Լրահոս

2026-07-13
2026-07-12
  • Img default alt hy
    Միջազգային
    Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4490-ի
    Իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով վնասվել է 856 շենք, որոնցից 190-ը լիովին փլուզվել են, գրանցվել է 1202 հետցնցում։ Տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված են արտակարգ ծառայությունների 31 837 աշխատակիցներ, ավելի քան 30 հազար կամավոր և 2422 օտարերկրյա փրկարար։
    23:40
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն
    Սիրելինե՛ր, Թաբորի հայտնությունը տրվեց ոչ թե մի քանի ակնթարթ հիանալու, այլ աշակերտների հավատն ամրապնդելու։ Շուտով նրանք պիտի տեսնեին իրենց Վարդապետին անարգված, խաչված ու արյունաքամ։ Այդժամ նրանց զորացնելու էր Թաբորի հիշողությունը. պայծառակերպված դեմքը պիտի լուսավորեր խաչված դեմքը, իսկ Հոր ձայնը՝ «Սա է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեցեք», պիտի հաղթահարեր ամբոխի աղաղակն ու ծաղրանքը։ Այսօր այդ խոսքը մեզ էլ է ուղղված։ Մեր կյանքի ճանապարհին նույնպես գալիս են խաչի օրեր, երբ թվում է, թե լռում է երկինքը։ Բայց հենց այդ ժամանակ առավել քան երբևէ պետք է լսենք Քրիստոսին։ Նրա խոսքը մնում է անփոփոխ նույնիսկ այն ժամանակ, երբ փոխվում են հանգամանքները։ Ով կառչում է այդ խոսքից, չի պարտվում փորձությանը, որովհետև գիտի, որ խաչը ճանապարհ է, ոչ թե վերջնակետ։
    23:20
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS համակարգերի ոչնչացման մասին․ Fars
    Ավելի վաղ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները հուլիսի 12-ի գիշերը հարձակվել են Իրանի տարածքում գտնվող շուրջ 140 օբյեկտների վրա՝ իբր ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի։ Իսլամական Հանրապետությունը, իր հերթին, հրթիռներ է արձակել Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտների ուղղությամբ։ Իրանի կողմից օդային հարձակումները հետ մղելու մասին հայտարարել են Բահրեյնում, Քաթարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Օմանում։
    22:40
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիան Ուկրաինայի համար կգնի 50 հազար հարվածային ԱԹՍ․ Reuters
    Գերմանիան Ուկրաինայի ամենախոշոր դոնորն է։ Ավելի վաղ ԳԴՀ նախարարների կաբինետը հայտնել էր, որ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Բեռլինը Կիևին տրամադրել է մոտ 39 միլիարդ եվրո հումանիտար և 55 միլիարդ եվրո ռազմական օգնություն։ Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ Կիևին զենքի մատակարարումները միայն ձգձգում են հակամարտությունը։
    22:16
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող հրթիռային համալիրներին․ Axios
    Ըստ նրա հրապարակման՝ «ԱՄՆ ԶՈՒ-ն մեկ ժամ առաջ մի քանի հարված է հասցրել հրթիռային համակարգերին և ՀՕՊ համալիրներին, ինչպես նաև ԻՀՊԿ-ի կատերներին»՝ Հորմուզի նեղուցի շրջանում։
    21:54
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի հարավային մասում պայթյուններ են որոտացել
    Գործակալության տվյալներով՝ պայթյունները լսվել են Բանդար Աբաս քաղաքում, ինչպես նաև Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզում։
    21:30
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նեթանյահուն կարող է մեկնել ԱՄՆ՝ սենատոր Գրեմի հուղարկավորությանը մասնակցելու համար. ԶԼՄ
