Լրահոս

2026-01-31
  • Img default alt hy
    Հասարակական
    Գնա, ասաց Վեհափառը, ուշադիր եղիր, աղոթքով կլինես, տղաներին աջակից եղիր, միշտ աղոթիր. Գեղարդ Հովհաննիսյան
    Երեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, առանց որևէ հիմնավորման, լուծարել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը: Թեմայի առնչությամբ «News.5tv.am»-ը զրուցել է Ամարասի վանքի վանահայր` նախկին Տեր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանի հետ (Ներկայումս Գագիկ Հովհաննիսյան): - Մենք գիտենք, որ տարիներ շարունակ այլ կրոնական կազմակերպություններ մշտապես դեմ էին արտահայտվում, որ ՀԱՍԵ հոգևորականները ծառայություն իրականացնեն բանակում, դա համարում էին իրենց իրավունքների ոտնահարում: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը, այն կայացվել է ընդդեմ Վեհափառ հայրապետի՞, թե՞ ընդդեմ եկեղեցու, և հնարավո՞ր է, որ որոշումը դրսից պարտադրված լինի:  - Որոշման վերաբերյալ իրավական կարծիք կարող են հայտնել Իրավաբանները, բայց փորձեմ հպանցիկ խոսել այդ մասին. Նախ` ՀԱՍԵ-ն ունի բացարձակ անկախ կարգավիճակ, անջատ է պետությունից։ Բայց սա չի նշանակում, որ քահանա հայրերի քարոզչությունը, ծառայությունը և ՀԱՍԵ գործունեությունը կարող է սահմանափակվել, արգելվել` մանավանդ, որ տեսնում ենք նաև բռնի արգելք, կարգալույծ հոգևորականներին նկատմամբ հովանավորչություն։ Այս տեսանկյունից կարող ենք ասել, որ այո, սա ուղիղ միջամտություն է Եկեղեցու ծառայության իրականացմանը, խոչընդոտ է հանդիսանում քահանայի գործունեության ազատությանը։ Սա, ինչպես նշեցիք, հարանվանությունների և կրոնական այլ կազմակերպությունների կողմից հաճախ ներկայացվել է իբրև իրենց լիազորությունների սահմանափակում։ Որպեսզի հստակ լինի և վերջնական պատասխան տրվի այս հարցերին, խորհուրդ կտամ վերստին ընթերցեն ՀՀ Սահմանադրությունը, որտեղ սևով` սպիտակի վրա, ամրագրված է ՀԱՍԵ գործունեության ազատությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իշխանության կողմից, Եկեղեցու բարեկարգման անվան տակ կատարվում են անօրինություններ` օրինակները բազում են, ապա այս հրամանը ևս, ինքս դիտարկում եմ որպես ՀԱՍԵ դեմ գործողություն, որը իբրև թե ընտրությունների համար ձայներ կհավաքագրի` վերոնշյալ հարցի լուծման արդյունքում, այսինքն` աղանդավորները կստանան պետության հովանավորությունը և կհամարվեն ՀԱՍԵ հավասար։ Այստեղ հատուկ ուզում եմ շեշտը դնել այն հանգամանքի վրա, որ կարծեք թե այս հրամանով ՀԱՍԵ տրված բացառիկ դերը նվազեցվում է և ՀՀ իշխանության համար բոլորը հավասար են։ Դրսից պարտադրանք ունենալու առումով կարող եմ շատ պարզ պատասխան տալ. Իսկ այս իշխանության ո՞ր մի գործուղությունն է, որ դրսի թելադրանք չէ: - 44-օրա պատերազմի ժամանակ Դուք, լինելով Եկեղեցու հոգևոր սպասավոր, մասնակցել եք պատերազմին, այլ հոգևորականներ ևս մասնակցել են, կան զոհեր ու վիրավորներ, անհետ կորածներ: Մեր տեղեկություններով՝ Դուք ևս առողջական խնդիրներ եք ձեռք բերել: Ինչպե՞ս է Վեհափառ հայրապետը վերաբերվել այն հանգամանքին, որ զենք եք վերցնում՝ հայրենիքը պաշտպանելու համար: - Մեր Մայր Եկեղեցու հստակ դիրքորոշումը հետևյալն է. Քահանան խաղաղության և սիրո քարոզիչն է, Քրիստոսի Սիրո և Համերաշխության։ Սակայն, լինելով ազգային` Մեր Եկեղեցին իր դիմակիծը չի կորցրել երբեք, դարերի ընթացքում եղել և կա ու կլինի հայրենիքի, ազգի, մշակույթի, լեզվի ու հայկականության կրողն ու պաշտպանը։ Ապացույցն է Վարդանանցը, Մուսալեռը, Բաշ֊Ապարանը, Քանի֊քանի հոգևորականներ` եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ ու սարկավագների անուններ գիտեն այս իշխանության անդամները, որոնց արյանի և արիության շնորհիվ է, որ հիմա անկախ Հայաստանում են ապրում՞։ Թե հերոսությունը, իրենց պատկերացմամբ, թշնամու առաջ ծնկելն է, ողորմություն խնդրելը, պարտադրված հանձնելն ու հային դավաճանելը։ Այո ես մասնակցել եմ և՜ ապրիլյան քառօրյա և՜ 2020 թվականի 44_օրյա պատերազմներին։ Այդ մասին տեղյակ եմ պահել Վեհափառին էլ, Թեմի Առաջնորդին էլ։ Եվ որոշումը միանշանակ էր. Ես հովիվ եմ քաջ, որ հոտը պետք է հովվի, խնամի, պաշտպանի գայլերից ու թալանից։ Նրանք, ովքեր կարծում են, որ Քրիստոնեությունը հանձնվելու, պարտվելու, վախկոտության կրոն է` ուրեմ ճիշտ չեն հասկացել վարդապետությունը։ Քրիստոսի Սերը երբեք մարդուն չի ստորացնում, այլ բարձրացնում է իր թշնամիների աչքին, ով որ մեր դեմ է մարտնչում` պիտի կործանվի։ Ես, որպես հայ երիտասարդ, որպես իմ Մայր Եկեղեցու կարգախոսի կրող` կամավորագրվել եմ և մեկնել ռազմաճակատ, պատրաստ եմ եղել վճարել թանկ գինը` հանուն Ամարասի, իմ ժողովրդի, իմ հայրենիքի։ Այո Վեհափառ Հայրապետին տեղյակ եմ պահել որոշմանս մասին. Արձագանքը Վեհափառի կողմից ինձ ավելի ուժեղ դարձրեց. Գնա, ասաց, ուշադիր եղիր, աղոթքով կլինես, տղաներին աջակից եղիր, միշտ աղոթիր։ Աստված քո հետ, հիշիր` սպասում ենք քեզ, որ վերադառնաս անփորձանք ու ապահով։ Եվ հավատարիմ իմ ուխտին` հնազանդ եմ և հավատարիմ Վեհափառ Հայրապետին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, միաբանությանը և հայի ոգուն, որը պահպանվում է, սնվում և ապրում է միայն Հայ Հոգևորականի միջոցով, նրա խոսքի, աղոթքի ու ներկայության միջոցով։
    15:00
    31.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված բախվել գազատար խողովակներին
    Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ջրվեժ-Մայակովսկի ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Է․ Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված բախվել գազատար խողովակներին։
    14:45
