Լրահոս
2022-06-13
-
ՔաղաքականԻշխանի և իշխանության միջև․ Այլընտրանքային նախագծեր խումբՀայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները տրամաբանորեն հասել են մի կետի, որից հետո պահանջվում է գրագետ վերափոխում։ Իրավիճակի միջանկյալ գնահատականները կարևոր են առաջիկա ճիշտ որոշումների համար։ Իշխանը, հարթակը և հրապարակը Իշխան Սաղաթելյանը մի խումբ գործիչների հետ ստանձնեց շարժման համակարգողի դերը՝ ցուցաբերելով նկատելի կամք։ Այս մարդիկ իրենց գործունեությամբ վաստակել են հարգանք։ Այո, որոշ հարցեր վիճելի էին, որոշ ձևակերպումներ՝ ոչ պատեհ, որոշ բաներ կարելի էր ավելի լավ անել։ Բայց սա որևէ կերպ չի ստվերում այն հարգանքը, որ այս խումբը վաստակեց։ Նրանք արեցին մի բան, ինչի մասին շատերը խոսում են իրենց բազմոցներից՝ փորձեցին արթնացնել հասարակությանը և հասան որոշակի հաջողության։ Այս փուլում Իշխանը և իր հարթակը արել են կարևոր գործ, կարևոր ու դժվար։ Ձևավորվեց հրապարակ, որը ազգային գաղափարներով մոտիվացված հանրություն է։ Նման հանրություններըայս կամ այն կերպ միշտ հասնում են դրված խնդիրների լուծմանը։ Շարժման՝ այս պահի ձեռքբերումները Որևէ լուրջ մարդ չէր կարող հավատալ, որ մի քանի հանրահավաքից ու երթից հետո Նիկոլը կհեռանար, միջնորդները կդառնային հայանպաստ ու Ադրբեջանը կմեղմեր իր ագրեսիան։ Անլուրջ էր ժամկետներ դնելը և հետո հիասթափվելը։ Նման իրավիճակներում, որտեղ «սև կարապի» գործոնը էական է, չի կարող լինել ժամկետ։ Հաղթում է նա, ով դնում է տրամաբանություն, և ոչ՝ ժամկետ։ Շարժումն այս պահի դրությամբ ունի հետևյալ հստակ ձեռքբերումները. - Հասարակությունն արթացել է (նույնն է, թե՝ Լաոն), նույնիսկ եթե հրապարակում չէ։ - Միջնորդներն առաջին անգամ արձանագրեցին, որ հետպատերազմյան հայ հասարակությունը անասնաֆերմա չէ, որ ում ինչ ուզեն կարողանան հրամցնել։ Իշխանությունը - Իշխանության մեջ տարբեր շրջանակներ առաջին անգամ արձանագրեցին, որ իշխանությունը հարատև չէ, և կան իրական ռիսկեր։ - Իշխանության մեջ տարբեր շրջանակներ արձանագրեցին, որ երկրում մեծանում է իրենց հանդեպ չարությունը, և որպեսզի մի պահից այն չդառնա անկառավարելի, պետք է անել հետևություններ։ - Իշխանության մեջ տարբեր շրջանակներ հասկացան, որ հնարավոր չի լինելու ցանկացած փաստաթուղթ կամ ցանկացած որոշում ծախել հայ հասարակության վրա։ - Իշխանության մեջ տարբեր շրջանակներ հասկացան, որ հենց իշխանության միջից հնչող ձևակերպումներն են ամենապայթյունավտանգը, ու դրանք են հիմնական թրիգերները։ - Իշխանության մեջ տարբեր շրջանակներ հասկացան, որ միաձույլ իշխանությունն էֆեկտիվ չէ. երկրում գործ չի արվում, գնում է լճացում, կառավարությունը շատ թույլ է, համարժեք չէ առկա ու ահագնացող խնդիրներին։ Առանձին ոլորտներ ուղղակի տապալված են, և այդ ոլորտների պատասխանատուներն իրենց ապահովագրում են Նիկոլ քծնելով կամ ընդդիմության վրա հարձակումներով, ինչը է´լ ավելի է սրում վիճակը։ Մայրաքաղաքի կառավարում գոյություն չունի, իսկ դա Հայաստանի գրեթե կեսն է։ Ոչ էֆեկտիվ կառավարումը բերում է ներքին սուր լարվածության։ Շարժման շարունակությունը Իրավիճակի լրջությունը ենթադրում է շարժման փուլայնություն, ինստենսիվության տարբեր աստիճաններ։ Շարժումը պետք է գնա կառուցվածքային և բովանդակային էական փոփոխությունների։ - Ազգային պայքարի իդեան պետք է լինի ոչ թե հակաթուրքականությունը, այլ՝ Հայաստանի վերելքը, պատերազմից հետո պետության վերականգնումը: - Մեր