    Ավելի վաղ Նեթանյահուն ցավակցություն էր հայտնել Գրեմի մահվան կապակցությամբ՝ նրան անվանելով Իսրայելի «լավագույն ընկերներից մեկը»։ Իսրայելական կողմից ցավակցական խոսքեր են հղել նաև երկրի նախագահ Իցհակ Հերցոգը և ԱԳ նախարար Գիդեոն Սաարը։ Երկուսն էլ նշել են, որ քաղաքական գործիչը միշտ աջակցել է Իսրայելին։ Հանրապետական սենատոր (Հարավային Կարոլինա նահանգից) Լինդսի Գրեմը հանկարծամահ է եղել հուլիսի 11-ին՝ 71 տարեկան հասակում։ Նա Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագծի հիմնական հեղինակներից էր։ Փաստաթուղթը ապրիլի սկզբին ներկայացրել էր ամերիկացի սենատորների երկկուսակցական խումբը։ Օրինագծի հիմնական հեղինակներն էին Գրեմը և Ռիչարդ Բլումենտալը (դեմոկրատ՝ Կոնեկտիկուտ նահանգից)։ Այս նախաձեռնությունը նախատեսում է, ի թիվս այլնի, երկրորդային պատժամիջոցներ ՌԴ-ի առևտրային գործընկերների նկատմամբ։ Սենատորների առաջարկում նշված էին 500% մաքսատուրքեր ԱՄՆ ներմուծվող այն ապրանքների համար, որոնք արտադրվել են Ռուսաստանից նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ գնող երկրներում։ Բացի հակառուսական գործունեությունից, Գրեմն ակտիվորեն աջակցում էր Իսրայելին և հանդես էր գալիս որպես Իրանի դեմ ԱՄՆ ռազմական արշավի գլխավոր կողմնակիցներից մեկը։
    21:00
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ․ կան վիրավորներ
    Այսօր՝ հուլիսի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։
    20:55
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հորմուզի նեղուցը մնում է բաց․ CENTCOM
    Ինչպես նշել են հրամանատարությունում, «Իրանը չի վերահսկում նեղուցը», վերջին յոթ օրվա ընթացքում դրանով անցել է ավելի քան 140 նավ։ Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) նախազգուշական կրակոցներ էր արձակել այն նավի ուղղությամբ, որը փորձում էր հատել Հորմուզի նեղուցը չարտոնված երթուղով։ Միջադեպի կապակցությամբ Հորմուզի նեղուցը փակ է մինչև հետագա ծանուցումը, հայտարարել էին ԻՀՊԿ-ում։
    20:42
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է
    Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ժողովրդին հայտնի «Կիլիկիա» ավտոկայանի հարևանությամբ, բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները։
    20:30
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը նավին հարվածելուց առաջ համաձայնել էր ԱՄՆ-ի համար իդեալական գործարքի․ Թրամփ
    Սպիտակ տան ղեկավարը հիշատակված համաձայնագրի մանրամասներ չի հայտնել, սակայն, նրա պնդմամբ, ԱՄՆ-ն «ռմբակոծել է նրանց [Իրանին]՝ դժոխք գնալու չափ»։ Թրամփը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է բաց նավագնացության համար։ Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) նախազգուշական կրակոցներ էր արձակել այն նավի ուղղությամբ, որը փորձում էր հատել Հորմուզի նեղուցը չարտոնված երթուղով։ Միջադեպի կապակցությամբ Հորմուզի նեղուցը փակ է մինչև հետագա ծանուցումը, հայտարարել էին ԻՀՊԿ-ում։
    19:50
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
    Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։25-ի սահմաններում Լեջան գյուղի սկզբնամասում 31-ամյա Ալեքսանդր Հ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին։
    19:32
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ներ և «Tesla»-ն․ կա վիրավոր
    Այսօր՝ հուլիսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։55-ի սահմաններում Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել են Օլգա Մ․-ի վարած «Tesla», Լուսինե Ս․-ի վարած «Nissan Rogue» և Սևակ Մ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշների ավտոմեքենաները։
    18:35
    12.07.26
    Ավելին