Լրահոս
2026-04-16
-
ՄիջազգայինԹրամփը հայտարարում է, որ Իրանը համաձայնել է հանձնել իր հարստացված ուրանը«Նրանք համաձայնել են մեզ հանձնել միջուկային փոշին», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա և ավելացրել. «Շատ մեծ հավանականություն կա, որ համաձայնության կհասնենք»։Ավելին22:4016.04.26 -
ԻրավականՍա բռնաճնշման դասական ձեռագիր է, երբ օրենքը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Ռոբերտ Ամստերդամ«Հետևելով Հայաստանում այսօրվա լայնամասշտաբ ձերբակալությունների ընթացքին, տեսնելով, թե ինչպես են ինչ-որ «ձայնագրությունների» հիման վրա մարդկանց պիտակավորում՝ ակամա զուգահեռներ եմ անցկացնում պատմության ամենամութ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ։ Այն ժամանակ էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել։Ավելին22:3516.04.26 -
ՔաղաքականՍա նոր հնարավորություններ է բացելու Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների համար․ ՔոչարյանՄենք ամենաշահագրգիռ կողմն ենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն կարողանան պայմանավորվել, և Իրանն այս վիճակից դուրս գա՝ ազդեցության ավելի մեծ լծակներ ունենալով։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայասատն» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Ենթադրում եմ, որ Իրանի նկատմամբ սանկցիաների վերանայում նաև կլինի»։Ավելին22:2816.04.26 -
ՔաղաքականTRIPP-ը շատ մեծ հարցականի տակ է․ Ռոբերտ Քոչարյան«Այս իրավիճակում չեմ տեսնում TRIPP-ի պրակտիկ իրագործումը։ Շարունակելու միակ տարբերակը ֆորմատի ընդլայնումն է»։Ավելին22:1916.04.26 -
ՔաղաքականԻրանն այլևս նույնը չի լինելու․ այն զգացել է իր ուժը և հնարավորությունները․ ՀՀ երկրորդ նախագահԱկնհայտ է, որ երկու կողմն էլ պետք է շահագրգռված լինեն այս պատերազմը կանգնեցնել։Ավելին22:1116.04.26 -
ՔաղաքականԿես տարի հաց մի կեր, 7 օր Լառնակա գնա. ծաղրո՞ւմ է թոշակառուներին ՓաշինյանըՀերթական ծաղրանքն են անվանում թոշակառուները Փաշինյանի պնդումը, թե իրենց բարձրացրած թոշակով հնարավոր է 5 հատ Գյումրի-Լառնակա երկկողմանի տոմս գնել: Կես տարի հաց չուտի, որ 7 օր Լառնակայում հանգստանա՞ թոշակառուն: Կոշտ է պատասխանում վարչապետի այդ առաջարկին 70-ամյա թոշակառու Վռամը:Ավելին22:0716.04.26 -
ՀասարակականԵրևանում ավտոմեքենայում պшյթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվելԱյսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի 17 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները մարել են Երևանի բնակիչ 23-ամյա Միշա Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։ Պայթյուն-հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։Ավելին21:5416.04.26 -
ՔաղաքականՓոթորկվում է խաղաղություն բերածը. «չեմպիոն» Փաշինյանն ամեն ինչ արել է, ժողովուրդը ոչինչ չի տեսնումՕրը մեջ անհեթեթ մեղադրանքներով ընդդիմադիրներին քննչական կոմիտեից, հակակոռուպցիոն կոմիտեից դատարաններ ու կալանավայրեր ուղարկող Հայաստանի իշխող ուժի ղեկավարը վստահեցնում է, թե մի աննախադեպ հանդարտություն կա Հայաստանում, որովհետև ինքը խաղաղություն է բերել: Երկու օր է՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գլխավոր ամբիոնից թվարկում է իր ձեռքբերումներն ու չի հասկանում, թե ինչու են իրենցից դժգոհ քաղաքացիները:Ավելին21:4516.04.26 -
ՔաղաքականԻրանն իր աշխարհագրական դիրքն օգտագործեց ԱՄՆ-ի ռազմական առավելությունը հակակշռելու համար. դա աշխատեց. ՔոչարյանՄինչ այդ Իրանը նման բան չէր արել։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։Ավելին21:3616.04.26 -
ՔաղաքականՍա ամենամեծ սխալն էր, որը բերեց Իրանում գործող ռեժիմի ամրապնդմանը․ Ռոբերտ ՔոչարյանԻրանում այս պատերազմն ընկալվում է որպես հայրենական պատերազմ։ «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։Ավելին21:2816.04.26 -
ՄիջազգայինԵՄ-ն վատ ձեռքերում է․ Ռոբերտ ՖիցոՆա հայտարարել է, որ եթե Եվրոպական միությունն օժտված լիներ մեծ տնտեսական ուժով, ապա աշխարհում հաշվի կնստեին նրա կարծիքի հետ։ «Մենք այսօր ի վիճակի՞ ենք որևէ մեկին ինչ-որ բան ասել։ Թերևս որոշ անուններ ձեզ հայտնի են. Կայա Կալլաս՝ Եվրոպական միության արտաքին գործերի նախարար (խմբ.՝ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ)։ Ո՞վ է նրա հետ խոսում։ Ոչ ոք։ Ո՞վ է խոսում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Ոչ ոք։ Ո՞վ է խոսում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Ոչ ոք։ Որովհետև Եվրոպական միությունը սեփական որոշումների պատճառով հայտնվել է չափազանց թույլ դիրքերում»,- եզրափակել է Ֆիցոն։Ավելին21:2516.04.26 -
