհայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ ակցիայի մասնակիցներին դիմելով ասել է՝ «հայերը պիտի կոտորվեն»:Ավելին22:4517.05.22 -
Քաղաքական«Ոստիկաններով չես վախեցնի, պայքարելու եմ մինչև վերջ». Արցախյան 3 պատերազմի մասնակից Ժորա պապըԱրցախյան 3 պատերազմների մասնակից Ժորա պապիկին՝ Գեորգի Արիստակեսյանին գիշերն են ազատ արձակել: Կարմիր բերետավորները երեկ էին նրան տապալել գետնին, հարվածել, բերման ենթարկել, ապա ձերբակալել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամաբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով:Ավելին22:3017.05.22 -
ՔաղաքականՈստիկանության բաժիններում այսօր տեղ չի եղել. անչափահասներ` բերման ենթարկվածների մեջԱվելին22:1517.05.22 -
ԻրավականԴատախազն է ստու՞մ, թե՞ ծանուցումն է կորել. պետական դավաճանության գործով դատական նիստը հետաձգվել է44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների մի խումբ այսօր փակել է Երևանի Բաբայան փողոցը, որտեղ գտնվում է քննչական կոմիտեի զինվորական վարչությունը: Զոհվածների հարազատները պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել պետական դավաճանության գործով:Ավելին21:4217.05.22 -
Ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է պայմանագրային զինծառայող Արմեն ԲաբայանըՄայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:Ավելին20:4317.05.22