հասարակությունը պատերազմից ու պարտությունից հետո գտնվում է ազգային և քաղաքացիական դեմորալիզացիայի վիճակում։ Մենք սա պետք է ընդունենք որպես իրողություն և հասկանանք հրամայականը՝ փոխել աշխատելաոճը։ - Պետք է հստակ նկարագրվի Նիկոլի կողմից առաջարկվող (կամ չառաջարկվող) Հայաստանի այլընտրանքը. հետնիկոլական Հայաստանի նկարագրություն։ - Թույլ չտալ ներքին չարության անկառավարելի աճ, թույլ չտալ անձնավորված ատելություն։ Ատելության և չարության կոչերը կարող են ծափեր պոկել, բայց լայն շրջանակների և պետության օրակարգի համար դրանք վտանգավոր են։ Ինքնապարփակվելու ռիսկը Ոչ ոք չի չեղարկել այն կենսական սպառնալիքները, որոնք կանգնած են մեր առաջ։ Կա մեծ վտանգ, որ մենք կտարվենք «ներքին ձեռնամարտով» ու մի պահ կթերագնահատենք ռիսկերը։ Իսկ դրանք ոչ միայն շատ սուր են, այլև նորերն են ավելացել։ Կա սուր վտանգ՝ նոր ագրեսիայի, մեր հաշվին տարածաշրջանային կոնսենսուսի՝ ընդհուպ մինչև պետականության ծայրաստիճան թուլացում կամ կորուստ։ Եթե մենք Նիկոլի պոպուլիզմին հակադրենք նոր տիպի հականիկոլական պոպուլիզմ, ապա լայն հանրության մոտբթանալու է վտանգի զգացողությունը։ Այդպես մենք կարող ենք մարգինալացնել բարդագույն կենսական խնդիրները և մի պահ կանգնենք փաստի առաջ։ Այս պրոցեսի առաջին նշանները կան. բարձրանում է գոչյունի, վիրավորանքի, պարզունակ խոսքի արժեքը, իսկ գրագետ և ծանրակշիռ խոսքը դառնում է ցածր պահանջարկ վայելող։Նման ազգային և պետական ճգնաժամից դուրս գալու համար շատ լուրջ հանրային, համահայկական կոնսոլիդացիա է պետք։ Մեր խորին համոզմամբ՝ այդ կոնսոլիդացիան հնարավոր է ապահովել միայն խելամտության և սոլիդության դրոշով։ Հակառակ դեպքում պրոցեսները կգնան տոտալ մարգինալացման, քաոտիկ թշնամանքի և պետության սրընթաց թուլացման ճանապարհով։Ավելին11:3613.06.22 -
Հայաստան«Իլհամիկը այդքան զու՞սպ մարդ է, տվել էին՝ վերցներ». մենախոսություն՝ ՆոյեմբերյանումՆոյեմբերյանցի Սամվել Բեգլարյանը զարմանում է, թե ինչպես կարելի է թշնամուն հայրենիքից տարածքներ հանձնել՝ կյանքեր փրկելու դիմաց:Ավելին11:2113.06.22 -
ՔաղաքականԸնդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ«Հայաստան» դաշինքի պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Արամ Վարդեւանյանի եւ Գեղամ Մանուկյանի հետ հանդիպել ենք ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը։ «Քննարկման առարկան Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն էին եւ դրանցով պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը այսօրվա Հայաստանում: Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել հետագա համագործակցության կապակցությամբ», - գրել է պատգամավորը։Ավելին11:1013.06.22 -
ՔաղաքականԱդրբեջանի ներսում ռուսների նկատմամբ մեծ չափաբաժիններով թշնամություն է գեներացվում. Տիգրան ԱբրահամյանՌուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին ադրբեջանական կայքերի/տելեգրամյան ալիքների աշխատանքն ավելին է, քան հակառուսական քարոզչությունը։ Հատկապես եթե հաշվի ես առնում այդ հարթակների պատկանելությունը կամ ուղիղ ենթակայությունը պետական տարբեր կառույցներին կամ իշխանական էլիտայի ներկայացուցիչներին, պատկերն առավել հստակ է դառնում։ Ռուս զինծառայողների նկատմամբ ատելությունը, զոհված/վիրավոր/գերեվարված ծառայողների նկատմամբ սարկազմը, ցինիզմը, վիրավորական ձևակերպումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ներսում ռուսների