Քաղաքական«Մեծ քաղաքականություն». Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ փոդքասթի 5-րդ էպիզոդը«Մեծ քաղաքականություն». Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ փոդքասթի 5-րդ էպիզոդըԱվելին21:1016.04.26 -
ՄիջազգայինՆեթանյահուն անվտանգության կաբինետի հրատապ նիստ է հրավիրել՝ Լիբանանում հրադադարի հարցով․ YnetԸստ աղբյուրի՝ նիստը հրավիրվել է շտապ կարգով, իսկ նախարարները զգուշացվել են դրա մեկնարկից ընդամենը հինգ րոպե առաջ: Ynet-ի տեղեկություններով՝ Նեթանյահուի հեռախոսային խորհրդակցությունը կաբինետի անդամների հետ ընդհատվել է տեխնիկական անսարքության պատճառով, սակայն շուտով վերսկսվել է: Պորտալը պնդում է, որ նախարարները վրդովված են եղել այն փաստից, որ հրադադարի մասին տեղեկացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից: Նեթանյահուն նրանց տեղեկացրել է, որ Լիբանանում կրակի դադարեցումը համաձայնեցված է, ինչին ի պատասխան նախարարներն իրենց տարակուսանքն են հայտնել, որ դա տեղի է ունեցել նախքան իրենց կողմից այդ քայլին հավանություն տալը: Ապրիլի 16-ի գիշերը Իսրայելի կառավարության առանցքային նախարարները նիստ են անցկացրել շուրջ չորս ժամ, սակայն այդպես էլ չեն կարողացել հաստատել Լիբանանում հրադադարի հնարավորության մասին դրույթը: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Լիբանանը պայմանավորվել են դադարեցնել կրակը։ Նրա խոսքով՝ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Նեթանյահուի հետ, և նրանք համաձայնել են, որ 10-օրյա հրադադարն ուժի մեջ կմտնի ապրիլի 17-ին, Երևանի ժամանակով ժամը 01:00-ին:Ավելին20:5616.04.26 -
ԻրավականՄեղադրյալներին չեն տարել դատարան. Սրբազան պայքարի գործով դատական նիստը հետաձգվել էԱյսօր հետաձգվել է Բագրատ սրբազանի և նրա 17 աջակիցների գործով դատավարությունը, քանի որ տնային կալանքում գտնվողներից երկուսին ոստիկանները չեն կարողացել ժամանակին դատարան տանել:Ավելին20:4516.04.26 -
ՄիջազգայինԻսրայելը և Լիբանանը պայմանավորվել են դադարեցնել կրակը․ ԹրամփՆրա խոսքով՝ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ «Երկու առաջնորդները համաձայնել են, որ հանուն իրենց երկրների միջև խաղաղության հաստատման՝ նրանք պաշտոնապես կսկսեն 10-օրյա հրադադար՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 17:00-ին (ապրիլի 17-ին, Երևանի ժամանակով 01:00-ին)», - գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնին հանձնարարել է «աշխատել Իսրայելի և Լիբանանի հետ՝ կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ»։ Ամերիկյան առաջնորդի կարծիքով՝ իր գործունեությունը նպաստել է աշխարհում արդեն «ինը պատերազմների» ավարտին։ Իսրայելի և Լիբանանի միջև մարտական գործողությունների դադարեցումը, ըստ ԱՄՆ նախագահի, կդառնա նմանօրինակ տասներորդ ձեռքբերումը։Ավելին20:3616.04.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Փաշինյանի սկանդալային վարքը. պայթեցնում են նրա փչած փուչիկները խորհրդարանումՀայլուր 20։30 Փաշինյանի սկանդալային վարքը. պայթեցնում են նրա փչած փուչիկները խորհրդարանումԱվելին20:3016.04.26 -
ՀասարակականՔարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել էԱյսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ջերմուկ ավտոճանապարհի 149 կմ հատվածում քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապապարհը ամբողջությամբ փակվել է։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները պարեկների և քաղաքացիների հետ տեխնիկայի օգնությամբ ճանապարհի երթևեկելի մասից հեռացրել են ապառաժ քարերը և այն դարձել է երթևեկելի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն քարաթափման հետևանքով վնասվել են նաև երկաթե արգելապատնեշները։Ավելին20:2416.04.26 -
Քաղաքական«Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» լրատվականՆիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ կիրակի օրը, ապրիլի 19-ին մեծ ավտոերթով նշելու են Հյուսիս–հարավ ավտոճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածի բացումը։Ավելին20:1916.04.26 -
ՔաղաքականԻնչի՞ համար են մեղադրվում «Ուժեղ Հայաստանի» անդամներն ու համախոհները. ձայնագրություն է հրապարակվելԱռնվազն 8 ժամ է՝ ձերբակալված են «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկ տասնյակից ավելի անդամներ ու համակիրներ ընտրակաշառք տալու և ստանալու գործով հոդվածով: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, թե կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք է բաժանվել Արտաշատի մի շարք ընտրողների:Ավելին20:0916.04.26 -
Քաղաքական«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 4 ընկերների մոտ դեռ չի հաջողվել փաստաբանի մուտքը․ Գոհար ՄելոյանԱյս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին19:5716.04.26