Լրահոս

2022-05-21
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանության ներկայացուցիչները չեն թաքցնում իրենց աջակցությունը ոստիկանական ագրեսիվ վարքագծի նկատմամբ․ Թագուհի Թովմասյան
    2018 թվականից իշխանությունը հպարտանում է «բարեփոխված» ոստիկանություն ունենալով, սակայն վերջին օրերը ցույց տվեցին, որ ոչինչ էլ իրականում չի փոխվել և ավելին՝ իշխանությունը չի էլ ցանկանում, որ որևէ բան փոխվի։ Իշխանության ներկայացուցիչները չեն թաքցնում իրենց աջակցությունը ոստիկանական ագրեսիվ վարքագծի նկատմամբ և տարբեր ամբիոններից շնորհակալություն են հայտնում վերջիններիս, մինչեւ անգամ անօրինական հայտարարություններ են հնչեցնում հավաքի մասնակիցներին զորակոչի տանելու, երբեմն էլ նշում, որ ոստիկանությունը «անհամաչափ» ուժ է կիրառում հակառակ իմաստով, այսինքն՝ շատ մեղմ է։ Իսկ ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտումները ամեն օր սաստկանում են։ Մեդիա կենտրոնում ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և Հելսինկյան ասոցիացիայից Արա Ղարագյոզյանի հետ քննարկում ենք «բարեփոխված» ոստիկանության գործողությունները։ Հատկանշական է, որ արդեն որերորդ անգամ իշխանության ներկայացուցիչները հրաժարվում են մասնակցել որևէ քննարկման, բանավեճի և առերեսվել իրականությանը։
    17:26
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ադրբեջանական համայնքի նախկին ղեկավարը խախտել է ՌԴ օրենսդրությունը․ նրան արտաքսել են
    Ադրբեջանական համայնքի նախկին ղեկավարը խախտել է ՌԴ օրենսդրությունը․ նրան արտաքսել են
    17:11
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մալաթիայի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
    Մայիսի 16-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.10-ին Տիչինայի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր Շահումյան գյուղի 42-ամյա բնակիչը: Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 20-ին նա ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:
    16:56
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արամ Գրիգորյանի նկատմամբ ընտրեցին չհեռանալու մասին խափանման միջոց․ Բաբայան
    Արամ Գրիգորյանի նկատմամբ ընտրեցին չհեռանալու մասին խփանման միջոց: Այնքան անհեթեթ գործ է կարվել, որ նույնիսկ կեղծիքով չկարողացան ձերբակալել: Շնորհակալություն փաստաբան Երվանդ Վարոսյանին:
    16:41
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ժամը 18:00 բոլորիդ սպասում ենք Ֆրանսիայի հրապարակում․ Արթուր Վանեցյան
    ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրում է հանրահավաքի: «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ բարեկամներ, այսօր՝ ժամը 18:00-ին, բոլորիդ սպասում ենք Ֆրանսիայի հրապարակում: Յուրաքանչյուրիդ մասնակցությունը շատ կարևոր է», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանեցյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8451baf32e95f444dbe15e0bfe2f263e © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    16:34
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Լոնդոնը Լեռնային Ղարաբաղում կգերադասեր բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել. Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան
    Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը հայտարարել է, որ պաշտոնական Լոնդոնն Արցախում կգերադասեր տեսնել բազմազգ խաղաղապահ ուժեր, այլ ոչ բացառապես ռուսական անձնակազմ։ Այդ մասին Շարպը հայտարարել է BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան կնախընտրեր, որ հրադադարի բանակցությունները վարեր ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ խաղաղապահ անձնակազմը լիներ միջազգային։ «Պետք է ուսումնասիրել ՌԴ խաղաղապահ ուժերի մանդատը, ավարտել այդ մանդատը... Ինչը կարող է լինել այլընտրանք, ինչը կարող է դրան փոխարինել»,- նշել է Բաքվում բրիտանական դեսպանը: Նա, միաժամանակ, դրական է գնահատել Բաքվի, Երևանի և Մոսկվայի եռակողմ բանակցությունների օրակարգը, որով նախատեսվում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում և տնտեսական գործակցություն։ Շարպի գնահատմամբ՝ դեռևս չլուծված է մնում Արցախի կարգավիճակի հարցը։ «Վերջիվերջո, վերջնական կարգավորման հարցը, խաղաղության պայմանագիրը, պետք է լուծվի, և Մինսկի խմբի համանախագահները դրանում պետք է դեր ունենան»,- ասել է Շարպը։ Նա հայկական կողմին կոչ է արել Արդբեջանին տալ ականապատ դաշտերի քարտեզը, իսկ Ադրբեջանին կոչ արել վերադարձնել հայ ռազմագերիներին։
