Լրահոս
2022-05-24
-
ՔաղաքականԱմեն օր մենք ավելի արդյունավետ և թիրախային ենք աշխատում. ՍաղաթելյանԱյսօր հրաշալի օր ենք ունեցել։ Եվ այն դեռ չի ավարտվել։ Քիչ անց կհասնենք Ֆրանսիայի հրապարակ։ Անձրևն էլ, կարծես, միայն լավ տրամադրություն բերեց բոլորիս։ Մեր ընթացքն անկասելի է, սիրելի հայրենակիցներ։ Այսօր չափազանց կարևոր արձանագրումներ ենք արել։ Ամեն օր մենք մոտենում ենք հաղթանակին։ Ամեն օր մենք ավելի արդյունավետ և թիրախային ենք աշխատում։ Աստծով, ոգով, մինչև վերջ…Ավելին20:4324.05.22 -
ՔաղաքականԲազմամարդ երթը շարժվում է Երևանի փողոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹԵղանակը չի կարող խանգարել. բազմամարդ երթը շարժվում է Երևանի փողոցներովԱվելին20:1724.05.22 -
Հասարակական«Երիտասարդի ձայն»-ը Արցախի դրոշներով զարդարել է մետրոպոլիտենի վագոնները. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրիտասարդի ձայն"-ը Արցախի դրոշներով զարդարել է մետրոպոլիտենի վագոններըԱվելին20:1324.05.22 -
ԻրավականԲացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության դեպքՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տրվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամիջոցների մաքսանենգության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հավելենք, որ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 09:30-ին, Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Ելփին գյուղի հատվածից բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, իսկ վերջինիս կողմից վարած «ՍԿԱՆԻԱ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որի խուզարկությամբ մետաղյա արկղում հայտնաբերվել են 930գ «Հերոին» և 1005գ (500գ+505գ) «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի և 267.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով և հարցաքննվել: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:Ավելին19:4024.05.22 -
ՍպորտԲռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Համբարձում Հակոբյանը մեկնարկեց փայլուն հաղթանակովԵրևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համարձում Հակոբյանը մենամարտել է մոլդովացի Դմիտրի Կոստյուկի հետ և 5:0 հաշվով հաղթանակ է տարել: Այսօր Հայաստանն ուներ ևս երկու ներկայացուցիչ` 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը և 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը, ովքեր, սակայն, պարտվել են իրենց մեկնարկային մենամարտերում և լքել պայքարը:Ավելին19:1524.05.22 -
ՔաղաքականՔիչ առաջ անհայրենիքների դատարանը մեկ ամսով կալանավորեց հայրենասեր Միքայել Բադալյանին. ՎանեցյանՔիչ առաջ անհայրենիքների դատարանը մեկ ամսով կալանավորեց հայրենասեր մի տղայի՝ Միքայել ԲադալյանինԱվելին19:0024.05.22 -
ՄիջազգայինՄիջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումըԵրկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով, հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ «Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։Ավելին18:4524.05.22 -
ԱրցախՇառլ Միշելը խեղաթյուրում է ԼՂ խնդրի կարգավորման էությունը․ Արցախի ԱԺ հայտարարությունըԱրցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ․ «Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական դիրքորոշումը ներկայացվել է ս.թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի հայտարարությամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցությունների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշյալ հայտարարությամբ ազդարարված դրույթների հետ համադրելիության դեպքում: Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնող Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից: Առաջին անգամ բանակցային խոսույթում փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունից, և շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը: Այս ամենը լիովին համահունչ է Բրյուսելի հանդիպումից առաջ և, ընդհանրապես, վերջին շրջանում Ադրբեջանի վարչախմբի կողմից տարածվող թեզերին ու վկայում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին: Եվրոպայի խորհրդի նախագահ դերակատարությունը արագացված տեմպերով Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության դարաշրջան» բացելու գործում կարելի էր հասկանալ, եթե նույնպիսի հետևողականությամբ արձագանքվեր 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Անվտանգության ու իրավունքների պաշտպանության մասին շեշտադրումը 44–օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանությունը պաշտպանող Արցախի ժողովրդի համար: Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը: Մենք գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև, և ոչ ոք չի կարող խուսափել սերունդների առաջ պատասխանատվություն կրելուց:Ավելին18:3524.05.22 -
