Լրահոս

2022-06-03
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի ու Արցախի քարտեզը՝ Փաշինյանի իշխանության գալուց առաջ և հիմա
    Նիկոլիզմի հետևանքները և զարգացման հեռանկարները։ Նայի՛ր նկարին. սա էր թավշյա հեղափոխության արդյունքը, գրել է «Հայաստան» դաշինքը։ «Մի՞թե այսպիսով մեր հազարամյա պատմությունը պիտի ավարտվի։ Արդյո՞ք մենք դա թույլ ենք տալու։ Հա՜յ մարդ, միացի՜ր, սա սովորական քարտեզ չէ, սա մեր բոլորի տունն է, որտեղ պետք է ծածանվեն միայն հայկական դրոշներ։ Մենք ուժեղ ենք, երբ միասնական ենք, երբ իրար չենք ատում։ Մենք կանգնեցնելու ենք այս հայասպան ծրագիրն ու դրա իրականացնողներին։ ԱՍՏԾՈՎ, ՈԳՈՎ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»։
    12:04
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մոսկվայում այրվում է «Գրանդ Սետուն պլազա» բիզնես կենտրոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Մոսկվայում այրվում է «Գրանդ Սետուն պլազա» բիզնես կենտրոնը, հաղորդում է РИА Новости-ն: Ներկայումս շենքից տարհանվել է 120 մարդ: Որոնումները շարունակվում են:
    12:00
    03.06.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 03.06.22
    11:56
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի իշխանությունները Երևանի հետ բանակցություններ են վարում ճանաչման շուրջ, բայց առաջընթաց չկա․ Բեգլարյան
    Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում, շփումներ են իրականացվում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցով, սակայն այս առումով առայժմ առաջընթաց չկա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի  պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Կարելի է պնդել, որ Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջև պահպանվում են հորիզոնական կապեր՝ «ինչպես հավասարը հավասարի հետ»,- ասել է Բեգլարյանը։ Պետնախարարի խոսքով՝  Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումն անհնար է թվում, քանի որ Արցախի և Ադրբեջանի դիրքորոշումներում կան լուրջ հակասություններ՝ դրանք տրամագծորեն հակառակ են։ «Հիմնական տարբերությունն այն է, որ Ադրբեջանի համար դա «պրեստիժի, հավակնությունների» խնդիր է, իսկ Ղարաբաղի բնակիչների համար՝ «կյանքի ու մահվան, իրենց գոյության ու պատմական արդարության հարց»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը։
    11:49
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բանակցությունները միտված են նոր ստատուս-քվոյի ձևավորմանը, և այն ունենալու է կոնֆլիկտ սկսելու ներուժ. «Քաղաքացու որոշում»
    Հայաստանը պարտավորություն է ստանձնել Արցախը չճանաչել Ադրբեջանի մաս, կամ որևէ կարգավիճակով նրա կազմում և այնտեղ ապրող հայերին օժտել է կապույտ անձնագրով և ՀՀ քաղաքացու իրավունքներով. Այս պարտավորությունից հրաժարվելու իրավունք Հայաստանը չունի: Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր Մարմինը: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալ Հաշվի առնելով հանրային քննարկումներում հայ-ադրբեջանական բանակցությունների և դրա բովանդակության շուրջ առկա մտահոգությունները ցանկանում ենք արձանագրել, որ. 1. 2020թ.-ի պատերազմը արտաքին միջամտության արդյունքում դադարեցվեց այնպիսի իրավիճակում, որում կողմերից որևէ մեկը լիակատար հաղթանակի կամ պարտության փաստը արձանագրել չի կարողացել։ 2. Վերլուծելով խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված հիմնական սուբյեկտների դիրքորոշումները, կարծում ենք, որ այժմ ընթացող բանակցությունները միտված են նոր ստատուս-քվոյի ձևավորմանը և ոչ խնդրի վերջնական լուծմանը և երկարատև խաղաղության հաստատմանը։ Ավելին՝ ստատուս քվոն ունենալու է կոնֆլիկտ սկսելու ներուժ։ 3. Նոր ստատուս-քվոն պիտի սահմանի կողմերից յուրաքանչյուրի իրավունքները և դրանք պաշտպանելու օրինական միջոցների ձևն ու ծավալը։ Այսպիսով ստեղծվել է իրավիճակ, որում Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության վարած