Լրահոս

2022-05-20
  • Img default alt hy
    Սփյուռք
    Սփյուռքի Ռամկավարները լքեցին Նիկոլ Փաշինյանին
    Լիբանանում Դոկտոր Ավետիս Դաքեսյանը, ով նաև Մայք Խառապյանի գլխավորած Սփյուռքի Ռամկավար Ազատական Կուսակցության Կենտրոնական վարչության անդամ է, միացել է ՀՅԴ-ին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նշենք, որ ՀՅԴ Լիբանանի կառույցն ու ուղեկից միությունները պատվիրակություն են ուղարկել Լիբանանում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հուշագիր են հանձնել՝ դրանով իրենց աջակցությունը հայտնելով Հայաստանում «Դիմադրության» շարժմանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
    21:00
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա ԵՄ դեսպանի «ժողովրդավարությունն» է, որն առիթը չի կորցնում Փաշինյանի առջև «կզելուց». Խամոյան
    «Ես չգիտեմ՝ սա հայկական ժողովրդավարության մոդել է, թե ամերիկյան ժողովրդավարության մոդել, բայց նման աննախադեպ երևույթ որևէ ժողովրդավարական երկրում ես չեմ տեսել, երբ Freedom House-ի կազմակերպած «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով քննարկում կոնֆերանս է տեղի ունենում այդ թվում Նիկոլ Փաշինյանի, իշխանական պատգամավորների, ԵՄ, ԱՄՆ դեսպանների մասնակցությամբ, և դեմքի լուրջ արտահայտությամբ իրենք իրենցով նստած արձանագրում են, որ Հայաստանը ժողովրդավարական լուրջ առաջընթաց է արձանագրել, և սա այն պայմաններում, երբ քննարկմանը հրավիրված չէր ընդդիմադիր գոնե մեկ պատգամավոր։ Այս մասին «News.am»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
    20:45
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանություններին սպասարկող մամուլը խեղաթյուրել է «Հայաստան» համայկական հիմնադրամից ազատված Աննա Մանուկյանի խոսքը
    Հիմնադրամի տնօրինությունը թուրքական շահերը Հայաստանում սպասարկող իշխանություններին հպատակ մամուլի միջոցով հերքում է տարածել՝ խեղաթյուրելով իմ աշխատանքից ազատման իրական պատճառը։ Ցանկալի կլիներ լռեիք առհասարակ և հանդես չգայիք մանիպուլյատիվ պարզաբանումներով, որոնք ծիծաղ են առաջացնում։ Իրականության հետ որևէ աղերս չունեն ձեր «սարքած» հիմքերը՝ այն է փողոցները փակ լինելու պատճառով աշխատանքից ուշանալ 5 րոպե, 6 րոպե, 14 րոպե։ Եթե անաչառ եք աշխատում, ապա կարո՞ղ եք հրապարակել ամբողջ աշխատակազմի ուշացումների տաբելները։ Երեկվա իմ գրառումը կամ ելութը որևէ կերպ միտված չէ վնաս հասցնելու իմ սիրելի Հիմնադրամին։ Հիմնադրամի բարի համբավին վնաս է հասցնում միայն անձանց ներկայությունը, ովքեր անարդար որոշումներ են կայացնում։ Հիշեցնեմ, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ տնօրենը իր աշխատասենյակում շեշտեց իմ ցույցերին մասնացելու փաստը և հորդորեց ազատման դիմում գրել, ինչին ի պատասախան ասացի, որ չեմ գրելու։ Օրեր անց երկար մտածելուց հետո, նա որոշեց 5 րոպե ուշացման համար խիստ նկատողության հիմքով տալ աշխատանքից ազատման հրաման։ Հիշեցնեմ նաև, որ Հիմնադրամը քպ-ի գրասենյակի և 1937թ-ի վերածած տնօրենը անցյալ շաբաթ աշխատակիցներին նամակ էր գրել, որով արգելում էր աշխատանքային ժամերին հետևել մամուլին կամ ուղիղ եթերներ նայել։ Ձեր տված ազատման հրամանի մտացածին հիմքերը կքննարկենք դատարանում։ Նույնիսկ ամենափորձառու փաստաբանը հազիվ թե փրկի Ձեզ։
    20:15
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր հանրահավաք չի լինելու. Լևոն Քոչարյան
    Այսօր հանրահավաք չի լինելու, այն կլինի վաղը՝ 18:00, այնպես, որ հանգստանալու և ուժերը վերականգնելու ժամանակ ունենք: Այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է Լևոն Քոչարյանը։ «Վաղվա հանրահավաքը շատ կարևոր է, քանի որ հաջորդ օրը վարչապետի աթոռից կառչածը գնալու է Բրյուսել Ալիևի հետ բանակցելու: Վաղը մենք պիտի նորից հստակ ցույց տանք, որ ինքը չունի մանդատ ժողովրդի անունից խոսելու ու շարունակելու թրքացման ծրագիր»,- նշել է նա:
    20:00
    20.05.22
    Ավելին
  • Առողջապահական
    «Հոնքն ուղղելու տեղը աչքն էլ կհանեն». բուժման համար վճարը կլինի բացառապես քարտով
    Կառավարությունը փորձում է մինչև 2024 թվականը հանրային գրեթե բոլոր ծառայությունները դարձնել անկանխիկ՝ այդպես ուժեղացնելով հարկային վարչարարությունը, պայքարելով ստվերային տնտեսության դեմ: Փորձագետները, թեև ընդհանուր առմամբ կողմ են կանխիկ փողի շրջանառությունից ազատվելու գաղափարին, բայց դա չպետք է լինի պարտադրանք: Եվ հետո վտանգ կա, որ ընթացքում բազմաթիվ խնդիրներ կարող են առաջանալ՝ սկսած բանկերի բարձր միջնորդավճարներից մինչև մարզերում վճարային տերմինալների բացակայություն ու թույլ ինտերնետ: Առողջապահության նախարարության որոշմամբ՝ մոտ մեկ ամսից բուժհաստատություններում վճարումները պետք է կատարվեն անկանխիկ:
    19:45
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչու է չեղարկվել «Դիմադրության» այսօրվա հանրահավաքը
    Նկատի ունենալով վաղվա համար նախատեսված ծավալուն աշխատանքը և այսօրվա եղանակային պայմանները՝ «Դիմադրության» այսօրվա հանրահավաքը չեղարկվում է։ Վաղը, 18:00-ից, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստան դաշինքի ֆեյսբուքյան էջը։
    19:30
    20.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի՝Բրյուսել այցից առաջ Դիմադրության շարժումը վաղը ժամը 18-ին հրավիրում է «կարևոր հանրահավաքի»
    Դիմադրության շարժման երթի մասնակիցները Մատենադարանի մոտ ակցիայից հետո վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ: Նրանք Մատենադարանի մոտ, իրենց պնդմամբ, փորձել են կանգնեցնել այնտեղ ուղևորվող Լիտվայի նախագահի ավտոշարասյունը, ներկայացնել, թե ինչ իրավիճակ է Հայաստանում, սակայն չի ստացվել: Ոստիկանական մեծաթիվ ուժերը փակել են Մաշտոցի պողոտան:
    19:15
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոչ ենք անում քաղաքական գործիչներին կանխել և դատապարտել «հայաստանցի» և «արցախցի» կեղծ ու վտանգավոր բաժանումը․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունը
    Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ հայտարարությունը Մեր երկու հաստատությունների համատեղ մշտադիտարկումը վկայում է, որ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում լայն տարածում է ստացել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցների միջև արհեստականորեն բաժանման ու հակադրման տրամադրություններ ստեղծելու և խթանելու դատապարտելի երևույթը։ Ընդ որում, նման երևույթները, առավելապես դրսևորվելով հայաստանյան հանրային տիրույթում, իրենց դրսևորումներն են գտնում նաև Արցախում։ Իրենց տարբեր քաղաքական շահեր սպասարկելու համար քաղաքական դերակատարների կողմից մեր հայրենակիցների արցախցի լինելու հանգամանքի միտումնավոր օգտագործումը բևեռացված հանրային խոսույթում «առիթ» է ստեղծում Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ վիրավորանքների, անընդունելի բառապաշարի և ատելության խոսքի տարածման համար: Խստորեն դատապարտում ենք նման վնասակար, անհեռատես ու ծայրահեղ վտանգավոր բաժանարար գծերի ստեղծմանը միտված կամ որևէ կերպ դրան նպաստող խոսակցությունները, գործողություններն ու անգործությունը՝ այդ դրսևորումների դատապարտման առումով։ Մեր երկրների առջև ծառացած մարտահրավերներով լի այս պատասխանատու ժամանակահատվածում հատկապես կոչ ենք անում Հայաստանի և Արցախի հանրային մեծ լսարան ունեցող բոլոր քաղաքական գործիչներին ու հասարակական դերակատարներին, անկախ քաղաքական նախընտրություններից ու օրակարգերից, սեփական օրինակով կանխելու և դատապարտելու «հայաստանցի» և «արցախցի», իր էությամբ կեղծ ու ծայրահեղ վտանգավոր բաժանումը։ Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, տուրք չտալ ու անհանդուրժող լինել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցներին խմբերի բաժանելու և ներքին երկպառակտություն սերմանելու բոլոր գործողությունների նկատմամբ։ Դրանք ջլատում են մեր դիմադրողականությունը, քայքայում հանրային ու համազգային համերաշխությունը։ Համազգային միասնությունն ու իմաստնությունը մեր պետությունների առջև ծառացած բոլոր մարտահրավերների լուծման կարևորագույն առհավատչյաներից են:
    19:00
    20.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Թաց ձյուն, անձրև և ամպրոպ. Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի
    Այսօր հատկապես երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի: Շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ բարձր լեռնային գոտիներում թաց ձյուն կգա։ Շիրակում, Արագածոտնում, Արմավիրում, Արարատում և Վայոց ձորում քամու ուժգնությունը հասնելու է 20-25մետր/վայրկյանի։
    18:45
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղը՝ 18:00-ին, հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում․ Սաղաթելյան․ ՈՒՂԻՂ
    Վաղը՝ 18:00—ին՝ Նիոլ Փաշինյանի Բրյուսել այցից առաջ կարևոր հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում
    18:17
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ակցիա՝ Մայր բուհում. «Առանց Նիկոլ Հայաստան»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ակցիա՝ Մայր բուհում. «Առանց Նիկոլ Հայաստան»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    18:15
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի շարասյունն անցավ «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Փաշինյանի շարասյունն անցավ "Նիկոլ դավաճան" վանկարկումների ներքո
    18:10
    20.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    15 րոպեում քանդվեց 4 տարի կառուցվող «ժողովրդավարության» միֆը․ Անժելա Էլիբեգովա
    15 րոպեում քանդվեց 4 տարի կառուցվող «ժողովրդավարության» միֆը։ Ընդդիմադիր պատգամավորներին ու լրագրողներին թույլ չտվեցին մտնել ժողովրդավարության մասին քննարկմանը այլ կարծիք լսելու համար։
    18:01
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիան պաշտոնապես աջակցում է Փաշինյանին. Վարուժան Գեղամյան
    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն այսօր հերթական անգամ բացահայտ աջակցել է փաշինյանին ու կապիտուլյանտական իշխանությանը։ Ահա նախօրեին տրված հարցազրույցից այս հատվածը. «Շարունակում ենք կոչ անել և խրախուսել Հայաստանին՝ արձագանքելու այս «բարի մտադրություններին»։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում՝ ռադիկալները, իսկ դրսից սփյուռքը ճնշում են Հայաստանի իշխանություններին։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի] Բլինքենին, այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ»։ Հիշեցնեմ, որ ընդդիմադիր շարժումը «ազգայնական», «ռադիկալ», «ծայրահեղական» և այլ պիտակավորումներով են որակում Ադրբեջանում, Թուրքիայում և ՀՀ դե ֆակտո իշխանությունը։ Հայաստանի պետականությունը վերացնել փորձող Թուրքիայի ղեկավարությունը աջակցում է ՀՀ դե ֆակտո իշխանությանը։ Սա է պատճառը, որ մենք անդադար պնդում ենք ու հիմնավորում, որ Հայաստանում օկուպացիոն իշխանություն է և տեղի ունեցողը ոչ թե ներքաղաքական պայքար է (կամ «աթոռակռիվ»), այլ Հայաստան-Թուրքիա հակամարտություն։ Ու բնականաբար երբևէ չեք տեսնի, որ Թուրքիան կամ Ադրբեջանը աջակցեն Հայաստանի ազգային որևէ ուժի՝ լինի խորհրդարանական ընդդիմությանը կամ ցանկացած այլ գործչի, ով կանգնում է հայկական շահի պաշտպանությանը։ Ժամանակն է, որ ընտրություն կատարեք՝ Հայաստանի, թե Թուրքիայի կողմից եք։
    17:50
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սահակյանշին»-ը պարզաբանել է Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառը և ստանձնել վերանորոգումը