նկատմամբ մեծ չափաբաժիներով թշնամություն է գեներացվում։ Հասկանալի է, որ ռուսական կողմն այս ամենը ֆիքսվում է, բայց դեռ պարզ չի, թե երբ գործի կդրվի ռուսական հակազդման միջոցները։ Դեռ պետք է հասկանալ, վերլուծել, թե ռուս-ուկրաինական ճգնաժամից հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա ինչպիսի ազդեցություն կունենա այս ու մնացած երևույթները։ Սա ՀՀ-ի համար կարևոր է ոչ միայն ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները հաշվի առնելով, այլ ՌԴ առանցքային դերը ՀՀ-Ադրբեջան և Արցախի հարցով տարվող գործընթացներում։ Համենայնդեպս ռուս-ադրբեջանական հարաբերությունների ցանկացած զարգացում իր ազդեցությունն է թողնելու մեր տարածաշրջանում։Ավելին10:5713.06.22 -
ՔաղաքականՆիկոլի գնալու օրը հեռու չէ. Իշխան Սաղաթելյան«Փաստինֆո»-ն գրում է․ «Նիկոլի գնալու օրը հեռու չէ»,- այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Դիմադրություն» շարժման առաջնորդներից, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը`նշելով, որ շարժումը կավարտվի միայն այն դեպքում, երբ Փաշինյանը կհեռանա: Գործչի արձանագրմամբ` պայքարի բոլոր հիմքերը ստեղծել են, երկրում իրավիճակ են փոխել, քաղաքական ճգնաժամն ակնհայտ է: «Ունենք հսկայական ձեռքբերումներ, եկեք այս ամենն արձանագրենք, ու գնանք զարգացման ճանապարհով»,- նշել է Սաղաթելյանը։ Նրա խոսքով, շարժումը փոխում է ռազմավարությունը, և եղանակային շոգ պայմաններից ելնելով կլինի գործողությունների նոր մարտավարություն, քայլերի նոր ծրագիր։ «Հետ քայլ չկա, շարունակելու ենք մեր պայքարը, և վստահ եղեք, որ իր հաղթական ավարտին հասնելու է այս շարժումը»,- վստահեցրել է բանախոսը։ Ի. Սաղաթելյանի դիտարկմամբ` իշխանությունները շարունակ խաբում ու մոլորեցնում են մեր ժողովրդին, օգտագործում թրքահպատակ օլիգարխների մեդիառեսուրսներն ու դրանցով տարածում ամենակեղտոտ ստերն ու կեղծ լուրերն իրենց մասին։ «Քանի կար` ասում էին 2018-ին լարել ենք, եկել իշխանության, հիմա էլ ասում են գցեցին մեզ վրա ու փախան»,- ասել է Սաղաթելյանը։ Նա բացառել է Փաշինյանի պաշտոնավարման օրոք նոր արտահերթ ընտրությունների անցկացումը` վստահեցնելով, որ որպես ճգնաժամի լուծման ելք նման տարբերակի չեն համաձայնի: Բանախոսն անդրադարձել է նաև ներքին ու արտաքին քաղաքական այլ ուշագրավ թեմաների»։Ավելին10:5113.06.22 -
ՀասարակականԳիշերը սուպերմարկետի մոտ 3 հոգով ծեծել են 46-ամյա տղամարդուն. վերջինս գնացել է տուն, վերցրել հրացանը, եկել ու կրակելՀունիսի 10-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ նախորդ օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սուպերմարկետի մոտ երեք երիտասարդ վիճել են 46-ամյա համաքաղաքացու հետ և փոխադարձ հարվածներ հասցրել իրար: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 46-ամյա տղամարդը փորձել էր դանակով վնասել երիտասարդներին, այնուհետև իր «Նիսան Տիանայով» գնացել էր տուն, վերցրել իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը և, վերադառնալով սուպերմարկետի մոտ, վախեցնելու նպատակով մեկ անգամ օդ էր կրակել, ինչից հետո երիտասարդները դիմել էին փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում չորսն էլ ներկայացվել են նախաքննական մարմնին: Կատարվում է նախաքննություն:Ավելին10:4513.06.22 -