կուրսի վտանգավորությունը ոչ թե այն է, որ իրենք կլուծեն Ղարաբաղի հարցը մեզ համար ոչ շահեկան պայմաններով, այլ այն, որ նրանք կսառեցնեն հարցը մեզ համար ոչ շահեկան պայմաններով։ Եվ հաջորդ էսկալացիան տեղի կունենա մի պայմաններում, երբ հայերը ստիպված կլինեն պաշտպանել սեփական կյանքը այնպիսի տարածքների վրա, որոնց նկատմամբ բոլոր քաղաքական իրավունքները զիջել են Ադրբեջանին։ Այսպիսի քաղաքական գիծը և դրա հետևանքները մենք արդեն զգացել ենք մեր մաշկի վրա` առաջինից երկրորդ պատերազմն ընկած ընթացքում։ Ըստ այդմ հայկական դիվանագիտության խնդիրը, իսկ դրա անկարողության դեպքում հանրության խնդիրը պիտի լինի նոր գծագրվող ստատուս-քվոյի շրջանակներում Արցախի նկատմամբ արցախցիների իրավունքի հնարավորության պահպանումը։ Մյուս խնդիրը սեփական իրավունքները պաշտպանելուն ունակ արդյունավետ պետության կազմակերպումն է, որի անվտանգային բաղադրիչն այսօր, պետք է արձանագրենք, որ գտնվում է լիակատար անտեսման վիճակում։ Պետությունը առհասարակ իրար նկատմամբ պարտավորություններ ունեցող և այդ պարտավորությունները պաշտպանող մարդկանց միավորում է։ Հայաստանը անկախության հռչակագրով, սահմանադրությամբ և Գերագույն Խորհրդի օրենքի ուժ ունեցող որոշումով պարտավորություն է ստանձնել Արցախը չճանաչել Ադրբեջանի մաս, կամ որևէ կարգավիճակով նրա կազմում և այնտեղ ապրող հայերին օժտել է կապույտ անձնագրով և ՀՀ քաղաքացու իրավունքներով։ Այս պարտավորությունից հրաժարվելու իրավունք Հայաստանը չունի։ Չճանաչելով Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը Հայաստանը չի կարող հանդես գալ դրա միջազգային ճանաչմանն աջակցողի դիրքերից, որովհետև խոշոր հաշվով Հայաստանի ներկա և նախկին կառավարող շրջանակները իրենց պաշտոնական դիրքորոշումներում որևէ կերպ այդ իրավունքին չեն վերաբերվել ավելի վճռականորեն, քան համանախագահող երկրները, որոնք ևս պնդում են, որ տեսականորեն յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք, սակայն, այս պահին Արցախի հայերի այդ իրավունքի իրացման փաստը չեն ճանաչում։
    11:45
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ուժը Հայրենաց» կուսակցությունը դեմ է Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու ցանկացած որոշման. հայտարարություն
    «Ուժը Հայրենաց» կուսակցությունը (ղեկավարը Տիգրան Արզաքանցյանն է-խմբ) իր խորհրդի ամբողջ կազմով դեմ է՝ Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու ցանկացած որոշման։ Կուսակցության տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը և վերացնելու դրա հետևանքները, ինչը ենթադրում է, մասնավորապես, օկուպացված բոլոր տարածքների դեօկուպացիա, փախստականների խնդրի և այլ հարցերի երկարաժամկետ, արդարացի և կայուն լուծում։ Հարցի կարգավորման այլ լուծում՝ կուսակցությունը չի տեսնում ուստի դատապարտում է իշխանութան որդեգրած վտանգավոր արտաքին քաղաքակնությունը:
    11:43
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը կգումարվի հունիսի 3-ին
    Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունենալու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ ձեւավորված աշխատանքային խումբը վերջին անգամ հանդիպել էր 2021թ. դեկտեմբերին։
    11:39
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախի խնդրի կարգավորումը համազգային հարց է, այն որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ. «Ազատ դեմոկրատներ»
    Արցախի խնդրի կարգավորումը համազգային հարց է, այն որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ. «Ազատ դեմոկրատներ»
    11:35
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Նկատվում է սողունների սեզոնային ակտիվացում. ի՞նչ պետք է անել օձի խայթոցի դեպքում
    Նկատվում է սողունների սեզոնային ակտիվացում. ի՞նչ պետք է անել օձի խայթոցի դեպքում
    11:30
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 2-ի երեկոյան և գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ հերթական ապատեղեկատվությունն է։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