    Խնդրին ծանոթ ենք և 2-3 ամիս այնտեղ ուսումնասիրություններ էինք իրականացնում, որպեսզի հասկանայինք, թե ինչ վիճակում է այդ ճանապարհահատվածը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սահակյանշին» ընկերության ղեկավար Սուրեն Սահակյանը՝ մեկնաբանելով Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառը: «Պարզել ենք, որ անհրաժեշտ է ճանապարհի ասֆալտային ծածկույթը վերևի մասից հեռացնել, անհրաժեշտ է հեռացնել տակի հիմքը, որը անձրևների պատճառով թրջվել և ծանրացել է, և ճիշտ գրունտով վերականգնել: Քաղաքապետարանը մեզ հնարավորություն է տվել վերականգնել մեր հաշվին, և մենք դա սկսել ենք անել», -ասաց նա: Սահակյանի խոսքով, պատի փլուզման պատճառը խոնավ եղանակն է. «Այս տարվա խոնավ եղանակը թույլ չտվեց, որ մենք ավելի շուտ սկսեինք աշխատանքը, իսկ նման իրավիճակի առաջացման պատճառը 2010 թվականին ճանապարհի ոչ ճիշտ լայնացումն է, որը մեր կողմից չի իրականացվել: Կարևորն այն է, որ մարդկային զոհեր չեն եղել, մենք գիտեինք, որ կա նման հավանականություն, և ճանապարհի այդ հատվածը փակված է եղել»: Նա նաև հավելեց, որ այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ այցելել են փլուզման վայր, որոշումներ են կայացրել և սկսել շինաշխատանքներ: Հիշեցնենք, որ մայիսի 20-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը կարծիք էր հայտնել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի ունեցած ճանապարհահատվածի փլուզման պատճառն այն է, որ «Սահակյանշին» շինարարական կազմակերպությունը, որը պատասխանատու էր ճանապարհի շինարարական աշխատանքները պատշաճ իրականացման համար, թերացել է:
    17:45
    20.05.22
    Ավելին
  • Միջազգային
    «Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են ուկրաինացի հանձնված ռազմագերիներին
    Ազովստալի գործարանից ռուսական կողմին հանձնված ուկրաինացի ռազմագերիներին տեսակցության են գնացել Կարմիր խաչի ներկայացուցիչները: Բուժօգնության կարիք չունեցող գերիները պահվում են Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական Հանրապետության բանտերից մեկում:
    17:40
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժողովրդավարություն VS աշխարհաքաղաքականություն․ Փաշինյանն աճուրդի է հանել մեր երկիրը՝ աթոռի դիմաց․ Թևանյան
    Այսօր «Ֆրիդոմ հաուզի» միջոցառմանը թույլ չտվեցին մասնակցել ընդդիմադիր պատգամավորներին։ Այդ կազմակերպությունը Հայաստանում վերածվեց գոնգոյի՝ կառավարամետ կազմակերպության։ «Ժողովրդավարության բաստիոնում» ֆրիդոմականները հայտնվել էին ՊՊԾ–ի պաշտպանության ներքո, ինչը փչացրեց այդ կազմակերպության իմիջը ֆունդամենտալ ձևով։ Ազատություն մաղթենք «Ֆրիդոմ հաուզին» և սառը գնահատական տանք այս ամենին։ «Ոսկե միլիարդից» դուրս ժողովրդավարությունն ընդամենը գործիք է՝ աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերի սպասարկման միջոց։ Դա յուրօրինակ ռասիզմ է։ Այդ ռասիզմը նույնքան արևմտյան ծագում ունի, որքան ժողովրդավարությունը, ընկերվարությունը և այլ գաղափարները։ Ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատականության գաղափարները Հայաստանում փշրվեցին Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերի տակ։ Այս ամենից ոչ թե պետք է վատ զգալ կամ զայրանալ, այլ ընդունել ի գիտություն և նորմալ գնահատել, որ այլ երկրներն ունեն իրենց շահերը և հանուն այդ շահերի կարող են ժողովրդավարության քողի տակ աջակցել իրենց «շան որդուն» ճիշտ այնպես, ինչպես բազմիցս արել են։ Հիմա էլ Հայաստանում են անում։ Արևմուտքը Հայաստանի դեմ ոչ մի վատ բան չունի։ Այլ հարց է, որ Արևմուտքը Ռուսաստանի դեմ պայքարի շրջանակներում կարող է թուրքական ոտքերի տակ մատաղացու գառի վերածել մեր երկիրը։ Բայց դա արդեն մեր խնդիրն է, ոչ թե Արևմուտքի։ Ռուսական այլընտրանքը մեզ համար թուրքական լծի տակ հայտնվելն է։ Սա՛ է Հայաստանում, իբր, արևմտյան վեկտոր քարոզողների իրական գիծը։ Նիկոլ Փաշինյանն այդ թուրքական գծի վրա է, դրա համար էլ Անկարան, Բաքուն