Լրահոս
2026-01-22
-
ՔաղաքականԵթե Վեհափառը հայտնվի ԱԱԾ մեկուսարանում, ուրեմն դա է վեհարանը. Գեղամ ՄանուկյանՃեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին12:5122.01.26 -
ԻրավականԶարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հրապարակային հաղորդում է ներկայացնումԱյսպիսով, քաղաքական հալածանքը չի սահմանափակվել միայն նրանով, որ Գյումրին և գյումրեցիները զրկվել են իրենց կողմից օրինական կարգով ընտրված քաղաքապետի ղեկավարումից։ Ներկայումս հետևողականորեն իրականացվում են գործողություններ, որոնք հասնում են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման շեմին՝ նպատակ ունենալով պարոն Վարդան Ղուկասյանին դուրս մղել քաղաքական և հանրային կյանքից։ Այդ գործողություններով գործնականում իրագործվում է 2025 թվականի հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարություն-կոչի այն հատվածը, որը միտված էր Վարդան Ղուկասյանին հանրային կյանքից զրկելուն։Ավելին12:4522.01.26 -
ՀասարակականԻնչո՞ւ էր զինվորն ինքնասպան եղել. 9 անձ ձերբակալվել է․ «Հրապարակ»Հունվարի 14-ին Վարդենիսի դիրքերից մեկում զինծառայող Վահան Պետրոսյանի դին էր հայտնաբերվել` գլխի շրջանում հրազենային վնասվածքով։Ավելին12:4122.01.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Փաշինյանը, Ալիևը և Թրամփը՝ Դավոսում. հայտնի է՝ ինչ է ստորագրվելուՀայլուր 12։30 Փաշինյանը, Ալիևը և Թրամփը՝ Դավոսում. հայտնի է՝ ինչ է ստորագրվելուԱվելին12:3022.01.26 -
ՔաղաքականՄարդիկ հանգստյան օրերից զրկվում են, որպեսզի Փաշինյանի պատարագներին մասնակցեն. պատգամավոր«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պետական համակարգի աշխատակիցների աշխատանքային իրավունքների մասին։Ավելին12:2022.01.26 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը Ալիևի առաջ վիզը ծռել ու ներողություն էր խնդրում. Գեղամ ՄանուկյանՃեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Ավելին12:1522.01.26 -
ՔաղաքականԷս ի՜նչ դուխով տղաներ ու աղջիկներ են. Հայկ Մամիջանյանը՝ իշխանական պարգևավճարների մասինԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ իշխանական պարգևավճարների մասին։Ավելին12:0822.01.26 -
ՀասարակականՔննական ավտոմոբիլները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներովՀանրությանը ժամանակակից չափորոշիչներին համապատասխան և բարձրորակ ծառայությունների մատուցումը ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականության առանցքային ուղղություններից է։ ՆԳՆ-ից հայտնում են, որ նախարարությունում պարբերաբար իրականացվում են համընդգրկուն բարեփոխումներ ոչ միայն մարդկային, այլ նաև տեխնիկական ռեսուրսների վերազինման ուղղությամբ։ Մասնավորապես, հաշվառման-քննական ստորաբաժանումներում վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունների ընթացքում առավել թափանցիկ և օբյեկտիվ միջավայր ապահովելու նպատակով թեթև մարդատար տրանսպորտային միջոցները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով։ Քննական տրանսպորտային միջոցի թե՛ սրահի, թե՛ արտաքին միջավայրի տեսաձայնագրումը իրական ժամանակում կապահովի քննական գործընթացի բազմակողմանի վերահսկողություն և անկողմնակալություն։ Տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն կտա նաև ձևավորել թվային ամուր հիմքեր՝ քննական արդյունքների բողոքարկման դեպքում ունենալով օբյեկտիվ ու անհերքելի ապացույցներ, բացառել հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու երաշխավորել, որ յուրաքանչյուր քաղաքացու վարորդական հմտությունների գնահատումը իրականացվում է բացառապես սահմանված չափորոշիչներին համապատասխան և զերծ է որևէ սուբյեկտիվ մոտեցումից։ Միաժամանակ, տեսաձայնագրող սարքավորումները, ապահովելով փաստարկված արձանագրում, միտված են նաև պաշտպանելու ստորաբաժանման ծառայողների շահերը: Այս գործընթացը նպատակաուղղված է ոչ միայն մատուցվող ծառայության որակը լավարկելուն, այլև հաշվետու և թափանցիկ միջավայրի ապահովմանն ու հանրության շրջանում վստահության բարձրացմանը։ Ներքին գործերի նախարարությունը շարունակելու է մշտադիտարկել մատուցվող ծառայությունների որակը՝ վերլուծելով ու գնահատելով քաղաքացիների կարծիքներն ու առաջարկները, ձեռնարկելով գործուն քայլեր դրանց բարելավման ուղղությամբ։Ավելին11:5922.01.26 -
ՔաղաքականԼավ թանկ են նստում մեզ վրա Փաշինյանի սելֆիները. ՄամիջանյանՃեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։Ավելին11:5322.01.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 22.01.2026Մամուլի տեսություն 22.01.2026Ավելին11:4922.01.26 -
