Լրահոս

2026-04-11
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ. «Իշխանություն»
    «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի «ուրախ ավտոբուսի» հետ դեպի Սպիտակ մեկնող ՆԳՆ ոստիկանական գվարդիայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել: Վթարի հետևանքով մահացել է 1 մարդ, կան բազմաթիվ տուժածներ:
    11:13
    11.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք»
    Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը մեղադրվում է պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հուշարձաններն անհատույց սեփականության իրավունքով Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հանձնելու համար, գրում է «Հետք»-ը։
    11:05
    11.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում
    Թեմի հոգևորականները, միանձնուհիներն ու հավատավոր համայնքը հավաքվել էին Արագածավան բնակավայրում՝ մասնակցելու համատեղ աղոթքին։
    10:48
    11.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր
    Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
    10:20
    11.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՔՊ «սրտիկ անողներին» ուղեկցող ոստիկանական ավտոբուսը բախվել է մեկ այլ մեքենայի, վարորդը տեղում մահացել է. Գագիկ Ասատրյան
    «Առաջ» աջակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
    10:17
    11.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Եկեղեցու վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. 2026 թվականի մարտի 11-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում (ԵԽ)՝ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականներին մեղադրել էր Կրեմլի հետ կապեր ունենալու մեջ, ինչն արժանացել էր ԵԽ պատգամավորների բուռն ծափահարություններին։ Ուշագրավ է, որ նման բովանդակությամբ ելույթը հնչել է 2026 թվականի ամռանը Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ակնհայտ է, որ բարձրաստիճան հոգևորականների աջակցությունն ու վստահությունը վայելող քաղաքական ընդդիմադիր որոշ խմբավորումների կողմից ՔՊ կուսակցությունը բախվելու է լրջագույն դիմադրության։
    10:15
    11.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արդյո՞ք ներկայիս աշխարհաքաղաքական լարված իրավիճակը կանդրադառնա անշարժ գույքի շուկայի վրա: Իրանական պատերազմի առաջին օրվանից խոսակցություններ են տարածվում, թե տների գները Հայաստանում բարձրանում են, որ 80 մլն բնակչություն ունեցող Իրանից, նաեւ՝ Լիբանանից, փախստականների հոսք է սպասվում, ինչի հետեւանքով կավելանա անշարժ գույքի պահանջարկը: Վիճակագրությունը եւս հաստատում է այդ միտումը: Ըստ այդմ, դեռ պատերազմից առաջ, տարեսկզբից անշարժ գույքի հայաստանյան շուկայում օտարերկրացիների ակտիվություն էր նկատվում: Հունվարին օտարերկրացիների իրականացրած գործարքները կազմել են 126 միավոր, ինչը նախորդ տարվա համեմատ 9 տոկոսով ավելի է: Մեր անշարժ գույքի հիմնական գնորդները ռուսներն են, որոնք 126-ից 109 գործարք են իրականացրել, երկրորդ տեղում ԱՄՆ քաղաքացիներն են՝ 9 գործարք:
    10:13
    11.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նորից «փոցխի» վրա. «Փաստ»
    «Փաստ» թերթը գրում է. «Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրած գործիքը ոչ թե ատաղձագործական մուրճն է, որը թափահարում էր հանրության գլխին, այլ՝ հողագործական փոցխը, որի վրա պարբերաբար կանգնում է: Տվյալ դեպքում փոցխը մի փոքր փոխաբերական առումով ենք ասում, բայց դրանից կոթի հարվածը, տվյալ դեպքում՝ քաղաքական հարվածը պակաս ցավոտ չէ:
    10:09
    11.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արգելքը չի վերացվել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Երեւանի առաջին ատյանի դատարանը մերժել է «18 արդարների» կամ Սրբազան պայքարի գործով անցնող Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի դիմումը՝ ելքի սահմանափակումը ՍԷԿՏ-ից՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից վերացնելու վերաբերյալ։
    10:06
    11.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը․ «Հրապարակ»
    Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նիկոլ Փաշինյանին հրապարակային կշտամբելը ՔՊ-ում ծանր են տարել, ինքը՝ Փաշինյանն էլ, Մոսկվայից ապրիլմեկյան հանդիպումից վերադառնալուց հետո ավելի է կոշտացրել քաղաքական հակառակորդների եւ հատկապես Սամվել Կարապետյանի նկատմամբ հռետորաբանությունը, մինչեւ անգամ խոսեց Կարապետյանի՝ «բոմժ» դառնալու մասին
    09:57
    11.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ»
    Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի տարածքում «Եվրասիայի» հումանիտար գործունեությունն այսօր դուրս է եկել սովորական բարեգործության շրջանակներից՝ վերածվելով պրոբլեմի իշխանությունների համար, որոնք փորձում են բոլոր մակարդակներում փակել Արցախի թեման։ Այն ժամանակ, երբ Հայաստանի իշխող վերնախավը հետևողականորեն մաքրում է տեղեկատվական դաշտը Արցախի մասին ցանկացած հիշատակումից, «Եվրասիան» իր առարկայական գործերով այդ «անհարմար» թեման վերադարձնում է հանրային ուշադրության կենտրոն։
    09:53
    11.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մամիկոն Ասլանյանի հետ:
    09:49
    11.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Լավրովը «խայթել է» ՀՀ պաշտոնյաներին․ «Հրապարակ»
    Հրապարակ» թերթը գրում է. «Ներսում առյուծ կտրած եւ Ռուսաստանի դեմ կատաղի պայքարի դուրս եկած ՀՀ պաշտոնյաները, պարզվում է՝ Ռուսաստանում կատու են դառնում եւ պատրաստ են մկան ծակը հազար թումանով առնել։
    09:45
    11.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արցախի թեմի առաջնորդը զղջո՞ւմ է. «Ժողովուրդ»
    Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ արցախցիների շրջանում տարածված ներքին խոսակցությունների՝ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նեղսրտված է և զղջում է Վեհափառ Հայրապետի դեմ պայքարին միանալու համար։
    09:36
    11.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ»
    «Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 7-ին տեղի կունենան Ազգային ժողովի նոր ընտրություններ: Սակայն նույնիսկ արդյունքների վերջնական ամփոփումից հետո գործող Ազգային ժողովն ու կառավարությունը դեռևս կշարունակեն պաշտոնավարել: Իսկ ե՞րբ կնշանակվի նոր վարչապետը, ե՞րբ կկայանա նորընտիր ԱԺ առաջին նիստը, և ե՞րբ կձևավորվի նոր կառավարությունը:
    09:28
    11.04.26
    Ավելին
2026-04-10