նրան պաշտպանում են։ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանն էլ՝ վրադիր։ Հակառուսական կամ որ նույնն է՝ թուրքամետ գիծը պաշտպանելու համար է Երևան ժամանել Լիտվայի նախագահը։ Նրա ու մյուսների նպատակն այն է, որ ՀՀ–ն Ադրբեջանի հետ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր կնքի Բրյուսելի՛ հովնու ներքո, ինչը նշանակելու է Արցախի ներառում Ադրբեջանի կազմի մեջ (սրան Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես համաձայնություն է տվել Ադրբեջանին ուղղված 6–կետանոց նամակում), ռուս խաղաղապահների հեռացում, Արցախի հայաթափում կամ ցեղասպանություն։ Արևմուտքի ու Թուրքիայի շահերը 100 տոկոսով համընկնում են մեր տարածաշրջանում ՌԴ–ին Թուրքիայով փոխարինելու հարցում։ Իսկ թե ինչ կլինի հայերի հետ, իրենց չի հետաքրքրում։ Այս պայմաններում ժողովրդավարությունն ու մյուս բաները չորրորդական նշանակություն ունեն աշխարհաքաղաքական շահերի համեմատ։ Նիկոլ Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է հանել Հայաստանն ու Արցախը, որպեսզի փրկի իր աթոռն ու կաշին։ Նա բոլորին ասում է «այո», բայց իր շարժիչը թուրքամետ է։ Ինքը Անկարայում է տեսնում սեփական շահերի պաշտպանությունը։ Հայ ժողովուրդը պետք է մերժի Նիկոլին ու իր թուրքամետ գիծը, որպեսզի կարողանա պետություն ունենալ։ Այլընտրանք չկա։
    17:37
    20.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մայիսին, բացի ամսական պարգևատրումից, հատկացվել է նաև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրում․ Ոստիկանությունը պարզաբանում է տարածել
    Վերջին օրերին ՀՀ ոստիկանության անձնակազմին պարգևատրելու կապակցությամբ հրապարակային ելույթները, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումները, վերջին մեկ-երկու օրվա ընթացքում կատարված հարցումները, ընդհանուր առմամբ. ստեղծում, ձևավորում են ոստիկանության համակարգում տեղի ունեցած արտասովոր, արտակարգ դեպքի իրողության անհարկի պատկերացում: Անհարկի, քանի որ ոստիկանության համակարգում պարգևատրումներն ամենևին նոր երևույթ չեն։ Պարգևատրումներ տրվել են թե մինչև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի ընդունումը (ուժի մեջ է մտել 01.07.2014թ.-ից) և թե դրանից հետո։ Մասնավորապես, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համակարգի ծառայողները, օրենքով սահմանված մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրվել են՝ 2015 – 2016 թթ.՝ 3 -ական անգամ, 2007 թ.՝ 2 անգամ, 2018թ.՝ 3 անգամ, որից 2-ը՝ ապրիլ, իսկ 3-րդը՝ դեկտեմբեր ամիսներին։ 2019 թ.-ից ներդրվել է ամսական պարգևատրումների համակարգը, այդուհանդերձ, դրանից զատ՝ տարեվերջին հատկացվել է նաև մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ դրամական պարգևատրում։ Նույն կարգով ՝ 2020-2021թթ., բացի ամսական պարգևատրումներից, 2-ական անգամ, մինչև մեկ պաշտոնային դրույքաչափերով հատկացվել են նաև միանվագ դրամական պարգևատրումներ։ Ընթացիկ տարվա մայիսին, բացի ամսական պարգևատրումից, հատկացվել է նաև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրում, որի արդյունքում ոստիկանության ծառայողների (աշխատողների) միջին ամսական վարձատրության չափը, ներառյալ ամսական և միանվագ տրված պարգևատրման գումարները, կազմել է 283.0 հազ. դրամ, զուտը` 218.1 հազ. դրամ, որը համեմատելի է նախորդ տարվա՝ 281.0 հազ. դրամ, զուտը` 217.7 հազ. դրամ ցուցանիշի հետ։ Ամփոփելով, հարկ է նշել նաև, որ աշխատանքի վարձատրության մաս կազմող թե՛ ամսական և թե՛ միանվագ պարգևատրումները, կառավարության կողմից տվյալ բնագավառում վարվող քաղաքականությանը համահունչ, տրվում են բացառապես ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու, կոռուպցիոն դրսևորումները հնարավոր նվազագույնի հասցնելու համար՝ օրենսդրությամբ սահմանված կարգին, պայմաններին և չափերին համապատասխան
    17:31
    20.05.22
    Ավելին