Քաղաքական«Կաթողիկոսը իր թոռներին նվիրել է եկեղեցու գույքը». Թագուհի Ղազարյանի զրպարտությունըՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանի զրպարտությունը։Ավելին11:4322.01.26 -
ՀասարակականԴադարեցրե՛ք Եկեղեցու դեմ արշավին ձեր անունով «օրհնություն» տալը և այդ պիղծ գործին մասնակցելը․ Հարություն Աղա-Սարգսյանի հայտարարությունը«Հայ Առաքելական Եկեղեցին հարկադրված է եպիսկոպոսաց ժողովը կազմակերպել արտերկրում, որովհետև Հայաստանում ստեղծվել է մթնոլորտ, որտեղ սրբազանների վրա կարող են գործադրել ուղղակի ու անթաքույց ճնշում՝ սպառնալիքով, վարչական լծակներով և քարոզչական հարձակումներով։ Սա հանցավոր փորձ է՝ Եկեղեցին կոտրելու և ծնկի բերելու, նրան լռեցնելու և դարձնելու հնազանդ գործիք՝ հոգին խլած, արժանապատվությունը պոկած, ներսից քայքայված։Ավելին11:4022.01.26 -
ՔաղաքականԱրդյոք վաճառվե՞լ է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտըՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին11:3222.01.26 -
ԻրավականՀետախուզվում է Սուրեն ԱբրահամյանըՆրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դինել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։Ավելին11:2822.01.26 -
ՔաղաքականԴավոսում հնչած շնորհակալությունները վտանգավոր է ոչ միայն ներկա բանակցային գործընթացի, այլև ՀՀ պետական ինքնագիտակցության համար․ քաղաքագետԽաչատուրյանի խոսքում օգտագործվող «քաղաքական կամք» ձևակերպումը փաստացի խեղաթյուրում է իրականությունը։ Քաղաքական կամքը ենթադրում է սուբյեկտություն, ընտրության հնարավորություն և հավասար պայմաններ։ Մինչդեռ հայ–ադրբեջանական գործընթացում Հայաստանը գործել է ոչ թե սեփական կամքով, այլ հարկադրանքի պայմաններում։ Ուժի կիրառման սպառնալիքի ներքո պարտադրված զիջումները ներկայացնել որպես երկկողմ խաղաղության կամքի արդյունք նշանակում է վերաձևել քաղաքական իրականությունը՝ մաքրելով ագրեսիայի պատասխանատվությունը և նորմալացնելով պարտված կողմի դիրքը։Ավելին11:2022.01.26 -
ՔաղաքականՈչ մի կալանք և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից. Դավիթ ՀամբարձումյանՆախ և առաջ, ուզում եմ երախտիքի անկեղծ խոսքերս հղել ձեզ բոլորիդ։ Մեր երկիրը դժվար օրեր է ապրում, բազում մարտահրավերների դիմակայում։ Այդ իրողության պայմաններում միայն միասնականությամբ ու հաստատակամությամբ կարող ենք հաղթանակներ և դրական արդյունք ունենալ, ինչում ևս մեկ անգամ համոզվեցի երեք օր առաջ։ Չլիներ ձեր աջակցությունը, չլիներ ձեր պայքարը` չէր լինի նաև իմ այս փոքրիկ ձեռքբերումը, որի շնորհիվ կրկին կարող եմ ազատ խոսքով հանդես գալ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր վճռականության և նվիրումի համար և ասել, որ մեր պայքարը դեռ բազում՝ մեծ ու փոքր հաղթանակներով է զարդարվելու։Ավելին11:0922.01.26 -
ՔաղաքականԿառավարության նիստի մասնակիցները Մհեր Գրիգորյանի դեպքում ոտքի չեն կանգնում, ինչպես Փաշինյանի դեպքում էՆիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին մեկնել է Դավոս։Ավելին11:0622.01.26 -
ՀասարակականՆարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. փաստաբանը մանրամասներ է հայտնում«Երեկ ուշ երեկոյան նորից տեսակցեցի 13 օր հացադուլի մեջ գտնվող, 69 օր ապօրինի կալանքի տակ գտնվող Նարեկ Սամսոնյանին: Տեսակցության ընթացքում պարբերաբար գլխապտույտներ էր ունենում, հետո ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, տևական ժամանակ գլխապտույտը չէր դադարում: Կանչեցինք բուժքրոջը, չափեց ճնշումը, ասաց՝ վիճակը հացադուլի հետևանքն է: Չգիտենք՝ ինչպե՞ս է Նարեկը գիշերն զգացել պատժախուց-մենախցում և ի՞նչ վիճակում կլինի այսօր՝ հացադուլի 14-րդ օրը:Ավելին11:0122.01.26 -
ԻրավականԿեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասըՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Ա.-ն իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Մասնավորապես՝ վերջինս Ա.Վ.-ից և Կ.Վ.-ից ձեռք է բերում շշալցված տարբեր տեսակի կեղծ օղիներ, որոնք վաճառում է տարբեր անձանց և տնտեսվարողների: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Ա.-ի, Ա.Վ.-ի և Կ.Վ.-ի կողմից փաստացի օգտագործվող շինությունում, բնակության վայրում և տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կեղծ օղու շշեր, պիտակներ, ակցիզներ: Նախաքննության ընթացքում վերջիններիս կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 6 մլն ՀՀ դրամ գումարի վնասը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։Ավելին10:5922.01.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին` հյուսիսային` 2-5մ/վ, հունվարի 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։Ավելին10:5022.01.26