    31.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ովքե՞ր են եպիսկոպոսներից հավանական մեղադրյալները Եկեղեցու դեմ հարուցված քրգործով
    Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսներից մի քանիսը հրավիրվել են քննչական կոմիտե՝ որպես մեղադրյալ:
    14:30
    31.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուժային կառույցների կողմից ճնշումներ կան հոգևորականների նկատմամբ
    «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
    14:15
    31.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ համակարգային հետապնդումները հստակ հաշվարկված ծրագիր են․ Արման Աբովյան
    «Շողակաթ» հեռուստաընկերության հանդեպ իրականացված գործողություններ։
    14:03
    31.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Եպիոկսպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել
    Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն  ստացել են), որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
    13:52
    31.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում․ լայն հանրությանը կներկայացվեն նրա տնտեսական ծրագիրի մանրամասները
    Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ներկայացուցիչները մեծ ավտոբուսով շրջելու են Հայաստանով ու ներկայցնեն տնտեսական փոփոխությունների ծրագիրը։ Ավտոբուսի վրա պատկերված են Սամվել Կարապետյանի լուսանկարն ու տնտեսական ծրագրի կետերը։
    13:40
    31.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչո՞ւ է ՌՈ մեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ-ի արձագանքը. «Սպուտնիկ Արմենիա»
    Ավելի վաղ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է ռազմական ոստիկանության մեքենան։
    13:32
    31.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդանում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել․ կա վիրավոր
    Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Վլադիմիր Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայինների փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել։
    13:23
    31.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գնդերեցներին բարձր աշխատավարձեր են առաջարկել, տղաները մերժել են. Տեր Պսակ
    «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։
    13:10
    31.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման․ նրա նկատմամբ կիրառվել է համաներում
    Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանը, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն:
    13:00
    31.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրբ և Անմահ Պատարագ՝ Սուրբ Սարգսի եկեղեցում․ Կճոյանի ներկայությամբ հնչել է Վեհափառ Հայրապետի անունը
    Ներկաներից մեկը «News.5tv.am»-ին փոխանցեց, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, Նիկոլ Փաշինյանի կողմն անցած Նավասարդ Կճոյանը նույնպես ներկա է եղել պատարագին ու նրա ներկայությամբ հնչել է Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի անունը:
    12:45
    31.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվում է ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը լուծարելու վերաբերյալ Սուրեն Պապիկյանի որոշման մասին լուրերը
    Ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվում է ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը լուծարելու վերաբերյալ Սուրեն Պապիկյանի որոշման մասին լուրերը: Հայկական բանակում հոգևոր ներկայացուցչությունը վերացվել է, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին: Հոգևորական Պսակ Մկրտչյանը հայտարարել է, որ հայկական բանակում հոգևոր ներկայացուցչությունը վերացվել է պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա: «Պաշտպանության նախարարի հրամանով ավելի քան 20 տարի իր ծառայությունը շարունակած Հայաստանի Զինված ուժերի հոգևոր ներկայացուցչությունը վերացվել է: Մենք ՝ հոգևորականներս, ազատված ենք մեր պարտականություններից», - նշել է նա։
    12:35
    31.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ռազմական ոստիկաններ՝ եկեղեցու բակում.լարված իրավիճակ է Քանաքեռի Սուրբ Աստվածածնի շուրջ
    Հայլուր 12։30 Ռազմական ոստիկաններ՝ եկեղեցու բակում.լարված իրավիճակ է Քանաքեռի Սուրբ Աստվածածնի շուրջ
    12:30
    31.01.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 31.01.2026
    Մամուլի տեսություն 31.01.2026
    12:19
    31.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5 դրամ:
    12:15
    31.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առավոտից ռազմական ոստիկանության մեքենան հսկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին․ Տեր Պսակ
    «Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ըստ երևույթին, ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։
    12:00
    31.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին` հարավարևմտյան` 36մ/վ, հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հունվարի 31-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
    11:45
    31.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ
    Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տերյան և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Սուրեն Ա․-ի վարած, Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի և 37-ամյա Կարեն Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
    11:30
    31.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    11:15
    31.01.26
    Ավելին