    16:26
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բայդենն օրենք է ստորագրել՝ Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու վերաբերյալ
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք Ուկրաինային 40 մլրդ ԱՄՆ դոլարի հավելյալ օգնություն տրամադրելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ուկրաինային օգնելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու նախաձեռնությանը հավանություն էր տվել նախորդ շաբաթ, իսկ Սենատը՝ մայիսի 19-ին։
    16:19
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ջո Բայդենի և նրա որդու մուտքը Ռուսաստան ընդմիշտ արգելվել է
    ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ 963 քաղաքացիների ցուցակը, որոնց մուտքը երկիր ընդմիշտ արգելված է։ Անձնական պատժամիջոցների տակ են հայտնվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա որդին՝ Հանթերը, ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը, երկրի նախկին և ներկա քաղաքական գործիչներ, գործարարներ և այլ քաղաքացիներ։
    16:13
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քարհանքում պատահարի հետևանքով 72-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
    Մայիսի 20-ին` ժամը 12.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վերամբարձ կռունկի վթարի հետևանքով բուժօգնության են տեղափոխվել երկու քաղաքացի: Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի վարչական տարածքի քարհանքում «ԶԻԼ» մեքենայի վերամբարձ հատվածը ծանրություն բարձրացնելիս շրջվելով հարվածել է Սերոբ Սահակյանին: 72-ամյա Սերոբ Սահակյանը և 55-ամյա մեքենավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Սերոբ Սահակյանը մահացել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
    16:06
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա հանցագործություն էր, որն իրականացրել են գլխավոր դատախազը և Շիրակի մարզպետը․ Կարապետ Պողոսյան
    Ներածական ակնարկ մայիսի 11-ին Հոռոմում իշխանական սադրանքների մասին Առաջին նկարում դզող/փչող գևորն է, Դավթյան Արթուրի հորեղբոր որդին, երկրորդ նկարում, շլորի ախպեր լավրենտն է գլխավոր դատախազի մտերիմ բարեկամը, երրորդ նկարում դհոլճի դատախազի հորեղբոր թոռն է: Էս ամենին ավելացնում ենք նազելի բաղդասարյանի եղբորը` արմանչիկին, էմմա պալյանի ԱԺ-ում կատարած ինքնախոստովանական ցուցմունքը և վերջին հիմարի համար էլ պարզ կդառնա, թե ովքեր և ինչու սադրեցին ընդդիմության երթը Շիրակի մարզում: Սա հանցագործություն էր, պետական մակարդակով իրականացված հերթական հանցագործություններից մեկը, որը հղացել և իրականացրել են գլխավոր դատախազը և Շիրակի մարզպետը: Հանցագործ օպերացիայի անունն էր <<գերիների հարազատներ>>, կուռատրներն էին նախկին ՀՅԴ ական դավթյան սաքոն` արթուրի հերը, և նազոյի արմանչիկը: Առաջիկա օրերին կպատմեմ, թե ինչու սաքոն սարքեց իր նախկին կուսակցականների գլխին, որն էր օպերատիայի նպատակը, ինչու հենց ՀՅԴ երիտասարդներին սադրեցին և փակեցին, ով էր օպերացիայի հեղինակը, ովքեր էին իրականացնողները և անիմաստ ծեծ ուտողները, բայց մինչ այդ, ուղղակի, առաջարկում եմ Հհ Գլխավոր Դատախազություն երիտասարդներին ազատ արձակեք‼: Պարոն Դավթյան, դուք վատ իրավաբան չեք, ինձ թվում է հասկանում եք, որ ապօրինի շահադիտական նպատակներով սահմանափակել եք ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը, երիտասարդներին սադրել և զրկել եք ազատությունից, իզուր վիճակը մի բարդացրեք, մի օր ինքներդ կկանգնեք արդարադատության առաջ, լրացուցիչ մեղքեր մի շալակեք, սա ընդունեք, որպես բարի խորհուրդ, բայց երկար բարի չեմ կարող մնալ, դա լավ գիտեք...