ԻրավականՇեյխ Ռոստամը ՔՊ-ական պատգամավորին մեղադրում է 100 հազար դոլար հափշտակելու համարՍկանդալ է հասունանում 44-օրյա պատերազմի ընթացքում եզդիական համայնքին ուղարկված օգնության շուրջ: Եզդի հոգևորական Շեյխ Ռոստամն ահազանգում է, որ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ու ևս մի քանիսը օգնության մի մասը յուրացրել են:Ավելին18:1424.05.22 -
Արցախ«Ադրբեջանը զրկում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ հումանիտար և բժշկական օգնությունից». նախարարԻր ելույթում առողջապահության նախարարը շեշտել է, որ խնդիրներին նպաստող գործոններից մեկն այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը:Ավելին17:5924.05.22 -
ՔաղաքականՄենք մի բան պետք է անենք՝ ճանապարհենք այս հակապետական ռեժիմին դեպի պատմության «աղբանոցը»․ ՇարմազանովԿապիտուլյանտների ելույթները լսելն անիմաստ է։ Ասում էին՝ չկասկածեք հաղթելու ենք,բայց 5.000 նահատակի մեղքի տակ ընկան ու խայտառակորեն ծնկի եկան թշնամու առջեւ։ Ասում էին ՝ ոչ մի փոխզիջում,բայց հիմա միայն զիջում են։ Ասում էին՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց վախենում են Արցախ գնալ ու հայտարարել՝Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Ասում էին՝ Ակնան մեր հայրենիքն է,բայց ոչ միայն Ակնան տվեցին,այլ նաեւ 100-ից ավել բնակավայրեր ու մի քանի քաղաքներ։ Ասում էին՝ 1-2 ամսից գերիները կգան,բայց գերիներին Բաքվում դատում են։ Ասում էին ՝ թուրքերը ցեղասպան քաղաքականություն են իրականացնում արցախահայության նկատմամբ,բայց այսօր թուրքերի պայմաններն են կատարում ու Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվում։ Սրանց զառանցանքները թող լսեն իրենց պաշտպանները՝ Չավուշօղլուն ու Ալիեւը։ Իսկ մենք մի բան պետք է անենք՝ ճանապարհենք այս հակապետական ռեժիմին դեպի պատմության «աղբանոցը»։Ավելին17:4924.05.22 -
ԱշխարհStarbucks սրճարանների ցանցը որոշել է հեռանալ ռուսական շուկայիցԱմերիկյան Starbucks սրճարանների ցանցը որոշել է հեռանալ ռուսական շուկայից, հայտնում է Reuters-ը։ ⠀ Ընդհանուր առմամբ Ռուսաստանում ցանցն ուներ 130 կետ և մոտ 2 հազար աշխատակից։ Ընկերությունը խոստացել է նրանց վճարել վեց ամսվա աշխատավարձ, ինչպես նաև օգնել աշխատանք գտնելու հարցում։ Նա 15 տարի աշխատում է ռուսական շուկայում։Ավելին17:3924.05.22 -
Հասարակական«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են «Արթիկ» ՔԿՀ, տեսակցել ազատազրկված իրենց ընկերներինՔիչ առաջ Աղվան Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Սարգսյանի հետ միասին այցելեցինք «Արթիկ» ՔԿՀ՝ տեսակցեցինք մեր պայքարի ընկերներ Տարոն Մանուկյանին, Գոռ Սարգսյանին, Արսեն Մարտոյանին, Գեւորգ Մուրադյանին։ Տղերքն ամուր են ու անկոտրում! Ամեն ինչ լավ է լինելու!Ավելին17:3224.05.22 -
ՄիջազգայինԶելենսկու հակառուսական ելույթից հետո Վահագն Խաչատրուրյանը հոտնկայս ծափահարել է168․am-ը գրել է․ «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Նա մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի նվիրված է «Պատմությունը շրջադարձային կետում. Կառավարությունների քաղաքականությունը և բիզնես ռազմավարությունները» թեմային: Ուշագրավ է, որ ֆորումի ժամանակ բացման խոսքով ելույթ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ում հակառուսական ելույթից հետո ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոտնկայս ծափահարել է, իսկ Չինաստանի պատվիրակությունը լքել է դահլիճը»։Ավելին17:2824.05.22 -
ԱշխարհՉեխիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքըՉեխիայում գրանցվել է պոքսվիրուսով վարակման առաջին դեպքը, որը ներառում է նաև կապիկի ծաղիկը, լրագրողներին հայտարարել է Վարակիչ հիվանդությունների բուժման հանրապետական միության նախագահ Պավել Դլոհին։ «Կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է Չեխիայում»,- ասել է նա։ Այս ախտորոշմամբ հիվանդը գտնվում է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Դլոհին այլ մանրամասներ չի հայտնել:Ավելին17:2624.05.22 -
ԻրավականՈւթ անձ ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով պահեստարանից գողություն կատարելու կասկածանքովՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 24-ի գիշերը ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ՓԲ ընկերությանը պատկանող պահեստարանից գողացել են շահագործումից հանված և պահեստավորված հեռախոսային պղնձյա մալուխներ՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Դեպքի առթիվ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգքրի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի և մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած ութ անձանց ինքնությունը, ովքեր հայտնաբերվել և բերման են ենթարկվել: Վերջիններս ձերբակալվել են՝ առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին17:2324.05.22