Լրահոս
2026-01-29
-
ՀայլուրՀայլուր 20։30 Իրանի շուրջ վտանգը մեծանում է, Զելենսկիին հրավիրում են Կրեմլ. անսպասելի զարգացումներՀայլուր 20։30 Իրանի շուրջ վտանգը մեծանում է, Զելենսկիին հրավիրում են Կրեմլ. անսպասելի զարգացումներԱվելին20:3029.01.26 -
Հասարակական15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել էՀունվարի 28-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ հունվարի 27-ին իրենց մոտ տեղափոխված Պատվական Կարապետյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։ Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ հունվարի 27-ին Երևան–Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում 15 ավտոմեքենաների մասնակցությամբ վթարի ենթարկվելուց հետո, ով վարելիս էր Տեղեկությունը ոստիկանության Թալինի բաժնից փոխանցվել է Թալինի քննչական բաժին։Ավելին20:1529.01.26 -
ՔաղաքականՓաշինյանին իշխանազրկելու իրական հնարավորություն կա. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասինՄարդ կա՝ ինչ կապիկություն ասես կարող է անել. կարճ՝ սա է Քոչարյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին, որ խորհրդարանական ընտրություններից 4 ամիս առաջ պատրաստվում է իր «վարչաբենդ» անունով երաժշտական խմբի առաջին թմբկահարությանը: Երկրորդ նախագահը վստահ է, որ 2021-ի իր նախընտրական ծրագիրը ամբողջությամբ տապալած իշխանությանը հաղթելու ավելի շատ շանս ունի այս տարի միասնական ընդդիմությունը:Ավելին20:0529.01.26 -
ՀասարակականՀակաuանիտարական ու գարշահnտ վիճակ է Հրազդան քաղաքի մի ամբողջ թաղամասում«Էս պատմությունը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի։ Դեռ Հրազդանի նախկին քաղաքապետ Դանիելյանի օրոք խոստացան, որ մի ամբողջ թաղամաս ու դպրոց, սննդի ու առևտրի այլ կետեր կփրկվեն գարշահոտից, իսկ գարշահոտի պատճառը մի քանի շենքերի մոտով անցնող՝ դեռ սովետական տարիներին անցկացված կոյուղատարերն են։ Դիտահորերը այնքան են լցվել, որ էլ չի քաշում, ու դրա հիմնական պատճառներից մեկը այդ կոյուղատարերի մաշվածությունն է։ Էն տեսակ է մաշվել, որ արդեն կեղտաջրերը լցվում են շենքերի նկուղներ, ինչը պարարտ հող է շենքերի հիմքերի «հերն անիծվելու»։Ավելին19:5429.01.26 -
ԱռողջապահականՆիպահ վարակի հիմնական աղբյուր հանդիսանում են չղջիկները և խոզերը․ hիվանդության գաղտնի շրջանը 4-14 օր էՄարդը կարող է վարակվել մրգակեր չղջիկների թքով և մեզով աղտոտված մրգերի և արմավենու հյութ օգտագործելիս, ինչպես նաև վարակված կենդանիների, մասնավորապես՝ խոզերին խնամելիս և կենդանական ծագման հումքի հետ շփելիս։Ավելին19:4529.01.26 -
ՄիջազգայինԻրանը պատրաստ է մեծ պատերազմի. Թրամփն սպառնում է ծանր հարվածներովՄոսկվան կոչ է անում Իրանի դեմ ուժ չկիրառել: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն է իրանա-ամերիկյան հարաբերությունների լարվածության պիկի պահին այսպիսի հայտարարություն արել: Նոր պատերազմի վտանգ է կախված տարածաշրջանի գլխին: 12-օրյա պատերազմից ավելի դաժան պատերազմով է սպառնում ԱՄՆ նախագահը Իրանին՝ փորձելով բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել:Ավելին19:3029.01.26 -
ՔաղաքականՀայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Վերջին տվյալներով 20,000 կամավոր է միացել շարժմանը։Ավելին19:1929.01.26 -
ՔաղաքականՇատ մարզային ծննդատներ և բժշկական կենտրոններ զուրկ են ժամանակակից սարքավորումներից. Մհեր Մելքոնյան«Մայրության ու մանկության պաշտպանությունը ցանկացած երկրի զարգացման մակարդակը չափող ամենազգայուն ցուցիչներից է։ Այն պետությունը, որը չի կարող ապահովել անվտանգ հղիություն, արժանապատիվ ծննդաբերություն և առողջ մանկություն, փաստացի վտանգի տակ է դնում իր վաղվա օրը։ Հետևաբար՝ մայրության և մանկության պաշտպանությունը չի կարող լինել երկրորդական կամ ձևական քաղաքական ուղղություն․ այն պետք է լինի պետական գերակա խնդիր։Ավելին19:0829.01.26 -
ԻրավականՀայտնաբերվել են շնամարտ կազմակերպած տղամարդիկՀունվարի 26-ին սոցիալական ցանցերից մեկի օգտատերը շնամարտի տեսանյութ էր հրապարակել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 25-ին՝ ժամը 15․30-ի սահմաններում, Գյումրու Ղորղանյան փողոցի 27-ամյա և 40-ամյա երկու բնակիչ նույն փողոցում շնամարտ են կազմակերպել: Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդիկ ներկայացել են Մուշի բաժին և խոստովանել արարքը։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։ Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքն, այդ թվում կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժենի արարք է։Ավելին19:0029.01.26 -
ՀասարակականՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԾծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:Ավելին18:4929.01.26 -
ՀասարակականԳերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանը հանդիպել է ՄԻՊ Անահիտ ՄանասյանինՈղջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջիններիս իրավունքներին վերաբերող հարցերն առաջին իսկ օրվանից գտնվել են իր անմիջական ուշադրության կենտրոնում, դրանք անընդհատ ռեժիմով հասցեավորվել են միջազգային և ներպետական իրավասու մարմիններին:Ավելին18:4529.01.26 -
Հասարակական- 30՝ հզոր անտիցիկլոնը կպատի Արևելյան Եվրոպան․ Լևոն ԱզիզյանՆա հայտնել է, որ հզոր ցուրտ ալիք է մոտենում Արևելյան Եվրոպային: Ցրտի էպիկենտրոնը կլինի Կենտրոնական Ռուսաստանում, Բելառուսում և Բալթյան երկրներում, որտեղ ջերմաչափերի սյուները կարող են իջնել մինչև -30°C: Փետրվարի 2-ի առավոտյան ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի 20 աստիճանով։ Սառնամանիքները կազդեն նաև Ուկրաինայի հյուսիսային շրջանների և դրանց հարակից տարածքների վրա։Ավելին18:3429.01.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Հաղթելու ավելի մեծ շանս կա. ինչպե՞ս է ընտրություններին մասնակցելու Ռոբերտ ՔոչարյանըՀայլուր 18։30 Հաղթելու ավելի մեծ շանս կա. ինչպե՞ս է ընտրություններին մասնակցելու Ռոբերտ ՔոչարյանըԱվելին18:3029.01.26 -
Տնտեսական«Մեր ձևով»-ը երևանցիներին կներկայացնի «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասներըՀանդիպման ընթացքում կքննարկվեն առաջիկա անելիքներն ու ծրագրերը, կներկայացվեն «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասները:Ավելին18:1529.01.26 -
ԱշխարհԻրանական չորաբեռնատար նավը ծանծաղուտն է խրվել Մախաչկալայի մերձակայքումԳերատեսչությունում նշել են, որ միջադեպի տարածքում ներկայում դիտվում են ավելի քան 1,5 մետր բարձրությամբ ալիքներ։ Նավի անձնակազմը սկսել է պոմպով հանել ջուրը։Ավելին18:0029.01.26 -
ԻրավականԶորամասում հրամանատարը սպային ծեծել է, հնչել են կրակոցներ․ արդեն 2 տարի քննվում է և որևէ մեկը չի պատժվել․ ArmlurԱրդյունքում, Ասրյանը իր աշխատասենյակում ծեծի էր ենթարկել սպային, որին հաջորդել էր Ճաղարյանի և ընկերների այցը ուշ ժամին զորամաս, որպեսզի հրամանատարից վրեժ լուծեն։ Սակայն նորից ծեծկռտուք է տեղի ունեցել և հրամանատար Ասրյանը դիմել էր զենքի գործադրմանը և կրակոցներ արձակել։Ավելին17:4929.01.26 -
ՀասարակականԽցանումները նվազեցնելու ուղղությամբ նախատեսվում է ներդնել երթևեկության կառավարման միասնական համակարգՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ վարչապետի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խումբն արդեն երկու աշխատանքային հանդիպում է անցկացրել: Ըստ փոխվարչապետի՝ արձանագրվել են հիմնական անելիքները, որոնք կարող են առաջին փուլում էական նշանակություն ունենալ, որոշվել է երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ անելիքների պլանը: Քննարկումները բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ շարունակվում են:Ավելին17:3929.01.26 -
ԻրավականՈ՛չ գործադիր, ո՛չ էլ դատական իշխանությունը չեն կարող միջամտելԱյսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր մեթոդներն օգտագործելու է Վեհափառ Հայրապետի հեռացմանը հասնելու համար, քիչ առաջ հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Արման Սարոյանի կարգալուծության համար իբրև թե դրանով չի կատարվել դատական ակտը՝ հայցի ապահովման միջոցի կիրառումը, որով Արման Սարոյանը շարունակում է մնալ Մասյացոտն թեմի առաջնորդ, սակայն այդ դատական ակտում խոսք չկա նրա կարգալուծության մասին:Ավելին17:3029.01.26 -
ՄիջազգայինՊուտինի հետ հանդիպման են հրավիրում Զելենսկիին. բանակցությունների տապալո՞ւմ, թե՞ նոր փուլՇաբաթվա վերջին կայանալիք ռուս-ուկրաինական խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Կիևը ռուսական հարձակումների մասին է հայտնում: Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով և հրթիռով հարվածել է Ուկրաինայի տարբեր քաղաքների: Մայրաքաղաքի մոտ 2 մարդ է զոհվել: Զոհեր կան նաև Զապորոժիեի մարզում:Ավելին17:1529.01.26 -
ԻրավականՔրեական վարույթ՝ Վեհափառի և Գերագույն հոգևոր խորհրդի դեմՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ներկայացված հաղորդման համաձայն՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը քաղաքացիական գործի շրջանակներում 2026 թվականի հունվարի 16-ին տրված կատարողական թերթով արգելել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 68-րդ հոդվածով, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցների տնօրինումը և ֆինանսական գործարքների իրականացումը՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:Ավելին17:0029.01.26