    15:57
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի փոփոխություններ
    Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածի փլուզման հետևանքով, մինչև ճանապարհի վերագործարկումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում կատարվել են ուղեգծի ժամանակավոր փոփոխություններ։ Ըստ այդմ՝ Ավտոբուսային համար 33, 63, 26 և 27 երթուղիների ուղեգծի տվյալ հատվածը նախկինում․ Լենինգրադյան փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ։ Ժամանակավոր փոփոխություն․ Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։ Միկրոավտոբուսային 26 երթուղին՝ նախկինում․ Լենինգրադյան փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ։ Ժամանակավոր փոփոխություն․ Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։ Միկրոավտոբուսային հ․ 70 երթուղին՝ նախկինում․ Լենինգրադյան փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ։ Ժամանակավոր փոփոխություն․ Լենինգրադյան փ․, Հալաբյան փ․, Հրազդանի կիրճ, Աթենքի փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա Գարդեն Մոլ», շրջադարձով՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։ Հետադարձը՝ «Հաղթանակի» կամուրջ, Աթենքի փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա Գարդեն Մոլ», շրջադարձով՝ Աթենքի փ․, Իսակովի պողոտա, Մոնթե Մելքոնյան, Լենինգրադյան փողոցներ, այնուհետ՝ հին ուղեգծով։ Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։
    15:48
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիայում տորնադո է մոլեգնում. կա զոհ
    Ամպրոպներ, հորդառատ անձրևներ, քամու փոթորկային պոռթկումներ, տորնադո. «Էմմելինդե» ցիկլոնը, որը մայիսի 20-ին անցել է Գերմանիայի արևմուտքով, հանգեցրել է ավերածությունների և զոհերի։ «News.am»-ի փոխանցմամբ՝ dpa գործակալությունը հայտնում է՝ աղետից ամենաշատը տուժել է Գերմանիայի ամենախիտ բնակեցված դաշնային հողը՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիան։ Ոստիկանության տվյալներով՝ միայն Պադերբորնում, որին հարվածել է տորնադոն, բուժօգնության է դիմել 43 մարդ։ Նրանցից մի քանիսը ծանր վիճակում են։ Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ կոմունալ ծառայությունները մեծ աշխատանք ունեն անելու փլատակները մաքրելու համար։ Պադերբորն արդյունաբերական տարածքին հասցված վնասի գնահատումը շարունակվում է: Հաղորդվում է նաև մոտակա Լիպշտադտ քաղաքում ծանր հետևանքների մասին: Այնտեղ փոթորիկը տապալել է եկեղեցու սրածայր գագաթը, և ավելի քան 100 մարդ արգելափակվել է տեղական բաց լողավազանում այն բանից հետո, երբ ընկած ծառերը փակել են ելքը: Ռեյնլանդ-Պֆալց և Սաար դաշնային հողերում լուրջ ավերածություններ չեն գրանցվել՝ չնայած ուժեղ ամպրոպին։ Ոստիկաններն ու փրկարարները հայտնել են միայն մի քանի տապալված ծառերի, կարկուտից վնասված մեքենաների և նկուղների հեղեղումների մասին։ Ոստիկանությունը հայտնել է նաև մեկ զոհի մասին։ 38-ամյա տղամարդն, ըստ ամենայնի, հոսանքահարվել է հեղեղված նկուղ մտնելիս, որից հետո ընկել է ու գլխին հարված ստացել։ Կենտրոնական Ֆրանկոնիայում (Բավարիայի դաշնային հող) տուժել է 14 մարդ, այդ թվում՝ մի քանի երեխա։ Ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ մի քանի հանգստացողներ փոթորկի պատճառով պատսպարվել են մոտավորապես 85 քառակուսի մետր մակերեսով խրճիթում, որն այնուհետև կողքի է շրջվել: Սաքսոնիա դաշնային հողում Rammstein խումբը կես ժամով ընդհատել է համերգը Լայպցիգում ամպրոպի պատճառով։ Շոուի 45-րդ րոպեին հանդիսատեսին խնդրել են հեռանալ ասպարեզից և թաքնվել: Սակայն 15 րոպե անց երկրպագուներին թույլ են տվել վերադառնալ, հայտնում է Deutsche Welle-ն։
    15:35
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարդուն կարելի է բերման ենթարկել բացառապես ժողովրդավարության բաստիոնում, Մարիոթ հյուրանոցում այդ ժողովրդավարության քելեխի հաջորղ իսկ օրը․ փաստաբան