ՄշակույթNetflix-ը պաշտոնապես հայտարարել է «Կաղամարի խաղը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի ստեղծման մասինՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայության պաշտոնական կայքում ռեժիսոր Հվան Ջոն Հյոքի նամակ է հրապարակել, որտեղ նշվում է՝ «Կաղամարի խաղը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի սցենարը մշակման փուլում է։ Ռեժիսորի խոսքով՝ եթեր են վերադառնալու առաջին եթերաշրջանի գլխավոր հերոսն ու նրա հակառակորդը։ Դեռևս հայտնի չէ, թե հեռուստասերիալի նոր եթերաշրջանը երբ եթեր դուրս կգա։Ավելին10:3813.06.22 -
ՔաղաքականՄերձավոր Արևելքում պատերազմները չեն կանխվում խաղաղության համար լացելով․ Վարդան ՈսկանյանՄենք ապրում ենք Մերձավոր Արևելքում, իսկ այստեղ, թող «հերետիկոսաբար» չհնչի, պատերազմը նույնքան «բնականոն» վիճակ է, որքան խաղաղությունը՝ ընդ որում, միգուցե առաջինն ավելի հաճախադեպ է, քան վերջինը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա նաեւ նշել է. «Մերձավոր Արևելքում պատերազմները չեն կանխվում խաղաղության մասին լոկ խոսելով, խաղաղության ձգտումով կամ խաղաղության համար լացելով, քանզի հենց արևելյան ասացվածքն է պնդում՝ «հալվա, հալվա ասելով, բերանդ չի քաղցրանա»։ Մերձավոր Արևելքում պատերազմները կանխվում են հենց այդ պատերազմին գնալ պատրաստվող թշնամուն զսպելով կամ, որքան էլ «պարադոքսալ» հնչի՝ ուրիշի տարածքում պատերազմելով, որպեսզի սեփական հողում լինի խաղաղություն։ Մերձավոր Արևելքում սեփական հողում պատերազմ չստանալու համար ծայրահեղ սուննիական ծայրահեղականության և իսրայելական վտանգի դեմ Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եմենում պատերազմում է Իրանը, նույն նպատակով քուրդ պարտիզանների դեմ Սիրիայում և Իրաքում պատերազմում է Թուրքիան, Իսրայելն արաբների դեմ պատերազմում է Պաղեստինում, Սիրիայում և Լիբանանում, իսկ Իրանի դեմ՝ Լիբանանում, Սիրիայում և Իրաքում, Սաուդյան Արաբիան Իրանի դեմ պատերազմում է Եմենում, Սիրիայում և այլ արաբական երկրներում։ Մերձավոր Արևելքում նույնիսկ այնպիսի համեմատաբար փոքր և քիչ ռազմականացված երկրներ, ինչպիսիք են Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը, թեև միջնորդավորված, սակայն նույնպես պատերազմում են այլոց տարածքներում։ Մերձավոր Արևելքի վերոնշյալ պատկերն ամենևին էլ ամբողջական չէ, քանզի այստեղ պատերազմում են նաև այլ տեղական ուժեր և նույնիսկ համաշխարհային գերտերություններ։ Սա է այն տարածաշրջանը, որտեղ մենք ապրում ենք և որտեղ խաղաղության ճանապարհը միայն մեկն է՝ թշնամու խաղաղեցումը հենց նրա որջում նրան ջախջախելով կամ զսպելով բոլոր հնարավոր միջոցներով, և այս տրամաբանությամբ են գործում բոլորը կամ գրեթե բոլորը Մերձավոր Արևելքում։ Մեզ այլ երևույթների համատեքստում հաճախ են համոզում հաշվի առնել իրողությունները, մինչդեռ ամենակարևոր իրողությունն, ըստ իս, հենց սա է՝ մենք Մերձավոր Արևելքում ենք, այլ ոչ թե պայմանական Շվեյցարիայում։Ավելին10:3613.06.22 -
ԱշխարհԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել առևտրի կենտրոններից մեկում․ մեկ հոգի մահացել է«Sciotopost.com»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Հրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ։ Ենթադրյալ կասկածյալը ձերբակալվել է։Ավելին10:3113.06.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը մեկնել է Քատարի ՊետությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը հանդիպումներ կունենա Կատարի Պետության բարձրագույն ղեկավարության հետ: Հանդիպումների օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:Ավելին10:2713.06.22 -