    11:27
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դիմադրության շարժման ղեկավար կազմը հավանության է արժանացրել գործողությունների նոր պլանը
    Ընդդիմության մեր աղբյուրը հայտնում է, որ վերջին օրերին Դիմադրության ղեկավար կազմը հաճախակի քննարկումներ և ժողովներ է անում, ռազմավարական և տակտիկական հարցեր քննարկում։ Ըստ Past.am-ի աղբյուրի, չնայած ոգևորության բարձր տրամադրությանը, մեծ ուշադրություն է դարձվում գործողությունների ռիսկայնության, ժողովրդին որևէ պարագայում «արկածախնդրության» չտանելու մասով։ Վերջին օրերին կայացած հավաքի մասնակիցները հավանության են արժանացրել Իշխան Սաղաթելյանի նորացված գործողությունների պլանը, որը կմեկնարկի հունիսի 3-ից հետո, սակայն մանրամասները գաղտնի են պահվում։
    11:23
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կրակոցներ՝ Նոր Զելանդիայում
    Կրակոցներ Նոր Զելանդիայում
    11:15
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
    Հունիսի 1-3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում, Կոտայքի մարզի Քանաքեռավան, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 4 գյուրզա, 4 լորտու, 3 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
    11:00
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել անգամ իրենց թիմին
    Որոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել անգամ իրենց թիմին
    10:45
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սևանա լճի մակարդակը չի բարձրացել. Փաշինյանը խաբել է
    Սևանա լճի մակարդակը չի բարձրացել. Փաշինյանը խաբել է
    10:30
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Երևանում. այրվել են ավտոմեքենայի շարժիչի և սրահի հատվածները
    Հունիսի 3-ին, ժամը 00:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 8/7 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։16-ին, մարվել՝ 00։28-ին։ Այրվել են «Lada 21099» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ․ Զ․) շարժիչի և սրահի հատվածները։
    10:15
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր
    Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր
    10:00
    03.06.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով «Հրապարակ» Լուրերը, թե Վանեցյանը լքել է շարժումը, կեղծ են․ այսօր նա մասնակցելու է հանրահավաքին: «Փաստ» Երևանում կայանալու է ՀԱՊԿ ԽՎ նիստ. ընդդիմությունը հիմնավորել է, թե ինչու չի կարող մասնակցել: «Հրապարակ» Իշխող ՔՊ-ում քննարկում են ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունն անելու հարցը, որով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ներկայանալը պարտադիր կդառնա հրավիրվողների համար: «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի նշանակած Վանաձորի համայնքապետի ԺՊ Արկադի Փելեշյանին՝ Ակային, չի հաջողվում ընդդիմադիր ավագանիներին բերել իր դաշտ: «Ժողովուրդ» Պետական կառավարման ակադեմիայում եւս քաղաքական իրավիճակ է փոխվել: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար Սուրեն Պարսյանի հետ:
    09:45
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ղազախական «FlyArystan» ավիաընկերության ինքնաթիռն առաջին անգամ վայէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում
    Ղազախական «FlyArystan» ավիաընկերության ինքնաթիռը հունիսի 2-ին առաջին անգամ վայէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում։ Այսուհետ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին կիրականացվի Ալմաթի-Երևան-Ալմաթի թռիչքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
    00:45
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հպարտ եմ, որ նրանց նման ընկերներ ու որդի ունեմ. Գեղամ Մանուկյան
    Հպարտ եմ, որ նրանց նման ընկերներ ու որդի ունեմ. Գեղամ Մանուկյան
    00:35
    03.06.22
    Ավելին