    Արամ Գրիգորյանի բնակարանը` դատարանի ակնհայտ անհիմն որոշման հիման խուզարկելուց հետո, բնականաբար ոչինչ չհայտնաբերելուց հետո, բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նույն վարույթի շրջանակներում, ապրիլի 26-ին Արամ Գրիգորյանին ծանուցագրով արդեն հրավիրել էին ոստիկանություն, ուր նա ներկայացել էր։ Այսօր ևս, տեղեկանալով, որ քննիչն ու ոստիկանները ցանկանում են խուզարկել իր բնակարանը, անմիջապես ներկայացել է բնակության վայր։ Այսքանից մարդուն կարելի է բերման ենթարկել բացառապես ժողովրդավարության բաստիոնում, Մարիոթ հյուրանոցում այդ ժողովրդավարության քելեխի հաջորղ իսկ օրը։
    15:25
    21.05.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Մարիուպոլի «Ազովստալ» գործարանն ամբողջությամբ ռուսների վերահսկողության տակ է
    Մարիուպոլի Ազովստալ գործարանն ամբողջությամբ ռուսական զինուժի վերահսկողության տակ է: Մայիսի 16-ից սկսած զենքը վայր է դրել ու հանձնվել «Ազով» ազգայնական գումարտակի և ուկրաինական զինուժի մոտ 2500 զինծառայող:
    15:15
    21.05.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ռուսները պայթեցրել են Lոզովայա քաղաքի մշակույթի տունը». Զելենսկի
    «Ռուսական հրթիռը պայթեցրել է Խարկովի մարզի Լոզովայա քաղաքի մշակույթի տունը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և պայթյունի տեսագրությունը հրապարակել տելեգրամի իր էջում:
    15:05
    21.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանի զինուժը «երաժիշտների ու պարողների կարիք ունի»
    Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ամառային զորակոչի ընթացքում մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։ Զինուժի երաժիշտների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտայի, կլարնետի, սաքսոֆոնների, գալարափողի, շեփորի, թմբուկների մասնագետները: Համալրման կարիք ունի նաև զինուժի երգի և պարի համույթը:
    14:55
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առավել քան կարևոր է հնչեցնել բոլորիս միասնական բողոքի ձայնը. ժամը 18:00 հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում
    «Դիմադրություն» շարժումն այսօր` մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում: «Հրապարակում հավաքված արժանապատիվ հայը պետք է ցույց տա, որ ժողովրդի անունից վարչապետի աթոռը գրկած անձը բանակցելու և նոր զիջումների գնալու մանդատ չունի Առավել քան կարևոր է հնչեցնել բոլորիս միասնական բողոքի ձայնը»,- գրված է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում:
    14:42
    21.05.22
    Ավելին
  • Իրավական
    Իգոր Խաչատուրովին կալանավորելու որոշումը դատավորը չի հրապարակում
    Իգոր Խաչատուրովին կալանավորած դատավոր Արուսյակ Ալեքսանյանը երկու օր է չի հրապարակում կալանավորման որոշումը: «Դատավորը կարելի է ասել չի բարեհաճում գրել այն, քանի որ պետք է պարզապես հորինի կալանավորման որոշումը»,- «Հայլուրին» ասել է Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:
    14:30
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լսո՞ւմ եք, Շուշիի պատասխանատուն Նիկոլն է և նրան ենթարկված օղակները. Սեյրան Օհանյան
    Լսո՞ւմ եք, Շուշիի պատասխանատուն Նիկոլն է և նրան ենթարկված օղակները. Սեյրան Օհանյան
    14:19
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս իշխանությունն իր ծննդյան օրվանից սկսած որդեգրել էր քաղաքական տեռորի ուղին․ Բաբայան
    Իշխանական պատգամավորները հենց սկսեցին հայտնի տեսանյութը տարածել, որում իմ ընկեր Արամ Գրիգորյանը 2021 թվականի ձմռանը փող մուրացողներին օգնում էր, արդեն պարզ էր, թե ինչ է պլանավորել #նիկոլ_մահաբերը: Այս իշխանությունն իր ծննդյան օրվանից սկսած որդեգրել էր քաղաքական տեռորի ուղին: Վաղուց սրանց պլանավորած բոլոր հակապետական, հակաիրավական մտադրությունները կանխատեսելի են , քանի որ դրանք շատ պրիմիտիվ են ու 90-ականնեին արդեն լսված: Նույնիսկ տեսանյութից ակնհայտ է դառնում, որ մուրացիկներին Արամն օգնում է ձմռանը: Վայրն էլ տեսանելի է, որ կապ չունի Ազատության հրապարակի հետ: Ավելին՝ դա 2021 թվականն էր: Այս պայմաններում այս աստիճանի պրիմիտիվիզմի որդեգրումը նույնիսկ ծիծաղելի չէ, սա վաղուց դարձել է պետական լուրջ դժբախտություն:
    14:11
    21.05.22
    Ավելին