Աշխարհ35-ամյա Օսմանովը դանակահարել է հայազգի վարորդին. վարորդի հարազատները հիվանդանոցում սպանել են Օսմանովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ որովայնի հատվածում դանակահարված տարեց հայազգի տղամարդու ընտանիքը Վլադիկավկազի հիվանդանոցներից մեկում իրավապահների աչքի առաջ հաշվեհարդար է տեսել կասկածյալի նկատմամբ 79-ամյա տաքսու վարորդ Սերգեյ Գրիգորյանը տեղ է հասցրել 35-ամյա ուղևոր Մուրադ Օսմանովին, սակայն ուղևորության ընթացքում նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել։ Արդյունքում Օսմանովը դանակով հարվածել է տղամարդու որովայնին։ Տաքսու վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրա թոռը, միջանցքում տեսնելով պապիկի վրա հարձակվողին, վազել ու ոստիկանների աչքի առաջ վիրավորել է նրան ոտքից ու մեջքից։ Այնուհետև Գրիգորյանի այլ հարազատ ատրճանակից մի քանի անգամ կրակել է Օսմանովի վրա։ Վերջինս չի փրկվել, նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում:Ավելին10:1813.06.22 -
ՍպորտՀԲՊՄՖ միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճել է 2 ոսկե մեդալԼիտվայում կայացած միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճել է 2 ոսկե մեդալ: Մրցաշարի հաղթող են դարձել 67 կգ քաշային Արսեն Պողոսյանն ու 75 կգ քաշային Վահե Հաբեթյանը: Այս մասին հայտնում է ՀԲՊՄՖ մամուլի ծառայությունը: Մրցաշարին մասնակցում էին 5 երկրի բռնցքամարտիկներ: Հայաստանը ներկայացված էր 2 բռնցքամարտիկով:Ավելին10:0013.06.22 -
ՔաղաքականՎաղը՝ ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք կլինի«Դիմադրություն» շարժումը հայյտնում է, որ վաղը 19։30-ին հանրահավաք է լինելու։ «Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է։ Դա թույլ տալ մենք չենք կարող։ Հունիսի 14-ին, ժամը 19։30-ին արի՛ Ֆրանսիայի հրապարակ»։Ավելին09:4813.06.22 -
ՀասարակականՍտացվել է 11 ահազանգ՝ տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալՀունիսի 11-13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Կոտայքի մարզի Աբովյան, Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 շահմար, 2 գյուրզա, 4 լորտու, 2 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին09:3713.06.22 -
ՀասարակականԾիծեռնակաբերդի խճուղին շարունակում է փակ մնալԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։Ավելին09:3013.06.22 -
ՀասարակականՔիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել ԵրևանումՔիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել ԵրևանումԱվելին00:3413.06.22 -
ՀասարակականԿարճատև անձրև և ամպրոպ՝ հանրապետության շրջանների զգալի մասումԿարճատև անձրև և ամպրոպ՝ հանրապետության շրջանների զգալի մասումԱվելին00:0013.06.22
2022-06-12
-
ՄիջազգայինՖինլանդիան բացառել է ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի անդամակցությունըՖինլանդիան բացառել է ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի անդամակցությունըԱվելին23:4712.06.22 -
ՀասարակականՎայոց Ձորի մարզում УАЗ-ը մի քանի մետր գլորվել ու կողաշրջվել է․ կա 3 զոհ, 3 վիրավորՎայոց Ձորի մարզում УАЗ-ը մի քանի մետր գլորվել ու կողաշրջվել է․ կա 3 զոհ, 3 վիրավորԱվելին23:4012.06.22 -
ՀասարակականՊատերազմում ոտքը կորցրած քանդակագործի «կուճիր հույզերը»Պատերազմում ոտքը կորցրած քանդակագործի «կուճիր հույզերը»Ավելին23:3012.06.22