Լրահոս

2022-06-03
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքացիները շարունակում են փակ պահել կառավարության շենքի մուտքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Քաղաքացիները շարունակում են փակ պահել կառավարության շենքի մուտքերը
    19:43
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ամերիկացին Տեխասի թանգարանում միլիոններ արժեցող ցուցանմուշներ Է ջարդել
    Տեխասի նահանգի Արվեստի թանգարան ներթափանցած խուլիգանը մի քանի արտեֆակտ Է վնասել, ինչի հետեւանքով հասցրել Է ավելի քան 5 միլիոն դոլարի ընդհանուր վնաս: Հունիսի 2-ին այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տվյալներով՝ 21-ամյա Բրայան Էռնանդեսը հունիսի լույս 2-ի գիշերը ներթափանցել Է Դալասի Արվեստի թանգարան եւ ավերում սարքել՝ ոչնչացնելով հունական անտիկ սափորն ու խեցամանը՝ ավելի քան 5 միլիոն դոլար արժողությամբ: Բացի դրանից, չարագործը վնասել Է հին հունական սկահը՝ շուրջ 100 հազար դոլար արժողությամբ եւ հնդկացիական կեդդո ցեղախմբի խեցե մեծ շիշը, որը գնահատվում Է 10 հազար դոլար: Պատահարի մեղավորին բռնել են, որն այնուհետեւ կանգնել Է դատարանի առաջ, որտեղ նրան առաջադրել են մեղադրանքներ կանխամտածված առանձնապես խոշոր չափի վնաս հասցնելու հոդվածով: Դրա համար նրան կարող Է սպառնալ մինչեւ հինգ տարվա բանտարկություն: Էռնանդեսին կալանքի տակ են վերցրել՝ 100 հազար դոլար գրավով դուրս գալու հնարավորությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    19:33
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արկի պայթյունից մահացած 11-ամյա տղայի երկու եղբայրները նույնպես դժբախտ դեպքերի զոհ են եղել
    «News.am»-ը գրել է. «Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի վարչական տարածքում երեկ՝ հունիսի 2-ին, ձեռքի հակատանկային նռնականետի արկի պայթյունից մահացած 11-ամյա տղան Գենադի Օսիպովն է։ Գենադիի ընտանիքը կարճ ժամանակ է՝ ինչ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրից աշխատելու նպատակով տեղափոխվել էր Վահան գյուղ։ Նրա հայրը հովիվ է։ 11-ամյա տղան հոր համար արոտավայր ուտելիք տանելիս է եղել, երբ ողբերգական դեպքն է պատահել։ «Ազգականների խոսքով՝ երեխան հոր համար արոտավայր հաց էր տանում։ Ինքը ամեն օր այդ ժամին հորը ուտելիք էր տանում։ Երեկ «պալիգոն» կոչվող տարածքով անցնելիս, գտել է ինչ-որ իր, այսինքն՝ էդ զինամթերքը, վերցրել է ու մտել էդ կաթնարան կոչվող շենքը ու կարճ ժամանակ անց լսվել է պայթյունը»,- «News.am»-ի հետ զրույցում պատմեց Սոթք համայնքի բնակիչ Կարինե Հայրապետյանը։ Պայթյունն առաջինը լսել են հրաձգարանի զինվորականները, որոնք էլ մոտեցել են շենքին ու տեսել երեխայի մասնատված մարմինը։ «Երեկ, ժամը 15։00-ի սահմանում ահազանգ ստացանք, որ Վահան գյուղին հարակից զինվորական «պալիգոնում» ինչ-որ զինամթերքի պայթյունից երեխա է զոհվել։ Անմիջապես գնացի դեպքի վայր, շատ ծանր իրավիճակ էր, երեխայի մարմինը ամբողջությամբ մասնատված էր»,- մեզ հետ զրույցում ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։ Դժբախտաբար, սա Օսիպովների ընտանիքում պատահած միակ ողբերգական դեպքը չէ։ Ըստ «News.am»-ի զրուցակիցների՝ տարիներ առաջ էլ Գենադիի երկու և չորս  տարեկան եղբայրներն են մահացել՝ մեկը ջրհորում էր խեղդվել, մյուսի վրա էլ եռման ջուր էր լցվել։ «Ընտանիքում չորս երեխա էին, երեքը սենց դժբախտ դեպքի հետևանքով զոհվել են, հիմա ընտանիքի խնամքի տակ 3 տարեկան երեխա կա»,- ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը»։
    19:07
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանների վահանները կրկին զարդարվել են, իսկ նրանց դիմաց բացվել է Արցախի հսկայական դրոշը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ոստիկանների վահանները կրկին զարդարվել են, իսկ նրանց դիմաց բացվել է Արցախի հսկայական դրոշը, գրում է «Հայաստան» դաշինքը:
    19:02
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Նաիրիտ» գործարանի մոտ էքսկավատորը շրջվել է փոսը. վարորդը հոսպիտալացվել է
    Հունիսի 3-ին՝ ժամը 11։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների փողոցում՝ «Նաիրիտ» գործարանի մոտակայքում, էքսկավատորը շրջվել է․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայում 6/77 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելիս «Honda» մակնիշի էքսկավատորը շրջվել է փոսը․ վարորդը արգելափակվել է ներսում։ Փրկարարները Գ․ Ղ․-ին (ծնված 1960 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից․ վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
    18:48
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել տրանսպորտային 57 միջոց, որոնցից 48-ի ղեկին եղել են անչափահասներ. Ջանոյան
    «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 18․00-ի դրությամբ Վերջին զանգի միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 18․00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել տրանսպորտային 57 միջոց, որոնցից 48-ի ղեկին եղել են անչափահասներ, 7 անձ մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։ Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։
    18:31
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գերմանիայի հարավում գնացքը դուրս է եկել ռելսերից․ կան զոհեր
    Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքի մերձակայքում ռելսերից դուրս եկած գնացքի առնվազն երեք ուղևորները զոհված են: Ինչպես ուրբաթ հայտնել է BILD թերթը՝ վկայակոչելով շրջանային ոստիկանությանը, ևս մի քանի մարդ «լուրջ վիրավորվել է»։ Հրատարակության տվյալներով՝ մի քանի վագոններ են շրջվել։ Թե ինչն է հանգեցրել վթարի, դեռևս հայտնի չէ։ Միջադեպը տեղի է ունեցել Բուրգրեյն քաղաքում Մոսկվայի ժամանակով 13:20-ի սահմաններում։ Այս պահին դեպքի վայրում են փրկարարներն ու ոստիկանները։ «Բոլոր առկա ուժերը ներգրավված են»,- հայտնել են տեղի ոստիկանությունից։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված են նաև Ավստրիայից ուղղաթիռներ։
    18:26
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մոսկվայի Grand Setun Plaza բիզնես կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով չորս մարդ է տուժել
    Մոսկվայի Grand Setun Plaza բիզնես կենտրոնում ուրբաթ օրը տեղի ունեցած հրդեհի հետեւանքով չորս մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և հրդեհային անվտանգության վարչությունը Telegram-ի իր ալիքում։
    18:23
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    36-ամյա վարորդը Opel Astra-ով հայտնվել գետում. կա վիրավոր
    Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում 36-ամյա Բաբկեն Դավթյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր- Ստեփանավան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Ստեփանավանի թունելից դուրս գալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև ծառերին և հայտնվել գետում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/03/1214905/
    18:13
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալեքս Գևորգյանի՝ Կոմիտասի ստեղծագործությունների մշակումները՝ անվանի երաժիշտների հետ
    Հունիսի 10-ին, ժամը 20:00-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա 12-ամյա դաշնակահար, երաժիշտ Ալեքս Գևորգյանի դեբյուտային ալբոմի շնորհանդես-համերգը։ «Լուս Ա» անվանումով ձայնասկավառակում ներկայացված են Կոմիտասի յոթ ստեղծագործությունների՝ Ալեքս Գևորգյանի մշակումները։ Մի քանի ստեղծագործություններ Ալեքսը կատարում է անվանի երաժիշտների հետ համատեղ՝ Արտո Թունջբոյաջյան, Արտյոմ Մանուկյան, Միքայել Ոսկանյան, «Տիեզերք» բենդ։ «Լուս Ա»-ն 12-ամյա Ալեքսի շուրջ չորս տարվա աշխատանքի արդյունքն է։ Ալեքս Գևորգյանն ուսանում է Պ․Ի․ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում՝ Հասմիկ Անչարակյանի դասարանում։ Ալեքսի ուսուցիչներն են նաև ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը և անվանի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը։
    18:01
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ճակատ ճակատի բախվել են ավտոբուսն ու Ford-ը, կա վիրավոր
    Երեկ՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Թբիլիսյան անցուղի թիվ 22 հասցեի դիմաց ճակատ-ճակատի բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 62-ամյա Նորիկ Ե-ի վարած «Ժոնգ Տոնգ» մակնիշի ավտոբուսն ու Երևանի բնակիչ՝ 59-ամյա Անդրանիկ Ք-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ford-ի վարորդը մարմնական վնասածքներով տեղափոխվել է «Միքայելյան» վիրաբուժության կենտրոն։ Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և շահագործվում է որպես քաղաքային տրանսպորտ
    17:59
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրության» շարժումը շրջափակեց Կառավարության բոլոր մուտքերը
    "Դիմադրությունը" շրջափակել է Կառավարության շենքի բոլոր մուտքերը
    17:55
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պսիխոպատ, հերիք է խաբես հայ ժողովրդին․ Խաչիկ Գալստյանի գրառումը
    Ուրեմն բացում ենք մեկ տարի առաջ ՀՀ ընտրողներին ներկայացված ՔՊ (Քայլող պարազիտներ) նախընտրական ծրագիրն ու Արցախի հիմնախնդիր բաժնում կարդում ենք․ 📌Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։ ❗Մեկ տարի անց փաստում ենք, որ քայլարածները հրաժարվում են միանալ Աժ հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ 📌Մեկ տարի առաջ քայլարածները ժողովրդին խոստանում էին, որ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը պետք է հիմնվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման վրա՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: ❗Մեկ տարի անց փաստում ենք, որ քայլարածները Աժ ամբիոնից ինքնամոռաց գոչում են, որ Արցախը ապագա կարող է ունենալ Ադրբեջանի կազմում։ 📌Մեկ տարի առաջ, քայլարածները ժողովրդին խոստանում էին, որ բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը։ ❗Մեկ տարի անց Քայլող Պարազիտները արհամարհում են դեօկուպացիայի վերաբերյալ Արցախի Խորհրդարանի ընդունած օրենքն ու մերժում են այդ օրակարգով ընդդիմության նախաձեռնությունները։ ⚡Դեռ ավելին, Արցախի ու Հայաստանի նորանոր տարածքներ հայտնվում են թշնամու ձեռքում։ ⚡Դեռ ավելին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք ձևակերպումը վերածվում է Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների։ ⚡Դեռ ավելին, թուրքն ու ադրբեջանցին քայլարածների համար դառնում են բարեկամներ, ես ու հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ հռչակվում են ներքին թշնամիներ։ ❗ՊՍԻԽՈՊԱՏ, ՀԵՐԻՔ Է ԽԱԲԵՍ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ։
    17:47
    03.06.22
    Ավելին